23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իշխանության կողմից Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետի պաշտոնում չառաջադրելը և, ըստ ամենայնի, առաջիկայում ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանին պաշտպանելը խոսում է երկու բանի մասին: Առաջին` որ իշխանությունն ու ԲՀԿ-ն այնքան էլ «անտագոնիստական հակառակորդներ» չեն և ի վերջո` նույն նոմենկլատուրայի ներկայացուցիչներն են` պարզ է, որ Հայաստանի նման երկրում գարեջրային խոշոր բիզնեսմենները ընդդիմադիր չեն լինում: Երկրորդ` իշխանության մոտ կա, այնուամենայնիվ, գովելի ցանկություն` ազատվել օդիոզ կերպարներից և հանդես գալ քիչ թե շատ քաղաքակիրթ դեմքով:
Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանելու իշխանության որոշումն ունի նաև այն առավելությունը, որ ընտրությունների ընթացքում նա չի ունենա լուրջ այլընտրանք: ՀԱԿ-ը դժվար թե Գյումրու քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրի, քանի որ ԲՀԿ-ն «ավազակապետության դեմ պայքարում» իր դաշնակիցն է, իսկ դաշնակցի դեմ հակաքարոզչություն չեն ծավալում: Քանի որ, ըստ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ում օլիգարխներ չկան, այդպիսին չէ նաև պարոն Բալասանյանը, և, Կոնգրեսի տրամաբանությամբ, նա էապես տարբերվում է Սամվել Ալեքսանյանից և Ռուբեն Հայրապետյանից: Հետևաբար` եթե նրան աջակցող հայտարարություններ չհնչեն, ապա հաստատ խոչընդոտող քայլեր էլ չեն արվի: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» իրենց թեկնածությունները գուցև առաջարկեն, բայց դրանք գարեջրագործի համար լուրջ վտանգ չեն ներկայացնի:
Զուտ օբյեկտիվորեն, իհարկե, պարոն Բալասանյանը առավելություններ ունի Վարդանիկի և Մարտունիկի համեմատ: Վերջիններիս նա նման է նրանով, որ բացարձակապես քաղաքական գործիչ չէ: Բայց կա նաև բնավորությունների, դաստիարակության տարբերություն, դժվար է պատկերացնել, որ նրա որդին Գյումրիում կրակոցներով «ռազբորկաներ» կսարքի կամ կեղծ բարեպաշտ ու հավատացյալ կխաղա: Իհարկե, պարոն Բալասանյանը սկզբունքայնության մարմնավորում չէ`սկզբում նա իր բիզնեսի համար «տանիք» էր փնտրում ՕԵԿ-ում, հետո «վերակողմնորոշվեց» և անցավ ԲՀԿ. եթե այդ կուսակցությանն էլ որևէ բան սպառնա, ապա կասկած չկա` նա նորից «կկողմնորոշվի»: Բայց այդ ամենը մտնում է մեր վերնախավի «ստանդարտ վարքականոնի» մեջ` մինչդեռ ներկայիս քաղաքապետն այդ կանոնի սահմանագիծն անցել էր:
Չգիտեմ, թե ինչպիսի քաղաքապետ է լինելու Սամվել Բալասանյանը, նրա` այդ պաշտոնը զբաղեցնելուց գյումրեցիների կյանքում հազիվ թե որևէ բան փոխվի: Բայց վստահաբար կարելի է ասել, որ շուտով նրա գործարանի տեսականին կհամալրվի նոր անուններով:
Առավոտ
Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, և, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ Երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, և որի հետ ես համաձայն չեմ: Ցավոք, ես չէի կարող իմ զրուցակցին ասել, թե ձեզ մոտ երբեք չի լինում, որ բանակում սպանությունը կոծկվի և ներկայացվի որպես ինքնասպանություն, կամ` որ դատարանը, որը քննելու է այդ գործը, անաչառ կլինի և մեղավորներին կպատժի: Չէի կարող, որովհետև սովորություն չունեմ ասելու այն, ինչին բացարձակապես չեմ հավատում:
Նույնը չեմ կարող ասել նաև Տիգրան Առաքելյանի և երեք դատապարտված այլ տղաների ծնողներին, չնայած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, մեղմ ասած, իմ «աչքի լույսը» չեն: Միայն խիղճը վերջնականապես կորցրած և ցինիզմի մեջ թաթախված մարդը կարող է պնդել, որ Տիգրան Առաքելյանն այնպիսի մի սարսափելի հարձակում է գործել ոստիկանի վրա, որ արժանի է վեց տարվա ազատազրկման: Այս գործը նախևառաջ վկայում է մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց և քաղաքացիների միջև առաջացած վեճը դադարեցնել խաղաղ, բայց վճռական գործողություններով: Կոնֆլիկտի ժամանակ նրանք ընկնում են տղայական «թասիբի» հետևից` մոռանալով, որ իրենք պետության ներկայացուցիչ են:
Երկրորդ և ամենակարևոր խնդիրն այն է, որ ժողովրդավարության և օրինականության ամենակարևոր խոչընդոտը դատական համակարգի կախյալ կարգավիճակն է: Ի դեպ, այդ կարգավիճակը «երաշխավորվում է» Սահմանադրությամբ, քանի որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:
Ի՞նչ է նշանակում դատավճիռ ընդունել ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Չէ՞ որ ոստիկանը ենթակա է իր հրամանատարին, և եթե վերջինս կարգադրի ցուցմունք տալ, որ Տիգրան Առաքելյանը Կարապի լիճ է իջել թռչող ափսեով, ոստիկանը, առանց աչքը թարթելու, այդ ցուցմունքը կտա: Այս առումով` տվյալ գործը միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց խոցելի է. եթե այն հասնի Եվրադատարան, ապա ենթադրում եմ, որ մենք` հարկատուներս, ստիպված կլինենք հերթական անգամ վճարել դատավորների սխալների համար:
Քաղաքական հռետորաբանությունը` ռեժիմի, ավազակապետության և քաղաքական հետապնդումների մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է գործ սարքում քաղաքացիների նկատմամբ: Դատարանը նույնպես հարյուրավոր անգամներ իրեն դրսևորել է որպես ոստիկանության և դատախազության կցորդ: Երիտասարդների քաղաքական համոզմունքները տվյալ դեպքում վճռական նշանակություն չունեն: Բայց քանի որ գործը, այսպես թե այնպես, ձեռք է բերել քաղաքական աստառ, ապա շատ ցանկալի կլիներ, որ իր գնահատականը տար ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
…Ինչ մնում է Ղարաբաղին և ղարաբաղցիներին, ապա ես շարունակում եմ պնդել, որ դա հրաշալի երկիր է` հիմնականում հրաշալի մարդկանցով: Ինչպես և ամբողջ Հայաստանը:
Առավոտ
1995 թվականից սկսած` այն ամենը, ինչը Հայաստանում կապված է ընտրությունների հետ, զարմանալիորեն կրկնվում է: Մասնավորապես, կան կեղծ գաղափարներ, որոնց ընդդիմադիրները և հասարակության մի մասը իսկապես հավատում են. այդպիսի մի գաղափար է ընդդիմության միավորումը և միասնական թեկնածուով հանդես գալը:
Իրականում դա ծուղակ է, որի մեջ պարբերաբար ընկնում են ընդդիմադիրները, և դրան, իհարկե, մեծ հաճույքով նպաստում են իշխանության ներկայացուցիչները: Նրանց արտահայտած տեսակետները մոտավորապես հետևյալն են. «Մենք ուժեղ ենք, մենք հզոր ենք» [կարծես թե պարզ չէ, որ նրանք այդպիսիք են միմիայն փողի և վարչական լծակների շնորհիվ], «բայց լավ կլինի, որ ընդդիմությունն էլ ուժեղ լինի, որովհետև ընդդիմությունը երկրի հարստությունն է» (փարիսեցիության դասական օրինակ), «իսկ դրա համար թույլիկ ընդդիմադիր խմբերը պետք է միավորվեն, որպեսզի կարողանան գործոն դառնալ»: Իսկ ընտրություններից հետո իշխանությունները, որպես կանոն, ասում են` «այ, տեսաք, մենք զգուշացնում էինք, բայց ընդդիմությունը չմիավորվեց, դրա համար էլ պարտվեց»: Բացառությունը թերևս 96 թվականն էր, երբ Վազգեն Մանուկյանը կարողացավ ակումուլացնել ընդդիմադիր զանգվածի ողջ ատելությունը առաջին նախագահի հանդեպ, բայց դա էլ արդյունք չտվեց, որովհետև քաղաքականության մեջ ատելությունը, ինչպես և սերը, անցողիկ զգացմունքներ են:
Հիմա, հավանաբար, կլինեն ընդդիմադիր մի քանի թեկնածուներ, որոնցից ամեն մեկը կհայտարարի, որ հենց ինքն է միասնական թեկնածուն, իսկ մնացածը դհոլներ են ու հաճախորդներ: Բայց խնդիրը դա չէ. միասնական թեկնածուի փնտրտուքը և դրա շուրջ վեճերը սկզբունքային, մեթոդոլոգիական սխալ են: Այսօր պետք չէ ոչ ընդդիմադիր, ոչ էլ միասնական թեկնածու: Այսօր պետք է քաղաքական ուժ և թեկնածու, որը պոզիտիվ առումով ասելիք ունի, և այդ պոզիտիվ ասելիքը պետք է իսկապես ընդունելի լինի հասարակության համար: Թե չէ` արտագաղթի, օլիգարխների, թիկնապահների, կոռուպցիայի, ինչպես նաև կախյալ դատական համակարգի մասին մենք արդեն ամեն ինչ գիտենք` հերթական ատելության, չարության ալիքի բարձրացումը ոչ մի արդյունք չի տա:
88-90 թվականներին «Ղարաբաղ» կոմիտեն հաղթեց ոչ թե այն պատճառով, որ այնտեղ ընդդիմության միասնական թեկնածուներ էին, այլ` որովհետև նրանք արտահայտում էին այն ժամանակվա հասարակությանը միավորող գաղափարը` ոչ թե միայն ասում էին` կոմունիստները չարիք են և օր առաջ պետք է հեռանան: Նրանբ ներկայացնում էին, թե ինչպիսի երկրում մենք պետք է ապրենք: Իհարկե, չի կարելի պնդել, որ մենք այսօր ապրում ենք հենց այդպիսի երկրում` տեսլականն ու իրականությունը միշտ էլ տարբերվում են իրարից, բայց կարևոր է, որ այն ժամանակ մենք դրան հավատում էինք:
Այսօր այդ միավորող տեսլականի բացակայության պայմաններում ընդդիմադիր միասնական կամ ոչ միասնական թեկնածուի խնդիրը խիստ ժամանակավրեպ է:
Առավոտ
Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն` ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս առնելը մեծ հաջողություն էր համարվում: Այսօր դուք գնամ եք բազմաթիվ դրամարկղերից մեկը, զով սենյակում նստում եք բազկաթոռին, իսկ բարետես աղջիկը համբերատար բացատրում է, թե որ տարբերակն է ձեզ համար ավելի գերադասելի: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ, ասենք, Մոսկվայի տոմսն այն ժամանակ արժեր 36 ռուբլի, որը սովորական աշխատավարձի մեկ քառորդն էր, իսկ հիմա` 100 հազար դրամ, որը, ընդունենք, միջին աշխատավարձի չափ է կամ ավելի քիչ: Սա իրողություն է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Իմ կարծիքով` առաջիններն ավելի շատ են, բայց այդ խոսակցությունը մեզ հեռու կտանի:
Այլ բանի մասին է խոսքը: Ինչո՞ւ է օդանավի տոմս վաճառելը բիզնես, իսկ, ենթադրենք, նոտարական ծառայություններ մատուցելը` ոչ: Դուք երբևէ եղե՞լ եք ԿԸՀ-ի կողքը զտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Ով չի եղել, նկարագրեմ: Պատկերացրեք մեկ սենյականոց բնակարան` պատշգամբով, վերջինս բաժանված է երկու կեսի: Սենյակում հավաքվում է դարձյալ մի քանի տասնյակ մարդ, որոնք դարձյալ հերթ են կանգնում հայկական ձևով` գումարած քսերոքս անոդ աղջիկները: Պատշգամբի երկու խցերում նստած են նոտարները, որոնք, հավանաբար, շատ ամուր նյարդեր ունեն` այդ քաոսում աշխատելու համար: Իսկ աշխատանքն էլ հիմնականում կայանում է նրանում, որ քաղաքացիներին ասվի` «այս թուղթը պակաս է, գնա բեր, այս քսերոսքը այնտեղ արա, այն մուծումն` այստեղ»: Եվ ահա ես մտածում եմ` արդյոք հնարավորություն չկա՞ մեր լուսավոր դարում այս ամբողջ տանջանքից խուսափելու:
Ենթադրենք, դուք ուզում եք տուն վաճառել կամ գնել: Հիմա դուք պարտավոր եք գնալ վերը նկարագրված նոտարական գրասենյակ, մուծումներ անել, հետո գնալ կադաստր, մուծումներ անել, սպասել երկու օր, ստանալ միասնական տեղեկանք և այլն: Բայց եթե նոտարների այդպիսի պահանջարկ կա, ապա դրանք պիտի լինեն տասն անգամ ավելի շատ և, ինչպես փաստաբանները, ունենան բազմաթիվ մասնավոր գրասենյակներ: Այդ գրասենյակները պիտի ինտերնետային կապ ունենան կադաստրի բաժանմունքների հետ, և բոլոր տեսակի տեղեկանքները գոյություն ունենան վիրտուալ, ոչ թե թղթային տեսքով, որպեսզի քաղաքացին դրանց հետևից չվազվզի: Այսինքն` նոտարը բացի իր համակարգչի համապատասխան էջը և տեսնի այդ տեղեկանքը, ինքը մուծումներ վերցնի կադաստրի և իր համար ու ճանապարհ դնի հաճախորդին: Իսկ հավելյալ նյութական միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են նոտարին հրավիրել տուն, որպեսզի նա գա իր նոութբուքով ու կատարի անհրաժեշտ գործողությունները: Երևանում և մի շարք այլ քաղաքներում դա, համենայնդեպս, տեխնիկապես միանգամայն հնարավոր է:
Եթե ես կարող եմ հարկայինի հետ հարաբերվել հենց այս եղանակով, ապա ինչո՞ւ մնացածների հետ չեմ կարող:
Առավոտ
Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են և արդեն տեղ չկա:
Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի առաջին կիսամյակում, ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել մեր երկրին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ քաղաքացիներից ընդամենը 6 ընտանիք է` 14 անձից բաղկացած, դիմել Միգրացիոն ծառայությանը ապաստան` այսինքն`բնակության իրավունք ստանալու համար: Այդ փաստաթուղթը նրանց հարկավոր է, որպեսզի երկրից չվտարեն նրանց:
Առավոտ
