29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «օֆշորի» գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը բանակի վերաբերյալ գրեթե սկանդալային հայտարարություն արեց:
Հայտարարությունը լիարժեք սկանդալ չէր միայն այն պատճառով, որ դեպքից, որի մասին խոսում էր Սուքիասյանը՝ 15-20 տարի է անցել: Սուքիասյանը պատգամավոր Շմայսին՝ Առաքել Մովսիսյանին եւ գնդապետ Մուրադ Կիրակոսյանին ըստ էության մեղադրեց իր որդուն զինվորական ծառայության ընթացքում խոշտանգելու մեջ:
«Բանակից հետո որդուս մոտ խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել, որովհետեւ բանակում Արարատում ծառայելու ժամանակ շուն էին բաց թողել վրան: Մուրադ Կիրակոսյան կա այնտեղ, կարող եք հարցնել: Մուրադ Կիրակոսյանը եւ Շմայսը… ինքը չէր ենթարկվել, հաղթանդամ, ֆիզիկապես շատ մարզված տղա էր: Շորերը մերկացրել էին եւ զորամասի առաջ խիստ պատժելով, ծեծելով շուն էին բաց թողել իր վրա՝ «ավչառկա»: Շունը փորձել էր խեղդել: Տղաս 3 անգամ շանը փռել էր գետնին, նորից էին բաց թողել: Էդ դեպքից հետո խմիչքի նկատմամբ սեր էր առաջացել մոտը»,- դատարանում իր տղայի մասին խոսելիս «ձեռքի հետ» հայտարարեց Սուքիասյանը:
Առաքել Մովսիսյանից մեկնաբանություն խնդրեցինք ներկայացված միջադեպի վերաբերյալ.
— Պարոն Մովսիսյան, երեկ դատարանում «օֆշորի» գործով ազատազրկված Աշոտ Սուքիասյանը…
— Օֆշորը ո՞րն ա:
— էն սկանդալը, որ Տիգրան Սարգսյանի հետ կապ ունի:
— Աշոտ Սուքիասյա՞նն ով ա:
— Էդ գործով ազատազրկված է: Նա երեկ դատարանում հայտարարել է, որ տարիներ առաջ իր տղային դուք եւ Մուրադ Կիրակոսյանը մերկացրել եւ ծեծել եք, «ավչարկա» շուն եք բաց թողել վրան:
— Աղջիկ ջան, նախ առաջինը. ես կյանքիս մեջ շուն չեմ ունեցել: Երկրորդն էլ՝ չեմ ճանաչում էդ տղան ով ա: Երրորդն էլ Կիրակոսյան Մուրադի հետ ընդհանրապես առնչություն չունեմ կլինի երեւի 20 տարի:
— Դե Սուքիասյանի պատմածն էլ հին պատմություն է:
— Ես տեղյակ էլ չեմ ով ա էդ մարդը, վաբշե: Սուքիասյան Աշոտ: Ի՞նչ եք ստից բաներ ման գալիս:
— Երեկ դատարանում է հայտարարել:
— Օֆշորը ո~ւր, Սուքիասյան Աշոտի տղան` ո~ւր, Կիրակոսյան Մուրադն ո~ւր, օվչառկա շունն ո~ւր կամ չոբանի շունը, սաղ խառնել եք իրար:
— Ձեր հետ եղե՞լ է նման դեպք, որ բանակում զինվորին մերկացնեք եւ ծեծեք:
— Բանակում` որտե՞ղ:
— Արարատում:
— Ո՞ր թվականին:
— Շուրջ 15-20 տարի առաջ, հավանաբար:
— Դու ծնված եղե՞լ ես այդ ժամանակ:
— Դատարանում մարդը նման բան է հայտարարում: Ձեր մեկնաբանությունն ենք ուզում:
— Ես մեկնաբանություն չունեմ տալու, ոչ էլ ճանաչում եմ նման մարդ, ոչ էլ ընդհանրապես էդ հարցերով ինձ անհանգստացրեք: Եվ դուք էլ իմացեք, որ կյանքում ես շուն չեմ պահել: Հասկացա՞ր:
— Եղե՞լ է նման բան:
— Բանակում մաքուր ծառայել եմ, մաքուր էլ դուրս եմ եկել: Ձեզ հաջողություն»:
Հայկական ժամանակ
«Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը բավարարել Է ԼՂՀ առողջապահության նախարար Հարության Քաշկյանի ազատման դիմումը։ ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ԼՂՀ առողջապահության նախարար Է նշանակվել Ստեփանակերտի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Կարինե Աթայանը։
