23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԱԺ պաշտոնների բաշխման գործընթացը թեպետ խիստ գաղտնի է պահվում ՀՀԿ շարքային անդամներից, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին Սերժ Սարգսյանն ասել է, որ կիմանան մինչեւ ԱԺ առաջին նիստը՝ ԳՄ նախորդող նիստում։
Այդուհանդերձ, խորհրդարանական շրջանակներում արդեն գիտեն, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կփոխարինի Հրայր Թովմասյանին՝ նշանակվելով ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Իսկ արդարադատության նախարարի պաշտոնը կզբաղեցնի ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանը։
Ընդհանրապես, պաշտոնների բաշխումը կկատարվի երկու փուլով՝ մինչեւ 2018 թիվը եւ 2018-ից հետո»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Կառավարության նիստի ամենաուրախ եւ դրայվոտ պահերը լինում են նիստից առաջ՝ ծխարանում։ Նիստում բոլորն առերեսվում են վարչապետի մուննաթներին՝ երկրի ծանր տնտեսական վիճակից բխող, եւ նիստերի դահլիճում նստում դժգույն, անժպիտ, դառը դեմքերով։ Իսկ երեկ, նիստից առաջ, կառավարության անդամները չափից դուրս ուրախ էին, ինչի վկայությունն է այս լուսանկարը։
Տպավորություն էր, թե երկրի համար շատ կարեւոր գործեր են արել՝ տնտեսական աճ են ապահովել, բանկային եւ առողջապահական համակարգն են կտրուկ բարելավել, օրինախախտ ոստիկաններին են հանել համազգեստի միջից ու դարձրել ավելի օրինապահ եւ այլն։ Բայց առավել հավանական է, որ ուղղակի իրենց տեղն են ապագա կառավարությունում «բրոնյա» արել եւ չեն կարողանում թաքցնել իրենց ուրախությունն այդ առնչությամբ։ Երեկ հատկապես երջանիկ էր երեւում Վովա Գասպարյանը, ում դեմքից ժպիտը չէր իջնում, եւ բոլորի հետ ակտիվ կատակներ էր անում։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։
Նա նախ ստացել է Բաղրամյան 26-ի «դաբրոն», իսկ ԿԸՀ նիստից առաջ, որը պետք է քններ դիմումների հետ վերցնելու հարցը, երբ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանն «ատչոտ» է պահանջել Աբրահամ Մանուկյանից, քանի որ իր միջնորդությամբ են Ազիզյանն ու Ղարագյոզյանը հայտնվել դաշինքի ցուցակում, նա Էդոյի հետ այցելել է Ազիզյանի առանձնատուն, որպեսզի վերջինիս իբր համոզի հետ կանգնել իր մտադրությունից։
Այնինչ ԿԸՀ-ում գրեթե նույն ժամին Մանուկյանների ներկայացուցիչը բողոքարկում էր նաեւ նրա որդու դիմումը։ Նշենք, որ ԲՀԿ-ական շրջանակներում խոսում են, որ իրականում «քցել» են Ծառուկյանին, որն աստղաբաշխական գումարներ է տվել այս 23-ին, բայց նրանք իրենց խոստացած ձայների չնչին մասն անգամ չեն ապահովել»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ՝ աստղեր:
Մեր աղբյուրը, օրինակ, նկատել է երգիչ Թաթային, ով անձամբ է գնացել բերդ, սպիտակ մեքենայով՝ Գոռ Առաքելյանին դիմավորելու: Մեզ չհաջողվեց փաստաբանից եւ ՔԿՀ-ից մեկնաբանություն ստանալ եւ պարզել, թե ինչ հիմքով է Գոռ Առաքելյանն ազատ արձակվել: Չհաջողվեց մեկնաբանություն ստանալ նրա պատգամավոր աներոջից, հեռախոսին պատասխանեց օգնականը, ով ոչնչից տեղյակ չէր:
Ավելի ուշ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Գոռ Առաքելյանն ազատվել է նախագահի ներման շնորհիվ, պայմանական վաղաժամկետ ազատվելու համար նրա ժամկետը չէր լրացել:
