29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչպիսի՞ն է լինելու ԲՀԿ-ն այսօրվա համագումարից հետո: Սերժ Սարգսյանն այս հարցում կայացրել է վերջնական որոշում. ԲՀԿ-ն քաղաքական դաշտում պետք է շարունակի բուֆերի դերակատարում ունենալ ընդդիմության և իշխանության արանքում, ինչպիսի դերակատարում ունեցել է միշտ:
Սարգսյանը որոշել է նրան պահել երկրորդ քաղաքական ուժի կարգավիճակում, բայց եթե նախկինում այն շուրջ 30 տոկոսանոց երկրորդ ուժ էր, հիմա դառնալու է 10-15 տոկոսանոց երկրորդ ուժ, որովհետև վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ երեսուն տոկոսը չափազանց մեծ թիվ է բուֆերի համար և այն կարող է վերահսկողությունից դուրս գալու վտանգներ պարունակել:
Մի բան ակնհայտ է, որ ԲՀԿ-ն այսուհետև գտնվելու է Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության ներքո, և նա է որոշելու նրա տեղը, դերը, ասելիքը քաղաքական դաշտում: Իհարկե՝ Հովիկ Աբրահամյանի միջոցով: Պետք է նկատել, որ այն, ինչ տեղի է ունենում ԲՀԿ-ում, Հովիկ Աբրահամյանի տակտիկական հաջողությունն է: Դառնալով ԲՀԿ-ի կուրատոր՝ նա ամրապնդում է իր տեղը վարչապետի պաշտոնում և տեսանելի ապագայում օրակարգից հանում իր կառավարության հրաժարականի հարցը:
Հայկական Ժամանակ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը անցյալ շաբաթ հայտնվել էր յուրահատուկ մի սկանդալի մեջ: Դատապարտելով մթերված կարտոֆիլը երկար պահելու և փչացնելու գյուղացիների սովորությունը նա ասել էր. «Կարտոֆիլի գնորդը որ գալիս ա, ապրանքը պիտի տաս: էն որ տենց խոսք կա, է, ասում ա աղջկա ուզողը, որ գալիս ա պտի տաս»:
Այս խոսքերը արթնացրել էին երիտասարդ աղջիկների, ինչպես նաև տղաների զայրույթը։Նրանց դուր չէր եկել գյուղնախարարի աղջկան և կարտոֆիլին համեմատելու «հնարքը», և այս դժգոհ երիտասարդներից մոտ տասը անցյալ հինգշաբթի կառավարության շենքի մոտ ակցիա էին կազմակերպել իրենց հետ տանելով կարտոֆիլով «սկուտեղ», համապատասխան բովանդակությամբ պաստառներ և այլն:
Սա երևի վերջին տարիների ընթացքում իր տեսակի մեջ յուրահատուկ ակցիա էր, որովհետև այն բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ, չէր ներգրավում ինչ-որ շահագրգիռ մարդկանց մի խմբի շահագրգիռ մարդկանց այլ խմբի դեմ, այս ակցիայի կազմակերպիչների ետևում հնարավոր չէր փնտրել մութ ուժերի, KGB-ի, CIS-ի, Քոչարյանի, Լևոնի, հանրապետականների ու ուրիշների ականջները:
Այս ակցիան մարդկային էր, զուտ մարդկային:
Հայկական Ժամանակ
ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
Համակարգի հետ պարբերական շփում ունեցող անձինք սրա հետ են կապում, որ վերջին շրջանում գլխավոր դատախազը մեկը մյուսի ետևից վերացնում է ՀՔԾ–ից ստացված գործերով բազմաթիվ կարճումների և կասեցումների որոշումներ: Հարաբերությունները լարված են այն աստիճան, որ համակարգի ներսում իրավիճակը գնահատում են մի բառով՝ միջգերատեսչական «պատերազմ»: Դա իր ազդեցությունն է թողնում նաև ՀՔԾ-ի ներսում: Կարճ ժամանակահատվածում արդեն մի քանի տասնյակ քննիչներ են հեռացել ՀՔԾ-ից, վերջին օրերին հրաժարականի դիմումներ են գրել նաև գերատեսչության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայկական Ժամանակ
Նախօրեին ԲՀԿ խմբակցությունը նիստ է արել, որն անցել է լարված մթնոլորտում: Խմբակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ է արտահայտվել, որպեսզի կուսակցության նախագահը դառնա Նաիրա Զոհրաբյանը, մի մասն էլ պաշտպանել է Զոհրաբյանի թեկնածությունը: Լարված մթնոլորտը ԲՀԿ-ականների շրջանում դեռ պահպանվում է:
Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը:
Մինչ այժմ տեղեկություններ կային միայն Վարդան Օսկանյանի մանդատը վայր դնելու մասին:
Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ում երեկ Օսկանյանին փորձել են համոզել, որպեսզի նա չհրաժարվի մանդատից: Թե ինչով են ավարտվել այդ բանակցությունները՝ դեռ հայտնի չէ: Ակնհայտ է միայն, որ ԲՀԿ-ի քայքայումը դեռ շարունակվելու է:
Հայկական Ժամանակ
Այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին:
Այս մասին է վկայում Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական վիճակագրությունը: Մեր երկրի միջազգային պահուստները սրանից ավելի քիչ 1 միլիարդ 258 մլն դոլար եղել են ճգնաժամային համարվող 2009–ի մայիսին: Սակայն, հաշվի առնելով այն տեմպը, որով նվազում են մեր պահուստները, կարելի է կանխատեսել, որ շատ շուտով այս հակառեկորդը թարմացվելու է։ Խնդիրն այն է, որ ընդամենը անցած տարվա դեկտեմբերին մեր միջազգային պահուստներում կար 1 մլրդ 489 մլն դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում դրանք նվազել են 138 միլիոն դոլարով կամ մոտ 10 տոկոսով: Իսկ անցած տարվա հունվարի համեմատ՝ մեր միջազգային պահուստները նվազել են 900 միլիոն դոլարով կամ 40 տոկոսով:
Հայկական Ժամանակ
Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչները նախօրեին մի «սենսացիոն» բացահայտում են արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին: Նրանք հրապարակել են մի լուսանկար, որտեղ երևում են ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նրանց ձեռքում բաժակներ կան:
Հայ ազգային կոնգրեսը կարծում է, որ եթե որևէ ընդդիմադիրի հանրապետական է մոտենում, ընդդիմադիրը պետք է առանց մտածելու գլխապատառ փախչի. «օգնեցե՜ք, օգնեցե՜ք» ճիչերով: Իսկական ընդդիմադիրն իրավունք չունի ավելի քան երկու մետր մոտ լինել հանրապետական պատգամավորներին: Իսկ եթե փախչելու տարբերակ չունի, պետք է հարձակվի, թքի նրանց վրա, կծի ականջը, քաշի մազերը և գոռա՝ «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն նախագահ» և այսպես շարունակ:
Երևի այսպես են վարվում Հայ ազգային կոնգրես կուսակցության պատգամավորներն ԱԺ-ում: Նրանք երևի հանրապետականներին չեն բարևում, չեն խոսում նրանց հետ ընդհանրապես, որովհետև խռով են՝ իսկական ընդդիմադիրի նման: Իսկ Լևոն Զուրաբյանը Հայաստանի պատվիրակության կազմում ԵԽԽՎ մեկնելիս ինքնաթիռի մեջ անժամկետ նստացույց է անում՝ Հերմինե Նաղդալյանի մոտակայքում, անընդհատ վանկարկում «Սեր-ժիկ, հեռացիր», «Լե-վոն, նախագահ»:
Հայկական Ժամանակ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ «ՀԺ»-ի համար մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի Մարտի 1-ի ելույթի այն հատվածը, որտեղ վերջինս ընդդիմադիր գործիչների մասին կոդերով «հումոր է անում»:
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և ես ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»,- հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Ինչ վերաբերում է Դավալուին, նա ասել է, որ 88-89-ին սահմանների պաշտպանությունը և իրական ազատագրական շարժումը, Երասխավանի դեպքերով պայմանավորված, սկսվեց հենց Դավալուից ու հնարավոր է նաև, որ հիմա էլ որոշակի գործընթացներ սկսվեն հենց այդ, իր կարծիքով՝ հրաշալի գյուղից:
«Որ Դավալուի հետ կապված թշնամանք ու ներքին վախեր ունի Ռոբերտ Քոչարյանը, ինչ-որ տեղ հասկանալի և ընկալելի է, թե Տեր-Պետրոսյանի՞ն ինչն է մտահոգում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, բայց ես վստահաբար և միանշանակ կարող եմ ասել, որ իրեն Դավալուից որևիցե վտանգ չի սպառնում»,- ասել է Սարգսյանը:
Հայկական Ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը պատրաստվում է առաջիկա օրերին պատգամավորական մանդատը վայր դնելև ու ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն անել:
Չնայած Օսկանյանը ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ համարն է եղել և, ուրեմն, կարող է խմբակցությունից դուրս գալ առանց մանդատը վայր դնելու, նախընտրում է դուրս գալ և կուսակցությունից, և խորհրդարանից:
Մեր աղբյուրները պնդում են, որ Օսկանյանը դուրս է գալու նաև քաղաքականությունից և առաջիկա տարիներին զբաղվելու է հետազոտական աշխատանքներով: Չի բացառվում նաև Հայաստանից արտագաղթելու տարբերակը:
Հայկական Ժամանակ
Ըստ պաշտոնական վիճակագրության, այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի նույն ամսվա համեմատ, հացի արտադրությունը Հայաստանում նվազել է 1,6 տոկոսով, աղինը՝ 37 տոկոսով, մսինը՝ 8 տոկոսով, ալյուրինը՝ 13 տոկոսով, հրուշակեղենինը՝ 21 տոկոսով, կոնյակինը՝ 31 տոկոսով, հանքային ջրերինը՝ 47 տոկոսով:
Հայկական Ժամանակ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով պատրաստվում է մարտի 5-ին ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարել կուսակցությունն ու ԱԺ համանուն խմբակցությունը լքելու մասին, որոշել է կազմաքանդել ԲՀԿ Շիրակի մարզային կառույցը, որի ղեկավարն ինքն է:
Տեղեկություններ կան, որ այս օրերին Գրիգորյանի հրահանգով ոչ միայն բազմաթիվ ԲՀԿ-ականներ լքում են Շիրակի կառույցը, այլ նաեւ պատգամավորը բանակցություններ է վարում ԲՀԿ-ական պատգամավորների հետ և համոզում նրանց դուրս գալ ԲՀԿ-ից:
Այս օրերին, ի դեպ, ԲՀԿ-ական բազմաթիվ պատգամավորներ իրար հետ շփում չունեն, և մեծ հաշվով, դեռ հայտնի չէ, թե ի վերջո, ով է պատրաստվում մնալ կուսակցությունում, ով՝ ոչ: Երեկ ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին դիմում է գրել նաև պատգամավոր Մուշեղ Պետոյանը: Այսպիսով, ԲՀԿ 36 հոգանոց խմբակցությունից այժմ 29 պատգամավոր մնաց:
Հայկական Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.