23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԱԺ նորընտիր նախագահությունը կրեատիվ միտք է հղացել՝ ստեղծել վերլուծական մարմին, որը պատգամավորներին օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ վերլուծական նյութեր կտրամադրի։
Կընդգրկվեն ԱԺ աշխատակազմի «սևագործ բանվորները», օրենքներից հասկացող անձինք, որոնք երեսփոխաններին կլուսավորեն, թե որ օրենքն ինչ է ենթադրում, ինչ նյուանսներ ունի, ինչ առավելություններ։ ԱԺ նորաստեղծ խորհրդի անունից նախօրեին հրավիրված խորհրդակցության ընթացքում այս գաղափարը քննարկվել է խմբակցությունների ղեկավարների և ԱԺ աշխատակազմի նեղ կազմի հետ։ Սակայն նախաձեռնությունը միանշանակ չի ընկալվել գրագետ օրենսդիրների կողմից՝ ստացվում է, որ պատգամավորն ինքնուրույն չի կարող հասկանալ, թե տվյալ օրենքն ինչ է նախատեսում։ 2 ժամ տևած քննարկումից հետո որոշել են շարունակել նաև առաջիկայում»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Հերթական փոքրիկ հաղորդագրությունը Պաշտպանության նախարարության էլեկտրոնային հասցեից գուժում է ցավալի լուրը՝ զինվոր է մահացել: Մի օր՝ հակառակորդի գնդակից, մյուս օրը՝ զինակցի, երրորդ օրը՝ ինքնասպանության արդյունքում: Հասարակական մի շերտ այս թեմաների վրա տաբու է դրել, թե չի կարելի անդրադառնալ՝ «թշնամուն մի ուրախացրեք»: Իսկ չանդրադառնալը նշանակում է ուրախացնել «ներքին թշնամուն»՝ նրան, ով մեր երիտասարդների կյանքին գին չի տալիս, ով մատը մատին չի խփում այս իրավիճակը փոխելու համար: Նրան, ում խղճի վրա են այս բազում զոհերը, և ով պատասխանատու է յուրաքանչյուր զինվորի կյանքի համար: Բանակն «անգիր» իմացող գնդապետին, թվում է, հռետորական հարցեր եմ տալիս՝ բա, լավ, ինչ անենք, որ զոհեր չունենանք, որ բանակ ուղարկելն ու մարտի դաշտ ուղարկելը նույն նշանակությունը չունենան, որ սևազգեստ մայրեր չտեսնենք: Զրուցակիցս լրջորեն պատասխանում է պատասխան չենթադրող հարցերիս. «Բանակը շատ նուրբ օրգանիզմ է, այն ղեկավարելու համար լուրջ հմտություններ ու որակներ են անհրաժեշտ: Իսկ ՊՆ ղեկավարության մեջ գնալով մեծանում է բանակից խուսափածների բանակը: Հետաքրքրվեք՝ այսօրվա ղեկավարներից քանիսն է ծառայել բանակում: Քանիսը գիտի՝ ինչ է բանակը: Մյուս համակարգերում կարելի է անփորձ ու անտեղյակ ուսյալների նշանակել, բանակում՝ չի կարելի: Բանակն այն համակարգն է, որտեղ նախարարն իր կաբինետում փռշտում է, ամենածայրամասային զորամասում ասում են՝ առողջություն: Նախարարի անձից ու իմացությունից շատ բան է կախված: Քանի դեռ պաշտպանության նախարարի աթոռը միայն քաղաքական պաշտոն են դիտում, որտեղ կարգում են հավատարիմ զինակիցներին, հաշվի չառնելով անձնային որակներն ու պատրաստվածությունը, մենք ունենալու ենք բարոյալքված բանակ»:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Թեպետ խորհրդարանում «գենդերի» հարցը կարգավորվում է նոր Ընտրական օրենսգրքով, և պարտադիր նորմ է, որ ամեն 4-րդ պատգամավորը կին լինի, այդուհանդերձ, կան օղակներ, որտեղ տղամարդկային հանրույթը կանանց ներս չի թողել։
Խոսքը հատկապես ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի մասին է, որտեղ բացառապես տղամարդիկ են՝ գեթ մեկ կին չկա։ Ասել է թե՝ պաշտպանական, անվտանգության հարցերին կանացի հոգածության, զգուշավորության, նրբանկատության կարիք չկա։
Ի դեպ, այդպես էր նաև նախորդ ԱԺ-ում։ Փոխարենն այստեղ աշխատելու են խորհրդարանի գեներալիտետն ու «կրուտոյները»։ Անցած ԱԺ-ում հանձնաժողովի կազմում էին ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, ԲՀԿ-ից՝ Յուվեցի Կարոն, Աբրահամ Մանուկյանը, Ծաղիկ Ռուբոն, Խաչատուր Քոքոբելյանը՝ «Ժառանգությունից», ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, ՀՀԿ-ից՝ Թոխմախի Մհերը, Շմայսը, Արթուր Ստեփանյանը, ինչպես նաեւ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Նախագահն էլ չի փոխվել՝ Սամվել Ալեքսանյանի փեսա Կորյուն Նահապետյանն է։
Այս անգամ հանձնաժողովի նորեկներն են Գագիկ Ծառուկյանի փեսա Դավիթ Մանուկյանը, Աբրահամ Մանուկյանի որդի Արթուրը, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը՝ «Ելք»-ից, ՀՅԴ-ից՝ Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, ՀՀԿ-ից եւս երեք գեներալ՝ Ալիկ Սարգսյան, Միհրան Պողոսյան, Ֆելիքս Ցոլակյան։