Հավանաբար, այդպես կոմպենսացրել են Կարո Կարապետյանի ԱԺ չգնալը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցներ էին հնչել: Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ վիճել էր Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, վիճաբանությունն այնքան էր թեժացել, որ Գոռ Առաքելյանն անկանոն կրակահերթ էր բացել վերոհիշյալների ուղղությամբ: Վիրավորվել էին նաեւ պատահական անցորդներ։ Գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի համար դատախազը պահանջել էր 9, Ներսես Մելքոնյանի համար՝ 2, Վալերիկ Հովհաննիսյանի համար՝ 2.5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը վճռել էր Գոռ Առաքելյանին դատապարտել 6 տարի 6 ամսվա, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Պարզվում է` նորընտիրներն ԱԺ-ում ոչ միայն «գոլդ» սենյակների «որոնման» աշխույժ գործընթացների մեջ են, այլև «գոլդ» համարներով ավտոմեքենաների: Հարցը ծառացած է բոլորի, այդ թվում և առաջին անգամ ԱԺ ոտնած գեներալի՝ Քեթրինի Միհրանի առաջ:
Մեր տեղեկություններով` այս պահին ԱԺ-ում «անտեր» են երկու սուպերհամարներով ավտոմեքենաներ` 110.OO11, 200.ՕՕ11։ Կհասնի՞ դրանցից մեկը Միհրան Պողոսյանին, դեռ պարզ չէ. ԱԺ-ում սպասում են աշխատակազմի նոր ղեկավարին, որը, հավանաբար, կլինի Հովհաննես Սահակյանը, և որևէ քայլ այս պահին չեն պատրաստվում անել:
Ի դեպ, սենյակային «գոլդ» որոշումների մեջ է նաև առաջին անգամ պառլամենտ ոտնած Վարդան Ղուկասյանը: Նա պահանջել է իրեն տրամադրել Վարդան Օսկանյանի` ԱԺ դահլիճին կից, երկու սենյակից բաղկացած «ապարտամենտը», որը կարծես նրան չեն տրամադրի: Այն «նախատեսվել» է Արմավիրում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ընտրված Անդրանիկ Կարապետյանի համար, որը, ըստ մեր աղբյուրների, գեներալ Մանվելի սանիկն է»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից, չնայած նա ընտրություններում բավականին ձայներ է բերել ՀՀԿ-ին: Միմյանց հետ նեղ շփումներում նրա մասին խոսելիս ասում են․ «Սուրիկ-2, Սուրիկը գոնե գիտեր ինչն ինչից հետո է»:
Որպես դժգոհությունների պատճառ, բերում են այն, որ մարզի կառավարման գործում նա բազմաթիվ կոպիտ բացթողումներ է թույլ տվել: Ու հիմա չեն կողմնորոշվում ինչպես վարվել նրա հետ, իսկ ելքը կարող էր լինել նրան պառլամենտ տանելը, ինչը չեն ուզում, մանավանդ՝ խորհրդարանական մանդատների շուրջ ստեղծված լարվածության պայմաններում:
Ի դեպ, ինքը եւս չի ուզում խորհրդարան մտնել, ուզում է լինել մարզպետ: Սակայն իշխանությունները նրան մարզպետի պաշտոնում նույնպես չեն ցանկանում թողնել: Սրի-ջրի արանքում գտնվող մարզպետն այս օրերին, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, ընկճախտի մեջ է եւ սպասում է, թե ինչ որոշում կկայացնի վերին ատյանը»:
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝ հարցրինք ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունի»:
Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը երկար ճանապարհ են անցել միասին, ու պետք է հարաբերություններն ինչ-որ կերպ կարգավորել, միջնորդի դերում էլ տեսնում են Սամվել Կարապետյանին, որը վերջերս հյուրընկալվել էր Արգամիչին: «Ինչո՞ւ ոչ»:
Դրանո՞վ էր պայմանավորված Հ. Աբրահամյանի ակտիվացումն օրերս: «Հարցը պետք է իրեն ուղղել»:
Ի դեպ, նույն շրջանակները կարծում են, որ համագործակցության նոր ձեւաչափում Արգամիչը կարող է եւ ինչ-որ պաշտոն ստանձնել, օրինակ՝ ԱԽՔ-ի պաշտոնը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սամվել Ալեքսանյանի թիմում տպավորված են «շեֆի» ստացած ձայներից։ Խնդիրն այն չէ, որ Ալեքսանյանը ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակում է՝ 42 հազար ձայնով, այլ որ Շենգավիթում, որն Ալեքսանյանի տիրույթում չի եղել, ավելի քան 17 հազար ձայն է ստացել։
Լֆիկի թիմում կարծում են, որ հաղթանակի հասնելու հարցում էական դեր է խաղացել կրեատիվ քարոզչությունը։ Օրինակ, պատգամավորի թեկնածուն օգնել է մի միայնակ կնոջ՝ նրա մի քանի հազար դոլարի համար կալանքի տակ գտնվող բնակարանը հանելով կալանքից, որն աննախադեպ էֆեկտ է ապահովել Ալեքսանյանի համար։ Տվյալ թաղում լուրը կայծակի արագությամբ տարածվել է, եւ նա այդ տարածքում բացարձակ հաղթանակ է տարել։
Իսկ ապրիլի 2-ից հետո «յոթ օր, յոթ գիշեր» քեֆ է կազմակերպել՝ Շենգավիթի, Մալաթիայի բնակիչների, իր համար աշխատած մարդկանց համար՝ դրանով ապահովելով հաջորդ ընտրություններում վերջիններիս անձնազոհ աշխատանքը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
թերթը գրում է. «Պարզվում է` մանդատաբաշխման-պաշտոնաբաշխման գործընթացը հայոց մեջ հավերժական է, եւ քաղաքապետի ընտրություններով այն չի ավարտվելու: Սկսվելու է նոր «էքշըն»` «թաղապետեր» վերնագրով, որին արդեն իսկ շատերն են պատրաստվում:
Բանն այն է, որ նոր քաղաքապետի ընտրությամբ թաղապետերը դառնում են ժամանակավոր պաշտոնակատարներ, ապա տեղի են ունենում նոր նշանակումներ:
Մեր տեղեկություններով` դրան հատկապես պատրաստվում է մայր կուսակցության համար 42 հազար ձայն ապահոված, իր փեսա Կորյուն Նահապետյանին եւս պառլամենտ սահեցրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանը, որը ցանկանում է Մալաթիա-Սեբաստիայից բացի Շենգավիթի թաղապետի պաշտոնում նույնպես ունենալ իր մարդուն:
Ընտրությունն իր երեք ֆավորիտների միջեւ է` Կադիլակ Սերոժի, Բելաջիոյի Սերգեյի զարմիկի (հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանը՝ Լֆիկի եղբորորդին, Բելաջիոյի փեսան է) եւ գեներալ Սեյրան Սարոյանի ԱԺ խորհրդական Գեւորգ Ստեփանյանի միջեւ, որն այս ընտրություններում Ալեքսանյանների համար ձայներ է ապահովել Շենգավիթում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Խորհրդարանական ընտրություններից հետո ՕՐՕ-ականներով ոչ հավաքվել են, ոչ նիստ ու ժողով արել, առաջնորդներն անգամ շնորհակալություն չեն հայտնել գործընկերներին համատեղ աշխատանք-չարչարանքի համար: Դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը մեկնել է ԱՄՆ՝ իր ամենամյա դասախոսություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը եւս օվկիանոսից այն կողմ է, իսկ Սեյրան Օհանյանից որեւէ տեղեկություն չկա։
Դեպրեսիան այնքան է խեղդել, որ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն անգամ ֆոտոսեսիաներ չի անում: Հատկապես վիրավորված է ՕՐՕ-ի երկրորդ էշելոնը, որը ջանք ու եռանդ չի խնայել, սակայն մնացել է ստվերում: «Բացարձակ որեւէ տեղեկություն չունենք, ոչ հեռախոս են վերցնում, ոչ էլ գալիս են, չգիտենք ինչ է լինելու, սպասում ենք Օսկանյանի վերադարձին, կարծում եմ՝ շատերը կլքեն դաշինքն էլ, կուսակցությունն էլ, առաջինը ես դուրս կգամ իմ թիմով»,- ասաց մեր աղբյուրը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.