04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Առավոտ». Օրաթերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Ինչպես հայտնի է, մեկ շաբաթ առաջ Սիրիայի Հուլա քաղաքում տեղի է ունեցել խաղաղ բնակիչների զանգվածային կոտորած, որի արդյունքում զոհվել է առնվազն 108 հոգի, այդ թվում` 34 երեխա: Շատ դեպքերում զինված մարդիկ պարզապես մտնում էին Հուլայի բնակիչների բնակարանները և «Կալաշնիկով» ավտոմատներից գնդակահարում ամբողջ ընտանիքների: Հայաստանում այդ ողբերգությունը, որքան հասկանում եմ, հետաքրքրության չի առաջացրել` ոչ առանձնապես արծարծվել է, ոչ էլ քննարկվել: Դե, իհարկե, մեզ համար շատ ավելի հետաքրքիր է, թե քանի անգամ փռշտաց այս կամ այն նորընտիր կամ «հինընտիր» պատգամավորը: Նույնիսկ այն, որ Սիրիայում ապրում է մի քանի տասնյակ հազար հայ, չի կարող մեր ուշադրությունը շեղել պատգամավորների փռշտոցներից և բևեռել մեր ուշադրությունը այդ` մեզնից ոչ այնքան հեռու գտնվող երկրի վրա: Ինձ համար Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները հետաքրքիր են նաև նրանով, թե ինչպես են այս հարցում տրամագծորեն հակառակ շահեր հետապնդող կողմերը` Արևմուտքն ու Ռուսաստանը, ասում ճշմարտության ուղիղ կեսը` այն կեսը, որն իրենց է ձեռնտու: Մի կողմն ակնհայտորեն ուզում է Ասադի ռեժիմը տապալել` կիրառելով տարբեր տեսակի պատժամիջոցներ և, եթե պետք լինի, նաև ռազմական ուժ: Ճիշտն ասած` լավ չեմ պատկերացնում, թե ինչու են հատկապես Միացյալ Նահանգները դրան ձգտում, որովհետև դեռևս փաստ չէ, որ Ասադի ռեժիմի տապալումից հետո Սիրիայում իշխանության կգան ԱՄՆ-ին ավելի ձեռնտու իշխանություններ: Դե, իսկ Ռուսաստանն էլ «կպած» ցանկանում է պահպանել բռնապետական Ասադի ռեժիմը, քանի որ ունի դրա հետ կատարյալ «մենթալային» համապատասխանության և, բնականաբար, սերտ ռազմական ու տնտեսական համագործակցություն: Սակայն Ռուսաստանը չի կարող ընդհանրապես անուշադրության մատնել զանգվածային սպանությունները և «հանուն քաղաքավարության» երբեմն թեթևակի կշտամբում է` «լավ չես ասում, Բաշար ջան, ախպեր ջան», բայց երբ խոսք է գնում պատժամիջոցների մասին, սարի պես կանգնած է Բաշարի մեջքին:
Արևմուտքը, հիմնվելով Հուլայում սպանդից փրկվածների վրա, պնդում է, որ հարձակվողները շիա են և ալավի, այսինքն` հենց այն աղանդից են, որին պատկանում է Ասադի ընտանիքը, և, հետևաբար, այդ գրոհայինները չեն կարող կապ չունենալ Սիրիայի իշխանամետ խմբավորումների հետ: Հետաքրքիր է, որ սպանդը պատկերող սիրողական կադրերը ուղեկցվում են «Ալլահ աքբար» բացականչություններով, սակայն պարզ չէ` դրանք արտասանում են դահիճնե՞րը, թե՞ զոհերը: Ընդ որում, CNN-ը շատ պրոֆեսիոնալ ձևով մոնտաժում է վիրավոր երեխաների կադրերը ռուս դիվանագետների պատկերների հետ, որտեղ նրանք դեմ են արտահայտվում Սիրիային պատժելուն: Ռուսներն էլ իրենց հերթին ուշադրություն են հրավիրում, որ Հոմս գավառում և Հուլայում մասնավորապես ապրում են ոչ միայն խաղաղ բնակիչներ, և ընդհանրապես ընդդիմությունը Սիրիայում, մեղմ ասած, անզեն չէ:
Բոլոր դեպքերում` հավատալ գերտերությունների «իդեալիստական» հայտարարություններին և ենթադրել, թե նրանց հուզում են սպանված երեխաները, ինքնին շատ մեծ իդեալիզմ կլիներ»:
«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անցած շաբաթ հրապարակված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցը` Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, բավականին կոշտ էր և գրեթե չէր պարունակում մեր իշխանություններին քաջալերող «ավանսներ»: Բնականաբար, դա եվրոպացիների միասնական դիրքորոշումն է` ոչ միայն Հայաստանի այլև ընդհանրապես մեզ նման երկրների նկատմամբ չտալ որակումներ «ազատ», «ոչ ազատ», «արդար» «ոչ արդար», այլ ներկայացնել բոլոր թերությունները որոնք նկատել են դիտորդները, կամ որոնց մասին ահազանգել են ընդդիմադիրները: Շատ հնարավոր է, որ այդ զեկույցը դուր չգա ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը: Վերջինս, հավանաբար, կցանկանար, որ եվրոպական կառույցները հայտարարեին, որ նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Իսկ իշխանությունն ուզում է, որ այդ զեկույցներում ավելի ցայտուն արտացոլվեին այն դրական տեղաշարժերը որոնք իսկապես նկատվել են նախորդ խորհրդարանական և, առավել ևս, նախագահական ընտրությունների հետ համեմատած: Բայց եվրոպացիների այս դիրքորոշումը, կարծում եմ, ի վերջո օգտակար է մեր պետությանը, քանի որ պարտադրում է բոլոր քաղաքական ուժերին կենտրոնանալ երկու կարևորագույն խնդիրների վրա, որոնք են` ա/ ընտրացուցակները, և բ/ ընտրողների վրա ճնշումները: Հենց այդ երկու կետերն են նշված ԵԽԽՎ Բյուրոյի ժամանակավոր հանձնախմբի զեկույցում` որպես առանցքային:
Առաջին խնդրի լուծման ճանապարհները կարելի է պատկերացնել` ի վերջո, նաև դրա համար են այն գումարման Ազգային ժողովում հավաքվել այդքան մեծ թվով խելացի և արդար ընտրություններով շահագրգռված գործիչներ, որպեսզի միասին խելք խելքի տան և մշակեն ցուցակները մաքրելու արդյունավետ մեխանիզմներ: Չեմ կարծում, որ այս հարցում իշխանությունը, տվյալ դեպքում` ոստիկանությունը ընդառաջ չգնա ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր պատգամավորների ցանկություններին:
Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա այստեղ ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ է հնարավոր անել, եթե չլինի քաղաքական կամք: Որովհետեւ ինքնին «ճնշումներ» հասկացությունը հստակ չէ: Եթե, ենթադրենք, դասղեկը ծնողական ժողովի ժամանակ կոչ է անում քվեարկել ՀՀԿ-ի օգտին, դա, անշուշտ, ճնշում է, որովհետև երեխաները և, հետևաբար, նաև ծնողները կախում ունեն դասղեկից: Ընդհանրապես, պետական հիմնարկների ղեկավարները, ինչպես նաև շատ դեպքերում` մասնավոր ընկերությունների սեփականատերերը կախման մեջ են ուժային, հարկային, մաքսային և այլ նման կառույցներից, և այս դեպքում անհնար է տարբերակել, թե որն է բացահայտ ճնշումը, որը` ընկերական հորդորը, իսկ որը` պարզապես գործնական շահերի համադրումը: Իսկ երբ ընդդիմադիրն ասում է` նա, ով մեզ հետ չէ, տականք է, նա, ով չի պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը և արտահերթ ընտրություններ, նա ծախված է իշխանություններին, եթե դու ինձ չմիանաս, ես քեզ կոչնչացնեմ, դա կարելի՞ է ճնշում համարել:
Ի դեպ, ի՞նչ եղավ անհապաղ հրաժարականի, իմպիչմենտի և արտահերթ ընտրությունների հարցը: Դա շարունակո՞ւմ է մնալ որպես «չծախված լինելու» թեստ: Թե՞ կարելի է, այնուամենայնիվ, 9 ամիս սպասել»:
«Առավոտ». Թերթի խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վասիլի Ակսյոնովի լավագույն` «Ղրիմ կղզին» վեպի սյուժեն հիմնված է ֆանտաստիկ ենթադրության վրա` ինչ կլիներ, եթե… Այդ թերակղզին իբր 1920 թվականին այդպես էլ չի միանում Խորհրդային Ռուսաստանին և զարգանում է կապիտալիստական ճանապարհով: Սակայն 80-ական թվականներին Ղրիմի բնակիչները հասկանում են, որ պետք է, այնուամենայնիվ, միանալ «մայրցամաքի» հետ, և այդ միացումը տեղի է ունենում սովետին բնորոշ հախուռն ու