Ինչո՞ւ են խուսափում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ընդգրկել այս հանձնաժողովում, չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում անգամ պաշտպանության նախարարի պաշտոնն են կանանց վստահում։ Սասուն Միքայելյանը հակադարձեց, որ որեւէ մեկը չի արգելում․ «Թող լինեին»։
Այսինքն՝ կանանց չի՞ հետաքրքրել ոլորտը։ «Մի բզբզեք, եղան՝ մենք չթողեցի՞նք, ի՞նչ կապ ունի՝ գեներալներ են աշխատում, ով է աշխատում։ Մեր մոտից ես եմ ներկայացվել, որովհետև ճանապարհ եմ անցել, բայց եթե կլինի մի կին, որ կուզի այդ հանձնաժողովում աշխատել, ես սիրով տեղս կզիջեմ իրեն»,-գրում է թերթը։
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի հարաբերությունները մամուլի հետ արդեն քանի տարի է՝ հարթ չեն: Նա ծանր է տանում իր հասցեին գրված ամեն մի թթու խոսք, հետո ինքն է թթու, կծու ու դառնաղի խոսքեր «շռայլում» լրագրողների, լրատվամիջոցների հասցեին՝ արդյունքում կրկին հայտնվելով քննադատությունների թիրախում: Փակ շրջան է: Եվ որքան էլ մամուլը փորձում է նրա հետ հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ հաստատել, մեկ է, չի ստացվում: Ընդամենը մի նստաշրջան է կայացել, սակայն Շուշանն արդեն հասցրել է նոր հարձակմամբ հանդես գալ՝ հասարակության ու ԶԼՄ-ներին տրամադրելով իր դեմ: Մի կողմից մեզ մեղադրում է սուբյեկտիվության մեջ, մյուս կողմից հարցազրույցներ չի տալիս՝ խուսափելով մամուլի հետ շփումից: Նրան թվում է, թե բոլոր լրագրողները սևեռված են իր դեմ, իր դեմ են աշխատում, ուզում են իրեն վարկաբեկել:
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստերից մեկի ժամանակ, երբ քննարկվում էր պաշտպանության հանձնաժողովի նախագահի հարցը, հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանին հարց ուղղելիս նա նկատեց, թե մամուլում երբեմն անթույլատրելի տեղեկություններ են տարածվում՝ կապված ՊՆ-ի հետ, և դրանց հետևանքով կոնկրետ մարտական գործողություններ են խափանվել, որոնց մասին ԱԺ-ում չի խոսի, այլ առանձին կասի Նահապետյանին:
Երեկ մենք մոտեցանք Շուշան Պետրոսյանին և փորձեցինք բարեկամաբար պարզել, թե ինչ թե ինչ հրապարակումների մասին է խոսքը, այդ ինչ մարտական գործողություններ են խափանվել մեր՝ լրագրողներիս մեղքով: Շուշանը դժվարությամբ համաձայնեց լսել հարցը և չցանկացավ որևէ բովանդակային պատասխան տալ. «Դուք լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, չեմ պատասխանելու էդ հարցին: Ասելիքս ասել եմ, հետևություն անողներն էլ հետևություն են արել, անհանգիստներն էլ ուզում են ինտերվյու վերցնել»:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նախորդ շաբաթ ձերբակալվել էր Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը՝ կաշառքի միջնորդության համար:
Տեղեկություն կար, թե կաշառատուի որդին անազատության մեջ է, իսկ դեպքը եղել է 4-5 տարի առաջ:
«Մեր տեղեկություններով՝ այժմ իրավապահները կալանավայրերում անազատության մեջ գտնվողներին հորդորում են հաղորդում ներկայացնել, թե դատավորին կաշառք տվել են, ինչքան, որտեղ, ում միջոցով: Փոխարենը խոստանում են «քաղցր աչքով» նայել: ՔԿՀ-ներում մեկնարկած «դաստիարակչական» աշխատանքների մասին դատավորները տեղյակ են, և բոլոր մեծ ու փոքր «մեղք» գործածներն ահուսարսափի մեջ են, թե ով է հաջորդը»,- գրում է թերթը:
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի համարում:
«ԱԺ աշխատակազմի կրճատումները խախտել են ԱԺ անդորրը: Տարիներ ի վեր այստեղ տեղավորված մարդիկ հազար ծանոթ-բարեկամ են խառնում՝ կրճատման տակ չընկնելու համար:
Օրինակ՝ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ուներ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ, այժմ կմնան 6-ը: Բնականաբար, դրանց մի մասն աշխատանքի չէր գալիս, գործն անում էին պատահաբար այդտեղ հայտնվածները: Այժմ Բաբլոյանը պետք է որոշի՝ պահե՞լ կուսակիցների չաշխատող զավակներին, թե՞ ոչ:
Ի դեպ, ԱԺ նախագահի օգնականներից մեկը Հայկ Բաբուխանյանի դուստրն է։ Այստեղ էին աշխատում Վարդան Այվազյանի, Մարգարիտ Եսայանի դուստրերը, Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին եւ այլք: Պատգամավորներն օգնականների հաստիքները դիտել են հարազատներին տեղավորելու միջոց․ «Ստաժը կգնա, կենսագրությունն էլ կգրվի՝ աշխատել է ԱԺ-ում»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը։
Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը։ Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել։
Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նոր Հաճնը եւ, առհասարակ, Կոտայքը մշտապես եղել են ծառուկյանական ազդեցության ներքո, համայնքի ղեկավարներն էլ Ծառուկյանի մարդիկ են, ինչպես գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանը, որը նույնպես ինքնառաջադրվել է։
Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ իշխանությունը որոշել է «վերցնել» Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածքները՝ դրանով է պայմանավորված Քեշիշյանի առաջադրումը։ Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկ Կիրակոսյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։
Աշխատասենյակներից ոչ բոլորի վրա էին փակցված ցուցանակները, ինչը նշանակում է, որ երեկվա դրությամբ դեռ հարցը լուծված չէր։
ՕԵԿ խմբակցության բավականին ընդարձակ սենյակը, որի համար, ի դեպ, պայքար էր գնում, բաժին է հասել Սամվել Նիկոյանին։ Շմայսի երեք սենյականոց աշխատասենյակը՝ խորհրդարանի «ամենաաշխատասեր» պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Դեռեւս ցուցանակ չկար Ալեքսանյանի անուն-ազգանունով, սակայն ներսում գտնվող աշխատակիցներից մեկը հայտնեց այդ մասին։
ԱԺ նախկին արտոնյալներին նորերն են գումարվել։ Երեկ ուղեկցողներով էին շրջում նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ու ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Կոստանյանը լրագրողներին պարզաբանում էր, որ նախկին կարգավիճակն է դա պահանջում։
Ի դեպ, լրագրողների հետ շփվում էր անգամ ՍԱՍ-ի Արտակը, նա այլեւս չէր փախչում, պատասխանում էր իրեն ուղղված հարցերին»։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ, ապա խորհրդի նիստերում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ կառավարության ձեւավորմանը։ Նա հայտարարել է, որ այսօր կառավարությունը հրաժարական կտա, եւ ինքն անմիջապես կնշանակի վարչապետին՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար, գործադիրի մյուս անդամների մասով էլ կորոշի վարչապետը:
ՀՀԿ-ականների աչքից չի վրիպել այն, որ նիստին ներկա է եղել նաեւ Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունու նախկին թաղապետ Արմեն Հարությունյանը: Պաշտոնից ազատվելուց հետո նրան հանել էին նաեւ ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնից, սակայն վերջինս շարունակում է մնալ ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ նա ներկայացել է նիստին, ջերմորեն շփվել ընկերների հետ, ինչից ՀՀԿ-ում եզրակացրել են, որ բոլոր «անառակ որդիները վերադառնում են»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չգիտեմ ով ինչ հետևություն է արել 2017-ի ընտրական մարաթոնից, բայց ինձ մոտ մի անորոշ ու տհաճ զգացում է մնացել, որ Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է պիժոնության և անամոթության կայուն մթնոլորտ: Երբ բարձրաստիճան չինովնիկներն ու ժողովրդի «ընտրյալներն» ուղիղ նայելով մեր աչքերի մեջ՝ անամոթաբար ստում են ու տղայական մրցակցության մեջ մտնում միմյանց հետ’ ձայներ բերելու, հանրությանն ավելի ճզմելու, իրենց ուժն ավելորդ անգամ ցուցադրելու հարցում: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում հանրապետականների անպատմելի ջանքերն ու համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու եռանդն ընտրությունների փուլում: Միթե այդքան մեծ մտավախություն ունեն, որ չեն անցնելու: Եվ արդյոք արժե դիմել այդքան ապօրինությունների և անամոթությունների մի 10-15 տոկոս ավելի շատ ձայն հավաքելու համար: Ասենք, Մալաթիայից հայտնի օլիգարխը եթե 42 հազար ձայն չունենար «գրպանում», այլ 32 հազար կամ Արարատի օլիգարխը 45 հազարի փոխարեն’ 35 հազար, դրանից ի՞նչ կփոխվեր իրենց, իրենց կուսակցության, մեր երկրի կյանքում: Ասենք, եթե Երևանի ավագանու ընտրություններին «ցուցակներ» չկազմեին, թաղային հեղինակություններին չմոբիլիզացնեին ու արդյունքում ոչ թե 70, այլ 60 տոկոս տանեին, մի հինգ մանդատ պակաս ունենալով, դրանից ո՞վ կտուժեր»,-գրում է թերթը։
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.