29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Չի բացառվում, որ հակառակորդը պլանավորել է որոշակի գործողություններ իրականացնել, սակայն նրանց բոլոր շարժերը մեր հետախուզության վերահսկողության տակ են»,– երեկ ասել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի տեղակալ Մովսես Հակոբյանը։
«Ժամը» լրատվականին տված հարցազրույցում Հակոբյանը խոստովանել է, որ Մոսկվայում հրադադարը Ադրբեջանի խնդրանքով ձեռք է բերվել այն պահին, երբ հայկական ստորաբաժանումները հակագրոհ էին ձեռնարկում և առաջ շարժվում»:
Հայկական ժամանակ
«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ընդհանրապես հայ հանրության շրջանում հաճախակի է քննարկվում Իսրայելի թեման:
Իսրայելի հետ Հայաստանի համեմատություններն ուղղակի անխուսափելի են: Երկու պետություններն էլ համեմատաբար երիտասարդ են, ունեն փոքր տարածք, մեծ սփյուռք, ապրում են «ոչ բարեկամ» երկրների շրջապատում, չունեն նավթ ու գազ, ստիպված են մեծ ռեսուրսներ ուղղել անվտանգությունն ապահովելու նպատակին…
Հայ-ադրբեջանական վերջին արյունալի բախումը շատերը անվանում են «չորսօրյա պատերազմ»: Իր կազմավորումից ընդամենը 19 տարի անց՝ 1967 թվականին Իսրայելը վարեց «վեցօրյա պատերազմ», որի ընթացքում ջախջախեց Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի և Իրաքի զինված ուժերը, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրայելական բանակին թե թվաքանակով, և թե արդիականությամբ:
Մի քանի չոր թվեր. Արաբական երկրների բանակները Իսրայելի դեմ էին հանել 425 հազար զինվոր և սպա, գրեթե 2350 տանկ և մոտ 850 ռազմական ուղղաթիռ: Այլ կերպ ասած, արաբական երկրների առավելությունը 2-4 անգամ էր: Բայց ընդամենը 6 օր տևած այդ պատերազմում Իսրայելը գրավեց հակառակորդ երկրների տարածքների մի զգալի մասը: Զոհերի և գերիների համեմատությունը ուղղակի փշաքաղեցնող է: Իսրայելը այդ կարճատև պատերազմում ունեցավ մինչև 1000 զոհ: Նրա հակառակորդները միասին տվեցին մոտ 15 հազար զոհ: Պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Իսրայելը ազատ արձակեց հակառակորդի գերեվարած 20 հազար շարքային զինվորների, իսկ գերի ընկած ավելի քան 5 հազար սպաներին փոխանակեց հակառակորդի գերեվարած իր 10 զինվորների հետ: Պատերազմի ընթացքում Իսրայելը հակառակորդից խլեց 820 տանկ, որոնց թվում մի քանի հարյուրը՝ սովետական T-54 և T-55, որոնք այն ժամանակվա ամենաարդիական տանկերից էին աշխարհում: Հակառակորդից խլված այդ տանկերը, ի դեպ, երկար ժամանակ կազմում էին իսրայելական բանակի զրահատեխնիկայի հիմնական մասը:
Պետք է նկատել, որ այդ պատերազմի ժամանակ Իսրայելն, ըստ էության, մեն-մենակ էր: Արմատավոված այն կարծիքը, թե Իսրայելին պաշտպանում էր ԱՄՆ-ն, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, վեցօրյա պատերազմի ընթացքում ամերիկյան «Լիբերտի» ռազմանավը, որը գտնվում էր Իսրայելի ափերից ոչ հեռու, հետախուզական տվյալներ էր մատակարարում արաբական երկրների զինուժին, և իսրայելցիները ի վերջո հարվածեցին այդ նավին ու խորտակեցին այն: Իսկ Խորհրդային Միությունը զինատեսակների հսկայական խմբաքանակներ էր տրամադրել Իսրայելի հակառակորդներին, ընդ որում՝ անհատույց: Բայց Իսրայելը հաղթեց:
Ամենակարևորը, սակայն, թե ինչ արեց Իսրայելը իր անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ այդ պատերազմից հետո: Իր ամբողջ ներուժը Իսրայելը զինված ուժերն արդիականացնելուն զուգահեռ ուղղեց գիտության և տնտեսության զարգացմանը: Ազատ շուկայական հարաբերությունները, կոռուպցիայի նվազ մակարդակը, անկախ ու արդյունավետ գործող դատական համակարգը, քաղաքական ազատությունները, որոնք որդեգրվել էին որպես երկրի կառավարման հիմնական սկզբունքներ, շատ արագ տվեցին իրենց արդյունքը: Իսրայելը դարձավ տեխնոլոգիապես գերզարգացած երկիր, որի դեմ պատերազմելու հնարավորություն իր հակառակորդները գործնականում չունեն:
Էլի մի քանի չոր թվեր. Իսրայելում գյուղնշանակության հողերի ընդհանուր մակերեսը 440 հազար հեկտար է, ավելի քիչ, քան Հայաստանում: Սակայն Իսրայելը արտադրում է գյուղմթերքի ներքին պահանջարկի 95 տոկոսը, դեռ ահռելի ծավալներով էլ արտահանում է: Մեկ կովն անապատային Իսրայելում տարեկան տալիս է միջինը 11 հազար լիտր կաթ: Սա 4-5 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը և մոտ 20 տոկոսով ամերիկյան ու մոտ 40 տոկոսով եվրոպական ցուցանիշը:
Իսրայելը չնայած իր փոքր չափերին, տիրապետում է այնքան հզոր տնտեսության և տեխնոլոգիաների, որ ունի արդիական տանկերի արտադրություն: Իսրայելական «Մերկավա» տանկերը աշխարհի ամենամարտունակների ցանկում են:
Իսրայելի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարող են փոքր, թշնամիներով շրջապատված, բնական ռեսուրսներ չունեցող երկրները զարգանալ կայծակնային արագությամբ և դառնալ հզոր, որ ահ ու սարսափ տարածեն թշնամիների շրջանում:
Ի դեպ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Իսրայելը Հայաստանին էլ է առաջարկել արդիական զենքեր, սակայն Հայաստանը հրաժարվել է»:
Հայկական ժամանակ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արցախում ապրիլի սկզբին տեղի ունեցած կարճատև պատերազմի վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է 1992-1995թթ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Նա ապրում է ՌԴ-ում:
– Ինչ եք կարծում՝ Ադրբեջանն ի՞նչ էր ուզում անել ու ի՞նչ կանխեց մեր բանակը այդ 4-5 օրերի ընթացքում։
– Ադրբեջանը հզոր հարված էր պատրաստել՝ ուղղված Ղարաբաղի զինված ուժերի դիրքերին ու Հայաստանին։ Տեղի ունեցավ հետախուզական մարտ հյուսիսային և հարավային ուղղություններով։ Ընդ որում, թշնամին հարձակում գործեց թույլ ուղղությունների վրա։ Պետք է արժանին մատուցել մեր զինվորներին, որ նրանք լավ հակահարված տվեցին, բայց կարելի էր ընդհանրապես թույլ չտալ թշնամու մոտեցումը։ Եթե ադրբեջանական տանկերը մեծ արագությամբ մոտենում են, դա պետք էր կանխել ավելի վաղ, քան նրանք կհայտնվեին Ղարաբաղի պաշտպանական տարածքում։ Ու հետաքրքիրն այն է, որ Ալիևն այս հարձակումից հետո գոռում էր հայերն են առաջինը հարձակվել։ Ո՞նց են հայերը առաջինը հարձակվել, եթե ադրբեջանական տանկերը գտնվում են Ղարաբաղի պաշտպանական տարածքում։
