23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անցած շաբաթ հասարակության ակտիվ մասը, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում ճնշող փոքրամասնություն է կազմում, շարունակում էր զբաղվել «Հարսնաքարով»: Ուրախալի է, որ մարդիկ հետևողական են այս հարցում` այդ շարժման ակտիվիստների ցասումն անկեղծ է ու միանգամայն արդարացված: Չնայած ակնհայտ է, որ կուսակցությունները կփորձեն դա օգտագործել իրենց նպատակների համար` համոզելով, որ իշխանափոխության հաջորդ իսկ օրը օլիգարխներն ու նրանց թիկնապահները իրենց պահելու են Իթոնի քոլեջի շրջանավարտների նման: Թեև դա ամենևին չի նսեմացնում Վահե Ավետյանի սպանության դեմ բարձրացած հասարակական ալիքի նշանակությունը:
Անցած շաբաթ տեղի էր ունեցել ևս մի դեպք, որն, իմ կարծիքով, ևս զարհուրելի էր. նկատի ունեմ գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանի մահը, որը նույնպես, ըստ էության, սպանություն էր: Ասածս, իհարկե, իրավական գնահատական չէ, բայց մյուս կողմից` ինչպե՞ս անվանել այն դատավարությունն ու դատավճիռը, ըստ որի` Աթոյանը կեղծել է իր փաստաթղթերը և, պարզվում է, որպես պատերազմի մասնակից իրավունք չի ունեցել զինվորական թոշակ ստանալու: Ինչպե՞ս է մեղադրական կողմը կարողացել ապացուցել, որ այդ մարդը պատերազմի ժամանակ կոնտուզիա չի ստացել և հորինել է այդ փաստը: Ավելին, մեր իրավապահ համակարգը վստահ էր, որ Աթոյանը ոչ միայն պատերազմում չի կորցրել առողջությունը, այլև հիմա, երբ երբեմն չէր կարողանում գալ դատավարությունների և պառկում էր հիվանդանոց, դա էլ էր «սիմուլյացիա»: Իսկ այդ ամենի գագաթնակետն այն էր, որ` քանի որ ազատամարտիկի թոշակն իբր «անօրինական» էր, ապա նա իրավունք չուներ նաև անվճար դեղորայք ստանալու, և մեր «մարդասեր» քննիչները կալանք էին դրել նրան հասանելիք ղեղորայքի վրա, իսկ գնել դրանք փողով նա չէր կարող: Վստահ եմ, որ զարգացած երկրում դատախազությունը կհետաքրքրվեր` կա՞ արդյոք այս բոլոր հանգամանբների ու Ժորա Աթոյանի մահվան միջև պատճառահետևանքային կապ, և մարդու առողջությանը մահացու վնաս հասցնելու համար մեղավորները կկանգնեին դատարանի առաջ:
Առաջ, 90-ականներին, անհաճո մարդու դեմ գործ սարքելու համար գրպանը թմրանյութ էին գցում: Հիմա մեթոդներն ավելի «քաղաքակիրթ» են դարձել. ազատամարտիկին, որը մարտի դաշտում արդեն կորցրել է առողջությունը, ասում են, որ նա ազատամարտիկ չէ, որ նա իր կենսագրությունը հորինել է, որ իր ծառայությունները հայրենիքի առաջ զրո են: Իրականամ այս մեթոդն ավելի դաժան է. դա իսկապես, ինչպես տեսնում եք, կարող է մարդուն սպանել:
Առավոտ
Որոշ հիմնարկներում և կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ, երբ որևէ մեկը դուրս է գալիս աշխատանքից և լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին` «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, ձեր շարքերն ավելի կուռ են դառնում» և այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որևէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» [պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել], ես ցավ եմ ապրել, որովհետև ամեն մարդ` իր թերություններով և առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր և բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը` սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները` ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:
Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է` Աժ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում և Ֆեյսբուքում միանշանակ հետևություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Սինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետևյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի` ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարևոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, և ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում և պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:
Որովհետև 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետև` հանրապետական ավազակապետությունը:
Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաև` Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե բոլոր կուսակցություններում, նաև` ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը` այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է և քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:
Առավոտ
Երեկ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը: Քանի որ Աժ ընտրությունների ադյունէում թիվ 1 ընտրատարածէում Ռուբեն Հայրապետյանից հետո ամենաշատ ձայները հավաքել էր «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը, «Առավոտը» պարոն Սաֆարյանից հետաքրքրվել է` նոր ընտրությունների պարագայում արդյոք նա կդնի՞ իր թեկնածությունը: Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Հստակ որոշման մասին կարելի կլինի խոսել, երբ հրաժարականը ընդունվի ընթացակարգի համաձայն: Ապա պետք է լուրջ քննարկեմ: Չեմ կարող բացառել առնվազն: Բայց առաջադրվելու որոշման մասին, կարծում եմ, կարելի կլինի խոսել առաջիկայում: Սակայն միանշանակ է, որ այդ հարցին անդրադարձ կարող է լինել միայն Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվանից հետո»:
Առավոտ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց այն երիտասարդի դատավարությունը, որը մեղադրվում է Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկելու մեջ:
«Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին, երբ ոստիկանները խառնված էին Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին սպանության գործով, 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը հենց ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու նրան անօգնական թողնելով` փախել էր: Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քննող 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ:
Արդեն երրորդ անգամն է` ամբաստանյալի շահերի պաշտպանը դատարան չի ներկայանում, ու դատը հետաձգվում է: Երեկ դատարանի դահլիճից զանգահարեցին փաստաբանին` Արա Սարդարյանին, սակայն նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Դատավոր Էդուարդ Մանուկյանը նեղրսրտեց` ասելով. «Արդեն երրորդ դատական նիստն է, բայց փաստաբանին հարմար չէ ներկայանալը, մի քիչ սիրուն չէ, դատը անհարկի հետաձգվում է»: Այնուհետ դատավորը ամբաստանյալի հորից ճշտեց, թե խոսե՞լ է փաստաբանի հետ, վերջինս էլ տեղեկացրեց , որ երկու օր առաջ փաստաբանը նրան ասել է, որ մի քիչ վատառողջ է:
«Երկու օր առաջ այդ նույն փաստաբանը այստեղ էր Արտաշես Սարգսյանի որդու խափանման միջոցը քննելիս»,- ասաց դատավորը: Ամբաստանյալ Ռաֆիկ Մուրադյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է իր փաստաբանին սպասել այնքան ժամանակ, մինչեւ որ նա «վերականգնվի»: Դատը հետաձգեցին մոտ մեկ ամսով: Նշենք, որ այս երիտասարդի դեմ հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 242հոդվածի 2-րդ մասով, այն է` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ, այն նախատեսում է հինգ տարվա ազատազրկում եւ 244 հոդվածով` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում թողնելը:
Գյումրիում դեռ շարունակում են կարծել, թե այս քննիչին ավտովթարի ենթարկելը կապված է Գյումրու քաղաքապետի փեսացուի սպանության գործի հետ»:
Առավոտ
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրել է. «Երեկ «Առավոտը» ռեպորտաժ էր պատրաստել Շիրակի մարզի Քարաբերդ գյուղից: Այդ բնակավայրի անունը կարող է փոխարինվել մեկ ուրիշով, և դրանից այն խնդիրները, որոնք թվարկում են գյուղացիները, էապես չեն փոխվի: Դեպի գյուղ տանող ճանապարհը քարուքանդ է, չի վերանորոգվել 25 տարի, գյուղատնտեսական արտադրանքի, տվյալ դեպքում` կաթի ինքնարժեքն ավելի բարձր է, քան այն գինը, որն այդ ապրանքի համար տալիս է մթերողը [գործարանը], գյուղացիները վարկերի տակից չեն կարողանում դուրս գալ, հող մշակելն անիմաստ է դարձել, գյուղում ակումբ չկա, մանկապարտեզ չկա, տղամարդկանց մեծ մասը Ռուսաստանում է: Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ մենք հակված ենք մեզ բաժին ընկած դժբախտությունները մի քիչ ճոխացնել, իրավիճակի նկարագրությունը հիմնականում օբյեկտիվ է:
Այդ իրավիճակը ստեղծվել է ոչ այսօր, ոչ էլ երեկ, այն առնվազն 22 տարվա սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոնների համադրման արդյունք է: Այնպես որ, երբ առաջին, երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցները վիճում են, թե երբ էր ամեն ինչ հրաշալի, և երբ, ում ջանքերով է ամեն ինչ փչացել, դրան պետք է վերաբերվել խիստ վերապահումներով` հրաշալի երբեք չի եղել: Խնդիրն այն է, որ ընտրություններից առաջ ընդդիմադիրները հանդիպում են մեր բողոքավոր քադաքացիների հետ [նրանց 90 տոկոսը հիմքեր ունեն բոդոքավոր լինելու), իսկ հետո այդ բողոքներն ամփոփում են հանրահավաքներում և հեռուստատեսային ճառերում` երկրի կործանման արձանագրմամբ և անհապաղ իշխանափոխության պահանջով: Իշխանավորները նույնպես գնում են նույն տեղերը, բայց սովորաբար դա անում են թիկնապահներով, նրանց զրուցակիցներն են լինում, որպես կանոն, «պարտխոզակտիվի» [ՀՀՇ-ի, իսկ այնուհետև`տարբեր կոալիցիաների], ինչպես նաև տեղական նոմենկլատուրայի ներկայացուցիչները, և նրանք լսում են մոտավորապես նույն պատմությունները, բայց ավելի «թեթևացվաած», պակաս դրամատիկ ոճով, որից հետո ամփոփում են իրենց տպավորությունները հեռուստատեսային ճառերում` «այո, կան լուրջ խնդիրներ, բայց…» արտահայտություններով: Եվ այդպես 20 տարի: Մարդկանց վիճակն այդ երկուստեք ստանդարտ արձագանէներից չի լավանում: Հատկապես գյուղացիների վիճակը հաստատ վատանում է:
Ամենաազատական, ամենաշուկայական երկրներում պետությունը հատուկ քաղաքականություն է վարում գյուղատնտեսության ոլորտում, ամեն ինչ չի թողնում շուկայի, այսպես ասած, «անտեսանելի ձեռքին»: Այդ քադաքականության մեջ մտնում են որոշ արտադրանքի դոտացիաներ, վարկերի ցածր տոկոսադրույքներ, հարկային արտոնություններ և այլն: Ինչո՞ւ են պետություններն այդպես վարվում: Շատ պարզ պատճառով, դա ամեն տեղ` ԱՄՆ-ում, թե Բելգիայում, Բրազիլիայում, թե Ավստրալիայում ազգային անվտանգության հարց է` երբ մարդու սեփականությունը և եկամտի աղբյուրը հողն է, ոչ թե ինչ-որ բանկում դրված գումար, նա ատամներով կառչում է այդ հողից, ձգտում է, որ այդ հողի վրա ապրեն իր երեխաներն ու թոռները: Նա նաև պատրաստ է այդ հողը պաշտպանել: Երբ 20 տարի առաջ մարդկանց տեղահան արեցին Շահումյանի շրջանի գյուղերից, ես Հաթերքում էի, որտեղ հավաքվում էին փախստականները: Մարդկանց առաջին մտահոգությունն իրենց բերքն ու անասունն էր»:
«Առավոտ».
