29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...10-15 օրվա ընթացքում Երևանի քաղաքապետարանով կհրավիրվի հանրային տրանսպորտի ուղեվարձի չափը քննարկող հանձնաժողովի հերթական ու վերջին նիստը, որի ընթացքում կհայտարարվի, թե որքան կարող է կազմել ուղեվարձը:
Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նա նաև տեղեկացրել Է, որ արտասահմանցի մասնագետները աշխատում են՝ տրանսպորտի ուղևորահոսքը պարզելու ուղղությամբ, որն Էլ կարևոր բաղադրիչ Է՝ տրանսպորտի ուղեվարձի սակագինը որոշելու համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հանրապետականների և մասնավորապես հանրապետական պատգամավորների լեքսիկոնում վերջին շրջանում նոր և խիստ ուշագրավ մի հայհոյանք է տեղ գտել, որը գնալով ավելի ու ավելի լայն կիրառում է ստանում վերջիններիս շրջանում:
«ՕԵԿ ըլնեմ, թե խաբում եմ», «Ով արեց, ՕԵԿ Է», «Ով գրեց, ՕԵԿ Է», ահա այսպիսի վարիացիաներով հայհոյանքներ են տալիս իշխող մեծամասնության ներկայացուցիչները: Հանրապետականի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիրը», իհարկե, տեղյակ Է, որ իր գործընկերների շրջանում առանձնակի հարգանք չի վայելում, բայց որ իր անունը գործածվում Է որպես հայհոյանք, թերևս չի Էլ կասկածում:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հայտնի ֆինանսական բուրգի գործով հարցաքննված բարձրաստիճան ոստիկանների ցուցմունքներից պարզ է դառնում, որ այդ բուրգը իրոք ստեղծվել է նրանց կողմից և նրանք էլ, օգտագործելով իրենց պաշտոնները, զբաղվել են «փողերի վազվռատով»։
Օրինակ՝ ներկայումս ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող ոստիկաններից մեկին հարցաքննության ժամանակ հարցրել են, թե ինքն այս տարվա մարտի 24-ի երեկոյան չի՞ գտնվել արդյոք Երևանի Բաղրամյան 77/8 հասցեում, որտեղ ըստ այլ անձանց ցուցմունքների, նա բռնությամբ ու սպառնալիքներով «փողի վազվռատի» օպերացիա է իրականացրել և որպես տողացույց՝ քննիչը նշում է, որ այդ ժամերին նրա բջջային հեռախոսը գտնվելիս է եղել նշված հասցեի մոտակայքում։ Բարձրաստիճան ոստիկանն այդ հանգամանքը բացատրել է նրանով, որ ինքը այդտեղ «ծանոթ ընկերուհի» ունի և գտնվել է նրա մոտ։ «Ծանոթ ընկերուհուս տվալները, կներեք, չեմ կարող տալ, քանի որ ես էլ եմ ամուսնացած, նա էլ, և դա մեր անձնական կյանքին է վերաբերվում…»,- ցուցմունքում, որի պատճենը մեր ձեռքի տակ է, ասել է բարձրաստիճան ոստիկանը։ Քննիչն էլ, բնականաբար, միանգամից հավատացել է և այդ ոստիկանի մասնակցությունը նշված օպերացիային համարել հերքված:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ազգային ժողովի իշխող մեծամասնության ներկայացուցիչները երկար մտածել ու վերջապես գտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցի ընթացքում վերջինիս դրսևորած խիստ սառը պահվածքի բացատրությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ամեն ինչ, պարզվում Է, թաքնված Է նորագույն կոսմետոլոգիական տեխնոլոգիաների մեջ: Ըստ ՀՀԿ-ականների, բանն այն Է, որ Վլադիմիր Պուտինը դեմքը բոտեքս Է անում (ներարկման միջոցով կնճիռների հարթեցում), իսկ այդ միջամտությունից հետո դեմքի միմիկաները չեն արտահայտվում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Պետական պաշտոնյաների վարձատրության մասին» օրենքի առաջին ընթերցման ժամանակ՝ ներիշխանական ինտրիգ էր ծավալվում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Աարգսյանի միջև՝ կապված նրանց աշխատավարձերի չափերի հետ:
Կառավարությունը ԱԺ նախագահի և վարչապետի համար հավասար աշխատավարձի չափ Է սահմանել՝ մեկ միլիոն 190 հազար դրամ: Մինչդեռ Հովիկ Աբրահամյանի թիմի ներկայացուցիչ պատգամավորները խորհրդարանական քննարկման ժամանակ պնդում Էին, թե քանի որ ԱԺ նախագահը երկրի երկրորդ դեմքն Է, վարչապետը՝ երրորդ, Աժ նախագահի աշխատավարձը պետք Է թեկուզ մի չըրթ բարձր լինի վարչապետինից: Կառավարությունը, սակայն, նախագիծը ներկայացրել Է երկրորդ ընթերցման, և ոչ մի փոփոխություն այս մասով չի արել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ օրաթերթի թղթակցի հարցին՝ արդյոք Վլադիմիր Վլադիմիրովիչը գիշերելու է Հայաստանում, թե՝ ոչ, ՌԴ նախագահի արարողակարգի ղեկավարը պատասխանել է. «Դա պետական գաղտնիք է»: Ըստ թերթի աղբյուրի, գիշերը մեկին Պուտինը լքել Է ՀՀ-ն:
Պետական այցերի միջազգային արարողակարգի համաձայն, դրանք պետք Է տևեն երկու օր: Այսինքն, առնվազն մի գիշեր հյուրընկալվող կողմը պետք Է անցկացնի հյուրընկալ երկրում: ՀՀ-ի և ՌԴ- ի հարաբերություններն իրենց նրբություններն ունեն սակայն: Պուտինը մեծահոգաբար ՀՀ-ում մնացել է մինչև օրը փոխվի:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով:
Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել 15.4 տոկոսով:
Առաջին հայացքից այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի: Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ. Էր արձանագրում՝ 7.1 տոկոս, 8.2 տոկոս և այլն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում: Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեմքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Սերժ Սարգսյանի կորտեժը «սիգնալներով» ուղեկցելը արդեն ակնհայտորեն դառնում է բարի ավանդույթ: Կորտեժի երթևեկը աոանց խոչընդոտների կազմակերպելու համար ՀՀ ճանապարհային ոստիկանությունը բավական երկար ժամանակով փակում է ամբողջական փողոցներ, ու աոանց այդ էլ խցանումներով լեցուն Երևանը դաոնում է ընդհանրապես անանցանելի:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ՃՈ աշխատակիցների կողմից Սերժ Սարգսյանի կորտեժի համար փակված խաչմերուկներում սպասող վարորդներն էլ սկսում են «սիգնալ» տալ:
«Երբ այդ մասին մեզ պատմում էին ականատեսները, մեզ թվում էր, թե նրանք մի քիչ չափազանցնում են: Բայց երեկ մեր թղթակիցը ինքն է հայտնվել կորտեժին «համբերատար» սպասող հարյուրավոր վարորդների մեջ և համոզվել, որ ոչ մի չափազանցություն չկա: Երեկ ժամը 13-ին մոտ, երբ Մաշտոց-Պարոնյան խաչմերուկի վրա ճանապարհային ոստիկանները դադարեցրեցին երթևեկությունը՝ ճանապարհը տալով Սերժ Սարգպանի կորտեժին, սպասող վարորդների սիգնալները մի այնպիսի աղմուկ բարձրացրեցին, որ դա դժվար է նկարագրել»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տածել, ըստ որի կաշառք վերցնելու պահին բռնվել է Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոնականի քննչական բաժնի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը:
«Այս հաղորդագրությունը հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ սա ոստիկանության «ինքնամաքրման» մասին սերիալի հերթական սերիան է, այլ բոլորովին ուրիշ պատճառով: Կաշառք վերցնելու պահին բռնված սույն «ավագ քննիչը» ընդամենը 5 տարի առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ավագ օպերլիազոր էր և կեղծ ցուցմունքներ էր տալիս Մարտի 1- գործով: Մասնավորապես, էդգար Պետրոսյանը Մարտի 1-ի գործով հանդես է եկել որպես տուժող և կեղծ ցուցմունքներ է տվել քաղբանտարկյալներ Միսակ Հովակիմյանի, Վարդգես Գասպարիի և Հովհաննես Ղազարյանի դեմ: Վերջիններս երկար ժամանակ անց են կացրել անազատության մեջ»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Զեյթունի շուկայի մերձակա տարածքում մեր թղթակցի ուսումնասիրությունները հանգեցրել են եզրակացության, որ տեղական մսի գինն իջել է այնքան, որ գրեթե հասել է Բրազիլիայից և Ռուսաստանից ներկրված կամ ընդհանրապես անհայտ ծագմամբ, սառեցված մսի գնին։ Զեյթունի շուկայի մոտակայքում՝ Սևակի և Ռուբինյանց փողոցներում, մսի վաճառքով զբաղվող մի քանի տաղավարներում և խանութներում վաճառվող միսը ռեկորդային ցածր է։ Խանութներից մեկում երինջի և ցլիկի միսը սկսում է 1500 դրամից և հասնում առավելագույնը 2300 դրամի։ Նշված խանութում հասուն տավարի ոսկրոտ միսն արժե 1700 դրամ, իսկ ջահել անասունինը՝ 1950։ Փափուկ մսի առավելագույն գինը 2200-2300 դրամ է։ Խոզի չալաղաջն արժե 2600 դրամ (մեկ տարի առաջ այն 3500 դրամի էր հասնում), բուդը՝ 2500, իսկ թևը՝ 2000 դրամ։ Խանութում անգամ ակցիա է հայտարարված։ Այսպես, 10 կիլոգրամ և ավել աղացած տեղական միս գնելու դեպքում ամեն կիլոգրամի դիմաց գնորդը վճարում է 1600 դրամ։ Ղաուրմայի միսը նույնպես՝ 10 կգ և ավելի գնելու դեպքում, 1700-ի փոխարեն արժե 1450 դրամ։
Մսեղիքի գնի այս անկումը մսավաճառները պայմանավորում են անասնապահության ոլորտում առկա դժվարություններով, որոնց գյուղացիներն ի վիճակի չեն դիմադրելու։ Չոր խոտի և խտացրած կերի թանկությունը, բնական կաթի էժան մթերումը, պետական քաղաքականության բացակայությունը, արտահանման պայմանների բացակայությունը ստիպում են գյուղացուն՝ միսը վաճառել ինքնարժեքից էլ ցածր գնով։
«Մասսայական մորթ է գնում՝ հատկապես Վարդենիսի գյուղերում, որովհետև չեն կարողանում պահել։ Եթե էսպես շարունակվի. ապա շատ շուտով անասուն չի մնա, ու արդեն միսը չափից դուրս կթանկանա։ Եվ որպեսզի էդպես չլինի, գյուղացուն պետք է օգնել»,– ասել է մսավաճառներից մեկը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.