29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո պատգամավորները զարմացած քննարկում էին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի այն կեցվածքը, որով նա մոտեցել էր ամբիոնին։
Նախ, տեսանյութում ակնհայտ էր, որ նախարարներից միայն նա է ընդգծված ժպիտով դիմավորել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այնուհետև այնպիսի ընդգծված ու վստահ տոնով է պատասխանել իրեն ուղղված հարցին, որ շատերը դրանից եզրակացրել են, թե այդպիսով փորձել է վարչապետին հասկացնել վերանշանակվելու և նրան հավատարիմ լինելու իր ցանկության մասին։
Պատգամավորների տարակուսանքն այն էր, թե այդպիսով Արփինե Հովհաննիսյանը ցույց է տալիս, որ դավաճանում է Հովիկ Աբրահամյանին, որի կադրն է եղել, նախկին վարչապետի համար անգամ սկզբունքային հարց է եղել նրան նախարար նշանակելը»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության կազմում մի շարք փոփոխություններ նախատեսելով՝ մտադրություն ունի ինչ-որ կերպ անդրադառնալ նաև վերջերս նշանակված դաշնակցական նախարարներին։
ՀՀԿ-ականներն ամեն քայլափոխի շեշտում են, որ Կարապետյանին կադրային ու այլ փոփոխություններ կատարելու մեծ ազատություն է տրվել։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ այդ առումով Կարեն Կարապետյանը չի ցանկանում իր կառավարությունում տեսնել հատկապես տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին, որը նաև համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մտերիմը։ Հիմա, ասում են, Լոքյանը փորձում է Սերժ Սարգսյանի միջոցով լուծել իր հետագա պաշտոնավարման հարցը»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀԿ-ում կա մի խավ, որը նրան չի ընդունում։ Դա հիմնականում քրեաօլիգարխիկ խմբի այն հատվածն է, որն ունի, այսպես ասած՝ գողականի համարում։ Այդպիսով, ՀՀԿ-ում այս մի քանի օրերին անցկացրած մեր մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ Կարեն Կարապետյանին չեն ընդունում հատկապես Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նման եւս մի քանի անդամներ։
Գ. Բեգլարյանը ՀՀ ապագա վարչապետի հետ կապված շատ տխուր եւ ճակատագրական հիշողություն ունի՝ 2010թ. երբ նրան պաշտոնանկ արեցին Երեւանի քաղաքապետի պաշտոնից, փոխարենը Կ. Կարապետյանին նշանակեցին։ Այն ժամանակ դեռ լուրեր էին շրջանառվում, որ Բեգլարյանն այդպիսով քեն եւ բարդույթներ ունի վերջինիս նկատմամբ, թեեւ նա որեւէ կերպ չէր միջամտել այդ պաշտոնանկման ու իր նշանակման համար։ Եվ հիմա իզուր չէ, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում, թե Կ. Կարապետյանը Սերժ Սարգսյանի առաջ պայման է դրել, որ իր ձեւավորած կառավարությունում Գ. Բեգլարյանը չպետք է լինի։ Կարապետյանին իշխանության բուրգում, մեղմ ասած, լավ չեն վերաբերվում նաեւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։ Նախ, ինչ-որ ժամանակ Գ. Խաչատրյանն ինքն է ձգտել վարչապետի պաշտոնին, հատկապես, երբ ֆիննախն ու ՊԵԿ- ը միացված էին, ու ինքը սուպերնախարար էր։
Բացի այդ, այս երկու պաշտոնյաները իրար հաջորդելով եւ ունենալով խոշոր բիզնեսներ՝ իրենց վարչական լծակները ծառայեցնում են սեփական շահերին։ Եվ տնտեսական այս խորը ճգնաժամային իրավիճակում, հարկային եկամուտների թերհավաքման պայմաններում այս երկու պաշտոնյանները բնազդով իսկ կզգան, որ իրենք ու Կարապետյանը նույն կառավարությունում համատեղելի չեն։ Եվ նրանց դեպքում նույնպես իզուր չեն այն տեղեկությունները, թե տեղ չեն ունենա նոր ձեւավորվող կառավարությունում կամ գոնե այդ նույն պաշտոնները չեն զբաղեցնի։