Ու այս ամենի մեջ ամենավտանգավորն այն է, որ զենքը, որով հարձակվել են Հայաստանի վրա, գնված էր Ռուսաստանից և որը, Մեդվեդևի վստահեցմամբ, դեռ շարունակվելու է վաճառվել Ադրբեջանին։ Ստացվում է, որ Հայաստանը Ռուսաստանին սատարում է ՆԱՏՕ-ից, իսկ Ռուսաստանը զենք է վաճառում իմ թշնամուն, որը դրանով հարված է հասցնում մեզ։ Միայն ռուսական զենքով կրակելու հրաման տալով Ալիևն աշխարհին ցույց տվեց, որ իրեն սատարում է Ռուսաստանը։ Հիմա պետք է մեր նախագահը անվտանգության խորհրդի նիստ հրավիրի և Ռուսաստանին բողոքի նոտա հղի այս անհասկանալի, զզվելի և ագրեսիվ քաղաքականության համար։ Եվ չպետք է վախենալ։ Մյուս կողմից մեր զորքը պիտի շատ ուժեղ լինի, կտրուկ արձագանքի հակառակորդի գործողություններին։ Մեր բանակը շատ ամուր, շատ լավ բանակ է, պետք է միայն ավելի լավ պատրաստվել և լավ հակահարված տալ հարձակումներին։ Պետք էր հետապնդել և հենց լեռներում ոչնչացնել նրանց։ Զոհեր արդեն ունեինք։ Բայց, ցավոք, մեր պաշտպանության նախարարը խղճաց ադրբեջանցիներին։
– Ի՞նչ եք կարծում՝ այդ սխալներն ազդելու հնարավորություն կա՞։
– Անպատճառ կա։ Հիմա պետք է տարվի դիվանագիտական աշխատանք իրականությունը աշխարհին ցույց տալա համար։ Մեր ԱԳՆ-ն, Հայաստանի ղեկավարությունը, Ազգային ժողովը պետք է աշխարհին ցայց տան, որ Ղարաբաղը մեր հողն է։ Դա հայկական պետություն է։ Պետք է ապացուցել, որ օկուպանտը Ալիևն է: Հենց Ադրբեջանն է զավթել Ղարաբաղը։ Հիմա նա հարձակվել է մեզ վրա, որովհետև աշխարհին ապացուցել է, որ հայերը զավթել են Ղարաբաղը։ Իսկ մեր հայերը չեն կարողանում ապացուցել, որ դա ճիշտ չէ։ Մեր դիվանագիտությունն աշխատում է զզվելի։
–Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ռազմական դաշտում գործողությունները կշարունակվե՞ն։
-Իհարկե, կշարունակվեն։ Ադրբեջանը միշտ խախտել է 1994 թվականի կրակի դադարեցման մասին փաստաթուղթը։ Իսկ հիմա, երբ նույնիսկ փաստաթուղթ չի ստորագրել, ինչու չպետք է շարունակի խախտել։ Նա աշխարհին ապացուցել է, որ Ղարաբաղը օկուպացված է, որ պետք է ազատագրել հայերից։ Իսկ դրա համար պետք է հայերին ոչնչացնել, հարձակվել, հողերը գրավել։ Հիմա պետք է աշխատի մեր դիվանագիտությունը, այլապես Ադրբեջանը միշտ կարող է հարձակվել։ Միշտ։ Մեկ ամսից, մեկ տարուց, բայց կհարձակվի։ Հիմա հետ է կանգնել, որովհետև հասկացել է, որ մենք կարող ենք հաղթել»:
Հայկական ժամանակ
«Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հայաստանը կռվում է 80-ականների զենքով, մեծ արձագանք է գտել հայ հասության շրջանում։ Այնպես չէ, ու սա սխալ տեղեկատվություն է։
Հայաստանն իրոք կռվում է 80-ականների զենքերով։ Ու բնական հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ 80-ականների զենքերով։ Հնարավորություն չունե՞նք արդյոք ունենալ ավելի ժամանակակից, ավելի արդիական զինտեխնիկա, որպեսզի մեր զինվորները ստիպված չլինեն հակառակորդի ունեցած տեխնիկական առավելությունը չեզոքացնել միայն իրենց ոգու, խիզախության ու անձնազոհության հաշվին։
Մեզ տարիներով ուզում են համոզել, որ Հայաստանը աղքատ երկիր է, մենք նավթ չունենք և այլն, և այսպես շարունակ։ Ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Դա հասկանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք տարբեր զինատեսակների վիրտուալ շուկայում։
Աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունի ռուսական արտադրության T-90-ը։ Շուկայական գինը 1.7 միլիոն դոլար է։ Պաշտոնական տվյալներով մենք չունենք այդ տանկից, իսկ Ադրբեջանն ունի։ Եթե մի 50 հատ T-90 լիներ, Ադրբեջանի առավելությունը էականորեն կնվազեր։ Այդ առավելությունը գրեթե չեզոքացնելու համար, ուրեմն, մեզ պետք Է 85 միլիոն դոլար։
