29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԵՏՄ-ի շուրջ կրքեր են բորբոքվում ոչ միայն Հայաստանի ԱԺ-ում, այլև ընդհանրապես՝ ԵՏՄ ողջ տարածքում: Տնտեսական պատժամիջոցների, դժվարությունների ֆոնին սրվում են հակասությունները ԵՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև: Այդ հակասությունները, իհարկե, չեն կարող բերել ԵՏՄ հիմնադրման պայմանագիրը ուժի մեջ մտնելը կասեցնելուն, որովհետև դրանք արդեն իսկ վավերացված են թե Ռուսաստանում, թե Բելառուսում, թե Ղազախստանում: Բայց այդ պրոցեսները կարող են ազդել Հայաստանի անդամակցության վրա:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ: Հայաստանի լիարժեք անդամակցության համար հարկավոր է, որ այդ համաձայնագիրը վավերացվի նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Մեր աղբյուրները պնդում են, որ պայմանավորվածություն կա, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու համաձայնագիրը պետք է բոլոր չորս երկրներում վավերացված լինի մինչև դեկտեմբերի 23-ը:
Որ Ռուսաստանը նշված ժամկետում համաձայնագիրը կվավերացնի, Հայաստանի իշխանական շրջանակներում ոչ ոք չի կասկածում: Բայց կարծիք կա, թե Բելառուս-Ռուսաստան, Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններում վերջին օրերին առաջացած լարվածությունը կարող է պատճառ դառնալ, որ Բելառուսը կամ Ղազախստանը հետաձգեն Հայաստանի անդամակցության համաձայնագրի վավերացումը՝ որպես Ռուսաստանին հակազդելու միջոց:
Հայկական Ժամանակ
Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» Լիսկային՝ հայտարարելով, որ դիմում չի գրի և ընդհանրապես Սուրիկ Խաչատրյանն իրավունք չունի նման բան պահանջելու:
Հիշեցնենք, Գորիսի համալսարանի ռեկտորն այս ընթացքում աչքի է ընկել հակալիսկայական գործողություններով ու նրա դեմ պայքարով, և Լիսկայի վերադարձից հետո շատերը Սյունիքում վստահ էին, որ վերանշանակված մարզպետի առաջին իսկ գործերից մեկը լինելու է Յուրա Սաֆարյանից ազատվելու փորձը:
Երեկ, երբ ռեկտորից մեկնաբանություն խնդրեցինք սույն լուրերի կապակցությամբ, նա ասաց. «Ես հերքում եմ այդ տեղեկությունները, նրա հետ (նկատի ունի Սուրիկ Խաչատրյանին) հանդիպում տեղի չի ունեցել և չի էլ կարող ունենալ: Նա այդ իրավասությունը չունի՝ ինձնից հրաժարական պահանջելու: Ես նրա ենթական չեմ: Եվ ես չեմ թողնի, որ իմ իրավունքները ոտնահարեն»:
Հայկական Ժամանակ
Այն, ինչ երեկ կատարվում էր Հայաստանի ֆինանսական շուկայում, այլ կերպ, քան լիակատար բեսպրեդել հնարավոր չէ բնութագրել։ Բեսպրեդել, որը հաստատել էր ՀՀ կենտրոնական բանկը և որում կամա թե ակամա ընդգրկվել էին Հայաստանի բոլոր բանկերն ու փոխանակման կետերը: Բանկերում մեկ դոլարը օրվա տարբեր ժամերի գնվում էր 435-437 դրամով և իբր վաճառվում էր 440-450 դրամով: Չենջերը օրվա երկրորդ կեսին դրամը գնում էին 440 դրամով և, իբր վաճառում էին 460 դրամով: ՀՀ կենտրոնական բանկը օրվա վերջին սահմանեց ՀՀ դրամի փոխարժեքը, որը իբր 442 դրամ 33 լումա էր: Իբր։ Այս երեք տառերով կարելի է բնորոշել մեր ֆինանսական շուկայի ողջ բովանդակությունը երեկվա ընթացքում: Իրականում վերը նշված գներով ոչ մի բանկ և ոչ մի փոխանակման կետ դոլար չէր վաճառում: Մալաթիայի շուկայում դոլարը երեկ կարելի էր գնել կեսօրին 470 դրամով, իսկ օրվա վերջին գինը հասավ 500 դրամի:
Այսպիսի վիճակը արժութային շուկայում այլ կերպ, քան բեսպրեդել որակել չի կարելի: Բանկերն ու չենջերը, փաստորեն, իրենց մոտ կախել էին ցուցանակ, իբր դոլարը վաճառվում է 450 դրամով, և օրը ցերեկով նայում էին իրենց հաճախորդների աչքերի մեջ ու սուտ խոսում «դոլար չկա» ասում էին: Արդյո՞ք իրենց կամքով էին բանկերն ու չենջերը պարզ խաբեությամբ զբաղվում: Երեկ կեսօրին մոտ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իր մոտ է հրավիրել Հայաստանում գործող բանկերի ղեկավարներին և բավական երկար ժամանակ նրանց հետ փակ խորհրդակցություն անցկացրել: ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունում այս հանդիպման փաստը հաստատեցին, սակայն որևէ մեկնաբանություն խորհրդակցության բովանդակության մասին. բնականաբար, չտվեցին: Հենց այս խորհրդակցությունից հետո չվաճառվող դոլարի «վաճառքի» գինը բանկերում համատարած սահմանվեց 440-450 դրամ ու հենց այդ հանդիպումից հետո Մալաթիայի շուկայում մեկ դոլարի ստվերային գինը հասավ 500 դրամի:
Հայկական Ժամանակ
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը, համապատասխանաբար, տեղափոխվելու են այս տարվա դեկտեմբերի 20-ի և 27-ի՝ շաբաթ օրեր: Դրա վերաբերյալ կառավարությունը համապատասխան որոշում կկայացնի դեկտեմբերի 4-ին:
Նման որոշման անհրաժեշտությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հունվարի 6-ին երեքշաբթի օրը, նշվում է Սուրբ ծնունդը, իսկ դրան հաջորդող օրը հունվարի 7-ը Մեռելոց է: Այդպիսով, 2015թ. առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 12-ը: Ըստ կառավարության տրամաբանության, քաղաքացիները հնարավորություն կունենան դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 12-ը անընդմեջ հանգստանալ։
Հայկական Ժամանակ
ԱԺ-ում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը բարձր պաշտոն է ստանալու Եվրասիական միության տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում և լինելու է այդ մարմնի մշտական անդամը՝ Հայաստանի կողմից:
Սա, ըստ էության, լինելու է Եվրասիական տնտեսական միության մշտական գործող քաղաքական մարմինը, մոտավորապես նախկին Խորհրդային Միության պոլիտբյուրոյի նման:
Հայկական Ժամանակ
Մեր չինովնիկների համար դեկտեմբերը գործուղումների առատ ամիս է լինելու։ Միայն երեկ ՀՀ վարչապետի ստորագրած 12 որոշումներից վեցը վերաբերում են 11 անձանց տարբեր երկրներ գործուղելուն։ Եվս չորս որոշում նվիրված է արդեն տեղի ունեցած գործուղումների ֆինանսավորմանը։ Այսպիսով միայն մեկ օրում վարչապետը ստորագրել է մեր 15 պաշտոնյաների գործուղումներին վերաբերող 10 որոշում։ Բոլոր գործուողումները ֆինանսավորվելու են ՀՀ պետական բյուջեից։ Գործուղումների աշխարհագրությունը տպավորիչ է՝ Վարշավա, Փարիզ, Բրյուսել, Լոնդոն Ստրասբուրգ, Աշխաբադ, Վալետա, Աստանա:
Հայկակա Ժամանակ
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել: Երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:
Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ:
Հայկական Ժամանակ
Երեկ երեկոյան երևանյան փոխանակման կետերում մեկ դոլարի վաճառքի գինն ընդհուպ մոտեցավ 450 դրամի։ Չենջերի մեծամասնությունը դոլարը գնում էր 441 դրամով և վաճառում 448-449 դրամով։ Դրամն արժեզրկման նոր փուլ է մտնում։
Հայկական դրամի փոխարժեքի այս տատանման վրա, անշուշտ, ազդեցություն է թողել Ռուսաստանի ֆինանսական շուկայում երեկ տեղի ունեցած փլուզումը։
Վերջին 2-3 շաբաթների ընթացքում դրամը արժեզրկվել էր 5 տոկոսով և դա համատարած թանկացումների չէր հանգեցրել։ Սակայն դա այն սահմանն է, որից այն կողմ թանկացումներից խուսափելն այլևս հնարավոր չի լինի։ Դրամի հետագա արժեզրկման պարագայում մենք ականատեսը կլինենք գրեթե բոլոր ապրանքների բարձրացմանը:
Հայկական Ժամանակ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության «այլընտրանք»-ից ընդդիմադիր դառնալու հարց այս պահին չի քննարկվում։ Այդ մասին երեկ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Էս պահին երբևիցե նման հարց չի քննարկվել, որ մենք նման բան ասենք, հենց լինի՝ կիմանաք»,- հայտարարեց Մելքումյանը՝ ասելով, որ նման որոշում չունեն:
Հայկական Ժամանակ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաատանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների մասին զեկույց: Այս զեկույցի հմայքն այն է, որ դրանից որևէ կերպ հնարավոր չէ պարզել՝ այս տարվա ներդրումները անցած տարվա համեմատ նվազել են, թե՞ աճել:
Խնդիրն այն է, որ այս տարվա սկզբին ԱՎԾ-ն փոխել է օտարերկրյա ներդրումների հաշվակի մեթոդոլոգիան: Չար լեզուների պնդմամբ՝ մեթոդոլոգիան փոխելու հիմնական պատճառն այն է, որ ներդրումները ՀՀ տնտեսության մեջ կտրուկ նվազել են:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.