23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մամուլի շենքը, որը պետական գույք է, շուտով վաճառվելու է: Մի շարք կազմակերպություններ ուղղակի խուճապի մեջ են. քանի որ շենքի մասնավորեցման արդյունքում այդտեղ գործող լրատվամիջոցները ստիպված կլինեն լքել տարածքը կամ էլ տարածքը վարձակալելու համար աստղաբաշխական գումարներ վճարել սեփականատիրոջը, ինչը մեր երկրում տպագիր մամուլի համար, կարելի է ասել, անհնարին Է: Ներկայումս մամուլի շենքում անհատույց օգտագործման հիմունքներով մոտ 55 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են լրատվությամբ, իսկ օրենքով պետությունը պարտավոր է մամուլին անվճար տարածքներ տրամադրել: Կմասնավորեցվի՞ արդյոք Մամուլի շենքը, և ի՞նչ ճակատագիր է սպասվում շենքում գործող լրատվամիջոցներին` «Առավոտը» փորձել է պարզել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Թերթի հետ զրույցում վարչության պետ Արման Սահակյանը վստահեցրել է, որ կառավարությունը մտադիր չէ մամուլի շենքը վաճառքի հանել, իսկ խուճապի մեջ են այն կազմակերպությունները, որոնք անհատույց օգտագործման պայմանագիր են ունեցել, սակայն պայմանագրից դուրս ապօրինի գործողություններ կատարել:
Առավոտ
«ԲՀԿ-ն կիսահղի վիճակում է»,- կարծում է Աժ նախկին վոխխոսնակ Կարապետ Ռաբինյանը, որն անցած ընտրաթյաններում ընդգրկված էր «Ժառանգության» համամասնական ցուցակում: Պարոն Ռուբինյանի այս տպավորությունը նրանից է, որ թեև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ ընդդիմության է, այնուհանդերձ, նախարարական պորտֆել ունի, որքան էլ բացատրություններ հնչեն, թե սպորտը քաղաքականության հետ կապ չունի, ԲՀԿ-ն նաև չորս խորհրդարանական հանձնաժողովներում ունի նախագահներ, փոխնախարարներ, մարզպետներ: Ավելին, թերթի զրուցակիցը բավականին վիճելի է համարում պնդումը, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, քանի որ այդ դեպքում կարելի է ասել նաև, որ գյուղատնտեսությունն ու առողջապահությունն էլ քաղաքականության հետ կապ չունեն, ու հիշելով ընտրությունների շրջանում տարածված հումորը, որ «Հանրապետական» հիվանդանոց կա, «Բարգավաճ» հիվանդանոց չկա, այս ամենին հումորով է վերաբերվում:
«ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, որովհետև, եթե այդ մարդկանց և իրենց պարտնյորների պատկերացրած երկիրը բնութագրենք, ինչքան էլ Սերժի դուրը չգա` երկիրը երկիր չի»:
«Առավոտ».
Արդեն երկրորդն ամիսն է` Գյումրու թիվ 15 դպրոցի 60 հոգանոց կոլեկտիվը զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Բանը հասել է նրան, որ ուսուցիչները տրանսպորտի գումար չունենալու պատճառով խանձող արևի տակ ոտքով են երթևեկում, իսկ այն խանութները, որտեղից միշտ «նիսյայով» հաց են գնում, դրանց տերերն այլևս հրաժարվում են սննդամթերք տալուց, ասելով`«յեսիմ ձեր դպրոցին փող տա՞ն»: ԴԱՀԿ-ն կալանք է դրել դպրոցի հաշիվների վրա` պնդելով, որ այս ուսումնական հաստատությունը պարտք է 5 միլիոն 406 հագար դրամ: Իսկ թե որտեղի՞ց է գոյացել այդ գումարը, իրոք արտառոց մի պատմություն է: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Գյումրիի թիվ 36 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը երեխաներին փրկելիս վնասել է ոտքը, այսինքն աշխատանքային տրավմա է ստացել, բժշկական անաշխատունակ փորձաքննական հետազոտությունն էլ այդ վնասվածքը սահմանել է որպես ցմահ, որի համար սկսել են տիկնոջը փոխհատուցել այն բոլոր ուսումնական հաստատություններից, որտեղ նա հետագայում աշխատել է: Բայց քանի որ սա գլխացավանք է եղել դպրոցների բյուջեի համար, օրինակ` թիվ 37 դպրոցի տնօրենը մոտ մեկ տարի վճարելուց հետո դադարեցրել է փոխհատուցումը: Տիկին Մռյանն էլ 2005 թվականին դիմել է դատարան` հստակեցնելով, թե ո՞վ պետք է վճարի իրեն` այն հիմնա՞րկը, որտեղ խեղում է ստացել, թե՞ ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում է: Շիրակի մարզի դատավոր Մարտին Սարոյանն էլ որոշել է, որ տիկնոջը պետք է փոխհատուցի թիվ 15 դպրոցը, քանի որ 2003 թվականին Գյումրու թիվ 36 դպրոցը օպտիմալացվել ու միավորվել է թիվ 15-ին:
«Առավոտ».