«Առավոտի» հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մի գաղտնիք է բացել:
«3 նախագահներն էլ դիտվում են որպես 2013-ի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցներ: Այդ 3-ն էլ այս կամ այն չափով հավակնությունններ ունեն: Սերժ Սարգսյանը կոնկրետ ավարտվում է իր ժամկետը եւ հնարավորոությու ունի 2-րդ անգամ վերընտրվել, Տեր-Պետրոսյանը՝ որովհետեւ նա անշուշտ չի ցանկանա, որ իր Կարապի երգը լինի այդ 7 տխրահռչակ մանդատները եւ Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ գիտակցում է, որ սա իր վերջին շանսն է՝ վերադառնալու հրապարակային ակտիվ քաղաքականություն, հակառակ դեպքում 2018-ին կլինի լրիվ այլ իրավիճակ ու հանգամանքներ: Բայց Գագիկ Ծառուկյանը ասես մատնոցների նման այս երեքին խաղացնում է եւ չի ասում՝ շարիկը ում տակն է»,- նշել է Հովհաննիսյանը:
«Այնուամենայնիվ, բոլորին պարզ պետք է լինի, որ այդ 3-ից 2-ը քցված են լինելու, այդ 3-ից 2-ին Գագիկ Ծառուկյանը քցելու է: Որ այդ 2-ից մեկը լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ես դա հաստատ ձեզ ասում եմ, իսկ երկրորդը թե ով կլինի՝ Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը՝ ես դա չգիտեմ:
Բայց որ մեկը լինելու է Տեր-Պետրոսյանը, որ նա ունի 2 քցվողների մեջ բրոնյա՝ դա ես ձեզ ասում եմ՝ հաստատ: Ես դա կարող եմ կանխատեսել եւ պատասխանատու եմ իմ այդ քաղաքագիտական կանխատեսման համար: Այ 2-րդ քցվողի համար ես միանշանակ չեմ կարող ասել»:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Անկախ նրանից, թե ով է հաջորդ տարվա նախագահական ընտրություններում լինելու ընդդիմության միասնական թեկնածուն, և արդյոք կլինի՞ այդպիսին, անկախ նրանից, թե ինչպես են ավարտվելու այդ ընտրությունները, կարելի է արձանագրել, որ այս պահին քաղաքական, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների համար ստեղծվել է հարաբերականորեն ազատ գործելու դաշտ: Ընդգծում եմ` հարաբերականորեն, որովհետև մենք շատ հեռու ենք ժողովրդավարության և խոսքի ազատության եվրոպական չափանիշներից, իսկ դրանց մոտենալու համար անհրաժեշտ է նախևառաջ մեր քաղաքացիների մեծամասնության անկեղծ ցանկությունը, որն ակնհայտորեն չկա: Եթե փողոցում հարցնեք մարդկանց` դուք կո՞ղմ եք այդ չափանիշներին, ապա մեծ մասն ընդհանրապես չի հասկանա, թե ինչի մասին է խոսքը, և կսկսի բողոքել իր սոցիալական դժվարությունից, իսկ մի քանիսն էլ սրտանց մի ուշունց կտա` այդ չափանիշների անունը լսելիս: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը` իր զեկույցները պատրաստելիս: Բայց չափազանց հեռու լինելով Եվրոպայից` մենք այս առումով առանձնապես չենք զիջում Վրաստանին և Թուրքիային ու մի քանի քայլ առաջ ենք մյուս հարևաններից:
ՀԱԿ-ի և նրա համակիրների կարծիքն այս ամենի մասին հայտնի է` սա նույն ավազակապետական ոեժիմն է, որը կար Քոչարյանի ժամանակ: Միանգամայն ճիշտ է. ընդհանրապես 21 տարի մենք ապրել ենք «անկախ» ավազակապետության օրոբ, 1956-1991 թվականներին` խորհրդային ավազակապետության պայմաններում, իսկ դրանից առաջ ռեժիմը հերիք չէ ավազակապետական էր, նաև տոտալիտար էր և արյունալի: Բայց այդ ամբողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղի էին ունենում «ձնհալներ», մասնավորապես, նույն 1956 և 1985 թվականներին: Անկախ Հայաստանում նույնպես եղել են փոքրիկ «ձնհալներ», առաջին վարչակազմի «ձնհալն» ավարտվեց 1992-ի ամռանը` Հրայր Մարուխյանի արտաքսմամբ, երկրորդինը` Հոկտեմբերի 27-ով, երրորդը սկսվել է անցած տարվա գարնանը` քաղբանտարկյալի ազատ արձակմամբ և առայժմ չի ավարտվել: Վաղ թե ուշ, ցավոք սրտի, կավարտվի, որովհետև այն նախաձեռնվում է «վերևից», ոչ թե հասարակության ճնշմամբ: «Ձնհալին» կհաջորդի լավագույն դեպքում նոր լճացումը կամ, Աստված մի արասցե, նոր բռնապետություն: Բնականաբար, որքան երկար ձգվի այսօրվա հարաբերական ազատությունը, այնքան լավ:
4-5 տարի առաջ դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը [որին ժամանակին երիտասարդ ընդդիմադիրները «Բազազ» էին անվանում] Facebook-ում էջ կունենա և կմասնակցի սոցիալական ցանցերում կազմակերպվող քննարկումներին»:
«Առավոտ».
