29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության և իշխանության միջև։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը նախորդ՝ վարչապետի ընտրության օրը, Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»։ Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»։
Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր․ «Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»:
Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»։
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարգելի խմբագրություն, խնդրում եմ հրապարակեք իմ բաց նամակը Նիկոլ Փաշինյանին՝ հույսով, որ նա կկարդա և եզրակացություններ կանի: Երկրում կամաց-կամաց իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, այս ամենից վատ հոտ է գալիս, վախենում եմ մտածել, որ գա այն օրը, երբ երանի տանք Սերժ Սարգսյանին: Որպես Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, փողոցային պայքարի մասնակից՝ ուզում եմ սրտացավորեն մի քանի բան առանձնացնել:
1. Նիկոլ ջան, խնդրում եմ, մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, բայց դու մի սերժացիր: Մենք չենք պայքարել, որ երկրում մի դիկտատուրան փոխարինվի մյուսով, ի՞նչ է նշանակում արգելել այս կամ այն կուսակցությունը: Ես այս պայքարի մասնակից եմ, սակայն պետք է սթափ նայել ամեն ինչին, չի կարող ՀՀԿ-ն չունենալ ընտրազանգված, ինչպե՞ս կարող ես արգելել որևէ կուսակցություն, ո՞ր թիվն է: Սա նշանակում է, որ ապագայում, գալով իշխանության, կախաղան կհանես քեզ քննադատողներին, քո դեմ ակցիաներ անողներին:
2. Նիկոլ ջան, կասկածելի գործընկերներ են ի հայտ գալիս, հայտարարում են, որ միանում են շարժմանը, էյֆորիայի մեջ մի ընկնի, նրանք եթե միացող լինեին, շուտ կմիանային, երբ դուք ամենից շատ աջակիցների կարիք ունեիք, ախր, դա շատ ծիծաղելի է, սթափվիր:
3. Նիկոլ ջան, դու ո՞նց կարող ես Ծառուկյանի հետ հանդիպել, համագործակցել, եթե ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանին ձեռք ես առել Ծառուկյանի հետ համագործակցելու համար, մյուս հայտարարություններդ էլ չասեմ: Անլուրջ է, ԱԺ-ում դու էիր միշտ թարմացնում սրա-նրա հիշողությունը, քո հիշողությանն ի՞նչ եղավ:
4. Նիկոլ ջան, տատս ասում էր՝ եթե ուզում ես մարդուն ճանաչել, նրան իշխանություն տուր, ինձ թվում է՝ ես քեզ ճանաչել եմ, դրա համար եմ միշտ աջակցել, խնդրում եմ չհիասթափեցնես ինձ: Երեկվա ասուլիսում ես այլ Նիկոլ տեսա, ցավում եմ, կուզենայի տեսնել պայքարի առաջին օրերի Նիկոլին՝ ժողովրդի աջակցությունը հայցող, ոչ թե ինքնավստահ, ցինիկ, մեծամիտ, պաշտոնամոլ, անկուշտ:
5. Ի՞նչ է քո նպատակը՝ իշխանությունը միանգամից ու ամբողջությամբ վերցնե՞լը։ Այդպես չի լինում, Նիկոլ ջան, համը դուրս է գալիս, նստեք, նորմալ խոսեք, մանկական կապրիզները թողեք մի կողմ, ժամանակավոր իշխանություն ձևավորեք, մինչև նոր ընտրություններ կլինեն: Մենք այնքան ուժեղ երկիր չենք, որ մի ամիս դիմանանք նման անկայուն վիճակին:
6. Նիկոլ ջան, հիշիր, քո իշխանափոխության մեջ մեծ դեր է ունեցել մեդիան, եթե այդքան չլուսաբանեին, պրոպագանդա չանեին, հաջողության չէիր հասնի, 2008-ը՝ քեզ օրինակ, երբ մեդիադաշտը փակ էր: Հուսով եմ՝ լինելով լրագրող, հաշվի կառնես այս հանգամանքը և, ի տարբերություն ՀՀԿ-ական իշխանությունների, լրագրողներին չես վիրավորի, չես ասի, որ քեզ խանգարում են, տոնդ փչացնում են, գաղջ մթնոլորտ են ստեղծում։ Ընտրովի ասուլիսներ չես հրավիրի, հանդուրժող, լսող կլինես քննադատություններին, ոչ թե լռեցնող, ագրեսիվ:
7. Նիկոլ ջան, խոստումներ տալիս զգույշ եղիր, մենք եկել ենք՝ հաստատելու օրինական երկիր, ինչպե՞ս ես հայտարարում, թե «ծռերին», բոլոր-բոլորին ազատելու ես, ախր, նրանք հանցանք են կատարել, փաստը կա, ապացույցները կան, այլ հարց է, որ նրանց խիստ պատժի էր ենթարկում իշխանությունը: Դու եկել ես առաջնորդվելու օրենքներով, ստեղծելու իրավական պետություն, ոչ թե ախպերավարի հարցերը լուծելու։ Այդ դեպքում գուցե օրենքները վերացնենք, ուժային կառույցները փակենք, ով քո ընկերն է, համակիրն է, ինչ ուզում է, թող անի և ներվի: Մտածե՞լ ես՝ ինչ տարբերություն կլինի քո և ՀՀԿ-ականների իշխանության միջև, նրանք ևս յուրայինների հանցագործությունների վրա աչք են փակել: Ես ինքս էլ մասնակցել եմ ՊՊԾ գնդի գրավման օրերի ակցիաներին, բայց շատ լավ հասկանում եմ, որ նրանց և լիքը հանցագործություններ գործած մարդկանց Սերժ Սարգսյանին հայհոյելու համար ազատ արձակելով՝ քաոսի կվերածվի մեր երկիրը:
Թավշյա հեղափոխությանը մասնակից, այժմ խիստ մտահոգ ՀՀ քաղաքացի»:
. «Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հանուն Հայաստան պետության ճակատի» անդամ Արմեն Մարտիրոսյանն օրերս չբացառեց, որ իրենց կմիանա նաեւ Սեյրան Օհանյանը, որի հետ հանդիպելու եւ բանակցելու համար պատվիրակված է հենց ինքը՝ Մարտիրոսյանը։
Մեր հարցին` ՕՐՕ դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը, ի վերջո, կմասնակցի՞ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարին, ճակատի անդամ Պետրոս Մակեյանը պատասխանեց․ «Կարծեմ հանդիպում եղել է, սակայն Օհանյանը մեր նիստերին չի մասնակցում»։
Նա հայտնեց նաեւ, որ Օհանյանը հարցն «առկախ» է թողել՝ ո՛չ մերժել է, ո՛չ ընդունել, սակայն ասել է, թե պայքարը ժամանակավրեպ է։ Մինչդեռ Մարտիրոսյանը կտրուկ հերքեց հանդիպման մասին լուրը, ինչից կարելի է կարծել, որ Սեյրան Օհանյանը դեռեւս չի ցանկանում ասպարեզ ելնել։ Թեեւ դա չի նշանակում, որ հաջորդ պահին չի ցանկանալու»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Թվում էր, թե ոչ ոք չի կարող գերազանցել Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքին, երբ նա սկսեց «վարկով Ամանոր» ակցիան: Սակայն երեկ «Լևոն և Լամարա» դեղատանը մի ցուցանակ ավետում էր ապառիկով դեղորայք վաճառելու մասին:
Պարզվում է՝ ընկերությունը դեռ նախորդ տարեվերջից նախաձեռնել է այս ակցիան, որը ժամանակի ընթացքում պետք է գործի ցանցի բոլոր խանութներում: Ցուցանակի մեջ մանրամասն նշված էր, թե ինչ պայմաններով են դեղորայք տալիս, ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչև 800 հազար դրամ առևտրի դեպքում, 1տարի ժամկետով՝ 15% տարեկան տոկոսադրույքով:
«Մենք փորձում ենք օգնած լինենք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն բուժվելու, բայց միանգամից մեծ գումար չեն կարողանում հատկացնել դեղորայքի գնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունն այնպիսի բարեկեցիկ կյանք է ապահովում երկրում մարդկանց համար, որ դեղերն արդեն ապառիկով են վաճառում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանն ստիպված «ժամանակից» շուտ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալը «չի բացառվում», որովհետեւ չէր ցանկանում, որ ՀՀԿ-ն այլեւս իրեն քծներ, չնայած կարող էր իր ԳՄ ծերակույտին այդ մասին զգուշացնել, ինչո՞ւ այդպես չվարվեց՝ հարցրինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին։
