29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Կարող է անհավանական թվալ, բայց «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին հարցը կրկին հանվել է կառավարության նիստի օրակարգից: Անցած երկու շաբաթների ընթացքում սա արդեն երկրորդ անգամն է: Առաջին անգամ հարցը փետրվարի 11-ի նիստի օրակարգում էր հայտնվել, բայց մինչեւ նիստը սկսվելը վաղ առավոտյան այն հանվել էր: Ինչպես արդեն նշել էինք, այս հարցը վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի լուռ հակամարտության կիզակետում է հայտնվել: Խաչատրյանը ցանկանում է արտոնություններ պոկել կառավարությունից իր հարազատներին պատկանող «Յուքոմի» համար, իսկ Աբրահամյանն էլ այդ կերպ «իր փայ» վատությունն է անում իր հակառակորդին: Այս պատմության մեջ կա եւս մի ուշագրավ դետալ: Հարցը կառավարության նիստի օրակարգերում պարբերաբար հայտնվում ՀՀ էկոնոմիկայի այլեւս նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի նախաձեռնությամբ: Վերջինս էլ, ինչպես հայտնի է, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէր Հովիկ Աբրահամյանի հետ: Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Ճշմարիտյանը պետք է եւս երեք հարց ներկայացներ: Իսկ մեկ այլ, արդեն նախկին նախարար Արմեն Աշոտյանը ներկայացնելու էր երկու օրակարգային հարց: Հարցերը օրակարգում մնացել են, իսկ նշված նախարարներն արդեն նախկին են»։
Հայկական ժամանակ
«Իշխանական շրջանակներում խոսվում է, որ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն առիթը բաց չի թողնում՝ մասնավոր զրույցների ժամանակ շեշտելու, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պետական միջոցները ծառայեցնում է որդու օգտին:
Մասնավորապես, նշում է, որ 2015 թ. վարչապետը բյուջեից 120 մլն դրամ է հատկացրել Արտաշատի մի մեծ փողոցի ասֆալտապատման համար, այս տարի ևս մի մեծ փողոցի ասֆալտապատման համար խոշոր գումար է հատկացրել:
Ընդ որում, այս երկու հատկացումներն էլ կատարվել են Արտաշատից պատգամավոր դարձած Աբրահամյանի ազգականուհի՝ Կարինե Պողոսյանի առաջարկությամբ:
«ՀԺ»-ն գրել էր, որ բավական սրված են ՀՀԿ-ական 3 կարկառուն դեմքերի՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Բեգլարյանը ցանկանում է 2017-ի Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ հետ գալ իր նախկին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամին, Սեդրակյանն էլ՝ Երեւանի ավագանու անդամ իր որդուն»:
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև: Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնություն ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է:
Մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի դաշնակցականները կտրուկ դեմ են այդ համագործակցությանն ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին և գրեթե դադարեցրել են Հայաստանի կառույցի ֆինանսավորումը:
Մինչդեռ Ֆրանսիայի կառույցն ու հատկապես այդ կառույցի կարկառուն անդամ Մուրադ Փափազյանը կողմ են համագործակցությանը: Ընդ որում, Ֆրանսիայում ոչ բոլորն են համամիտ Փափազյանի հետ, Հայաստանի դաշնակցականների քայլերը պաշտպանում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, երիտասարդները դեմ են ոչ միայն ՀՀ դաշնակցականների այդ քայլերին, այլև սուր տարաձայնություններ ունեն Ֆրանսիայի ՀՅԴ բուն կառույցի հետ:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ում խնդիր կա նաև խորհրդարանում Արծվիկ Մինասյանի տեղը զբաղեցնող անձի հետ: Հաջորդը, որը պետք է էկոնոմիկայի ապագա նախարար Արծվիկ Մինասյանի փոժարեն ԱԺ մտնի դաշնակցության ցուցակով, գործարար Կարեն Շախմուրադյանն է՝ «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը: Բայց ՀՅԴ ղեկավար կազմը ցանկանում է ԱԺ բերել նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին, իսկ Շախմուրադյանն իր տեղը զիջելու ցանկություն չունի»:
Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ բավականին սրված են ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հարաբերությունները:
Խնդիրը՝ 2017թ. Երևանի քաղաքապետի ընտրություններն են: Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Բեգլարյանը ցանկանում է հետ գալ իր հին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին:
Իր որդու՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանի համար նույն մտադրություններն ունի նաև Սեդրակյանը:
Այս երեք պաշտոնյաները տեղյակ են միմյանց այդ նպատակների մասին, և երեքն էլ սկսել են այդ ուղղությամբ աշխատել՝ միաժամանակ խանգարելով մրցակիցներին: Երեքն էլ փորձում են Սերժ Սարգսյանի, ննչպես նաև հանցավոր աշխարհի աջակցությունը ստանալ՝ միաժամանակ նրա մոտ փնովելով մյուսին»:
Հայկական ժամանակ
«Մեր թղթակիցը նախօրեին դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին և խնդրել իրեն տեղեկատվություն տրամադրել, թե մանավորապես հայկական ընկերությունները ինչ գնով են ձեռք բերում ռուսական բենզինը:
Ունենալով նման տեղեկատվություն, կարելի է պարզել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ում բենզինը երկու անգամ թանկ է քան ՌԴ-ում: Մեր թղթակիցը սակայն չի ստացել այդ հարցի պատասխանը. «… Տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որևէ տնտեսվարողի շահերին»,- նշված է ՏՄՊՊՀ-ի ուղարկած գրավոր պատասխանում:
Նշենք, որ անցած շաբաթ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լրագրողների հետ զրույցում պատրաստակամություն էր հայտնել տրամադրել նման տեղեկատվություն եթե լրագրողները դիմեն նման հարցումով: Փաստորեն Հայաստանում բենզինի աննորմալ բարձր գնի մասին տեղեկությունը «հանդիսանում է առևտրային գաղտնիք»:
Հայկական ժամանակ
Երեկ մեզ հայտնի դարձավ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։
Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին։ Մեր տեղեկություններով, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդն ու ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեսպանն օրերս այդ հարցով զրույց են ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հետ։ ԵԽԽՎ մեր աղբյուրները հայտնում են, որ Ագրամունդը վճռական է տրամադրված, չի բացառվում, որ հարցը տեղափոխվի ԵԽԽՎ կանոնակաոգային հանձնաժողով, և ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանում Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն։ Այս պահին քննարկվում է Զոհրաբյանին ձայնի իրավունքից զրկելու հարցը։ Մարգար Եսայանը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը»:
Հայկական ժամանակ
«Հայաստանի իշխանությունները ելքեր են փնտրում հասանելի լինել ամերիկահայ միլիարդատեր, ՀՀ ազգային հերոս Քըրք Քըրքորյանի թողած ժառանգության՝ մեր երկրին բաժին հասնող գումարին: Վերջերս հրապարակում եղավ, որ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել է Քըրք Քըրքորյանի կտակը, որի համաձայն, բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գոյացած գումարն ուղղել բարեգործությանը: Կտակի համաձայն, այդ գումարով պետք է ֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք, կամ այն կազմակերպությունները, որոնց բարերարը գումար է հատկացրել:
Քըրքորյանի թողած ժառանգության բաշխման մասին որեւէ ստույգ տեղեկություն չկա եւ շրջանառվող լուրերը դեռ ճշտված չեն: Այդուհանդերձ, Քըրքորյանի փողերի օգտագործման շուրջ ՀՀ իշխանական վերնախավում արդեն որոշակի կրքեր են բորբոքվում: Մեր աղբյուրների պնդմամբ, Քըրք Քըրքորյանը պատվիրել է, որ այդ գումարը հատկացնելու, բաշխելու կամ օգտագործելու վրա ՀՀ իշխանությունները չպետք է որեւէ վերահսկողություն ունենան: Հայաստանին հատկացվող գումարով իրականացվող ծրագրերի վերահսկողության համար պետք է ստեղծվի հատուկ վերահսկող մարմին, որի անդամներից եւ ոչ մեկը չպետք է լինի ՀՀ պաշտոնյա: Վերահսկումը պետք է լինի հիմնականում ԱՄՆ քաղաքացիներից, միգուցե նաեւ ամերիկահայերից կազմված խորհրդի միջոցով»:
Հայկական ժամանակ
«ՀՀԿ-ՀՅԴ երկարատև բանակցություններից հետո Դաշնակցությունն ի վերջո ստացել է այն, ինչ ցանկանում էր: Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ին կառավարությունում նախարարական երեք պորտֆել կտրվի: Խոսքը արդարադատության, կրթության և գիտության, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության մասին է՝ առանց արտակարգ իրավիճակների:
«ՀԺ»-ն օրեր առաջ գրել էր, որ Սերժ Սարգսյանը պնդում է, որպեսզի արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին, վարչապետը, սակայն, համառում է՝ հակադարձելով՝ Արփինե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդարադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք: Ըստ ՀՀԿ-ական շրջանակներից ստացած տեղեկությունների, սրա հետևանքով Սարգսյանի ու Աբրահամյանի հարաբերությունները բավական լարվել էին: Վարչապետն ու կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ջանք չէին խնայում՝ Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում պահելու համար: Բանակցությունների ընթացքում մի պահ որոշվել էր արդարադատության նախարարության փոխարեն ՀՅԴ-ին հանձնել էկոնոմիկայի նախարարությունը: Ավելին, ըստ հավաստի տեղեկությունների, էկոնոմիկայի գործող նախարար Կարեն Ճշմարիտյանն արդեն իրերն էր հավաքել՝ իր կաբինետը ՀՅԴ-ական Մինասյանին զիջելու համար: Համառ պայքարից հետո, սակայն, դաշնակցությունը, փաստորեն, հասավ իր ուզածին: Հիշեցնենք, Արփինե Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով արդարադատության նախարար էր նշանակվել 2015-ի սեպտեմբերի 4-ին՝ 5.5 ամիս առաջ:
