29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում կքննարկի որոշման մի նախագիծ, որով սահմանվելու է մեր պետական դրոշի եւ զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները: Դրանով սահմանվում են մասնավորապես դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները: Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի խոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաեւ բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն:
Նույնատիպ չափորոշիչներ են առաջադրվում նաեւ զինանշանին: Բայց ուշագրավ է այն, թե ինչ պահանջներ են ներկայացվում զինանշանի տեղադրման առումով: «Պաշտոնատար անձանց եւ պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում եւ դահլիճներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվում է նախագահության հետեւից պատին՝ նախագահողի թիկունքի ուղղությամբ»:
Սա տրամաբանական պահանջ է, սակայն շատ պաշտոնյաներ հիմա զինանշանի համար հատկացված մասում տեղադրում են ոչ թե զինանշանը, այլ Սերժ Սարգսյանի դիմանկարը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ազգային վիճակագրական ծառայության կողմից տնտեսական անկման ցուցանիշ հրապարակելը պատահական չէ: Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով 2016 թ. հուլիսին 2015թ. նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ը մոտ 5 տոկոս անկում է ունեցել:
Սա այն դեպքում, երբ հուլիսը հունիսի նկատմամբ աճ էր գրանցել: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն, նման բացասական ցուցանիշ հրապարակելով՝ իշխանական վերին օղակներում ցանկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին հասկացնել, որ այլևս չպետք է մեծ հավակնություններ ունենա: Հատկապես, որ այդ ցուցանիշի հրապարակումը հետևեց Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսական զարգացումների մասին հայտարարություններին:
Այսպիսով, նրան հասկացնում են, որ եթե անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները վարչապետի փոփոխություն տեղի չունենա, միևնույն է, նա դրանից հետո չպետք է բարձր պաշտոնի հավակնություն ունենա:
Ինքը՝ Հովիկ Աբրահամյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին հավակնելու հայտ է ներկայացրել և հրապարակային հայտարարել այդ մասին»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Քաղաքական եւ հասարակական շրջանակներում քննարկվում է հնարավոր համաներման հարցը:
Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը, եւ կարծիք կա, որ այդ առիթով Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Պետության ղեկավարները սովորաբար համաներում հայտարարում են պետական տոների կամ կարեւոր իրադարձությունների առիթով, եւ այն համարվում է մարդասիրական եւ ոչ թե արդարադատությանն ուղղված քայլ: Իսկ ՀՀ անկախության հոբելյանական այս տոնը այդ առումով լավագույն առիթն է: Հատկապես որ անկախության 25-ամյակի առիթով համաներում է հայտարարվել նաեւ Արցախում, եւ այսօր այդ նպատակով ԼՂՀ խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել:
Իսկ ՀՀ-ում համաներում հայտարարելու համար կա նաեւ հասարակական եւ իրավական պահանջ, հատկապես որ երեք տարի է, ինչ նման ակտ չի կատարվել: Վերջին համաներումը տեղի է ունեցել 2013թ., նորից ՀՀ անկախության տոնի առիթով:
Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, եւ տրամաբանական է, որ համաներման մասին որոշման նախագիծը հիմա պետք է որ քննարկվի Ազգային ժողովի կամ Արդարադատության նախարարության, ինչպես նաեւ նախագահականի ու դատախազության ներկայացուցիչների կողմից: Համաներում հայտարարելու կամ չհայտարարելու մասին տեղեկությունը, սակայն, խիստ գաղտնի է պահվում: Քաղաքական շրջանակներում նախ կարծիք կա, որ Սերժ Սարգսյանը չի սիրում, երբ իր նման որոշումների մասին իրենից առաջ այլ պաշտոնյաներ են բարձրաձայնում:
Ամեն դեպքում, եթե Ս. Սարգսյանը համաներում հայտարարի, ապա այն ԱԺ-ում կքննարկվի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Համաներումները մեր երկրում ունեն նաեւ քաղաքական նշանակություն: Ընդհանրապես Սերժ Սարգսյանն իր նախագահության այս 8 տարիների ընթացքում 3 համաներում է հայտարարել: Առաջինը հայտարարեց 2009թ., որը պայմանավորված էր 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում ձերբակալված քաղբանտարկյալներին ազատելու նպատակով: Թե հայ հասարակությունը, թե միջազգային կառույցները ՀՀ իշխանություններից ակնկալում էին նրանց ազատումը: Եվ որպեսզի քաղբանտարկյալներին չարդարացնեն կամ այլ ընթացակարգով ազատ չարձակեն, իշխանություններն ընտրեցին համաներման ճանապարհով ազատելու տարբերակը: Այդ անգամ, սակայն, ոչ բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեցին: Մյուսներին՝ հատկապես Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին եւ այլոց ազատ արձակելու համար ստիպված համաներում հայտարարվեց նաեւ 2011թ.: 2013-ի համաներումն ուներ գերբեռնված քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելու նպատակ: Արդյունքում ազատվեց նաեւ Տիգրան Առաքելյանը, ինչպես նաեւ՝ տարբեր հանցանքների համար դատապարտված ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը:
Այս կամ Սերժ Սարգսյանի 4-րդ համաներման պահանջը վաղուց էր հասունացել: Այս անգամ նույնպես այն ունի տարբեր քաղաքական պատճառներ: «Հիմա, օրինակ՝ կարող է տարածվել Շանթ Հարությունյանի եւ ընկերների վրա, Հայկ Կյուրեղյանի վրա, որը աներեւակայելի պատժաչափ է ստացել փոքր զանցանքի համար, Վոլոդյա Ավետիսյանի վրա: Ակնկալվում է, որ պետք է անդրադառնա «Սասնա ծռերի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
«Այս անգամ ակնհայտ է, որ համաներումը կարող է տարածվել «Սասնա ծռերի» վրա, ինչպես նաեւ դադարեցվեն խմբի գործողությունների ժամանակ ցույցերին մասնակցած անձանց, օրինակ, «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ քրեական հետապնդումները եւ այլն»,- հավելեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Համաներում հայտարարելու քաղաքական մյուս պատճառը կարող է լինել այն հանգամանքը, որ նախընտրական տարի է, եւ իշխանությունները կցանկանան խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման քայլով հասարակության մեջ դրական տրամադրվածություն առաջացնել:
Նշենք նաեւ, որ հաջորդ համաներումը լինելու է անկախ Հայաստանի 10-րդ հոբելյանական համաներումը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Օգոստոսի 21-ին Տեր Հովհաննես աբեղա Սահակյանը Գարեգին Բ-ի ծննդյան օրվա առիթով բաց նամակ էր գրել, որը բուռն քննարկումների պատճառ դարձավ: Հովհաննես աբեղա Սահակյանը՝ այժմ արդեն Վարդգես Սահակյանը, գրել էր, որ հոգևորական եղած տարիներին իրեն հոգևորական չի զգացել: «Ձեր կողմից ղեկավարվող օբյեկտը հեռու է Եկեղեցի կոչվելուց, քանզի Ձեր նյութական և փարիսեցիական աշխարհայացքն երբեմնի ծաղկող և հայության քաղցր օրորոց համարվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վերածել է հոգևոր անապատի՝ լեցուն օձերով և կարիճներով:
Ձերդ Սրբություն, Ձեզ կխաբեն ու կասեն, որ վերջին 200 տարվա ընթացքում ոչ մի Հայրապետ այնքան շենքեր չի կառուցել, որքան Դուք… Մի հավատացեք, դրանք քծնանքի խոսքեր են…Դուք ոչինչ չեք կառուցել, այլ միայն քանդել եք, և դրա վկայություն է լեփ լեցուն համասեռամոլ հոգևորականները, որոնք խրախուսվում են Ձեր կողմից և բարձր պաշտոններ են զբաղեցնում: Համատարած իգացման ֆոնին ծիծաղելի է խոսել հոգևոր կյանքի մասին, այլ պետք է խոսել հոգևոր ինքնասպանության մասին»,- իր նամակի առաջին տողերն այսպես է շարադրել Վարդգես Սահակյանը` նշելով, որ բայց և այնպես, Եկեղեցում դեռևս կան անաղարտ հոգևորականներ, քանզի Աստված թույլ չի տա, որ Առաքելական մեր եկեղեցին վերածվի օբյեկտի:
«Կան Միքայել վարդապետներ և Միքայել եպիսկոպոսներ, որոնք իրենց ուսերի վրա, հուսով եմ, կկարողանան տանել գարեգինյան այս խավար ժամանակների անասելի ծանր բեռը: Ես Գերմանիայում խնամում եմ իմ հիվանդ ծնողին, որն իմ պարտականությունն է ոչ միայն իմ ծնողի, այլև Աստծո առջև: Ձեզանից օգնություն չեմ խնդրել, քանզի Ձեզ ճանաչող մարդիկ Ձեզանից երբեք օգնություն չեն խնդրի…Մանրամասներ չեմ պատմում՝ գայթակղություն չհանդիսանալու համար ազնիվ հավատացյալների համար: Չհրամայեք Ձեր վկաներին` պատասխանել իմ անստորագիր և էլեկտրոնային նամակին, ես շատ ավելին գիտեմ, քան դուք կարող եք պատկերացնել… Գիտեմ յուրաքանչյուրի կենսագրությունն՝ ըստ ամենայնի:
Հուսով եմ մնաք բարովի իմ խոսքերը չեն տրտմեցնի ձեզ: Դուք գիտեք` Դուք ով եք…
Մաղթում եմ Ձեզ ոչինչ, քանզի այն ինչ դուք ունեք, ոչինչ է՝ դրամ, ոսկի, թանկարժեք քարեր…»,- իր նամակը եզրափակել է կարգալույծ արված հոգևորականը:
Այսօր ողջ օրը փորձեցինք Մայր Աթոռից պարզաբանում ստանալ նախկին հոգևորականի կարգալույծ արվելու հանգամաքների մասին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավարի հետ խոսել չհաջողվեց:
Վարդգես Սահակյանն իր կարգալույծ լինելու մասին որևէ բան չի նշում, սակայն Armtimes.com-ի տեղեկություններով, Սահակյանը կարգալույծ է արվել այն բանից հետո, երբ առանց հոգևորականի հանդերձանքի, մեկ այլ հոգևորականի հետ, որը նույպես կարգալույծ է արվել, հուլիսի 29-ի գիշերը եղել է Խորենացի փողոցում:
Վարդգես Սահակյանին և նրա ընկերոջը տեսել են ուղիղ հեռարձակման ժամանակ: Այդ կադրերը վճռորոշ են եղել 2001 թվականից հոգևորականի կյանքով ապրող Վարդգես Սահակյանի համար»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Սպորտ, դու խաղաղություն ես»՝ սա Օլիմպիական խաղերի գլխավոր կարգախոսներից մեկն է, բայց արդեն վաղուց այն կորցրել է իր արդիականությունը եւ հիմա այն պետք է վերափոխվի «Սպորտ, դու քաղաքականություն ես» արտահայտությամբ:
1980 թվականին գրեթե ամբողջ կապիտալիստական աշխարհը բոյկոտեց Մոսկվայում կայացած Օլիմպիական խաղերը, 4 տարի անց էլ նույնը կրկնեցին արդեն սոցիալիստական համարվող երկրները՝ բոյկոտեցին ԱՄՆ-ում կայացած Օլիմպիական խաղերը: Սրանք սառը պատերազմի արտացոլումն էին մեծ սպորտում: Իսկ 8 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 8-ին, Պեկինի Օլիմպիական խաղերի հենց բացման օրը պատերազմ բռնկվեց Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ. մեծ հաշվով «սպորտ – խաղաղություն» կարգախոսը վերացավ հենց այդ ժամանակ:
Իհարկե, տարբեր ազգեր, երկրներ իրենց մոտեցումներն ունեն ժամանակակից «սպորտ-քաղաքականություն» հարաբերությանը: Ոմանց համար այն ազգամիջյան խնդիրները վեր հանելու հարթակ է, դեպքեր էլ կան, երբ սպորտը դառնում է սեփական արժանապատվությունը վերականգնելու առիթ: Ներկայացնեմ նման իրադարձություններից 2-ը, որոնք տեղի են ունենում Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի ընթացքում:
Զուգահեռաբար՝ Հայաստանում եւ Ադրբեջանում ստորագրահավաքներ են սկսվել, կապված Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Հայաստանում ստորագրահավաքը հօգուտ ըմբիշ Միհրան Հարությունյանի է, որը եզրափակիչում մրցավարական ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի արժանացավ, իսկ Ադրբեջանում՝ ընդդեմ ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:
«Մեր տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունում երկու հոգևորականներ են աշխատում, որոնք շաբաթը մեկ-երկու անգամ լինում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատասենյակում և մեղքերի թողություն տալիս ոստիկանապետին։ Մեր թղթակիցը հարցում էր ուղարկել ոստիկանության ճշտելու ՀՀ ոստիկանության հաստիքացուցակում կա՞ն հոգևորականներ, եթե այո՝ ովքե՞ր են նրանք և ո՞րն Է վերջիններիս ֆունկցիան, արդյոք շաբաթը 1-2 անգամ հանդիպո՞ւմ են ոստիկանության պետի հետ։ Որքա՞ն է նրանց աշխատավարձը, ի՞նչ պարբերականությամբ են ՀՀ ոստիկանապետին մեղքերի թողություն տալիս։ Երեկ ստացանք այս պատասխանը. «ՀՀ ոստիկանությունում հոգևորականների հաստիք սահմանված չէ 2013թ. փետրվարից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ է նշանակվել Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը: Բացի այդ, 2013թ. սեպտեմբերից նրա օգնական Տեր Վրթանես քահանա Բաղումյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պայմանագրային հիմունքներով դասավանդում Է Հայ եկեղեցու և կրոնի պատմություն։ Ինչ վերաբերվում է հայցվող այլ տվյալներին, ապա դրանց տրամադրումը մերժվում է, քանի որ չեն հանդիսանում տեղեկություններ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավում քննարկված է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին վարչապետ նշանակելու հարցը։ Հիշեցնենք, որ նա ընդամենը հունիսի 6-ին էր նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ արդեն անցած շաբաթ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ հիմնարկը լուծարվեց, փոխարենը նախագահի աշխատակազմում պահպանվեց միայն քարտուղարի պաշտոնը։ Եվ հիմա, երբ ՀՀ տնտեսությունը շատ վատ վիճակում է, վարչապետ Հովիկ Աբրահամյանին չի հաջողվում դրական փոփոխություններ իրականացնել, իշխանությունները որոշել են աճող դժգոհությունները մեղմել նման կադրային փոփոխություններով։
Բացի այդ, Արմեն Գևորգյանն էլ չի ցանկանում լինել նախագահի աշխատակազմում պարզապես ԱԱԽՔ։ Նշենք նաև, որ մամուլի հրապարակումների համաձայն, քննարկվում է նաև վեջինիս նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհուրդը, որը ստեղծվել է 2008 թվականին, միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից յուրաքանչյուր տարի ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ 65 հազար դոլար։
Խորհուրդը գտնվում է Հանրապետության հրապարակի շրջակայքում՝ «Էրեբունի պլազա» հյուրանոցի 6-րդ հարկում և զբաղեցնում է 236 քմ տարածք գրավող երեք սենյակներ։
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն ընդհանրապես ֆինանսավորվում է նախագահականից, և խորհրդի աշխատակազմը յուրաքանչյուր ամիս իր աշխատավարձը հենց նախագահականից էլ ստանում է։ Հետաքրքիր է, որ պետական կառավարման այսքան շենքերի դեպքում իշխանությունները 3 սենյակ չեն կարողացել տրամադրել Հանրային խորհրդին, որ այսքան վարձակալության գումար են հատկացնում»։
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հարցազրույց ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ
– Տարածքների հանձնման վերաբերյալ խոսակցությունները շարունակում են գոյություն ունենալ։ «Սասնա ծռեր» խումբը, գիտեք, գնաց կտրուկ եւ ծայրահեղ քայլի՝ դա բացատրելով նաեւ ՀՀ իշխանություններին ԼՂ հարցում զիջումներից հետ պահելու մղումով։ Ի՞նչ տեղեկություններ ունեք՝ տարածքների փոխզիջման մասին իրականում կա՞ն քննարկումներ։