անտաղանդ ձևով: Միանգամից սկսվում են իրարանցում, կարգուկանոնի խզում, հերթեր և այլն: Եվ ահա բենզալցակայանում խելոք հերթ կանգնած գլխավոր հերոսի ամերիկուհի կինը ցանկանում է լիցքավորել իր ավտոմեքենան, բայց տեղացիները խցկվում են առանց հերթի` ագրեսիվորեն բացատրելով կնոջը, թե իր երկրի հոռի բարքերի ժամանակն անցել է, որ հիմա ոչ մի հերթ էլ չի լինելու` ով ուժեղ է, նա է առաջինը լիցքավորելու: Ընդ որում, այդ տեղացիները մի քանի տասնամյակ ապրել են քաղաքակիրթ երկրում, ենթարկվել են օրենքների: Բայց վերադարձավ այն դրվածքը, որին սովոր է նրանց գենետիկ հիշողությունը, և մարդիկ կրկին իրենց զգացին հարազատ տարերքում:
Մեր, ինչպես նաև նախկին կայսրության այլ ժողովուրդների հարազատ տարերքը ռուսական, ներեցեք կոպիտ բառի համար, բարդակն է, որտեղ կարելի է ապրել «տայգայի» օրենքներով` գողանալ իրարից և պետությունից, խաբել, «քցել», խցկվել առանց հերթի, անցնել կարմիր լույսի տակ, հպարտանալ սեփական օրինախախտ «շուստրիությամբ», նախանձել ուրիշների` ավելի մեծ «շուստրիությանը» և գումարած այդ ամենին` անընդհատ դժգոհել համընդհանուր բարդակից: Մեղավորն, իհարկե, իշխանությունն է, որը «ժողովրդի մասին չի մտածում»: Համաձայն եմ: Բայց սովորաբար այդ «մտածելը» մեր քաղաքացիների մեծ մասը հասկանում է որպես աշխատավարձերի, թոշակների բարձրացում, լավագույն դեպքում` որպես աշխատատեղերի ստեղծում, վատագույն դեպքում` որպես «բարեգործություն» [ինչով իշխանությունն, ի դեպ, 5 տարին մեկ զբաղվում է]: Մակայն, իմ կարծիքով, այդ ամենը իշխանության կամ պետության գործը չպիտի լինի: Իշխանության միակ պարտականությունն է կարգուկանոն պարտագրելը բարդակին սովոր ժողովրդին: Բերեմ պարզ` Ակսյոնովի նկարագրած դեպքին մի քիչ նման օրինակ: Վերջերս հերթ էի կանգնել մի հիմնարկում, որտեղ հերթը կարգավորվում է հատուկ սարքի միջոցով տրվող թղթիկներով: Ինչ խոսք` քաղաքակիրթ ձև է: Սակայն այն մարդը, որի թղթի վրա գրված էր ինձնից բարձր թիվը, անցավ ինձնից առաջ: Երբ ես ուշադրություն դարձրեցի այդ հանգամանքի վրա, առանց հերթի խցկվածը ինձ նայեց որպես այլմոլորակայինի: Բայց եթե էլի «սովետական» հերթ է լինելու, ի՞նչ իմաստ ունի «քաղաքակիրթ» ձևեր թափելը: Ի՞նչ պիտի անի իշխանությունը, տվյալ դեպքում` գեղեցիկ համազգեստով անվտանգության աշխատակիցը: Նա պետք է տարածքից դուրս հրավիրեր այդ մարդուն: Վրաստանի իշխանությունը, ինչ-որ կերպ «անկախանալով» այդ ավանդական անկարգություններից, հաջողությամբ ստիպում է իր բնակչությանը ենթարկվել որոշակի կարգուկանոնի: Բայց դա տևում է դեռ ընդամենը մի քանի տարի: Պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի, եթե գա այլ` հին որակի իշխանություն: Վրացի «գաիշնիկները» մոր փորում կհայտնվեն»:
Լիբերալ կուսակցության Գյումրու կառույցի պատասխանատու Վահագն Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրել է, որ ինքը լքում է կուսակցությունը: Պատճառն այն է, որ նա համաձայն չէ այս կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալու քաղաքական որոշման հետ:
«Քանի որ իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ ՀԱԿ-ից , այսուհետ շարունակելու եմ ՀԱԿ-ում. հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` կանգնելու եմ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի կողքին ու պայքարելու եմ մինչեւ վերջ», -այսպիսի քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ Վահագն Խաչատրյանը:
Այն հարցին էլ, թե Գյումրիում կան այլ լիբերալներ, որոնք մնում են կուսակցության մեջ, Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Գյումրիում այլեւս ներկայացուցչություն չկա» :Նա նաեւ հավելեց, որ ինքը Գյումրու լիբերալ կուսակցության պատասխանատվությունը ստանձնել էր 4 տարի առաջ` 2008 թվականի ամառվանից, սակայն մինչ այդ եղել է ՀԱԿ-ի անդամ, եւ բացարձակապես մտադրություն չունի լքել այս քաղաքական ուժը:
«Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Շաբաթվա սկզբին հայ ժողովուրդը կրկին կենտրոնացավ միասեռականների վրա` հավանաբար գիտակցելով, որ ընտրությունների թեման վերջնականապես սպառվել է: Պատճառը հայտնի է` ակումբում տեղի ունեցած հրկիզումները, որոնք, ըստ երևույթին, իրականացրել են ազգային ոգով տոգորված պատանիները: Այդ ձևով նրանք իբր պայքարում են միասեռականության դեմ: Դա, իհարկե, հրաշալի առիթ է, որ տիկին (կաճ պարոն) Ծոմակը գբաղվի ինքնագովազդով և լուսավոր Եվրոպայի առաջ ներկայանա որպես անհանդուրժողականության զոհ, ինչպես նաև լավ առիթ ` հիշեցնելու քաղաքապետարանին, որ այդ պետական կառոււցը չթույլատրի նման ակումբների գործունեությունը բնակելի շենքերի նկուղներում: Սոդիմիտները, իհարկե, իրավունք ունեն հավաքվելու և միասին ժամանակ անցկացնելու, բայց ես և իմ երեխան իրավունք ունենք նրանց այդ «շփումներին» որևէ ձևով հաղորդակից չլինելու:
Բայց հետաքրքիրը միասեռականները և «հերոսացող» պատանիները չեն: Շատ ավելի հետաքրքիր է և ինձ համար ապշեցուցիչ հասարակության վերաբերմունքը այդ միջադեպին: Ճնշող մեծամասնությունը, այդ թվում` չափազանց բարձր կրթություն ու մտավոր զարգացում ունեցող մարդիկ մասնավոր զրույցներում ինձ ասում են` «այո, նրանց բոլորին պետք է վառել»; Այսինքն` անհանդուրժելի, բացասական երևույթների դեմ պայքարում մեր քաղաքացիների երևակայությունը բռնություններից այն կողմ չի գնում: Ի՞նչ են անում քաղաքակիրթ երկրում այն մարդիկ, որոնց, ենթադրենք, այս կամ այն ակումբը դուր չի գալիս: Նրանք խաղաղ պիկետ են անում այդ ակումբի մոտ` պահանջելով այդ ակումբը տվյալ համայնքից հեռացնել: Կամ դիմում են իրենց կողմից ընտրված տեղական վարչակազմին` պահանջով: Վերջապես, պահանջում են բարձրագույն օրենսդիր մարմնից` համապատասխան օրենք ընդունել: Ի՞նչ ենք առաջարկում մենք` վառել, սպանել, ջարդել-փշրել:
Մեզանից շատերի մեջ այս կամ այն չափով Նաիրի Հունանյան կամ Բրեյվիկ է նստած, որը կարծում է, թե կարելի է խախտել մարդկային և պետական օրենքները` հանուն ինչ-որ գաղափարի, որը մեզ վեհ է թվում, կամ որը մենք փորձում ենք որպես այդպիսին ներկայացնել: Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որ միասեռականների ակումբը հրկիզողները պարզապես խուլիգաններ են կամ ինչ-որ անձնական խնդիրներ են լուծում: Խոսքս նրանց մասին չէ, այլ հասարակության մեծ մասի, որը հրկիզումն ընկալում է որպես «գաղափարական պայքարի» մաս:
Իսկ «վեհ գաղափարներից» մինչև սովորական մորթապաշտությունը, ինչպես հայտնի է, մի քայլ է: Հիշում եմ, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ կեղծարարներն այդպես էին արդարացնում իրենց հանցագործությունները` «բա կարո՞ղ ա թողնեինք, որ Ստյոպիկը նախագահ դառնա»: Այսինքն` նրանք ուզում էին համոզել, որ իրենց արարքների շարժառիթը ոչ թե սեփական գրպանն ու պաշտոնն են, այլ «բարձրագույն պետական շահերը»: Իրականում գրված և չգրված օրենքները հարգելուց ավելի բարձր պետական և ազգային շահ չկա»:
Առավոտ. Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել` կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը` ապրիի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն` չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով` ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից» [http://www.aravot.am /2012/04/25/63327/]: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձևով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել` դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց` հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը` մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ` 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը` բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր` ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:
Կամ` նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր` տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, և տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը` ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր` քաղաքացիներիս ականջները կամ գուցե երևակայությունը:
ճիշտ նույն ձևով, երբ նախընտրական շրջանում տեղի ունեցավ առաջին և երկրորդ նախագահների անսպասելի մերձեցումը, վերջինս հանդես էր գալիս իր «պրոքսի»-ներով` Վարդան Օսկանյանով և Հմայակ Հովհաննիսյանով, և միայն քարոզչության նախավերջին օրը ելույթ ունեցավ անձամբ` քարոզելով ԲՀԿ-ի համար և ՀՀԿ-ի դեմ, դա ամենևին չէր նշանակում, որ ընտրություններից հետո մերձեցումը կպահպանվի: Չի կարող պատահել, որ միևնույն տնտեսական և քաղաքական նոմենկլատուրան ներկայացնող, նույն «ոճով» նույն աղբյուրներից օգտվող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեին տարբեր ճամբարներում: Հայաստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել` 1998-ի պալատական հեղաշրջման տեսքով: Այդ պահին նրանք, ովքեր կորցնելու բան ունեին, միանգամից անցան նոր իշխանության կողմը, ընդդիմադիր դարձան հիմնականում նրանք, ում կյանքը դրա հետևանքով էապես չբարդացավ: Հիմա նույնն է. ես զարմանում եմ, թե ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա: Ընդդիմադիր ճառերո՞վ էր խաբվում»:
Առավոտ».Թերթի գլխավոր խմբագիրը այսօրվա համարում գրել է. «Դիտորդների հարցում ընդդիմության դիրքորոշումը ինձ համար մինչև վերջ պարզ չէ: Ընտրություններից առաջ նրանք և մենք բոլորս, կարծես թե, ուզում էինք, որ ընտրությունների ժամանակ որքան հնարավոր է շատ արտասահմանցի դիտորդ գա` հնարավոր ընտրախախտմները կանխելու համար: Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչը հանրահավաքի ժամանակ խոսելով տարբեր երկրներից ժամանած դիտորդների մասին` բացականչում է` «թող վաբշե չգան»: Եկեք կողմնորոշվենք, թե ինչն է մեզ համար առավել կարևոր` որ դիտորդները վերահսկե՞ն ընտրությունների օրինականությունը, թե՞ որ նրանք հետո գրեն ընդդիմությանը ձեռնտու եզրակացություն: Իմ տպավորությամբ` առաջինն ավելի իրատեսական է, քան երկրորդը, և հենց ընդդիմության վստահված անձինք են փաստում, որ արտասահմանցիների ներկայությունը տեղամասերում զսպող դեր է խաղում իշխանությունը ներկայացնող կեղծարարների համար: Իսկ շատ խիստ, դատապարտող, ընտրությունները անվավեր ճանաչող զեկույց ակնկալելն անիմաստ էր. մենք ունեցել ենք շատ ավելի վատ ընտրություններ, որոնց մասին դիտորդները գրել են շատ ավելի լավ տեքստեր: Նախորդ բոլոր ընտրություններում բռնությունների, կրակոցների, մի անգամ նույնիսկ` քվեարկության ժամկետը հընթացս երկարացնելու ֆոնի վրա այս վերջին` «խաղաղ կեղծարարության» արդյունքները չճանաչելը միջազգային հանրության կողմից կլիներ պարզապես անարդար: «Վաբշե մի եկեբ» կոչը, բոլոր դեպքերում, պետք է ընկալել որպես էմոցիոնալ պոռթկում: Ընդհակառակը` միջազգային կառույցների մասնակցությունը մեր ընտրություններին պետք է հնարավորինս ընդլայնել: Քանի որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը ներկայացված են 5-րդ գումարման ԱԺ-ում, նրանք շատ բաների մասին կարող են պայմանավորվել: Մասնավորապես, խոսքը կարող է լինել այն մասին, որ գալիք նախագահական ընտրությունները ոչ թե վերահսկվեն, այլ հենց կազմակերպվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Օրինակ` բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովների նախագահը լինի հենց այդ կառույցից, իսկ հանձնաժողովների անդամները խորհրդարանում հավասար իրավունքներով ներկայացված 6 խորհրդարանական ուժերից: ԱԺ-ն կարող է նաև օրենքներ ընդունել ընտրություն կատարած քաղաքացիների ցուցակը հրապարակելու, ընտրացուցակները ստուգելու և մաքրելու մեխանիզմների մասին, ինչպես նաև´ խստացնել պատիժները ընտրակաշաոք վերցնելու և տալու համար` դասելով դա պետության դեմ հանցագործությունների շարքին:
Բայց ամենակարևորը ընդունելն է, որ մենք առայժմ չենք կարող անցկացնել նորմալ ընտրություններ` Հայաստանում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն գնով նպաստել իշխանության վերարտադրությանը, ինչպես նաև հարյուր հազարավոր մարդիկ, ովքեր, ըստ էության, անտարբեր են ընտրությունների ելքի նկատմամբ: Խոստովանել ընտրություններ անցկացնելու մեր անկարողությունը ամոթ բան չէ: Չէ՞ որ մենք չենք ներմուծում, օրինակ, երդվյալ ատենակալների ինստիտուտը: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանում «ատենակալության թեկնածու» անձանց մեծ մասը երդվելու է Աստվածաշնչի վրա` լինել արդար, և հետո դրժելու է իր երդումը»:
«Ժամանակ». Ըստ ՀՀ նախագահական նստավայրում թերթի ունեցած աղբյուրների` անկախ նրանից առաջիկայում կլինի կոալիցիա, թե ոչ, արդեն որոշվել է, որ կառավարության կազմում չն լինելու մի շարք նախարարներ` կրթության եւ գիտության, տրանսպորտի եւ կապի, գյուղատնտեսության, բնապահպանության:
«Պաշտոնանկ կարվեն նաեւ մի քանի մարզպետներ`Շիրակի, Կոտայքի Սյունիքի: Մեր տեղեկություններով, առաջիկայում ԿԳ-ն տրվելու է ԲՀԿ-ին, նախարարի հավանական թեկնածուն Նաիրա Զահրաբյանն է, բնապահպանության նախարար հավանաբար կլինի Սամվել Նիկոյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար` Գագիկ Բեգլարյանը: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կնշանակվի նոր կազմավորվող ՀՀ ներքին գործերի նախարար, իսկ ԱԻ նախարար կնշանակվի «Հայոց արծիվներ» հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանը»,- գրում է «Ժամանակ» թերթը:
«Առավոտ». Այսօրվա համարում թերթի գլխավոր խմբագիրը գրել է. «Կուսակցությունների դաշինքով ընտրությունների գնալը բազմաթիվ անհարմարություններ ունի: 95-ի «Հանրապետություն» նոմենկլատուրային միավորումն ապրեց մինչև 97-ի վերջը, երբ առաջին նախագահի դիրքերը թուլացան, և ՀՀԿ-ն 1998-ին անցավ ուժեղի կողմը` ցույց տալով առնետավազքի դասական օրինակ: 99-ի «Միասնություն» նոմենկլատուրային դաշինքը գլխատվեց հոկտեմբերի 27-ին, որից հետո այդ դաշինքի շատ անդամներ կրկին անցան ուժեղի կողմը: 2003-ի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը կազմաքանդվեց` որևէ լուրջ դերակատարություն չունենալով ընդդիմադիր դաշտում. այսօր այդ դաշինքի