Իրանի իշխանությունները արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել հավի մսից պատրաստվող ճաշատեսակներ, հաղորդում է tert.am-ը` վկայակոչելով vz.ru կայքը: Այդ երկրի ոստիկանապետը բացատրեց, որ Իրանի ոչ բոլոր քաղաքացիներն են կարող իրենց թույլ տալ հավի միս գնել, և եթերով այդ միսը տեսնելիս կարող են բացասական էմոցիաներ առաջանալ, ինչը, հնարավոր է, կդառնա սոցիալական դժգոհության պատճառ: Եթե մերոնք էլ այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա մեր եթերով էլ շատ բան կարգելվի: Ենթադրենք, Հայաստանում ոչ բոլորն են կարող «Բենթլի» մեքենա ձեռք բերել` դրա համար անհրաժեշտ է թափով սանիկ ունենալ: Հետևաբար, երբ սերիալում որևէ «լավ տղա» «Բենթլի» է նստում, դա նույնպես կարող է սոցիալական բողոք առաջացնել: Ահա ձեզ չափորոշիչներից մեկը` բոլոր սերիալային հերոսները, անկախ այն հանգամանքներից` նրանք մաֆիոզիներ են, թե ջութակի դասատու, պետք է երթևեկեն «07»-ով: Հայաստանում էլ կան, ինչպես հայտնի է, մարդիկ, որոնք ուզում են, որ մեզ մոտ լինի այնպես, ինչպես Իրանում: Նրանց դուր չի գալիս հեռուստատեսային արտադրանքը, և նրանք դիմում են երկրի ղեկավարին, որ նա խնդիրը կարգավորի` ազգը դեգրադացիայից փրկելու համար: [Կարող էին, ի դեպ, նույն հաջողությամբ դիմել ոստիկանապետին` զուգահեռն ավելի կատարյալ դարձնելու համար]: Նախ` կարծում եմ, որ դեգրադացիայի մասին խոսակցությունները բիձայական փնթփնթոցներ են: Մենք 40 տարի առաջ էլ այդ «դեգրադացված» վիճակում էինք. Զեյնաբ Խանլարովան մի քանի օր շարունակ հավաքում էր 72 հազարանոց «Հրազդան» մարզադաշտը: Այնպես չի, որ ողջ ազգն ապրում էր բարձր ինտելեկտուալ, մշակութային և ազգային արժեքներով, և հանկարծ անկախությունից հետո մեր երկիր ներխուժեցին դավադիր իմպերիալիստները ու դուրս բերեցին մեզ երանելի հոգևոր վիճակից` պարտագրելով մեզ համար խորթ արժեքներ: Մտավոր խավարի մեջ խարխափող մարդիկ թե այն ժամանակ էին լսում էժանագին երաժշտություն, թե հիմա, այն ժամանակ էլ էին դիտում ցածրաճաշակ ֆիլմեր, հիմա էլ: Պայքարել դրա դեմ պետք է` հասարակական ակտիվությամբ, հոդվածներով, քննարկումներով, ինքնակարգավորման մեխանիզմներ մշակելով: Բայց ոչ` արգելելով, օրենսդրական և գործադիր իշխանությանը որպես «պապա» կանչելով և դրանով փորձելով բացարձակացնել սեփական ընկալումներն ու ճաշակը: Թե չէ` որ պետությունը խառնվեց, հասարակությանը պարտադրվելու է չինովնիկների, իշխանավորների ճաշակները: Իսկ ի՞նչ երաշխիք, որ դրանք անթերի են:
Չնայած հնարավոր է, որ առաջիկայում քաղաքական ուժերն էլ միանան ազգափրկիչ նախաձեռնություններին և, ասենք, ստորագրություններ հավաքեն` ԱԺ-ում սերիալներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար: Ով չստորագրի, նա կողմ է հայ ժողովրդի ինքնության ոչնչացմանը և բարոյական կործանմանը: Էլի զբաղմունք է` ամառվա ամիսներին չեղած տեղը կարելի է մի երկու շաբաթ դրա մասին խոսել:
Առավոտ