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գևորգ Թադևոսյանին:
«Հիշեցնենք, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրև թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով «գործ էին անում» Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:
Գևորգ Թադևոսյանը մինչև վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն այսօր վերաորակեց նրա արարքը. քանի որ Գևորգ Թադևոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու` նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գևորգ Թադևոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն: Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը:
Ինչևէ, դատարանը ի նկատի ունենալով, որ նա մեղայականով ներկայացել է ոստիկանություն, հասարակության համար խիստ վտանգավոր արարք է գործել, նախկինում դատված է եղել, 3 տարի ազատազրկման է դատապարտվել, նրան պատասխանատվության ենթարկեց քրեական օրենսգրքի 3 հոդվածներով` 34 ու 104 հոդվածների առաջին մասով` սահմանելով 11 տարի ժամկետով ազատազրկում, եւ 109 հոդվածի 1-ին մասով` 2 տարի ժամկետով: Վերջնական պատիժ սահմանվեց 13 տարին:
Ի դեպ, ըստ վճռի, Գևորգ Թադևոսյանը թեթև աստիճանի մտավոր հետամնաց է, եւ դատարանը գտավ, որ նա պետք է գտնվի նյարդահոգեբանի հսկողության տակ:
Նշենք, որ 4 տարի առաջ Ալվարդ Թադևոսյանի պատճառով ազատազրկման դատապարտվեցին մի խումբ երիտասարդ տղաներ` նրա հարազատ եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը, սկեսրայրը, որոնք նույնպես նույն տեղում` պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի տարածքում, կենդանի-կենդանի այրել էին մի տղամարդու` իբրև թե Ալվարդիկի վրա աչք ունենալու համար: Իսկ մարմնավաճառ Ալվարդիկը (այդպես են նրան անվանում հարազատները), որի պատճառով այսքան մարդ է նստել, այսօր դատարանի դահլիճ մտնելով, ուրախ-ուրախ շնորհավորում էր ձեռնաշղթայված հորը` Գևորգ Թադևոսյանին, ծննդյան օրվա կապակցությամբ»:
Առավոտ
«Եվս մեկ անգամ ապացուցեցին, որ հանրությունը անտեսված է»,-կառավարության ծրագրի նախնական քննարկումներից նման տպավորություն է ստացել առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, քանի որ կառավարության ծրագրի քննարկումն, ըստ նրա, փակ է ընթացել, կառավարության տարբեր ճյուղերում: Նրան վստահություն չի ներշնչել նաև այն փաստը, որ կառավարության ծրագիրը ներկայացվեց կառավարության ձևավորման հրամանագրից անմիջապես հետո. «Հին նախարարները` հասկանալի է, բայց նոր նախարարները, ինձ թվում է, գրեթե մասնակցություն չեն ունեցել ծրագրի ձևավորմանը: Այս ծրագրի իրականացման համար պատասխանատվություն կրելու հարցում խզում է առաջանալու»: Բուն ծրագիրը թերթի զրուցակիցը գնահատում է այսպես. «Խորհրդային, մոռացված պաթոսը բերել են 21-րդ դարի երկրորդ տասնամյակ»: Նոր կառավարության` արդեն ընդունված նոր ծրագիրը, նախկին նախարարի գնահատականներով, գրեթե չի տարբերվում 2008-2012-ի ծրագրից: Նոր առաջարկներ, մոտեցումներ նա գրեթե չի տեսնում ու այնպիսի տպավորություն ունի, որ այս ծրագիրը «գրել է էկոնոմիկայի նախարարությունում նստած մի չինովնիկ` այստեղից-այնտեղից copy-past է արել և լցրել մի փաստաթղթի մեջ»:
Առավոտ
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «17 տարվա ընթացքում մենք հետ ենք սովորել, որ Ազգային ժողովում կարող է հնչել մի քանի տասնյակ ընդդիմադիր ելույթ, որ կառավարության ծրագրին կարոդ է դեմ լինել 47 պատգամավոր և այլն: Մենք սովոր ենք, որ իշխանությունը հարցերը դնում է «չորով»` «պոլի փետ լինի, միայն թե մեր կուսակցությունից», «100 տոկոս էլ հավաքեն, միևնույն է` մենք ենք իշխելու»: Նման կարծր մոտեցումների արդյունբում նախորդ գումարումների Ազգային ժողովում իշխանությունն ուներ ճնշող մեծամասնություն, և հատուկենտ ընդդիմադիր ձայներն ուղղակի կորում էին «ադաբրյամսի» հզոր երգչախմբում: Հիմա մթնոլորտը փոխվել է, և պառլամենտը (աչքով չտանք) սկսել է կատարել իր գործառույթները: Լա՞վ է արդյոք, որ քաղաքական իրավիճակը փոխվել է: Ինձ թվում է` այո, լավ է: Ոչ բոլորն են դրա հետ համաձայն: ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն, օրինակ, որը, կարծես, ընդհանուր առմամբ, ժողովրդավարության կողմնակից է, բացասական իմաստով համեմատություններ է անում գորբաչովյան ժամանակի հետ: Հավանաբար, որոշակի կարոտախտ ունի այն տարիների նկատմամբ, երբ նրա ղեկավարը բոլոր խնդիրները «կլիզմայով» էր լուծում:
Նոր գումարման ԱԺ-ի աշխատանքի աոաջին օրերը ցույց տվեցին նաև մեկ այլ բան: Չնայած «գործարար» ճահիճը առկա է ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում, զգացվում է, որ նման գործիչների ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ոչ թե նրանք ինչ-որ հրեշներ են կամ այս երկրին ուզում են վնաս տան: Ոչ, պարզապես նրանք քաղաքական դաշտում են ժամանակավրեպ, հնացած, եթե ուզում եք` մոդայից դուրս: Հաստ վզներն ու շղթաները, ամեն ինչի ընդունակ թիկնապահները, ինքնագոհ գռեհկությունը` այս ամենն այլևս առաջվա տպավորությունը չի թողնում, և հատկապես խորհրդարանի լավ կամ վատ, քիչ թե շատ պատրաստված քաղաքական գործիչների ֆոնի վրա նայվում են որպես ռուդիմենտ, համարյա որպես «կլիզմա»:
Իսկ որ գրեթե ամեն մի հարցի քննարկման ժամանակ պետք է հնչեն ժողովրդահաճո ելույթներ, այսպես ասած, «արշակսադոյանիզմներ»` «անդունդի եզրին ենք», «թալանեցին, ժողովրդի արյունը խմեցին» և այլն, դրա վրա պետք չէ զարմանալ. այս կամ այն երանգավորմամբ նման ելույթներ հնչում են աշխարհի բոլոր քիչ թե շատ ժողովրդավարական խորհրդարաններում: Այ, Ադրբեջանի այսօրվա Միլի մեջլիսում դուք «սադոյանիզմ» դժվար թե լսեք: Պոպուլիզմը նույնպես ժողովրդավարության նշան է` եթե կարևորում են ժողովրդին հաճելի լինելը, ուրեմն հավատ կա, որ հասարակությունը կարող է գործոն լինել: Հատկապես վարչապետը չպիտի զարմանա նման ելույթների վրա` չէ՞ որ պարոն Սադոյանը իր կուսակցական ընկերն էր»:
«Առավոտ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.