Հարության Քուշկյանի հրաժարականից հետո ակտիվորեն սկսեցին լուրեր շրջանառվել, որ նա նշանակվելու Է ՀՀ առողջապահության նախարար։ Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Քուշկյանը պարզաբանեց, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ Մեր հարցին, թե ինչով Է զբաղվելու Հայաստանում, նա պատասխանեց. «Զբաղվելու եմ իմ գործերով։
Իսկ մշտական կապն Արցախի հետ մնում Է, ես պարբերաբար մեկնելու եմ այնտեղ, մասնակցելու եմ սեմինարների, խորհրդակցությունների»։
Հիշեցնենք, «Հայկական ժամանակը» երեկ գրել Էր, որ տեղեկություններ կան, թե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջիկայում ազատվելու Է զբաղեցրած պաշտոնից եւ ստանձնելու Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ ԱՆ-ից, սակայն, պարզաբանել Էին, որ Մուրադյանն ընդամենը հրավիրվել Է ԱՀԿ համաժողովին որպես ՀՀ առողջապահության նախարար։
ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնը Հարության Քաշկյանը զբաղեցնում Էր արդեն երկու տարի:
Հայկական ժամանակ
Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է՝ այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը։ Առողջապահության նախարարությունից ընդգծեցին, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր։
Հայկական ժամանակ
«Օրեր առաջ մահացած 81-ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անվան շուրջ մեծ սկանդալ է առաջացել Ֆրանսիայում:
Ֆրանսիական leprogres.fr-ն գրել է, որ 2013թ. բողոք է ներկայացվել արքեպիսկոպոսի դեմ. վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների և բռնաբարության մեջ. որոնք իրականացվել են 1990 թ. Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան հոգևորականը:
Տուժողը, որը ծագումով լիբանանցի է, անունը՝ Հրայր, այդ ժամանակ եղել է 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել արքեպիսկոպոսին և ենթարկվել է այլ սեռային բռնությունների:
2015թ. արքեպիսկոպոսի դեմ ներկայացվել է մեղադրանք և հարուցվել քրեական գործ, որը 2016-ին ուղարկվել է դատարան: Առաջիկայում սպասվում էր դատավարություն: Հրայրը մեղադրել է նաև երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչև իր 19 տարեկան դառնալը:
Հայկական ժամանակ
Լավատեղյակ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, թե որն է իրականում Արմեն Աշոտյանին կրթության և գիտության նախարարի պաշտոնից անսպասելի ազատելու պատճառը: ՀՀԿ-ՀՅԴ հայտնի բանակցությունների արդյունքում այդ պորտֆելը տրվեց ՀՅԴ-ին:
Ըստ մեր աղբյուրների, սակայն, Սարգսյան-Դաշնակցություն քաղաքական պայմանավորվածությունների ժամանակ ի սկզբանե խոսք անգամ չի եղել ԿԳ նախարարի պաշտոնը ՀՅԴ-ին տալու մասին: Դրա փոխարեն 3-րդ նախարարական պորտֆելը, որ պետք է հանձնվեր Դաշնակցությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելն է եղել:
Դաշնակցականները, սակայն, ձգտել են հատկապես կրթության և գիտության նախարարությունը ստանալ՝ հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի նման մարդ ունենալու հանգամանքը: Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ոլորտում բազմամյա փորձ և խորը կապեր ունեցող ՀՅԴ-ականներին հաջողվել է վերջին պահին Աշոտյանի վրա կոմպրոմատ գտնել և հասցնել Սարգսյանին:
Սրանով է բացատրվում Աշոտյանի անտեղյակությունը իր մոտալուտ ազատման մասին: Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեծ ոգևորությամբ իր նոր կաբինետի պատերն էր ներկում, մինչդեռ շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը շարունակում է նորանոր վիլլաներով հարստացնել աստղաբաշխական թվերի հասնող իր կարողությունը։ Սաշիկի նոր ձեռքբերումը, թերթի տեղեկություններով, գտնվում է Միջերկրական ծովի ափին։
Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի դարձավ, որ անցյալ տարի Սաշիկ Սարգսյանը Ալիկանտեում՝ Իսպանական Վալենսիա քաղաքի կուրորտային ավանում, անմիջապես ծովի ափին մի կոխտա վիլլա է գնել՝ ընդամենը 350 հազար եվրո արժողությամբ։ Սաշիկ Սարգսյանն ասել է, որ վիլլան վերցնում է իր ավագ որդու՝ Հայկի համար։
Փաստորեն, հայ հանրությունը կարող է արդեն հանգիստ շունչ քաշել, վերջապես երիտասարդ այդ ընտանիքը մի փոքրիկ բնակմակերես ունեցավ, գլխին՝ թեկուզ և խարխուլ մի տանիք։ Սաշիկին մնում է լուծել երեխեքի օրվա հացի խնդիրը։ Չնայած, նրա որդիների բարձր ինտելեկտուալ մակարդակը և նախանձելի կրթությունը հիմք են տալիս հուսալու, որ նրանք հայրիկի ձեռքին չեն նայի և ինչպես նախկինում՝ սեփական քրտինքով կվաստակեն իրենց հացը։
Հայկական ժամանակ
«Հայաստանում գլուխ բարձրացրած և մլակների միջոցով հատկապես երեխաներին փոխանցվող լեյշմանիոզ վարակիչ հիվանդության պատճառները պետք է փնտրել երկրի սոցիալ-տնտեսական վիճակի մեջ։ Այն աղքատության հիվանդություն է: Լեյշմանիոզով վարակվելու դեպքում ժամանակին բժշկի չդիմելու պարագայում մեծ է մահվան կամ հաշմանդամություն ձեռք բերելու հավանականությանը։ Արդեն 2015 թվականին վարակվածների թիվը Հայաստանում հասել է 18-ի։ Իսկ այս տարի, երբ դեռ առաջին եռամսյակն էլ չի ավարտվել, հիվանդության 6 դեպք է արձանագրվել։ Ընդ որում, մեկը՝ մահվան ելքով։ 9 ամսական փոքրիկը վարակի զոհ է դարձել մի քանի օր առաջ»:
Հայկական ժամանակ
Երեկ առավոտյան արդեն պարզ դարձավ, որ Արարատյան դաշտում ծիրանենիների մի մասը ցրտահարվել է։ Օդի ջերմաստիճանը արձանագրող բազմաթիվ կայանների տվյալներով գիշերը ժամը երեքից մինչև առավոտյան 7-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բացասական է եղել, իսկ ժամը 4-5-ը ընկած հատվածում այն եղել է մինուս 5.6 աստիճան։ Սա բավարար է, որպեսզի ծիրանենին ցրտահարվի, և այսպիսի ջերմաստիճանի դեպքում նույնիսկ այգիների ծխահարությունը և ինտենսիվ ոռոգումը շոշափելի արդյունքներ տա չեն կարող։ Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը ինչպես նաև առաջիկա մեկ երկու գիշերներին նույնպես օդի ջերմաստիճանը ցածր կլինի զրոյից, գուցե ավելի շատ, քան անցած գիշեր։ «Այսօր սպասվում են ցուրտ հոսանքների ներխուժում Հայաստան, և այսօր և վաղը սպասվում Է ավեփ ցուրտ եղանակ»,- երեկ ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։ Վերջինս նաև հորդորել է «ծխապատումն ու ոռոգումն անպայման իրականացնել, սակայն դա, ինչպես նշեցինք, դժվար թե արդյունք տա։