Հիմա յուրաքանչյուր հայաստանցի արդեն գիտի թե ինչ բան է «Սմերչ», «Սոնցեպյոկ»…։ Բազմազանության համար վերցնենք հրթիռային համազարկային այդ համակարգերի, ասենք, ամերիկյան, ամենաթանկ անալոգները։ Ամենատարածվածը և մարտի դաշտերում բազմիցս կիրառվածը M270 MLRS -ն է։ Գինը 4 մլն դոլար և եթե դրանցից մի 20 հատ ունենայինք, շատ լավ կլիներ։ Այդ «լավ լինելու» զինը 80 միլիոն դոլար է:
Աշխարհի ամենաթանկ ու արդիական հակատանկային համակարգը համարվում է ամերիկյան «Ջեվելինը»։ Սա մոտ 20 կիլոգրամ քաշ ունեցող, հեշտությամբ տեղափոխվող զենք է: Հրթիռներից յուրաքանչյուրը արժե 100 հազար դոլար, իսկ մեկնարկային-նշանառության սարքը՝ 130 հազար դոլար։ 10 կրակոցից առնվազն 6-ը խոցում է թիրախը՝ տանկը։ 100 հատ ադրբեջանական տանկ կործանելու համար անհրաժեշտ է մի 160 հատ հրթիռ և մի 30 հատ մեկնարկային-նշանառության սարք։ Այդ հաճույքի համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար։
Բարձրանանք օդ։ Անօդաչու թռչող սարքերի՝ «դրոնների» համաշխարհային շուկայում բացարձակ առաջատարը Իսրայելն է։ Աշխարհում վաճառվող մարտական «դրոնների» ավելի քան 40 տոկոսը իսրայելական արտադրության են։ Գները տատանվում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչև միլիոնավոր դոլարների, կախված նշանակությունից։ Զենք չկրող, բայց հետախուզություն և թիրախավորող «ղրոնների» գները 80-ից մինչև 300 հազար դոլար են։ Անօդաչու սարքեր արտադրվում են նաև Հայաստանում՝ «Կռունկ» անունով, որոնք հրաշալի արդյունքներ են ցույց տալիս։ Բայց այս դեպքում ևս բազմազանության համար վերցնում ենք օտարերկրյա արտադրության օրինակը։ Ժլատության չանենք, ու մի 35 միլիոն դոլար էլ հատկացնենք իսրայելական մի քանի տարբեր տեսակների «դրոններ» ձեռք բերելու համար։
Ստացվեց, որ վերը նշված թանկ ու արդիական օտարերկրյա արտադրության տեխնիկայով մեր բանակը զինելու համար անհրաժեշտ է մի 220 միլիոն դոլար։ Մեծ թիվ է, անշուշտ։ Բայց ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ։ Հիմա համեմատենք։ ՀՀ Կենտրոնական բանկը Դիլիջանում կառուցեց ուսումնական կենտրոն, որի վրա ծախսվեց ուղիղ 153 միլիոն դոլար։ Նույն Դիլիջանում, Պարզ լիճ տանող ճանապարհին Պետեկամուտների կոմիտեն կառուցում է իր «ուսումնական» կենտրոնը, որի վրա արդեն ծախսվել Է մոտ 70 միլիոն դոլար։ Այս երկա կառույցների վրա ընդհանուր առմամբ ծախսվել Է 220 միլիոն դոլար։
Համեմատեցի՞ք։ Ստացվում է, որ այդ գերճոխ «ուսումնական» կենտրոնների վրա ծախսած 220 միլիոն դոլարը ուղղեինք բանակի համար վերը նշված քանակությամբ ամենաթանկ զինատեսակները գնելու վրա, ապա տեխնիկական առավելությանը կանցներ մեր բանակին:
Իսկ սա նշանակում է, որ նմանատիպ ճոխ օբյեկտներ կառուցելու վրա փող ծախսողները ապահովում են Ադրբեջանի առավելությունը ռազմական տեխնիկայի հարցում»:
Հայկական ժամանակ
«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետևանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը։
