29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Անկախության 25-ի ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին խոսակցությունները մեծ գլխացավանք կարող են դառնալ ոստիկանության համար։Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ թեպետ համաներումը կարևոր երևույթ է ու շատ մարդիկ իսկապես դրա կարիքն ունեն, սակայն այն նոր խնդիրներ կառաջացնի։ Իրավապահների շրջանում տարածված դժգոհություններից է, որ աճելու են գողությունները։ «Համաներմամբ ազատվելու են նաև շատ մարդիկ, ովքեր ունեն, ասենք, գողության համար մի քանի դատվածության։ Այդ մարդիկ Հայաստանում, որտեղ անգամ դիպլոմավոր մասնագետներն աշխատանքի խնդիր ունեն, հիմնականում անգործ են մնալու։ Իսկ նրանք պետք է սնվեն, հագնվեն և այլն։ Ուստի մեծ է հավանականությանը, որ նրանց մեծ մասը նորից վերադառնա հին «փեշակին»՝ գողությանը։ Իսկ դա գլխացավանք է ոչ միայն իրավապահների, այլև մեր ազգաբնակչության համար», – նշում են մեր աղբյուրները»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայ հանրությունն անհամբեր սպասում է, թե Սերժ Սարգսյանն, ի վերջո, ում է նշանակելու պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ: Նա արդեն երկու փուլով նշանակել կամ վերանշանակել է ՀՀ 18 նախարարներից 16-ին: Եվ ամենաինտրիգայինն այս երկու նախարարություններն են, որտեղ որքան ձգվում է նախարարների նշանակումը, այնքան դրանց մասին տարատեսակ տեղեկություններ, կարծիքներ ու պատմություններ են շրջանառվում:
Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց սեպտեմբերի 13-ին, և Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը պետք է ձևավորած լինի նրա նշանակումից 20 օրվա ընթացքում: Այդ վերջնաժամկետը լրանում է հոկտեմբերի 3-ին և Սերժ Սարգսյանը հենց այդ օրն էլ կնշանակի այս նախարարներին:
Նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նա կուսակցության վերնախավին ասել է այն, ինչ արդեն հայտնի էր բոլորին՝ պաշտպանության նախարար է նշանակվելու նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արտգործնախարար կնշանակվի Էդվարդ Նալբանդյանը:
Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, մեր տեղեկություններով, առաջարկվել է ընտրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և անվտանգության խորհրդի քարտուղարի երկու պաշտոններից մեկը:
ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը, սակայն, չի պատրաստվում հանձնվել, ու մեր տեղեկություններով, հիմա էլ նա է ՌԴ գնացել՝ հարցերը լուծելու»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Սեպտեմբերի 29-ին ՀՀ հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով, որոնց թվում է եղել համաներման հարցը: Հանրային խորհուրդը գրավոր և բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից` դիմելու Սերժ Սարգսյանին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դռնփակ նիստում դրական վերաբերմունք եղել է համաներման առաջարկին, բայց դրա հետ մեկտեղ տարաձայնություններ էլ են եղել, թե որ հոդվածի վրա պետք է տարածվի, որի՝ ոչ: «Դրա համար Հանրային խորհուրդը միասնական փաստաթղթով հանդես չի եկել, բայց քանի որ քննարկումը եղել է, մենք խնդրեցինք, որ այդ քննարկման արդյունքները պարոն Մանուկյանը ներկայացնի քաղաքական ղեկավարությանը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ հնչե՞լ են տեսակետներ, որ կարելի է համաներման առաջարկություն ներկայացնել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված անձանց վրա, նա պատասխանեց. «Քանի որ մենք չեն որոշում հոդվածների խումբը, մենք կարող ենք առաջարկել սոցիալական որոշակի խմբեր, հանցագործությունների տեսակներ: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, քանի որ քննարկումը բաց չի եղել: Քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, նաև իրավական առումով համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է: Իհարկե, հաշվի առել ենք, որ այդ միջոցառումների ժամանակ շատ կալանավորված մարդիկ կան, որոնց նկատմամբ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ավելի ճիշտ կլինի, քան այդ խնդիրը ծանրացնելը, հասարակության մեջ որոշակի իմաստով սեպ խրելով»:
«ՀԺ»-ին հայտնի դարձավ նաև, որ ՀԽ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև առաջարկ է եղել համաներում հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի այն անդամների նկատմամբ, ովքեր ազատամարտի մասնակիցներ են»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դուբայից վերադառնալուց հետո մի կողմ է թողել պաշտոնանկության պատճառով իշխանություններից ունեցած դժգոհությունն ու կառավարությունից վերցրած իրերն է տեղափոխում ՀՀԿ գրասենյակ:
«Նախկին վարչապետը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում առանձնասենյակ ունի, բայց, գրասենյակի աշխատակիցների փոխանցմամբ, նա հիմա այնտեղ հիմնովին է հաստատվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հովիկ Աբրահամյանն այդպիսով փորձում է ներիշխանական զարգացումներին հնարավորինս մոտ լինել, որ մոռացության չմատնվի եւ խաղից դուրս չմնա:
Բացի այդ, նա այդպիսով մոտ կլինի իր սիրելի կառավարության շենքին: Հիշեցնենք, որ մեկ այլ նախկին վարչապետ՝ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում ժամանակ առ ժամանակ տնտեսական բլոկի նախարարներին ու պատգամավորներին հրավիրում էր կուսակցության գրասենյակ՝ որոշակի խնդիրներ քննարկելու:
Հայտնի չէ, թե Կարեն Կարապետյանը կպահպանի՞ այդ ավանդույթը, բայց կարծիք կա, թե Հովիկ Աբրահամյանն ինքն է ցանկանում այդ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպությունները Հայաստանի իշխանությունների առաջ պայման են դրել՝ յուրաքանչյուր տարի պետք Է հարկային եկամուտները մոտ 60-70 միլիարդ դոլարով ավելացնել։
Միայն այդ դեպքում մեր երկրին վճարունակ կհամարեն ու նոր վարկեր կտրամադրեն։ Դրա համար Էլ ՀՀ իշխանություններ Հարկային նոր օրենսգրքով հարկային բեռի ավելացում են նախատեսում։ Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի նախագիծը, թեև ընդգրկված է կառավարության հրավիրած ԱԺ այս արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց փոփոխված տարբերակը դեռ խորհրդարան չի հասել։ Մեր տեղեկություններով, այն նախօրեին գտնվում Էր նախագահականում, որտեղ Սերժ Սարգսյանի համաձայնությանը ստանալուց հետո նոր ԱԺ կուղարկվի։ Եվ երեկ որևէ պատգամավոր տեղյակ չէր, թե ինչ փոփոխություններ են կատարվել այդ օրինագծում, քանի որ կառավարությունում դրա քննարկումներն անցել են գաղտնի պայմաններում» ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ու կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։ Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։
Մամուլում հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։
Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցությունը չի կրում, եթե, իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»,– գրում է թերթը։
«ՀԺ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների փոխանցմամբ, շուտով կհայտարարվի, որ իրենց պաշտոններում վերանշանակվելու են դաշնակցական երկու նախարարներ՝ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը։
«Նշենք, որ Սփյուռքի նախարարի իր պաշտոնում կվերանշանակվի նաև Հրանուշ Հակոբյանը։ Թերթն արդեն հրապարակել է, որ Հ. Հակոբյանը իր հետ խնամիական կապեր ունեցող Սամվել և Կարեն Կարապետյաններին խնդրել է, որ վարչապետին միջնորդեն իրեն վերանշանակել նույն պաշտոնին գոնե մինչև 2017-ի ԱԺ ընտրություններ»,-հավելել է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանամ աշխատել Էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ. նա ցանկանամ է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություններ իրականացնելիս խնդիրներ չունենա։
Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաեւ անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյւսնը լավ քաղաքական գործիչ չէ։ Վերջինս թեեւ ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել։
Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում։ Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամ ներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին։ Իզուր չէ, որ անցած շաբաթ Աժ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին։
Հայկական Ժամանակ
Մանրամասն ծանոթացեք թերթի այս համարում:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը 2017 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետը չի լինի, ինչպես դա եղավ նրա նախորդ աղմկոտ հրաժարականից առաջ։
«Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական, ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»,– սեպտեմբերի 8-ին ՀՀԿ խորհրդի նիստում արած այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, այլ բան է նկատի ունեցել։
ՀՀԿ-ական շրջանակներում խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը պարզապես մասնակցելու է 2017 թ. ընտրություններին ու այդպիսով դառնալու է ընդամենը ԱԺ պատգամավոր։ Ըստ նույն շրջանակների, նա ռեյտինգային քվեարկությամբ պետք է պատգամավոր դառնա իր հայրենի Արտաշատից. որտեղից խորհրդարանի վերջին ընտրություններին մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել նրա զարմուհի Կարինե Պողոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում:
Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը: Այս ամենից հեռու է 3-րդ թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը: Վերջինս քաղաքապետարանի աշխատակից է եւ առաջադրվել էր, որպեսզի եթե Թումանյանը մրցակցությունից դուրս գար՝ Կարեն Գրիգորյանը միայնակ չմնար: Բացի այդ, նրա եւ մյուս թեկնածուի անունները համընկնում են, ինչը շփոթության մեջ կարող է գցել ընտրողներին եւ աշխատել հօգուտ Կարեն Գրիգորյանի:
Ստորեւ նախ ներկայացնում ենք Թումանյանի հետ մեր զրույցը.