Մոտ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան կին գտնել` կամ ավելի ուշ կամուսնանան, կամ էլ` այն տղամարդիկ, որոնք ավելի ցածր կրթական մակարդակ և վատ սոցիալական վիճակում կլինեն, ընդհանրապես չեն ամուսնանա, ուստի ընտանիքների թիվը մեր երկրում խիստ կնվազի: Սրա պատճառն այն է, որ 15 տարի հետո կնոջ դեֆիցիտ է լինելու, քանի որ ծնողներն այսօր աղջիկ երեխաների ծնունդը, կարելի է ասել, զանգվածաբար կանխում են: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում: Այս տվյալներն են արձանագրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրոդական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ: Հետազոտության տվյալներով` Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայումս 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:
«Առավոտ».
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «CNN-ը մի նախագիծ ունի, որի ընթացքում պարբերաբար ցուցադրվում են Աֆղանստանի, Պակիստանի և այլ ասիական երկրների մանկահասակ կանայք, որոնք դարձել են իրենց ամուսինների խոշտանգումների զոհը: Այդ աղջիկներից մեկի անասուն [ուրիշ բառ չունեմ] ամուսինը ոչ ավելի, ոչ պակաս` կտրել էր նրա քիթը: Հիմա խոշտանգման զոհի հետ աշխատում են հոգեբանները, նրան սպասում է բարդ վիրահատություն: Ժամանակ առ ժամանակ Հայաստանում էլ ենք լսում նման սադիզմի դրսևորումների մասին, բայց հաճախ ոճրագործի դերում հանդես են գալիս ոչ թե ամուսինները, այլ սկեսուրները: Հավանաբար, դա մեր ազգային յուրահատկությունն է. հենց կինն է կնոջ նկատմամբ դաժանություն դրսևորում` որդու կամային թույլ հատկությունների ֆոնի վրա: Նման մի դեպբ էր երեկ քննվում Արարատի և Վայոց Ձորի դատարանում: Ընդհանուր սկզբունքը, բնականաբար, նույնն է թե Հայաստանում, թե Աֆղանստանում` քո լավ օրերը պրծան, ընկել ես, պիտի քաշես, ծպտուն չհանես, թե չէ` խայտառակ կլինես և այլն: Այդ հոգեբանությունը հատուկ է արևելյան թերզարգացած հասարակություններին: Լավ է, որ այս դեպքում Մարիամն իր մեջ ուժ է գտել գործը դատարան հասցնելու: Իսկ քանի՜սն են լուռումունջ տանում բռնությունները:
Ինչի մասին է երազում ստրուկը: Նա երագում է ոչ թե ազատության, այլ ստրուկ ունենալու մասին: Նույն տրամաբանությամբ հարսը, որպես կանոն, մտածում է` «այ, մեծանա իմ տղան, ամուսնանա, տուն բերի մի աղջկա, ու ես իմ այսօրվա բոլոր նվաստացումների տեղը կհանեմ»: Դա նաև մեր հարմարվողականության դրսևորումներից մեկն է. տեսնելով անօրինականությունը, անարդարությունը` մենբ սովորաբար մտածում ենբ ոչ թե ընդվզելու, այլ խաղաղ ապրելու և այդ անարդարությունից օգտվելու մասին: Սեփական արժանապատվությունը պաշտպանելը շատ ավելի դժվար է, բան կուլ տալով վիրավորանքը` սկսել վիրավորել ուրիշին: Ճիշտ նույն ձևով` խաբվելուց հետո մարդիկ ձգտում են իրենց հերթին ուրիշին խաբել, կաշառք տալուց ցանկանում են կաշառք վերցնել և այլն: Անբարոյականությունն ու կամայականությունն այսպիսով մտնում են «շրջապտույտի» մեջ: Հենց այդ պատճառով էլ` երբ ասում են, թե նման սկեսուրներին կամ ամուսիններին պետք է վառել, կախել և այլն, ես կարծում եմ` դա սխալ է. նրանց պետք է դատել և մեկուսացնել հասարակությունից:
Կա, սակայն, մի տարբերություն մեր և Աֆղանստանի միջև` այնտեղ աղջիկներին ամուսնացնում են առանց հարցնելու` ուզում են, թե չեն ուզում: Հայաստանում աղջիկների մեծ մասը «կամավոր» է գնում ստրկության: Այստեղից էլ խորհուրդ, սիրելի աղջիկներ, եթե հանդիպում եբ տղայի հետ և մտադիր եք նրա հետ ամուսնանալ, մի շտապեք: Սկզբում խորապես ուսումնասիրեք ձեր ապագա սկեսրոջը: Եթե որևէ կասկածելի բան գտնեք, մի ամուսնացեք: Որբան էլ այդ տղային սիրեք»:
«Առավոտ».
«Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ ճի՞շտ է, որ այսպես ասած «գոլդ» կաբինետները ՀՀԿ-ականներն իրենց են վերցրել, նրանց թողել են վատերը, փոքրերը:
«Պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Ամեն մարդու պիտի հասնի այն, ինչ ինքը ամենաշատը փայփայում է: Ես երջանիկ եմ, եթե իրենք երջանկանում են իրենց գոլդ համարներով: Հա, նորմալ է, մենք երջանկության այլ աղբյուրներ ունենք՝ արդարությունը, ազատությունը, հոգեւոր արժեքները, սերը»:
Պարոն Զուրաբյանը չարձագանքեց այն դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանին էլ է հասել այդ գոլդ կաբինետներից, ասում են՝ Տիգրան Արզաքանցյանի սենյակն է վերցրել:
Նախկին խորհրդարաններում պարբերաբար ձեռնամարտի տեսարանների ենք ականատես եղել: Հարցին՝ հաշվի առնելով, թե ուժեղ տղերք կան, կռված տղերք կան, բախումների պատրա՞ստ եք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ես կարատե պարապել եմ»: ՀԱԿ համակարգողը նաեւ ասաց, որ իրենց խմբակցությանը դեռ մեքենա չեն տրամադրել»:
«Առավոտ».
Թիվ 102 դպրոցի աղջիկների աղմկահարույց պատմությունը ավարտվեց նրանց հետ հոգեբանական զրույցներով: Աշակերտուհիների փոխադարձ հայհոյանքների ու ծեծի համար ոստիկանությունը խուլիգանության հոդված չտվեց, ինչպես ավելի վաղ ասել էր Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Առավոտ»-ին ասաց, որ նրանց հետ խոսել են, աղջիկներն իրենք էլ հասկացել են իրենց սխալն ու զղջացել: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ աղջիկներից մեկն այնքան էր ամաչել կատարվածի համար, որ դեպքից հետո անգամ ինքնասպանություն էր ուզում կատարել:
«Տավուշի մարզում` հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանեցին գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Այդ մեկնաբանությունների մի մասը չափից դուրս լավատեսական էին` կջարդենք, կփշրենք, կհասնենք Բաքու և այլն: Դրանք դատարկ ձևակերպումներ են նախընտրական կարգախոսների նման` հաղթելու ենք, սարեր ենք շարժելու, հավատալու ենք, փոխելու ենք և այլն: Չգիտեմ` արդյոք նման մոտեցումը ոգևորի՞չ է մեր քաղաքացիների համար: Անձամբ ես հակված եմ ցանկացած իրադարձություն ընդունել քննադատաբար, տեսնել բոլոր` դրական և բացասական կողմերը: Մասնավորապես, այս դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ պիտի հակառակորդը հնարավորություն ունենա մոտենալու մեր դիրքերին և դիվերսիոն գործողություններ կատարելու: Այո, հակառակորդին այդ գործողությունների համար պետք է պատժել, ինչը և արվում է: Բայց պետք է, ինձ թվում է, պատժել նաև այն հրամանատարներին, որոնք առաջին գծում կորցրել են իրենց զգոնությունը, ինչը և մարդկային զոհերի պատճառ դարձավ:
Բայց ինձ համար նույնքան անհասկանալի է որոշ ընդդիմադիրների արձագանքը` բա որ ասում էինք, որ սա քրեաօլիգարխիկ ռեժիմ է և այլն: Նախ` եթե ռեժիմները համեմատենք, ապա Ադրբեջանինը շատ ավելի քրեաօլիգարխիկ է, կոռումպացված և հակադեմոկրատական: Ի դեպ, այդ իսկ պատճառով վստահ եմ, որ հսկայական փողերը, որոնք այդ երկրում ծախսվում են սպառազինությունների վրա, կիսով չափ թալանվում են չինովնիկների և գեներալների կողմից: Երկրորդ` սահմանային միջադեպերն այն դաշտը չեն, որտեղ ընդդիմությունը պետք է փորձի ինբնահաստատվել և առավելություններ ստանալ իշխանությունների նկատմամբ:
1992-94 թվականների պատերազմի ընթացքում այդ ոճով էին քաղաքական պայքար մղում, մասնավորապես, ԱԺՄ-ն և Դաշնակցությունը: Նրանք, ովքեր դա այն ժամանակ դատապարտում էին, այսօր չպիտի նույնն անեն: Պատերազմի ժամանակ, անասելի դժվարություններ կրած ժողովուրդը, այնուամենայնիվ, կարողացավ իր մեջ ուժ գտնել, չլսեց տեղական գործիչների վայնասունը և լուծեց այն պահին ազգի առաջ ծառացած խնդիրը: Հիմա էլ, չեմ կասկածում, նույնը կլինի: Իհարկե, փախչողները փախչում էին թե ռազմական ակտիվ գործողությունների ժամանակ, թե դրանից հետո և թե հիմա:
Ընդհանրապես մեր կարևորագույն բացթողումներց մեկն այն է, որ մենք չենք տարանջատում պետությունն ու բանակը` մի կողմից և իշխանությունը` մյուս կողմից: Վերջինս, համաձայնեք, մի բարի պտուղը չի և երբեք այդպիսին չի եղել: Առաջինը, կարծում եմ, պատմական այս փուլում մեր ինքնության հիմքն է` ավելի շատ, բան Ավարայրի ճակատամարտը, ցեղասպանության ողբերգությունը և նույնիսկ քրիստոնեության ընդունումը: Վատ, անորակ իշխանությունը, այո, հարված է հասցնում պետությանը և բանակին, ճիշտ այնպես, ինչպես վատ քաղաքացիները: Բայց քննադատության թիրախների ընտրության հարցում վերոհիշյալ սահմանազատումը պետք է գործի»,-գրել է Առավոտ թերթի գլխավոր խմբագիրը:
ՀՀԿ-ում ոգևորություն է տիրում: «Առավոտի» տեղեկություններով` ոգևորության պատճառն այն է, որ ՀՀ և ՀՀԿ ղեկավարությունը միաժամանակ աշխարհաքաղաքական երեք կարևոր կենտրոններից դրական «մեսիջներ» է ստացել: Փաստորեն` և ԱՄՆ-ը, և Եվրոպան, և Ռուսաստանն ակնարկեցին, որ առաջիկայում ՀՀ իշխանությունն ընդունելի է լինելու իրենց համար: Մասնավորաբար, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը Հայաստանում գովերգում էր Սերժ Սարգսյանին` ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստակամ է օժանդակել և աջակցել Հայաստանի նախագահի շարունակական գործունեությունը` որպես հիանալի առաջնորդ: Բառացիորեն նույն ժամանակ Եվրոպայում ընդունում և գովերգում էին Տիգրան Սարգսյանին` ի դեմս ԵԺԿ նախագահ Մարթենսի, ով մեկ անգամ ևս շնորհավորեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ տարած հաղթանակի և ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու առիթով: Միաժամանակ, ՀՀԿ-ում շոյված և ուրախ են նաև ռուսական ժեստից. Տիգրան Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել էր Հայաստանի վարչապետին, քննարկել հետագա համագործակցությունը և համատեղ ծրագրերը:
«Ես հեռու եմ այն մտքից, որ Տիգրան Սարգսյանը իդեալական վարչապետ է, ճիշտ այնպես, ինչպես որ ես իդեալական նախագահ չեմ, և նախարարներն էլ իդեալական չեն: Տիգրան Սարգսյանը պարկեշտ անձնավորություն է և այս տարիների ընթացքում, որպես վարչապետ, հսկայական փորձառություն է ձեռբ բերել, և ապագա գործունեության համար դա շատ կարևոր է»,- «Առավոտի» ունեցած տեղեկություններով` շաբաթ օրը կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ասել է ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ներկայացնելով գործող վարչագետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը նրա հետագա պաշտոնավարման համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.