– Ո՞վ է տարածք հանձնում, ի՞նչ տարածք են հանձնում։ Այդ բոլորը շահարկումներ են։ Ընդհանրապես տարածքների խնդիր, իհարկե, գոյություն ունի, բայց դա միակողմանի չէ, եւ դժբախտաբար Ադրբեջանին հաջողվել է այդ հարցն այնքան շահարկել, որ մենք կարծես թե կուլ ենք տվել խայծը եւ իրար ուտում ենք չեղած տեղը։ Կիկոսի պատմությունն է դարձել՝ տարածքներ կարող է հանձնվեն, բա որ չհանձնեն…։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ կիկոսություն՝ վտանգավոր շահարկումներով լի, հայության միասնականությունը խարխլող։ Եթե մենք խոսում ենք տարածքների մասին՝ պետք է հաշվի առնենք մի բան. տարածքների հարցը միայն Ադրբեջանի կողմից չի արծարծվում։ Ի՞նչ է, մենք տարածքային խնդիր չունե՞նք Ադրբեջանի հետ. բա Շահումյանի շրջանը, բա Գետաշենը, բա Չարդախլուն, բա ամբողջ Հյուսիսային Արցախը։ Այդ տարածքները 15-20 հազար քառակուսի կիլոմետր էին կազմում։ Ինչու, սա տարածքների խնդիր չէ՞։ Ինչո՞ւ են միայն դիտարկում տարածքային խնդիրը Արցախի հաշվին, որովհետեւ Ադրբեջանին հաջողվել է մեզ վրա փաթաթել իրականությունից կտրված մի երեւույթ, որը մեր միասնականությունը խարխլում է։ Մենք չպետք է այդ խայծը կուլ տանք։
Այո, տարածքների հարցը շատ բարդ խնդիր է, որովհետեւ երբ նրանք բարձրացնում են այդ հարցը՝ մենք էլ ունենք մեր հարցերը։ Դե հիմա եկեք եւ քննարկենք՝ տեսնենք՝ այդ ո՞նց ենք գալիս ընդհանուր հայտարարի։
– Այսինքն հիմա չի՞ քննարկվում փոխզիջումների հարց։
– Ի՞նչ փոխզիջում, ի՞նչն ենք ինչի հետ փոխում։ Հյուսիսային Արցախը, Շահումյանը, Գետաշենը ինչի՞ հետ։ Երբ որ խոսում են փոխզիջումների մասին, պետք է հասկանալ չէ՞, ինչն է զիջվում։ Բայց ես տեսնում եմ, որ ահագին մարդիկ ուղղակի իրենց անձնական շահերն են շահարկում։ Ինչ-որ մի աննորմալ կարող է կանգնել եւ ասել՝ ղարաբաղցիները հայեր չեն։ Եվ մենք լսում ենք դա։ Չէ՞ որ այդպիսի աննորմալներ էլ են եղել։ Եղել են, չէ՞։ Իսկ մյուսները կանգնում եւ լսում են՝ փոխանակ քարկոծեն եւ սատկացնեն տեղում։ Մենք պետք է շատ զգույշ վերաբերվենք այդ հարցերին։ Այո, այդ հարցը կա, բայց սա միանշանակ չէ։ Մենք էլ շատ տարածքային խնդիրներ ունենք Ադրբեջանի հետ։
«Հայկական ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում որոշում է կայացնելու Երևանի ՋԷԿ-ի պարտքերի ևս մի «խմբաքանակ» փակելու մասին։ Խոսքը ավելի քան 10 միլիարդ դրամի մասին է: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը կառավարության նիստի օրակարգ է մտցրել մի նախագիծ, որով ենթադրվում է համայնքների և այլ սուբյեկտների տնօրինության տակ գտնվող գազաբաշխման ցանցերն ու համակարգերը ամբողջությամբ ներառել Երևանի ՋԷԿ-ի հաշվեկշռում, իսկ Երևանի ՋԷԿ-ը իր հերթին այդ ունեցվածքը տալու է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը որպես վերջինիս ունեցած պարտքի մի մասի մարում։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ նույն այդ կառավարությունը մոտ 1.7 միլիարդ դրամ մի փոքր այլ սխեմայով կրկին տրամադրեց Երևանի ՋԷԿ-ին, որպեսզի վերջինս այն էլի փոխանցի «Գազպրոմ Արմենիային» որպես կուտակված պարտքի մարում։ Այսպիսով, կարճ ժամանակահատվածում կառավարությունը մոտ 12 միլիարդ դրամ է տվել Երևան ՋԷԿ-ի պարտքերի մարմանը և դեռ հայտնի չէ, թե էլի որքան պետք է տա, որպեսզի պարտքը ամբողջությամբ մարվի։ Ինչպես է գոյացել այդ պարտքը, ով է մեղավոր, ինչու պետք է պետությունը մարի այդ պարտքը։ Ըստ ամենայնի՝ խոսքը «Նաիրիտի» կուտակած պարտքի մարման մասին է, սակայն այդ մասին կառավարությունը համառորեն լռում է»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.