Ի դեպ, ոմանք գտնում են, որ հնարավոր է ընդդիմադիրները կրիտիկական մասսա չունենան, սակայն կարող են գնալ արմատական քայլերի` ՊՊԾ-ի գրավման պես, ինչի մասին Սերժ Սարգսյանը, ապա Դուք եւս վերջերս ակնարկեցիք։ Ի՞նչ եք անելու այդ ժամանակ։ «Յուրաքանչյուրն ընդվզելու իրավունք ունի, բայց` քաղաքական գործընթացների եւ թույլատրելիության շրջանակներում։ Մնացյալը կյանքը ցույց կտա»:
«Հրապարակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Երեկ` Ժիրայր Սեֆիլյանի դատավճռից հետո, «Հանուն Հայաստան պետության ճակատը» նիստ է հրավիրել։ Ինչպես տեղեկացրեց ճակատի աշխատանքները համակարգող Պետրոս Մակեյանը, քննարկել են ոչ միայն «այդ վրեժխնդրության վճիռը», այլեւ ուրբաթ օրվա հանրահավաքի եւ հետագա պայքարի ճանապարհային քարտեզը. «Եթե Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից, էսօրվա դատավճռից հետո ժողովուրդը ոտքի չկանգնի, ապա հայրենիքն ու պետականությունը մեկընդմիշտ տանուլ ենք տալու»:
Իսկ «ճակատն» ընդլայնվե՞լ է, թե՞ էլի դուք-դուք եք նիստ անցկացնում։ «Բանակցություններն ինտենսիվ շարունակվում են»: Կմիանա՞ ձեզ Սեյրան Օհանյանը: «Դեռ ինֆորմացիա չունենք»: Օհանյանին իշխանությունները փորձեցին անուղղակի «ներագրավել» Նորք-Մարաշի` Արթուր Վարդանյանի գործում. դա չի՞ խանգարի նրան` միանալ ձեզ:
«Կդժվարանամ ասել, բայցեւ կարծում եմ, որ հենց Սեյրանն ակտիվացավ, իշխանությունը դեֆակտո կփորձի նրան ներգրավել այդ գործի մեջ։ Սկզբից էլ էին փորձում նման բան անել»: Ձեր եւ Նիկոլի ճանապարհային քարտեզները կմիավորվե՞ն: «Որոշել ենք քննարկումները շարունակել ոչ միայն Նիկոլի, այլեւ մնացյալ ուժերի հետ` պայքարի մեջ ներառելով քաղաքացիական ողջ սպեկտրը»:
Իշխանությունից ո՞ւմ հետ եք աշխատում։ «Շուտ է դեռ, երբ շարժումը թափ հավաքի, իշխանական թեւերն իրենք կգան մեզ մոտ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԱԺ պաշտոնական պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Էդմոն Մարուքյանը պատվիրակության հետ չի վերադարձել Հայաստան։
Երեկ «Ելք» դաշինքը հաղորդագրություն տարածեց, որ Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում՝ ՀՀ ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Սակայն ակնհայտ է, որ նա հապաղում է վերադառնալ, քանի որ այս փուլում սուր քննարկումներ են գնում դաշինքում՝ փողոց դուրս գալու վերաբերյալ, և «Քաղաքացիական պայմանագիր» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարծիքները պայքարի ուղիների հարցում տրամագծորեն տարբեր են։
Մարուքյանը նախընտրել է վերադառնալ այն ժամանակ, երբ քննարկումներն ավարտված և հարցի լուծումը գտնված կլինեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
Խոսքը, բնականաբար, ՕԵԿ-ի Արթուր Բաղդասարյանի մասին չէ։
ՌՈ նորանշանակ պետը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցած գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ինչպես նաեւ 2017 թվականի տարեկան հայտարարագիր։
Դատելով ներկայացրած թվերից՝ կարող ենք եզրակացնել, որ ՌՈ նոր պետը բավականին տպավորիչ կարողության տեր է եւ կարող է դասվել մեծահարուստների շարքին։