Դաշնակցությունը, հիշեցնենք, համառ պայքար էր մղում նաև կրթության և գիտության նախարարի պորտֆելը ստանալու համար: Այս դեպքում էլ Սերժ Սարգսյանը չէր ցանկանում զիջել: Ենթադրվում է, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը փոխադարձ համաձայնության են եկել. Սարգսյանը պնդել է արդարադատության նախարարի պորտֆելի համար, Աբրահամյանն էլ պնդել է, որ այդ դեպքում պետք է Արմեն Աշոտյանն էլ պաշտոնանկ արվի:
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ ԿԳ նախարարի պոստը թերևս արդեն չորրորդ անգամ կհանձնվի Լևոն Մկրտչյանին: Իսկ ԿԳ դեռևս գործող նախարար Արմեն Աշոտյանը, ըստ նույն աղբյուրների, կամ դեսպան կնշանակվի, կամ էլ՝ կզբաղեցնի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը թափուր է 2014 թվականի ապրիլից, երբ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
Եվ վերջապես, տարածքային կառավարման նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը, որը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:
Ի դեպ, երեկ դաշնակցական պատգամավորներն այդպես էլ ԱԺ-ում չհայտնվեցին: Նրանք նաև հեռախոսազանգերին չէին պատասխանում: Սույն թեմայով մեկնաբանություններ անելիս ժլատ էին նաև ՀՀԿ-ականները:
Պաշտոնապես հաջողվեց ճշտել ընդամենը, որ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի, այնուհետև գործադիր մարմնի նիստ: Այս տեղեկությունը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Եթե վերջին պահին որևէ արտառոց բան տեղի չունենա, ու կողմերը ինչ-որ հարցում չփոշմանեն, ապա այսօր երեկոյան կհայտարարվի ՀՀԿ-ՀՅԴ նոր համագործակցության ձևաչափի և նախարարական վերոնշյալ 3 պորտֆելները ՀՅԴ-ին հանձնելու մասին:
Ի դեպ, «ՀԺ»-ն գրել էր, որ Արծվիկ Մինասյանի փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու դաշնակցական նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը>:
Հայկական ժամանակ
«Մասնավորապես, երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի սկզբում կրկին անդրադարձավ գազի գնին: Եթե «տնական լեզվով» վերաձևակերպենք, ապա վարչապետը ասել Է հետևյալը սիրելի «Գազպրոմ-Արմենիա», գազի բարձր գնի պատճառով դուք ստանում եք գերշահույթներ, բայց սպառումը նվազում Է։ Մի քիչ նվազեցրեք գազի գինը, սպառումը կավելանա, ու դուք էլի ձեր շահույթները կստանաք։
Գնացեք ձեր ղեկավարներին՝ «Գազպրոմին» ասեք, որ մենք դա ենք առաջարկում, թող զագի գինը մի քիչ իջացնեն… Ուշագրավն այն է, թե ինչու է վարչապետը այս էլ երկրորդ անգամ հարցը հրապարակայնացնում. Երբ այդ նույն բաները կարող է ասել «Գագպրոմի» կամ «Գագպրոմ Արմենիայի» ղեկավարների հետ հեռախոսազրույցներում։ Սրանով վարչապետը նախ ուզում է հանրությանը ցույց տալ, որ կառավարությանը համառ քայլեր է անում գազի զինը իջեցնելու ուղղությամբ և երկրորդ՝ ռուսական կողմին ցույց է տալիս, որ ինքը այս հարցում հանրության աջակցությանն է դիմում և հանրային պահանջարկ Է ձևավորում գազի գնի իջեցման շուրջ։ Թե որքանով սա կաշխատի, դժվար Է ասել։ Ընդամենը նկատենք, որ այժմ ՌԴ-ն Հայաստանին գազ Է մատակարարում 165 դոլարով, իսկ Եվրոպային 180 դոլարով»:
Հայկական ժամանակ
«ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս նրանց տեղեկացրել է, որ կոալիցիա չեն մտնում: Փոխարենը, այսօր տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում շատ բան է հստակեցվելու: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների արդյունքում կողմերը կանգ են առել հետեւյալ լուծման վրա՝ էկոնոմիկայի նախարարությունը հանձնվում է ՀՅԴ-ին եւ նախարար է նշանակվում դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա փոխարեն ՀՅԴ համամասնական ցուցակով խորհրդարան է գալու ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանը:
Ի դեպ, էկոնոմիկայի դեռեւս գործող նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկվա իր ասուլիսում անդրադառնալով իր պաշտոնանկության մասին լուրերին, ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, շատ կարճ ասեմ»: ՀՅԴ-ին է հանձնվելու նաեւ տարածքային կառավարման նախարարությունը, որն, ինչպես հայտնել ենք, անջատվելու է արտակարգ իրավիճակներից, եւ նախարար է նշանակվելու Դավիթ Լոքյանը: ՀՀԿ-ական վերին օղակներում չեն բացառում, որ նոր նախարարները նշանակվեն այս ուրբաթ»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.