23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. «Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»` ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում և իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի և արդյունքների վերաբերյալ, նրանց ձերբակալում են, դատում են և այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել` կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու և որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: Անշուշտ, մարդիկ բողոքելու հիմքեր ունեն` ԱՊՀ երկրներում ընտրությունները կազմակերպում ու անց են կացնում իշխանությունները, և բնական է, որ նրանք ամեն հնարավորն ու անհնարինը անելու են` վերարտադրվելու համար: Ինչո՞ւ ես պետք է կազմակերպեմ մի բան, որում չեմ «հաղթելու»: Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ընտրություններն անց է կացնում պետությունը, և դա ոչ մեկի համար «Ավարայր» կամ «Սարդարապատ» չէ` սովորական, առօրյա գործընթաց է` 4-5 տարով ժամանակավոր վարչակազմ և օրենսդիր մարմին ընտրելու համար:
Տվյալ դեպքում, երբ Մոսկվայի հրապարակներ են դուրս գալիս մարդիկ և ասում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանք ճիշտ են միայն մասամբ: Որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե իրականում հաղթել է, ասենք, Յյուգսսնովը կամ Պրոխորովը, իսկ նախագահ է հռչակվել Պուտինը: Ավելի ճշգրիտ կլինի ասել` ընտրություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունեցել: Երբ կա երկրի լիարժեք տեր և տիրակալ, որը թույլ է տալիս այլ թեկնածուների հավակնել նախագահի պաշտոնին [իսկ ոմանց էլ արգելում է], և այդ թեկնածուներն անգիր գիտեն, որ ոչ մի հաջողության չեն հասնելու, և քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, թե ով է ցարը, որը թույլ չի տա, որ որևէ մեկը մոտենա գահին, այդպիսի միջոցառումը չի կարելի ընտրություն անվանել: Գրող և հրապարակախոս Վիկտոր Տենդերովիչը այդ «մրցավազքի» համար ավելի դիպուկ անուն է գտել` պարաօլիմպիկ խաղեր, երբ առողջ մարդն իր մրցակիցների ոտուձեռքը նախօրոք կտրել է:
2008-ի հայաստանյան ընտրություններից գլխավոր տարբերությունն այն է, որ հետընտրական գործընթացները կազմակերպում են ոչ թե անցած «ընտրապայքարի» նախկին մասնակիցները, այլ նրանք, ում կոչում են «ոչ համակարգային ընդդիմություն»: Եվ այս տարբերակն ավելի աշխատող է, որովհետև Նավալնին, Յաշինը, Ուդալցովը այնքան չեն հոգնեցրել ոուսաստանցիներին, որքան Զյուգանովն ու ժիրինովսկին: Մեզանում զուտ քաղաքական ասպարեզում թարմ դեմքեր առայժմ չեն երևում` ասպարեզում հիմնականում նրանք են, ովքեր այսպես թե այնպես քաղաքականության մեջ են արդեն մոտ 20 տարի:
Իսկ նմանությունն այն է, որ [եկեք իրատես լինենք) փոփոխություններ Հայաստանում և Ռուսաստանում հնարավոր են միայն «վերևից»: Բայց դրանք կիրականացվեն միայն այն դեպքում, եթե «ներքևից» լինի ուժեղ ճնշում»:
Մարտի 4-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում, Իջևան քաղաքում 17-ամյա Մհեր Օթարյանը դանակի հարվածներ է հասցրել Սուրեն Օթարյանին և Արման Պետրոսյանին: Վերջիններս չափահաս երիտասարդներ են: Թերթի տեղեկություններով` երիտասարդների ստացած վերքերը ծանր չեն, նրանք բժշկական օգնություն ստանալով` Իջևանի հիվանդանոցից դուրս են գրվել: Դանակահարված Սուրեն Օթարյանի և դանակահարողի հայրը հորեղբոր որդիներ են: Ուշագրավ է, որ Սհեր Օթարյանին ոստիկանության բաժին է բերել նրա հարազատ եղբայրը` Իջևանի բաժնի անչափահասների գծով տեսուչ Թաթուլ Օթարյանը: Մհեր Օթարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Թերթի տվյալներով` դանակահարության պատճառը դպրոցական աղջկա պատճառով ծագած վեճն է: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Տավուշի քննչական բաժինը նյութեր է նախապատրաստում:
«Ժողովուրդը պարտադրեց: Ասացին` Հակոբյան, մենք պետք է մանդատ ունենանք. դրա համար ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում ենք»,-«Առավոտ»-ի հետ զրույցում իր վերջնական որոշման մասին հայտարարեց ԱԺ նախկին պատագամավոր Հակոբ Հակոբյանը (Էջմիածին):
«Նա առաջադրվելու է թիվ 19 ընտրատարածքում, որն ընդգրկում է Էջմիածին քաղաքը եւ հարակից գյուղերը: Հակոբյանն արդեն երկու անգամ այս ընտրատարածքից ընտրվել է մեծամասնական կարգով: Նախորդ ընտրություններում Հակոբյանին ԸԸՀ-ն չգրանցեց` պատճառաբանելով, որ կեղծ ստորագրություններ են ներկայացվել: Հակոբյանի մրցակիցը գեներալ Սեյրան Սարոյանն էր, ով էլ ընտրվեց: Հետաքրքիր է, որ Հակոբ Հակոբյանն այդ ժամանակ ՀՀԿ անդամ էր, մինչդեռ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց հենց Սեյրան Սարոյանին:
Մեր ունեցած տեղեկություններով երեկ Զվարթնոց համայնքում, որտեղ բնակվում է Հակոբյանը, հանդիպում է եղել բնակիչների հետ: Հանդիպումը` հանրության տրամադրությունները ճշտելու նպատակ է ունեցել: «Առավոտ»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը հաստատեց մեր տեղեկությունը եւ հավելեց, որ հանդիպմանը մասնակցել են նախատեսվածից շատ մարդիկ. «400-ի փոխարեն 600 մարդ էր եկել, տեղ էլ չկար, մի կերպ էին տեղավորվել: Բայց, մարդիկ լավ էին տրամադրված, ուզում էին, որ ես առաջադրվեմ»:
Ավելի վաղ «Առավոտ»-ի հետ զրույցում, Հակոբյանը հավաստիացրել էր, որ ինքը երբեք չի դիմել «վերեւներից դաբրո» ստանալուն, հիմա էլ է ինքնուրույն գործելու»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ գարնան առաջին օրը Իջևանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 50 մ հեռավորության վրա, աղտոտված էին խորհրդային տարիներին իջեւանյան քանդակի սիմպոզիումների ընթացքում կերտված 2 քանդակ, նաեւ մի նստարան: «Նստարանն ապականված էր փչվող փրփուրով, փրփուրով աղտոտված էին նաեւ 2 քանդակներ: Քանդակներից մեկի վրա (որի հեղինակն է թուրքմեն քանդակագործ Ջմուդուրդան) դրված էր մետաղյա ջարդված աթոռ: Իսկ արձանի կողքին օղու եւ կոնյակի դատարկ շշերով ցելոֆանե փաթեթ էր: Քանդակված կնոջ բերանին խոշոր քարակտոր կար դրված: Որոշ իջեւանցիների կարծիքով` հավանաբար այդ ամենը կապ ունի Իջեւանում ներկայումս տիրող լարված քաղաքական իրավիճակի հետ եւ ինչ-որ «մեսիջ է»:
Դեպքի վայրում եղան Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ: Քաղաքային զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով` այդ բարբարոսությունը գիշերով է տեղի ունեցել եւ, ըստ նրա, միտումնավոր է արված: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության բանվոր Ոազմիկ Բախչագուլյանի կարծիքով էլ` պարզապես «թշնամություն» է: Նրա խոսքերով` նախօրեին`քաղաքապետ Վարդան Ղալումյանի գլխավորությամբ իրենք 17 արծաթափայլ եղեւնի են տնկել քաղաքի Ազատամարտիկների հրապարակում, եւ ծառատունկը ոմանք ծանր են տարել:
Հավելենք, որ Իջեւանի զբոսայգում նախկինում էլ են եղել վանդալիզմի դեպքեր»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ այսօր «168 ժամ» թերթը տեխնիկական պատճառներով լույս չի տեսնի: «Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել են թերթի խմբագրությունից: Երեկ երեկոյան հոսանքի բարձր լարման եւ տատանման պատճառով այրվել եւ շարքից դուրս են եկել խմբագրության մի քանի համակարգիչներ, իսկ տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել է»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորով ոստիկանության պահպանության վարչության գնդի բոլոր աշխատակիցներին շարել են ու ջոկել, այսպես ասած, «թափով, բոյով, դռբովե տղաների: «Նրանց ասել են, որ առանձին գունդ են ուզում ստեղծել՝ հատուկ դեպքերի համար: Այդ «մկանուտ» ոստիկանների մի մասը չի ցանկացել ներգրավվել այդ խմբում, քանի որ տեղեկացել են, որ աշխատավարձը չի բարձրանալու, փոխարենը՝ աշխատանքն է ավելի բարդանալու:
Մենք ոստիկանությունից պարզաբանում խնդրեցինք, թե ինչի՞ համար են ստեղծում այդ հատուկ գունդը, եւ արդյո՞ք դա կապ ունի առաջիկա ՀԱԿ-ի հանրահավաքի կամ սպասվող ցույցերի հետ: Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանմամբ՝ «Գուցե պահպանության վարչությունն իրենց համար հմուտ կադրերի ընտրություն է անում, այդքան բանե: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախապատվությունը տալիս հենց «բոյով, թափովե տղերքին՝ նա պատասխանեց. «Ես էլ կուզենայի, որ բոլորը նախապատվությունը տային դրան, եւ ոստիկանները բոլորը լինեին վստահելի, ամրակազմ, դուք ինքներդ եք չէ՞ քննադատում, երբ ոստիկանները լինում են կարճահասակ, գեր: Բացարձակ կապ չունի մարտի 1-ի հանրահավաքի հետ, մանավանդ, եթե օրերով հաշվենք, այդպես չի լինում, որ մի քանի օրվա ընթացքում գունդ հավաքեն: Պարզապես երեւի համալրում են իրենց շարքերը: Արտաքին ծառայություն իրականացնողների խնդիրը շատ ավելի խիստ է, նայում են արտաքին տվյալներին էլ: Բնականաբար, պետք է բարետես, ամրակազմ լինի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններից շատերը չեն համաձայնվել ներգրավվել այդ նոր խմբում՝ պարոն Ահարոնյանը պարզաբանեց. «Բռնի չեն կարող տանել: Ոչ բոլորին է հարմար ոստիկանի ծառայությունը, այն իրոք շատ դժվար է, մարդկային որոշակի կամային որակներ է պահանջում: Դա ոչ բոլորին է հոգեհարազատ, ինչու պիտի իրենց կյանքը վտանգեն կամ սովորական քաղաքացիական աշխատանքային ժամի փոխարեն, գնան ֆիզիկական աշխատանք կատարեն»: Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանների կազմվածքին ու շատ խիստ է դրել այդ հարցը, որ հանկարծ մատների արանքով չնայեն. «Հատուկ կենտրոն կա, որտեղ ամեն ստորաբաժանում ունի իր օրն ու ժամը, գնում-մարզվում են բոլորը»: Մեր հարցին՝ իսկ ոստիկանների մեջ շա՞տ կան թուլակազմ, նիհար, կոլոտներ՝ նա պատասխանեց. «Մեծ համակարգ է, կլինեն ամեն դեպքում»:
Թիկնապահների դեպքում մասնագետները չեն կարեւորում չափսերը, կազմվածքը՝ նախապատվությունը տալով ճարպիկներին, իսկ թե ինչու են ոստիկանների դեպքում նախընտրում հենց հաղթանդամներին՝ պարոն Ահարոնյանն ասաց, որ իրենք կարեւորում են ոչ միայն կազմվածքը, այլեւ գիտելիքները, նույնիսկ՝ անգլերենի իմացությունը, որ զբոսաշրջիկները մեր քաղաքում անհարմարություն չկրեն»,- գրում է «Առավոտ»-ը:
«Առավոտ» Թերթը գրում է, որ դերասան Սերգեյ Դանիելյանը, որը վերջերս արվեստագետների ու շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ միացել էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին՝ «Առավոտ»-ին ասաց, որ լուրջ չի վերաբերում ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանիհայտարարությանը, թե նրանք այգի էին գնացել շոու սարքելու: «Քաղաքական գործիչների մասին բազմիցս արտահայտվել եմ, չեմ ուզում նորից արտահայտվել, ինչ-որ մեկին ասում եմ՝ սաղ վիրավորվում եմ: Բոլորին չի վերաբերում, բայց քաղաքական գործիչը էսօր կա, վաղը չկա: Իրանք այսօր կան, վաղը՝ չկանե: Նրա խոսքերով, ինքն ու այգի այցելած իր գործընկերները քաղաքում հայտնի մարդիկ են ու իրենց ցույց տալու խնդիր չունեն.