Նախաձեռնության հեղինակը մեր գործընկեր, «Հետք» պարբերականի ղեկավար Էդիկ Բաղդասարյանն Է։ «Եվ թող չփորձեն ասել բյուջեում միջոցներ չկան։ Եթե նման բան ասեն, մենք ցույց կտանք որտեղ են այդ միջոցները և ինչպես Է հնարավոր հետ բերել թալանածը»,– նշել Է Բաղդասարյանը իր գրառման մեջ։ Ավելի հարմար պահ այս հարցը բարձրացնելու և հանրային քննարկման թեմա դարձնելու համար դժվար Էր գտնել։ Անչափ կարևոր Է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվելիք դրամական աջակցությունը իրականացվի բյուջեից և բացառապես բյուջեից։ Հիմա փորձենք հաշվել, թե ինչպիսի բյուջետային ծախսեր սա կարող Է առաջացնել, ի վիճակի՞ Է արդյոք մեր պետբյուջեն հոգալ այս ծախսը և այլն։
Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործության հետևանքով զոհված և անհետ կորած մեր զինծառայողների թիվը մոտ 50 է: Այլ կերպ ասած խոսքը 50 ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը պետական բյուջեի մեջ ներառելու մասին է։ Համարենք, որ միջին վիճակագրական ընտանիքը ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենալու պարագայում կարող Է արժանապատիվ ապրել և հենց այդ ցուցանիշն Էլ դնենք մեր հաշվարկների հիմքում։ Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին ամսական 300 հազար դրամ հատկացնելու դեպքում կպահանջվի 15 միլիոն դրամ։ Տարեկան կտրվածքով անհրաժեշտ գումարը կկազմի 180 միլիոն:
Պետական բյուջեն այս գումարը նույնիսկ չի նկատի։ 180 միլիոն դրամը 1.3 տրիլիոն դրամ պետական բյուջեի 0.01 տոկոսն Է։
Այսինքն, Ադրբեջանի նախաձեռնած այս վերջին գրոհը սանձելիս զոհված մեր զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ տալու դեպքում մեր բյուջեն «կաղքատանա» ընդամենը 0.01 տոկոսով։ Իսկ դա նշանակում Է հարցը նույնիսկ քննարկել չի կարելի՝ դրամական այդ հատկացումը պետք Է անել և վերջ։
Բայց այստեղ բնական հարց կառաջանա, թե ինչու պետք Է նման աջակցությունից օգտվեն միայն վերջին օրերին զոհված մեր զինծառայողները։ Մեր զինվորները ամեն օր են կանգնած սահմանին և ամեն օր են վտանգում իրենց կյանքը։ Վերջին տարիներին միջինը ռազմական գործողությունների հետևանքով տարեկան զոհվում Է 50 զինվոր։ Դա ևս տարեկան լրացուցիչ 180 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտություն Է առաջացնում։
Հաշվի առնելով այս դաժան վիճակագրությունը, որ ամեն տարի 50-ով ավելանում Է զոհված զինծառայողների թիվը, և հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիք 20 տարի անընդմեջ ստանալու Է ամսական 300 հազար դրամ, ապա կստացվի, որ առաջիկա 20 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ Է այդ նպատակին հատկացնել 40 միլիարդ դրամ, կամ 2 միլիարդ դրամ տարեկան։ Ունի՝ արդյոք այդ հնարավորությունը մեր պետական բյուջեն։ Իհարկե ունի։ Պատկերը ավելի պարզ լինելու համար բերենք հետևյալ ցացանիշները։ Օրինակ, այս տարի միայն բյուջետային հիմնարկների աշխատավարձին հատկացված Է 135 միլիարդ դրամ։ Բացի ուսուցիչներից, բժիշկներից, բյուջետային հիմնարկների աշխատողների մեջ են մտնում նաև պետական չինովնիկները։ Պետական ու համայնքային ուռճացված, կամ ավելի ճիշտ՝ գերուռճացված համակարգի «օպտիմալացման», այսինքն պարապ-սարապ չինովնիկների, գործավարուհիների թիվը ընդամենը մի քանի տոկոսով կրճատելու դեպքում տարեկան այդքան գումար հաստատ կտնտեսվի։ Մեր չինովնիկների ծառայողական ավտոմեքենաները մի քիչ կրճատելու դեպքում այդքան գումար կտնտեսվի։ Տարեկան ավելի քան 160 միլիարդ դրամի պետական գնումների ընթացքում եթե ընդամենը մի 5 տոկոս քիչ գռփեն, այդքան գումար կտնտեսվի…։ Բայց սա միայն լեգալ, պետական բյուջեում երևացող գումարներն են»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