Մի խոսքով, կարելի է այլևս արձանագրել, որ այս տարի մասնավորապես ծիրանի բերքը շատ ավելի համեստ է լինելու, քան անցած տարի։ Իսկ անցած տարի Հայաստանում հավաքվել էր մրգի ռեկորդային բերք, որի արդյունքում գյուղատնտեսական արտադրանքի աճը նախորդ տարվա համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր մոտ 12 տոկոս։ Այսպիսի առատ բերքը ստացվել էր հենց բնակլիմայական աննախադեպ բարենպաստ պայմանների շնորհիվ։ Ցավոք, այս տարի նման արդյունք այլևս սպասել պետք չէ։
Հայկական ժամանակ
«Նախկին ՕԵԿ նախագահ, նախկին ԱԽՔ, ներկայում նորաստեղծ «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է իրեն դիտարկել 2018 թվականի ՀՀ նախագահի հավանական թեկնածուների շարքում:
Այդ պաշտոնին նաև հավակնում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որը 2018 թվականին թոշակի անցնելու պատճառով թողնելու է ՍԴ նախագահի աթոռը: Արթուր Բաղդասարյանը, սակայն գտնում է, որ իր շանսերն ավելի մեծ են, որովհետեւ երիտասարդ է:
Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առավելությունը տալիս է երիտասարդությանը: Փոփոխված Սահմանադրությամբ 2018-ին նախագահն ընտրվելու է խորհրդարանի կողմից՝ խիստ սահմանափակ լիազորություններով: Ճիշտ է, քաղաքական այլ պաշտոնների դեպքում՝ Բաղդասարյանին դժվար է երիտասարդ համարել, բայց «անգլիական թագուհու» դերի համար նա բավակաինին թարմ է :
Մեր տեղեկություններով, Բաղդասարյանը խոստացել է Սարգսյանին, որ մինչև 2017 թվականը և ոչ դրանից հետո՝ իր ղեկավարած կուսակցությունն անակնկալներ չի մատուցի:
«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական մասի ղեկավար Է. Առաքելյանը երեկ այս առիթով «ՀԺ»-ի հետ զրույցում պնդում էր, որ Արթուր Բաղդասարյան-Սերժ Սարգսյան հանդիպում առհասարակ չի եղել»:
Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանի մոսկովյան այս այցի օրակարգում եղել է մի շատ կարևոր հարց, որի մասին որևէ տեղեկատվություն չի հաղորդվել: Խոսքը ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման մասին է:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարցը քննարկվել է, սակայն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն կհաղորդվի միայն այն դեպքում, եթե ռուսական կողմը տա գազը էժանացնելու համաձայնությունը:
Մեր տեղեկություններով՝ կան որոշակի հիմքեր՝ հույս ունենալու, որ գազի գինը կարող է նվազել: Համենայնդեպս, հայկական կողմը ահագին «լավություններ» է արել նման որոշում ռուսներից պոկելու համար: Ամենակարևոր քայլերից մեկն այն էր, որ արդեն մեկ տարի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի վերանայել մեր խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը:
Չնայած անցած տարվա հունվարի 1-ից ՌԴ-ն նվազեցրել էր գազի գինը, սակայն խոշոր սպառողներին գազը նախկինի պես վաճառվում է 272 դրամով:
Դրա արդյունքում ռուսական «Գազպրոմ» ընկերության բացարձակ սեփականությունը հանդիսացող «Գազպրոմ Արմենիան» այս ողջ ընթացքում ստացել է լրացուցիչ շահույթ:
Իսկ Սերժ Սարգսյանի այցից մեկ օր առաջ էլ ՀՀ կառավարությունը որոշեց այդ շահույթը ամբողջությամբ թողնել «Գազպրոմ Արմենիային»: Այս «լավությունները» կբավարարե՞ն ռուսական կողմին գազը էժանացնելու համար՝ պարզ կդառնա առաջիկայում:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.