29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը վերջապես ԱԺ-ում ներկայացրեց իր կառավարության ծրագիրը:
«Առաջին հայացքից սա շարքային իրադարձություն է` կառավարություններ շատ են եղել, ծրագրեր՝ նույնպես:
Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը կամա թե ակամա առանձնանում է մյուսներից: Այնպես է ստացվել, որ այս կառավարությունից շատ մեծ սպասումներ ունեն, ինչպես հենց Կարեն Կարապետյանն է ասում, «սպիտակ» բիզնեսի ներկայացուցիչները:
Վերջիններս առայժմ մեծ հույսեր են կապում այս կառավարության հետ, և դա պայմանավորված է հենց Կարեն Կարապետյանի անձով: Ցանկություն ունի՞ և կարո՞ղ է արդյոք նա շոշափելի քայլեր իրականացնել տնտեսության ստվերային հատվածը էապես կրճատելու ուղղությամբ, զգալի հարվածներ հասցնել կոռուպցիային, սանձել մոնոպոլիստների ու օլիգարխների «բեսպրեդելը» և այլն:
Հենց դրանից է կախված, թե որքանով իրենց ավելի հարմարավետ ու պաշտպանված կզգա «սպիտակ» բիզնեսը: Իսկ դրանից էլ մեծ հաշվով կախված է, թե կզարգանա՞ արդյոք մեր տնտեսությունը:
Այս իմաստով երեկ Կարեն Կարապետյանը «ստուգարք էր» հանձնում «սպիտակ» բիզնեսին: Ու չի կարելի չնկատել, որ Կարեն Կարապետյանին հատուկ «դրայվը» երեկ նկատելիորեն նվազել էր: Այսպես ասենք, «դրայվի» «դոզան» այնքան չէր, որքան նախկինում: Երկրի և տնտեսության առջև կանգնած հիմնական` արմատական խնդիրների վերաբերյալ հարցերին վարչապետը մի տեսակ կաշկանդված էր պատասխանում. այդպես էլ համոզիչ ձևակերպում չտվեց, թե ինչպես է իր կառավարությունը հաղթահարելու կոռուպցիան, ինչպես է տնտեսությունը ազատելու օլիգարխների ճիրաններից:
Նման հարցերին նա տալիս էր ընդհանուր, ըստ էության ոչինչ չասող պատասխաններ: Իսկ «սպիտակ» բիզնեսի ուշադրությունից նման «մանրուքները» չեն վրիպում:
Այսօր նա կշարունակի «ստուգարք» հանձնել, իսկ գնահատականները պարզ կդառնան առաջիկայում»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը համապատասխան ծառայություններին է վերադարձրել պաշտոնանկությունից հետո իր հետ տարած փարոսիկով՝ (լուսաձայնային միգալկաներով) մեքենան, որը ուղեկցում էր իրեն:
«Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հրաժարական տալուց հետո նա իր հետ տարել էր վարչապետի ծառայողական մեքենան ուղեկցող 2 մեքենաներից մեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մամուլի հրապարակումներից հետո նա վերադարձրել է այդ մեքենան:
Այդպիսով, այդ մեքենան այլևս չի երևում Ազատություն պողոտայում գտնվող նրա շքեղ առանձնատան բակում, բայց դա չի նշանակում, որ նախկին վարչապետն առանց ուղեկցող մեքենայի է երթևեկում. Աբրահամյանը շարունակում է շրջել թիկնապահների ուղեկցությամբ:
Ի դեպ, հիշեցնենք, որ 2011 թ. Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա գնել էր իր նախկին ծառայողական մեքենայի նմանությամբ մի թանկարժեք զրահապատ մեքենա:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է «ՀՀ` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությանը հավանություն տալու նախագիծը:
Եթե փաստաթղթին կցված հիմնավորումներում նշված դրույթները ոչ թե տեսական են, այլ գործնական, ապա դրա շնորհիվ Հայաստանում կարող են բավականին էժանանալ դեղամիջոցները: Խնդիրն այն է, որ դեպի Հայաստան դեղամիջոցների ներկրմանը վերաբերող կանոնակարգերը բարդություններ են ստեղծում, ինչի հետեւանքով դեղերը Հայաստանում զգալիորեն թանկ են, քան, ասենք, Ռուսաստանում: Թե որքանով դա կնպաստի այդ բարդությունների վերացմանը, ցույց կտա ժամանակը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում։ Ըստ այդմ՝ բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից, և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։ Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։ Փոխարենը, ըստ էության, չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում է 20 հազար դոլարը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ «Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, և դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:
Հիշեցնեք, որ պետական համակարգում աշխատողների աշխատավարձերից որքան պահում լինում է կուտակային կենսաթոշակային ֆոնդերին, նույնքան էլ որպես նպատակային սոցվճար հատկացում պետք է անի պետությունը:
Օրինակ, մինչ օրս այդ ֆոնդերին հատկացվել է 14,7 մլրդ դրամ, որի կեսը տվել է պետությունը: Իսկ ընդհանրապես՝ այս տարի նույն համամասնությամբ այդ ֆոնդերին պետք է վճարվի 26,76 մլրդ, 2017թ. նախատեսված է 28,68 մլրդ դրամ: Եվ իշխանությունները տարեցտարի դժվարանում են տալ այդ գումարը: Բանն այն է, որ հարկային եկամուտները մեծ դժվարությամբ են հավաքվում և ակնհայտ է, որ այս տարի նույնպես եկամուտների հավաքագրումը թերակատարվելու է, ու այդ պայմաններում բյուջեից տարեկան 14-15 մլրդ դրամ կամ ավելի քան 30 մլն դոլար հատկացնելը լուրջ խնդիր է:
Այնուամենայնիվ վարկեր խնդրելու պատճառաբանությունների շարքում միջազգային կառույցներին նաև այս խնդիրն է ներկայացվում, որ հնարավոր լինի ավելի մեծ գումար ստանալ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վիճակը բարդ Է։ Երկար տարիներ Հայաստանի ամենակարեւոր՝ պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելուց հետո, բնականաբար, նա չի կարող պարզապես գնալ-նստել տանը եւ կանգնել Է գործունեությունը շարունակելու դժվար ընտրության առջեւ։ Դատելով մամուլում հայտնվւսծ արտահոսքերից, Օհանյանը ներկայում այնքան Էլ մեծ ընտրություն չունի։
Մեկ ամիս առաջ, ըստ մամուլի հրապարակումների նա կարող էր ընտրել ԱԱԽ նախագահի կամ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնների միջեւ։ Կարող էր նաեւ նշանակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ Այս բոլոր առաջարկները, սակայն, Օհանյանը մերժել է։ Տեւական ժամանակ մամուլը գրում է նաեւ Օհանյանի քաղաքական դաշտ տեղափոխվելու մասին։ Ասում են նա ղեկավարելու է Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը։ Դալլաքյանը երկու օր առաջ բավական երկիմաստ պատասխանեց այս հարցին՛ ավելի շատ ակնարկելով, որ նման բան միանգամայն հնարավոր է։
Այսպիսի զարգացման հավանականության հիմքում դրվւսծ է նաեւ այն տեղեկությանը, որ Օհանյանը նեղացած է Սերժ Աարգսյանից, ուստի պետք չէ բացառել, որ կհամալրի ընղդիմության շարքերը։
Սեյրան Օհանյանի նման կադրային զինվորականի դեպքում, կարծում ենք, ուժերը քաղաքական դաշտում փորձելը կարող է տխուր հետեւանքներ ունենալ։ Ինքը նախկին նախարարը, բազմիցս ասել է, որ մանկուց երազել է զինվորական դառնալ, սիրում է եւ մեծագույն հաճույք է ստանում իր մասնագիտությունից եւ աշխատանքից։
Բացի այդ, ոչ վաղ անցյալում հարցազրույցներից մեկում ասել էր, որ ապագայում իրեն որեւէ կուսակցության մեջ չի պատկերացնում, իսկ եթե որեւէ կուսակցության մեջ մտնի, դա կլինի ՀՀԿ-ն։ 2010 թվականի այս հարցազրույցից հետո, իհարկե, շատ բան է փոխվել, մասնավորաբար վերջին երկու տարիներին Սեյրան Օհանյանի անունը հաճախ էր շոշափվում 2018 թվականի նախագահի իշխանական թեկնածուի կոնտեքստում։ Բայց արդյոք դա այնքան լուրջ հե՞տք է թողել բարձր կարգի զինվորականի վրա, որ որոշել է Վիկտոր Դալլաքյանի հետ քաղաքական ճանապարհ անցնել։ Վիկտոր Դալլաքյանը, մեղմ ասած այն գործիչը չէ, որի կողքին հայտնվելը շահեկան լինի ցանկացած մեկի համար։