Հարցազրույց ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ
– Պարոն Տոնոյան, այս ի՞նչ զինադադար է, որքա՞ն կտևի, ինչի՞ հետ էր կապված։ Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ է կապված։
– Ես մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետև պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն և այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, և ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին։
– Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի և Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ և դրա փոխարեն այլ համարժեք դիրքերի գրավում։
– Ես այսպես ձևակերպեմ, կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի։
– Մինչև ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը վերականգնված չէ փաստորեն։
– Այս փուլում՝ մասամբ վերականգնված է։
– Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով։
– Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից և մեր զինված ուժերի գործողություններից։
– Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն է:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախազահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաև Ռուսաստանը։
– Այս օրերին բոլորին մի հարց է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու։
– Կարծում եք, այդ վիճա՞կն է։
Հայկական ժամանակ
Հայաստանի տնտեսությունը բովանդակային իմաստով գնում է «բոմժացման» ճանապարհով: Ընդ որում, գնում է հաստատուն և բավականին արագ քայլերով: Ի՞նչն է ստիպում նման պնդումներ անել:
Բերենք ընդամենը երկու փաստական տվյալ պաշտոնական վիճակագրությունից: Առաջին տվյալը. երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի պետական պարտքի մասին տեղեկանք, ըստ որի, այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 120 մլն դոլար և ընդամենը վերջին երկու ամսվա ընթացքում աճել է 34 մլն դոլարով:
Երկրորդ պաշտոնական տվյալը. նույն ԱՎԾ-ն հրապարակել է մեկ այլ տեղեկանք հավաքագրված հարկերի վերաբերյալ: Ըստ այդմ, այս տարվա առաջին երկու ամսիներին երկու տոկոսով, կամ 3 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է հավաքվել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում:
Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում այս երկու պաշտոնական տվյալների համադրումից: Ստացվում է, որ երկիրը գնալով ավելի քիչ գումար է «վաստակում» և գնալով նոր պարտքեր է կուտակում: Իսկ սա նման է մի ընտանիքի, որի «հայրը» չկարողանալով փող վաստակել, անընդհատ ասյտեղից-այնտեղից պարտքեր է վերցնում: Ու եթե այդ իրավիճակը երկար է տևում, նման ընտանիքը վաղ թե ուշ կորցնում է իր ունեցվածքը, տունուտեղը, հայտնվում փողոցում ու ապրում «շիշ հավաքելով»: Մի խոսքով, դառնում է «բոմժ»:
Հայկական ժամանակ