«Ինձ շներն էլ են արդեն ճանաչում, ես PR-ի՞ խնդիր ունեմ: Քաղաքական գործիչը գուցե PR-ի խնդիր ունի, որովհետեւ նրան ճանաչում են միայն իր կուսակիցները: Մենք չունենք նման խնդիր, մեր հարցը ուրիշ կերպ ենք բարձրացնում»:
Դերասանն անդրադառնալով պարոն Հարությունյանի տեսակետին, թե այգի այցելած որոշ շոու բիզնեսի ներկայացուցիչների հումորների հասցրած վնասն ավելի մեծ է քան այն երկու ծառը, որը նախատեսված է կտրել այգում, ասաց. «Սիրողական ու տհաս մարդը կարող է մտածել, որ մեր ակցիան ավելի մեծ վնաս տվեց, քան այն երկու ծառը, որ կտրվելու են»:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե այգին կրպակներից պահելու համար ակտիվիստների պայքարն իրենց ստացած դրամաշնորհների արդյունքն է, դերասանը նկատեց. «Այդ խոսքերին լուրջ չեմ վերաբերում, նրանք ապատեղեկացված … ես ոչ մի գրանտներից խաբար չեմ, մինչեւ մի բան հստակ չիմանամ չեմ ասի: Այդ երեխեքի դեմքերին նայելով կհասկանաս, ոչ մի շահ չունեն կամ էլ չգիտեմ, երեւի լավ դերասաններ են, չենք հասկանում; Եթե այս պայքարը արդյունքի էլ չհասնի, գոնե նախադեպը կա, որ մարդիկ կարող են ինչ-ինչ հարցերի շուրջ կարծիք հայտնել, ցանկալի կլիներ, արդյունքի հասնեինք: Կարծեմ քաղաքապետն էլ է ուզում արդյունքի հասնել»,-գրում է «Առավոտ»-ը:
«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում է, որ իր որդին` Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանը 1987թ. օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհայտացել է: Ըստ Հակոբյանի, հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադաոնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա` ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը` Հրանտ Ասատրյանը, և բացելով մեքենայի առջևի դուռը, հրավիրել է Հակոբյանին` նստել: Գրիգորը նստել է մեքենան: Այնուհետև, մյուս վկաները փաստել են, որ ժամը 12.00-13.00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին և նրա ավագ եղբորը` Ռաֆիկ Ասատրյանին: Ըստ ականատեսների, վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ և հեռացել: Վկաների ցուցմունքների համաձայն, տուժածի արտաքին նկարագրությանը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին:
«Միեւնույն է»,- «Առավոտի» հարցին` ՀԱԿ-ում քննարկվում է Կոնգրեսի համամասնական ցուցակի եւ մեծամասնական կարգով առաջադրումների հարցը` Դուք հավակնություններ ունե՞ք որեւէ ընտրակարգով առաջադրվելու, ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նաեւ հավելեց, որ կցանկանար ինչ-որ ակտիվ բանի մասնակից լինել, բայց այդ առումով սկզբունքային հարցադրումներ չի արել եւ երբեք որեւէ քննարկման չի մասնակցել, իսկ երբ ՀԱԿ-ում իրեն հարցրել են, ասել է՝ «միեւնույն է»:
Մտավախություն չկա՞, որ այն հույսերը, որ կապվում են այս ընտրությունների հետ, այն ակընկալիքները, որ կան` նարից չեն արդարանա:
Իհարկե, մտավախություններ կան: Իսկ ո՞ւմ մոտ չկա: Եղե՞լ է մեկը, ով ասել է` մտավախություններ չունենք:
«Առավոտ»-ը գրել է, որ արդեն տեղեկացրել էր, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, առաջին անգամ ԵԿՄ-ից այդ կազմակերպության շաբաթ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցելու հրավեր չէր ստացել: «Թե ինչո՞ւ՝ մեր խնդրանքով պարզաբանեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա մատուցմամբ, ԵԿՄ-ն համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկել էր Սպարապետի ծնողներին, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն էլ՝ Արմեն Սարգսյանը, լինելով ԵԿՄ անդամ, մասնակցել է համագումարին եւ վերընտրվել է «Երկրապահների» ղեկավար մարմնի՝ վարչության կազմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Արամ Սարգսյանին, ապա Վարդանյանի ասելով, ԵԿՄ-ում դրա վրա չեն էլ սեւեռվել՝ թերեւս, ավելորդ ձեւականություն համարելով, որովհետեւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանի ավագ եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կազմակերպությունը, տունն է, ուր Արամ Սարգսյանը կարող է մտնել առանց հրավերի, տան տիրոջ իրավունքով: «Գուցե, մենք իսկապես թերացել ենք ու պիտի հատուկ հրավիրեինք, բայց բոլոր դեպքերում որեւէ միտում այստեղ չի եղել եւ չկա: Արամ Սարգսյանը, բացի այն, որ միության անդամ է, նաեւ ԵԿՄ-ում միշտ սպասված մարդ է, նա կարող է ցանկացած պահի եւ առանց հրավերի գալ ԵԿՄ, մասնակցել համագումարներին, անգամ որոշել՝ ում հրավիրել եւ այլն»,-ասաց Վարդան Վարդանյանը»,- գրում է «Առավոտ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.