ճիշտ է, նա էլ է Սերժ Աարգսյանից նեղացած, բայց, կարծում ենք, տարբեր իրավիճակների հետ գործ ունենք։ Աարգսյանը վերջին չորս տարվա մեջ իր գործողություններով Դալլաքյանին ակնհայտորեն ուղղորդել է դեպի ընդդիմադիր դաշտ։ Թե ինչու, այլ հարց է։ Սեյրան Օհանյանի դեպքը, սակայն, ուրիշ է։ Սերժ Աարգսյանը հոգ է տարել, որ նախարարի պաշտոնը թոդնելուց հետո Օհանյանն իրեն շարունակի երկրի համար կարեւոր եւ պիտանի մարդ զգալ։
Սարգսյանի պատկերացմամբ նախկին նախարարը կարող էր կարեւոր դերակատարություն ստանձնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Իր ապագայի հարցում Սարգսյանի ջանքերը Օհանյանին, սակայն, չեն սփոփում այն պատճառով, որ նա իրոք նեղացած է Սարգսյանից։ Խնդիրը պաշտոնանկությունը չէ։ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի համար արդյունավետ աշխատելու հատուկ պայմաններ ստեղծեց, մի բան, որ երկար տարիներ չէր անում Սեյրան Օհանյանի դեպքում։
Արդեն նշել ենք, թե ինչ ահռելի նշանակաթյուն ունի Յուրի Խաչատուրովի եւ նրա մաֆիայի հեռացումը համակարգից։ Ինչու Սարգսյանը Խաչատուրովին ԱԱԽ չուղարկեց մի քանի տարի աոաջ։ Կարող էր, չէ՞, այդպիսի մեծ լավություն անել նաեւ Սեյրան Օհանյանին, փոխանակ լուռ հետեւելու, թե ինչպես է վերջինս տարիներ շարունակ մաքառում Խաչատուրովի ու նրա մաֆիայի դեմ։
Եթե ճիշտ է, որ Սարգսյանը Օհանյանին առաջարկել է նաեւ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, ապա միայն այս անհավասար վերաբերմունքից վիրավորված Օհանյանը չպետք է համաձայներ դրան։ Բացի այդ, նոր Աահմանադրությամբ, ճիշտ է, զինված ուժերի ամենաբարձր պաշտոնյան ԳՇ պետն է, սակայն միեւնույն ժամանակ նա ենթակա է պաշտպանության նախարարին։
Սեյրան Օհանյանը 8 տարի պաշտպանության նախարար է եղել, լուրջ կրթությամբ եւ փորձով կադրային զինվորական է։ Վիգեն Աարգսյանը նույնիսկ նորմալ զինվորական ծառայության չի անցել, պաշտպանության համակարգին էլ ծանոթ է այնքանով, որքանով միշտ եւ ամենուր ուղեկցել է Սերժ Աարգսյանին։ Արանք, իհարկե, նրբություններ են, սակայն, ինչպես ասում են սատանան նրբությունների մեջ է։ Այսուհանդերձ, Վիկտոր Դալլաքյանի հետ ընդդիմություն դառնալը իրավիճակից լավագույն ելքը չէ։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։ Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը։ Նաև հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանները։
Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս և բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն։ Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել և չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին:
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ աշխատանքային օրվա ավարտին պաշտոնապես հրապարակվեցին Սերժ Սարգսյանի երկու հրամանագրեր:
Դրանցից մեկով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, իսկ մյուս հրամանագրով այդ պաշտոնին է նշանակվել Վարդան Հարությունյանը:
Այն, որ հենց Վարդան Հարությունյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, համառ լուրերի տեսքով շրջանառվում էր դեռ շաբաթներ առաջ: Երեկ հրապարակված հրամանագիրը թվագրված է հոկտեմբերի 8-ով: Այլ կերպ ասած, Վարդան Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է դեռ անցած շաբաթ: Այլ պարագաներում նման մանրուքները, իհարկե, էական չէին դիտվի, բայց ոչ այս դեպքում:
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում էր իր պաշտոնում թողնել Հովհաննես Հովսեփյանին, բայց մյուս կողմից Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս ստացել էր հավաստիացում, որ տնտեսական բլոկի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է ընտրի ինքը: Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնը թերեւս կարեւորագույնն է այդ իմաստով:
Սերժ Սարգսյանը, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, առաջարկել է Կարեն Կարապետյանին ՊԵԿ-ը կիսել երկու մասի` հարկային եւ մաքսային ծառայությունների եւ Հովհաննես Հովսեփյանին թողնել մաքսային ծառայության ղեկավար: Սակայն այս տարբերակը Կարեն Կարապետյանը համառորեն մերժել է եւ հասել իր նպատակին` ՊԵԿ-ը պահպանվել է որպես միասնական կառույց, եւ դրա ղեկավարը նշանակվել է իր ամենավստահելի համախոհներից մեկը` Վարդան Հարությունյանը:
Սակայն վարչապետի համար դա միակ խոչընդոտը չի եղել: Բավականին դժվար է եղել համոզել Վարդան Հարությունյանին՝ թողնել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը եւ դառնալ ՊԵԿ նախագահ: Կարեն Կարապետյանից մեծ ջանքեր են պահանջվել նրանից համաձայնություն ստանալու համար»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Վանաձորի ավագանու «Հայկական վերածնունդի» (ՕԵԿ) ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ոչ սթափ վիճակում Ավետարանական եկեղեցու հովվին ծեծելուց հետո, երբ սթափվել է, Երևան է փախել՝ Արթուր Բաղդասարյանից օգնություն խնդրելու:
«Հիշեցնենք, որ նախօրեին իրավապահները Ակային ձերբակալել են Երևանում: Մեր տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանի և ՀՀԿ որոշ գործիչների համատեղ միջամտության արդյունքում է, որ Արկադի Փելեշյանին չեն կալանավորել և հանրապետությունից չբացակայելու ստորագրության դիմաց ազատ են արձակել:
Ի դեպ, Փելեշյանը մտերիմ հարաբերություններ ունի Լոռու մարզի ՀՀԿ պաշտոնյաների հետ: Նա նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր հետ քավորսանիկային հարաբերությունների մեջ է»,- մասնավորապես, գրում է պարբերականը:
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ ՀՀ ոստիկանությունը առաջին հայացքից սովորական, շարքային մի հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ձերբակալվել են մոտ մեկ տարի առաջ հանցագործություն կատարած և այս ընթացքում հետախուզման մեջ գտնվող երկու անձ:
«Խոսքը 2015 թվականի հոկտեմբերին Երևանի Մովսես Խորենացի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասներ պատճառած և փախուստի դիմած Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանների (մականունները «Կաբելի տղերք») մասին է:
Իրականում սա շատ ուշագրավ իրադարձություն է: Խնդիրն այն է, որ այս անձինք ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի շրջապատից են: Բայց սա դեռ ամենը չէ: «2016 թվականի հոկտեմբերի 6-ին, … նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ «մի շինությունը» այսպես կոչված սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին:
Ենթադրվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նրանք «ապաստանել են» հենց այստեղ: Իսկ դա նշանակում է, որ հետախուզվողներին թաքցնող անձանց հայտնաբերելիս հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել: Եթե, իհարկե, փնտրեն թաքցնողներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.