Այս տարի կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդը չի բավարարում դրանով նախատեսված ծախսերն իրականացնելու համար: Ըստ ֆինանսների նախարարության տվյալների՝ 2016 թ. առաջին կիսամյակում ֆոնդի պակասուրդը կկազմի 2,9 մլն դրամ:
Այդ պատճառով ֆիննախն առաջարկում է 1-ին կիսամյակի պակասուրդը լրացնել պահուստային ֆոնդի՝ 2-րդ կիսամյակի համար նախատեսված գումարներից: Իսկ թե որտեղի՞ց են լրացնելու 2-րդ կիսամյակի պակասուրդը, դժվար է ասել: Ամբողջ տարվա համար կառավարության պահուստային ֆոնդին հատկացված է 8 մլրդ դրամ:
Նշենք, որ այս ֆոնդը նախատեսված է այնպիսի ծախսերի համար, որոնք հնարավոր չէ կանխատեսել և ներառել բյուջեի ծախսային այլ հոդվածներում: Օրինակ՝ տարերային աղետների հետևանքների վերացում: Թե ինչի վրա են նախատեսել ծախսել այդ գումարը, հայտնի չէ:
Մի ուշագրավ փաստ. Պահուստային ֆոնդի 1-ին կիսամյակի պակասուրդը այսկերպ լրացնելու առաջարկը կառավարության այսօրվա նիստին ներկայացնելու է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Վերջինս մի քանի շաբաթ առաջ կառավարության նիստի օրակարգում ներառել էր հարց, որով առաջարկում էր այդ նույն ֆոնդից կես մլրդ դրամ հատկացնել ֆինանսների նախարարությանը՝ Դիլիջանի կառուցվող այսպես կոչված «ուսումնական կենտրոնին», որն իրականում էլիտար զվարճավայր է: Մամուլում բարձրացված աղմուկի շնորհիվ կառավարությունն այդ հարցը հանեց օրակարգից:
Հայկական ժամանակ
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Ըստ այդմ, ռուսական գազի գինը նվազելու է մոտ 12 տոկոսով։
Ներկայումս Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով։ Գնի 12 տոկոսով նվազման դեպքում 1000 խմ-ի գինը կդառնա մոտ 146-146 դոլար։ Սա առայժմ նախնական պայմանավորվածություն է և եթե դառնա վերջնական, ապա այդ մասին կհայտարարվի մոտ 10 օրից՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցի ժամանակ։ Գնի շուրջ վերջնական պայմանավորվածությունների գալու դեպքում նոր գինը կսկսի գործել «հետին ամսաթվով»՝ ապրիլի 1-ից։ Սպասվում է նաև, որ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապ նիստ կգումարի և կնվազեցնի նաև ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը։ Այն կարող է նվազել մինչև 10 դրամով և կազմել 146 դրամ մեկ խմ-ի դիմաց (հիմա 156 դրամ է)։ Կնվազեցվի նաև խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը՝ ներկայիս 272 դոլարից (1000 խմ-ն) հասցվելով 260 դոլար։
Հայկական ժամանակ
«Դիվանագիտական շրջանակներում սկսել են շշուկներ տարածվել, որ 2018 թվականին ՀՀ նախագահի աթոռը կարող է զբաղեցնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Թե որտեղից են գալիս այս յուրերը, առայժմ հայտնի չէ: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից խիստ սահմանափակ լիազորություններով, իսկ իրական իշխանությունը լինելու է վարչապետի ձեռքում։
Մինչ այժմ տարբեր անուններ են շրջանառվել ՀՀ հաջորդ նախագահի թեկնածուների շարքում, այդ թվամ՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի։ Տեղեկություններ կան, որ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանն ինքն է փափագում այդ պոստը։ ՀՀ ԱԳ նախարար Էդվրադ Նալբանդյանի անունը այս շարքում նորություն է»:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.