— Պարոն Թումանյան, քարոզարշավի սկզբում մի փոքր լարվածություն կար Էջմիածնում, հիմա նորմա՞լ է ընթանում:
— Մեր աղջիկներին ուզեցել են ահաբեկել, գումար են առաջարկել՝ իրենց կողմն անցնելու համար, բայց մեր աղջիկները պինդ կանգնած են:
— Աղջիկներ ասելով ո՞ւմ նկատի ունեք:
— Դե շտաբի աշխատողներին, քարոզարշավ կատարողներին:
— Հանդիպումներ անցկացնո՞ւմ եք ընտրողների հետ:
— Մի քանի անգամ փորձեցի մարդկանց տեսնել, հանդիպել, հաջորդ օրն այդ մարդիկ հայտնվում էին քաղաքապետարանում՝ կամ Կարենի սենյակում կամ ավելի բարձր: Դրա համար մեր մարտավարությունը փոխեցինք, ասացինք ավելի լավ է տեղ-տեղ հանդիպենք, խոսենք: Մի քիչ վախի մթնոլորտ է՝ դրա համար:
— Խոսակցություն կար անձնագրերի տվյալներ հավաքելու մասին: Կա՞ նման բան:
— Անձնագրեր հավաքում են, այո, արդեն խոսակցություն կա՝ գումար են բաժանում՝ 10 հազար դրամ:
— Մեկ ձայնի համա՞ր 10 հազար:
— Հա, մի ձայնի համար: Որ 4 տարվա ես բաժանում՝ ։
լ: Չնայած այստեղ անապահով խավը շատ է, դրա վրա էլ են աշխատում:
— Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
— Մարդ կա վերցնում է, մարդ կա չի վերցնում: ..Սաղ աշխարհը գիտի, իրենց ոչ ոք չի սիրում:
— Իսկ ձեզ սիրո՞ւմ են:
— Ես չեմ ասի իմ համար գժվում են, բայց իր հետ համեմատած՝ այո: Տարիների ընթացքում իրենց թալանն են անում:
— Թալա՞ն են անում:
— Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում …էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք եւ այսպես:
— Լարվածությունը գնալով կմեծանա, դուք պատրա՞ստ եք մինչեւ վերջ գնալու:
— Մեծանում է՝ մեծանա, մենք կորցնելու բան չունենք, իրնք ունեն: Ես չեմ կարող հետ գնալ կամ հրաժարվել, որովհետեւ դա նաեւ իմ թասիբի, նամուսի հարցն էլ է: Էսօր չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ է Էջմիածինը: Պիտի ապրեիք, որ իմանայիք ինչ վիճակում է ապրում էջմիածինցին:
— Ժողովուրդը ձեզ ձայն կտա՞:
— Եթե մի մարդ ունենայիք իրենց շտաբում՝ կիմանայիք ինչ վիճակում են: Մեր շտաբում 3-4 հոգի կա, խաղաղ մեր համար աշխատում ենք: Իսկ իրենց շտաբը խառնված է մինչեւ վերեւները. գեներալը գնում է, բոլորին խառնում, խնդրում է, աղաչում է: Էդ գեներալը, որից բոլորը վախենում էին, մեր շնորհիվ դեմքը պատռվեց, թե ինչ փուչիկ է:
— Միջամտո՞ւմ է Մանվել Գրիգորյանը:
— Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է: Հիմա էլ ելույթ է ունենում, որ քառօրյա պատերազմից Արթուր Թումանյանը փախել է, իրեն չընտրեք: Ես պատերազմից ո՞նց կփախնեմ: Կամ դու գնացիր պատերազմ ի՞նչ արիր: Հեր ու տղա սելֆի արիք, թալան արիք, էն ՈՒԱԶ-ներն էլ որ պիտի թողեիք դիրքերում զինվորները քշեին, վերցրել, բերել լցրել ես ձեր տունը:
Հնչեցված մեեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Գրիգորյանից: Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով դիմել իր շտաբի ներկայացուցիչ Վարդան Վարդանյանին:
— Պարոն Վարդանյան, Արթուր Թումանյանն ասում է Կարեն Գրիգորյանի թիմը ընտրակաշառք է բաժանում՝ 10 հազար դրամ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
— Խնդրում եմ մատնացույց անել էդ փաստերը: 10, 20 հազար դրամ կարող է իրենք են բաժանում: Կարեն Գրիգորյանի ընտրական շտաբը, ընտրական թիմը նման բան չի անում: Բացարձակ սուտ է: Թող մի հոգու ցույց տան: Ես հավատում եմ, որ իրենք կանեն, որովհետեւ իրենց ոճն է: Իրենց մոտ պրոֆեսիոնալ ընտրակեղծարարների թիմ է: Տարիներ շարունակ կեղծիքներ արել են: Ովքե՞ր են նրանց թիմում՝ նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյան, Հակոբ Հակոբյան (Ճոյտ): Մամուլում նայեք 2008 թվականի հրապարակումները՝ Ճոյտի մասին: 2008-ին Ճոյտը ՀՀԿ թեկնածուն էր, իրեն սատարում էր կառավարող կոալիցիան, փորձում էին խախտումներ անել, այնպիսի մթնոլորտ էր, որ եթե էլցանցի պետ, գազի պետ, սոցիալ հիմնադրամի տարածքային կազմակերպության պետ չէին ընդգրկվում Ճոյտի ընտրական շտաբում, էդ մարդկանց գործից հեռացնում էին ու Ճոյտի գրասենյակից էին մարդ ընդունում: Այսինքն կեղծիքներ անելը իրենց ոճն է: Վերջում ինքը 22 տոկոս ստացավ, Կարեն Գրիգորյանը 78: Հիմա էլ հենց այնպես առաջադրվել են, ջուր պղտորելու համար: Ես ասում եմ՝ էդ մարդը թեկնածու չի, համոզել, ստիպել են: Ճար ունենար՝ չէր առաջադրվի:
— Լարվածություն կա՞ Էջմիածնում:
— Ոչ մի լարվածություն չկա: Կարեն Գրիգորյանը հանդիպումներ է անցկացնում օրը 3-4 անգամ, լինում են դահլիճային հանդիպումներ կոլեկտիվների հետմ, լինում են բացօթյա հանդիպումներ բակերում, թաղամասերում: Նախընտրական ծրագիրն է ներկայացվում: Իսկ մյուս 2 թեկնածուներն ընդհանրապես ոչ հանդիպում չեն անցկացնում: Էդ մարդիկ պատկերացում չունեն ինչ է տեղական ինքնակառավարման համակարգը: Իրենք մտածում են քաղաքապետն ինչ ուզի, ոնց ուզի կանի: Էդ թեկնածուն, որի անունը տվեցիր, ժամանակին եղել է ավագանու անդամ ու իր առաջարկով Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում են տվել, տեսագրությունն էլ կա թե ոնց էր քծնում:
— Ասում է, որ իրեն մեղադրում եք Ապրիլյան պատերազմից փախնելու մեջ, մինչդեռ Կարեն եւ Մանվել Գրիգորյանները պատերազմի դաշտ են գնացել սելֆի անելու համար:
— Իրոք ինքը ապրիլի 1-ին թռել է Հայաստանից ինքնաթիռով, իսկ Կարեն Գրիգորյանը գնացել՝ զենքը ձեռքին կանգնել է ապրիլի 2-ից: Փաստ է, անհերքելի փաստ:
— Իսկ ի՞նչ կասեք թալանի, ՈՒԱԶ-ների մասին:
— Թող ի՞նչ կլիներ մի 5-10 հազար հոգի գնային թալան անեին, էլի: Հիմա երեւի էն մի քանի բարձունքն էլ հետ բերած կլինեին: Տաք տեղից խոսելը հեշտ է: Իսկ ՈՒԱԶ-ներ իհարկե չի բերել, էդ որ ասում են կարո՞ղ են ցույց տալ, ապացուցել: Ուր են էդ ՈՒԱԶ-ները: Դա լկտի սուտ է»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.