տարբեր անդամներ` Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարիչը, մեղմ ասած, տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն: Խնդիրը հենց այն է, որ դիրքորոշումներն ի սկզբանե տարբեր են, իսկ այդ միավորումները ստեղծվում են չափից դուրս պրագմատիկ նպատակներով` իշխանություն վերցնելու կամ իշխանություն պահպանելու, ու մի փոքրիկ քամին, որը կասկած է ներշնչում, թե դա իշխանությունը պահպանելու կամ նվաճելու արդյունավետ գործիք չէ, մահացու հիվանդություն է առաջացնում: Հենց այդ է պատճառը, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ըստ ամենայնի, կպահպանվի, իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը առնվազն կնոսրանա: Առաջինը շարունակում է մնալ իշխանության և, հետևաբար, փողի աղբյուր, իսկ ՀԱԿ-ը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք:
Ի՞նչ է այս պահին ներկայացնում ՀԱԿ-ը: Համաժողովրդական շարժում` հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությա՞ն: Բայց այդպիսի շարժումները չեն կարող պահպանվել 4 տարի և հետո մտնել խորհրդարան: Միևնույն արժեքային համակարգը դավանող կուսակցությունների խո՞ւմբ: Բայց ի՞նչ ընդհանրություն կարող է լինել լիբերալ տնտեսության կողմնակիցների, խորհրդային կարոտախտով տառապողների, Պուտինի երկրպագուների, փողոցային «գավրոշների» և նախկին պաշտոնյաների միջև: Նրանք բոլորն ուզում են «վերականգնել սահմանադրական կա՞րգը»: Եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այդ ուղղությամբ շատերի խանդավառությունն այս ընտրություններից հետո մարելու է: Այդ համընդհանուր օրինաչափությանը միանում է նաև այն, որ շատերը ՀԱԿ-ում այդպես էլ չհասկացան ԲՀԿ-ի և, ենթադրաբար նաև` Ռոբերտ Քոչարյանի հետ «սիլի-բիլի»-ները: Արդյունքում ՀԱԿ-ում կմնա ՀՀՇ-ն, որտեղ կա մի քանի հարյուր հոգի, ՀԺԿ-ն [մի քանի տասնյակ մարդ] և անհատներ, որոնց միավորում է հիմնականում Տեր-Պետրոսյանի խարիզման: Այդ անհատների մեծ մասն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի, բայց Կոնգրեսը ներկայացնել որպես քաղաքական ուժերի դաշինք, խիստ չափազանցություն կլինի:
Թողնենք, հետևաբար, քաղաքական ուժերի «համախմբման» մասին կեղծ և սնամեջ խոսակցությունները: Ոչ մի իրական համախմբում, կոալիցիա կամ դաշինք գոյություն չունի: Եվ կուսակցությունների կամ անդամների գլխաքանակ ցույց տալը ոչ մի իրական խնդիր չի լուծում»:
«Առավոտ». Սա պարզել են Գիտությունների ազգային ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասնագետները` ուսումնասիրելով Կարդանի ու Քաջարանի շրջակա միջավայրը:
Սյունիքի մարգի Կապան և Քաջարան համայնքների բնակիչների շրջակա միջավայրը մարդու առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «էկոլոգանՈՈսՓերային» հետազոտության կենտրոնի գիտնականները 4 տարի է` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մասնագետների հետ մեկտեղ հետազոտություն են անցկացրել և պարզել, որ սյունեցիների մտահոգություններն իսկապես լուրջ հիմքեր ունեն: Այս բնակավայրերն իրենց հարակից տարածքների հետ միասին ունենալով բազմազան մետաղների շոշափելի պաշարներ` նաև իրենց վրա կրում են ընդերքի հարստությունների արդյունահանմանն ուղեկցող անցանկալի հետևանքներ: Երկու կառույցների բնապահպանների առօրյա հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են ծանր մետաղներ, որոնք օդում, ջրում և հողում վտանգահարույց են բոլոր կենդանի օրգանիզմների համար:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.