«Հայկական ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն կառավարությունում ընթացող փոփոխություններից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն Գագիկ Ծառուկյանին նորից քաղաքականություն եւ հարազատ ԲՀԿ վերադարձնելու գործին։
Հիշեցնենք, որ այդ գործընթացն արդեն իսկ սկսվել է այն տեսքով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցներին հրահանգվել է հերթով Ծառուկյանին վերադարձնելու մասին հայտարարություններ անել։
Իշխանությունները մտադիր են ԲՀԿ նախկին ղեկավարին վերադարձնել, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին նա կրկին առաջնորդի այդ կուսակցության քարոզարշավն ու իր անձով հնարավորինս բարելավի նրա խիստ ցածր վարկանիշը։ ՀՀԿ-ից ստացած մեր տեղեկությունների համաձայն, Գագիկ Ծառուկյանին վերադարձնելու գործընթացը պետք Է ավարտված լինի մինչեւ այս տարվա ավարտը։
Հայկական Ժամանակ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Որոշ նախարարներ հաջորդ կառավարության կազմում չեն լինելու, այդ թվում անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անունն է շրջանառվում։
Պաշտպանության նախարարի թեկնածուների շարքում շրջանառվում է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի անունը։ Իշխանության վերնախավում ի թիվս մի շարք պաշտոնանկությունների և նշանակումների՝ քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ Այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ըստ որոշ տեղեկությունների, վարչապետի փոփոխությունից հետո նշանակվելու է արտգործնախարար»,-գրել է թերթը:
Հայկական ժամանակ
Մանրամասներն այսօրվա համարում։
«Իշխանական շրջանակներում երեկ տեղեկություններ կային, որ ՀՀ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը «դաբրո» ունի և զբաղեցրած պոստերից կազատվեն այն նախարարները, որոնց վրա նա մատը դնի: Դա միայն ուժայիններին չի վերաբերում և արտգործնախարարությանը:
Հիշեցնենք՝ վերջիններիս իրականում որոշում է բացառապես Սերժ Սարգսյանը: Նույն շրջանակներում խոսվում էր, որ Կարեն Կարապետյանն անգամ դաշնակցական նախարարներին պաշտոնանկ անելու «դաբրո» ունի: Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում հնչելու են բավական կոշտ գնահատականներ:
Սովորաբար վարչապետին հեռացնելիս ընդունված է դա անել ավելի դիվանագիտական, մեղմ ձևակերպումներով: Այսօր, սակայն,ինչպես փոխանցում է իրազեկ աղբյուրը, հայտարարվելու է, որ տնտեսական անկում է եղել, բյուջեի թերհավաքագրում, վիճակի վատթարացում: Սերժ Սարգսյանը կարծես թե փորձում է նախընտրական մեծ «չիստկա» անել: Կփրկի՞ դա նրան»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռոնալդ Սահակյանը,որն ինչպես ինքն Է ասում, հոսպիտալ է տեղափոխվել ապրելու մեկ տոկոս հավանականությամբ, բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմի, սրտացավության ու հոգատարության շնորհիվ հաղթահարել Է այդ վիճակը։ Բայց հիմա, հետագա բուժման, ոտքերի շարժունակությանը վերականգնելու մասին մտածելուն զուգահեռ նրան հանգիստ չեն տալիս ընտանիքի վարկային պարտավորությունները. այդ պարտքերը կուտակվել են. և ծնողները պատկերացում չունեն, թե ինչպես են վճարելու դրանք։ «Ես իմ հորը ամիսը մի անգամ եմ տեսնում, որ կուզենայի ինձ մոտ շուտ-շուտ գար։ Բայց չի կարողանում, հողագործությամբ Է զբաղվում, որ հասցնի գոնե մեր վարկերը մի քիչ տա։ Պապան աշխատում է, մի կողմից մեզ Է օգնում, մի կողմից էլ աշխատում է, որ գումար լինի, վարկերը փակի։ Թե որտեղից պիտի փակենք, մենք էլ խաբար չենք։ Մնացել ենք սոխի հույսին, որ սոխ հանենք, գոնե տանենք, կիսատ-կիսատ փակենք։ Ընդհանուր ունենք երևի 3 միլիոն դրամի վարկ։ Կուզենայինք, որ մեր պետությունը մեզ մի բանով աջակցեր, թող ընդհանրապես չեղյալ չանեն, գոնե մի երեք տարով սառեցնեն, մինչև ոտքի կանգնեմ կամ ինչ-որ մի բան անենք, որ իմ ծնողները կարողանան այդ վարկը փակել։ Մենք Էլ դա ենք իրենցից խնդրում։ Մորս անունով ոսկի ունենք դրած, չի կարողանում գնա, ոսկին հանի կամ ժամկետ ավելացնի, դրա վրա Է տուգանք գալիս… Ըտենց. էլի»,– մտահոգ ասաց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդը։ Մայրն ու հորեղբայրն էլ պատասխանեցին, որ վարկերը չեն վճարելու, քանի դեռ Ռոլանդին ոտքի չեն կանգնեցրել։ Անհրաժեշտ բավական մեծ ծախսերը Ռոլանդի հարազատներն այս ընթացքում կարողանում են հոգալ բարի մարդկանց տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու հետ կապված ինչ ծրագրեր կան։ Բայց, ըստ ոչ պաշտոնապես ստացած տեղեկության, նման հարց քննարկվում Է երեք զինծառայողի վերաբերյալ։ Նախատեսվում է, որ համապատասխան հանձնաժողովի նիստը լինելու Է այսօր Թե խոսքը որ զինծառայողների մասին է, երբ և որ երկիր տեղափոխելու հարց Է դրված, առայժմ պարզել չհաջողվեց»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց և ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաև Հայաստանում գործող «Առեքսիմբանկ- Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է:
Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն Է, որը հայտնվում Է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն Էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ զրույցում «Առեքսիմբանկ-Գազպրոմբանկի» հանրային կապերի պատասխանատու Ելենա Մարկովան դժվարացավ կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, սակայն նշեց, որ աշխատում են սովորական ռեժիմով և որևէ բան իրենց մոտ չի փոխվել։ Որպես օրինակ նա բերեց հենց «ՎՏԲ Հայաստանի» գործունեությունը, որի վրա կես տարի գործող պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդել»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վստահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը: Այս մասին ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշելով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը դադարեցրած |լինի եւ գտնվի ազատության մեջ:
«Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող հայ մարդ է եւ իր քաղաքական հանձնառությունները եւս հարգելի են, բայց ինքն անձամբ է ասում, որ քաղաքական մարդ չէ: Բազմաթիվ անգամ ասել է, որ քաղաքական գործիչ չէ եւ պետական այրի հանգամանքով հանդես չի գալիս: Դա նշանակում է, որ Ազնավուրն, իր իսկ ասելով, քաղաքական գործունեությամբ հանդես չի գալիս»,֊ նկատեց Ալեք Ենիգոմշյանը:
Հարցին քաղխորհուրդն այս դեպքում ո՞ւմ է տեսնում ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի դերում, Ենիգոմշյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու հարցում նախ պետք է որոշվի մե՞կ անձ պետք է դա ղեկավարի, թե կոլեգիալ պետք է ղեկավարվի: Ավելի առաջնային է այդ հարցը: Ծրագիրը հստակ լինելու դեպքում կորոշվի, թե ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը»:
Նշենք, որ ավելի քան մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որում մի շարք հարցադրումներ է անում եւ որոշ լուծումներ առաջարկում: Ղուկասյանը մասնավորապես գրել է. «Քրեաօլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Առաջին, իսկապե՞ս հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Երկրորդ, ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Երրորդ, ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Չորորդ. ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները»:
Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Շառլ Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետև վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ և արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: «Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար»,- գրել է Ղուկասյանը: Նա նաև նշել է, որ առնվազն երեք քաղաքական պայմանների առկայություն է անհրաժեշտ հասնելու այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները
1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի և Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու գոյություն ունեցող արգելքը:
2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:
3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:
Հայկական ժամանակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
Հայաստանցի մարզիկների պարգեւատրման մասին հստակ տեղեկություններ չկան, հետեւաբար կարելի է միայն ենթադրություններ անել այս առումով։ Հիշեցնեմ, որ նախորդ՝ Լոնդոնում 2012 թվականին կայացած Օլիմպիական խաղերից առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Օլիմպիական չեմպիոնին պարգեւատրել 700 հազար եվրոյով, Հայաստանի կառավարությունն էլ նախատեսել էր 80 հազար եվրո։
Սակայն «Ռիո 2016»-ի համար այս թվերը զգալիորեն կրճատվել են։ Հայաստանի կառավարությունը անցյալ տարվա նոյեմբերի 5-ի հ. 1282-Ն որոշմամբ հաստատել է Օլիմպիական խաղերում մրցանակակիրներ դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափերը։ Համաձայն այդ փաստաթղթի՝ «Ռիո 2016»-ում ոսկե մեդալ նվաճած մարզիկները պետք է ստանան 20 միլիոն պարգևավճար, մարզիչները՝ 10 միլիոն ՀՀ դրամ։ Արծաթե մեդալի դեպքում մարզիկը ստանալու է 15, մարզիչը՝ 7,5 միլիոն ՀՀ դրամ։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) իր հերթին խոստացել է յուրաքանչյուրին պարգեւատրել կառավարությունից հատկացված գումարի կրկնապատիկի չափով։
Ստացվում է, որ Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալի համար հայաստանցի մարզիկները պետք է ստանան 60 միլիոն ՀՀ դրամ (20+40), ինչը համարժեք է մոտ 125 հազար ԱՄՆ դոլարի, արծաթե մեդալի համար՝ 45 միլիոն դրամ (15+30). համարժեք է 93 հազար ԱՄՆ դոլարի։ Իհարկե, այս թվերը դոգմատիկ չեն. մեր կառավարությունը, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ը հավանաբար կփոխեն, կմեծացնեն այս թվերը, առավել եւս, որ ըստ այս հաշվարկի, մեր չեմպիոնը ստանալու է մոտավորապես այնքան գումար, ինչքան բրոնզե մեդալ նվաճած ադրբեջանցի մարզիկը։
Միգուցե մերոնք պարգեւատրեն նաեւ ոչ միայն մրցանակակիրներին, այլ նաեւ Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներին՝ աչքի ընկնելու համար մեր կառավարությունից կամ Օլիմպիական կոմիտեից ամեն ինչ սպասելի է։ Մերոնք կարող են Օլիմպիական խաղերում իրենց թողտվության պայմաններում ոսկե մեդալից զրկված մարզիկին հայրենիքում հռչակել Օլիմպիական չեմպիոն, սեփական արտադրության ոսկե մեդալ հանձնել, հետեւաբար սպասելի է նաեւ, որ հերոս անվանեն եւ պարգեւատրեն մարդկանց, որոնց մասին չենք էլ ենթադրում։
Տրամաբանական գործողությունների բացակայության պայմաններում ամեն ինչ հնարավոր է, եւ այդ դեպքում հարց է ծագում, թե ինչու ոսկե մեդալով չեն պարգեւատրվում Օլիմպիական խաղերի մեկնած բոլոր հայաստանցիները՝ մարզիկները, մարզիչները, պատվիրակության անդամները, զբոսաշրջիկները եւ այլն։ Նաեւ, ինչու ոչ, Ռիո չմեկնած Հայաստանի քաղաքացիները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.