Օրինակ՝ 2017 թվականին պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը, որը մինչ այդ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի տեղակալն էր, ունեցել է 35 մլն դրամ եւ 92 հազար ԱՄՆ դոլար։ Իսկ աշխատանքից ստացված իր վարձատրությունն ընդհանուր կազմել է 2 մլն 666 հազար դրամ։
Տարօրինակ է, բայց այսպիսի դրամական միջոցներ ունեցող անձը որեւէ շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Այսինքն՝ ոչ տուն ունի, ոչ մեքենա։ Թեպետ՝ նույն 2017-ին ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նա, ըստ հայտարարագրի, ունեցել է «ԳԱԶ 3102» մակնիշի մարդատար եւ «ԿԱՄԱԶ 5410» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։ Թե ինչ է անում Ռազմական ոստիկանության պետը բեռնատար մեքենան, կարելի է միայն կռահել։
2017-ի վերջին, ըստ ներկայացրած տարեկան հայտարարագրի, Արթուր Բաղդասարյանի 35 մլն դրամ եւ 92 հազար դոլար դրամական միջոցները նվազել են՝ դառնալով 33 մլն դրամ եւ **88 **հազար դոլար։ Փոխարենը՝ տրամաբանորեն ավելացել են նրա աշխատավարձից գոյացած միջոցները՝ 5 մլն 937 հազար 990 դրամ։
Ու կրկին հիշեցնենք, որ պաշտոնյաների եկամուտների հայտարարագրում, որպես կանոն, նշվում է գույքի եւ ունեցվածքի մի մասը միայն՝ այն մասը, որը հնարավոր չէ չնշել։ Այնուամենայնիվ, շատ պաշտոնյաների ունեցվածքը տպավորիչ է եւ բազում հարցեր է առաջացնում՝ որտեղի՞ց տարեկան ընդամենը մի քանի միլիոն դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյային տասնյակ միլիոնների հասնող կարողություն»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ բրիտանական Սոլսբերիում իրագործված մահափորձից հետո Լոնդոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները լարվել են ծայրաստիճան: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վերջնագիր ներկայացրեց Կրեմլին` պահանջելով մեկօրյա ժամկետում բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում դեռ խորհրդային ժամանակներից սինթեզվող новичок քիմիական թունանյութը, որն ունի նյարդակաթվածահարող ազդեցություն, տեղափոխվել եւ գործադրվել Մեծ Բրիտանիայի տարածքում:
Մոսկվան բացատրություններ չներկայացրեց, փոխարենը ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ Բրիտանիան պետք է Ռուսաստանին տրամադրի այդ թույնի ցուցանմուշը: Ենթադրելի է՝ Լավրովը դա հայտարարում էր Ռուսաստանի ներքին լսարանի համար, բայց արդյունքը եղավ այն, որ Լոնդոնից պատասխանեցին, թե Մոսկվան թող քիչ գլուխ ցավեցնի․ քիմիական թունանյութերն արտադրվում են կենտրոնական Ռուսաստանում Չապաեւսկի մոտակայքում գտնվող Շիխանի հետազոտական կենտրոնում, որը Մեծ Բրիտանիայի Porton Down-ին համարժեք կառույց է։
Այնպես որ՝ թող Ռուսաստանը ձեւեր չթափի եւ եթե կարծում է, որ իրեն հանիրավի մեղադրում են, թող նախ քիմիական զենքի միջազգային փորձագետներին թույլատրի Շիխանի մուտք գործել: Հասկանալի է, որ Ռուսաստանը հազիվ թե փորձագետների մուտքը թույլատրի, հետեւաբար, Մեծ Բրիտանիան էլ չհապաղեց երեկ Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հայտարարել, դրանց թվում՝ ռուս դիվանագետների արտաքսումը եւ Ռուսաստանի հետ կապ ունեցող բանկային հաշիվների սառեցումը, եթե կլինեն տվյալներ, որ դրանք կարող են օգտագործվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիների եւ ռեզիդենտների կյանքին կամ ունեցվածքին սպառնալիքներ ստեղծելու համար:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.