Դիտելով «Արմնյուզ»-ով Դավիթ Շահնազարյանի հարցազրույցը, ես, ճիշտն ասած, տպավորություն չստացա, որ այդ գործիչը հակասություններ չունի ՀԱԿ-ի հետ, և որ նա դուրս չի եկել ՀԱԿ-ից, ինչպես որ մեկ շաբաթ շարունակ պնդում էին այդ կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, նրանք հիմա էլ կարող են ասել` «պարոն Շահնազարյանն ասել է այս` նկատի ունենալով այն», բայց բառային այդպիսի ձեռնածությունների կարիքը չկա, որովհետև ակնհայտ է` նա դեմ է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «վերլուծություններին», որոնցում ավազակապետության կազմաքանդման գործում որոշակի հույսեր են կապվում ԲՀԿ-ի հետ, որովհետև այդ վերլուծությունները, պարոն Շահնազարյանի խոսքերով, դարձել են ՀԱԿ-ի քաղաքականություն: Այդ տեսակետն արտահայտված է հստակ և միանշանակ, և փորձել ճարպիկ ձևակերպումներով հերքել այդ իրողությունը` անիմաստ է: Ի դեպ, 90-ականների կեսերին պարոն Շահնազարյանը ճիշտ նույն ձևով առարկում էր ՀՀՇ-ի քաղաքականության դեմ, որը ակնհայտորեն սկսել էր հիմնվել ուժային գործիքների վրա, ինչը, իմ կարծիքով, դրեց Հայաստանում առայսօր գոյություն ունեցող քաղաքական և տնտեսական արատավոր հարաբերությունների հիմքը:
Բայց հարցը միայն որոշակի անձի և նրա ընկերների հակասությունների մեջ չէ: Խնդիրն ավելի ընդհանրական է` արդյոք քաղաքականության մեջ կարևո՞ր է արժեքային համակարգը: Նիկոլո Մաքիավելիի հետնորդներն այդ հարցին բացասական պատասխան են տալիս, ըստ նրանց` կարևորը ուժերի հարաբերակցությունն է, որն օգտագործելով` պետք է ցանկացած գնով հասնել նպատակին [տվյալ դեպքում` քրեաօլիգարխիկ համակարգի մի մասը պետք է տապալի մյուսին]: Սակայն պատմությունից հայտնի է, որ երբ նպատակն արդարացնում է միջոցները, շատ արագ այդ նպատակը ձևափոխվում է, խեղաթյուրվում, իսկ որոշ ժամանակ անց մոռացվում է` մնում են, այսպես ասած, ինքնանպատակ միջոցներ: Բայց ենթադրենք` արժեքները կարևոր չեն. այդ դեպքում, եթե որևէ քաղաքական ուժ ընտրել է մաքիավելիզմի ճանապարհը, ապա նա այլևս զրկվում է որևէ արժեքային համակարգի անունից խոսելու իրավունքից: Օրինակ` նա չի կարող որևէ քաղաքական ուժի անվանել կցորդ կամ կույրաղիք, երք ինքն է մեկ այլ ուժի կցորդը և կույրաղիքը:
Իր հարցազրույցում պարոն Շահնազարյանը բարձրացնում է ևս մի էական հարց` ազատական ուժերի համախմբումը: Ի դեպ, ՀԱԿ-ը երբեք իրեն ազատական չի հռչակել, և այս տեսակետից ազնիվ է` ինչպե՞ս կարող է ազատական լինել նա, ով իր հետ թեկուզ փոքր անհամաձայնություն հայտնողին թշնամու, դավաճանի և ծախվածի պիտակ է կպցնում: ՀԱԿ նախկին անդամը արդարացիորեն նշում է, որ մեր հասարակական սպեկտրի այդ` ազատական հատվածն այսօր շատ թույլ է ներկայացված: Բայց արդյոք դա պատահականությո՞ւն է: Արդյոք պատճառն այն չէ՞, որ մեր քաղաքացիների մեծ մասն ու ազատական գաղափարները, ինչպես ասում են, «գենետիկորեն անհամատեղելի են»:
Առավոտ
Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներով, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Եթե լինի այնպիսի թեկնածու, անկախ նրա անուն-ազգանունից և կուսակցական պատկանելությունից (ավելի ցանկալի է, որ նա ընդհանրապես կուսակցական չլինի), որը կհայտարարի, թե նախագահ դաrնալով մեկ տարում նպաստելու է Սահմանադրության փոփոխությանը, խորհրդարանական կառավարման ներմուծմանը, որից հետո հրաժարական է տալու և անց է կացնելու արդար խորհրդարանական ընտրություններ, իսկ այնուհետև չի հավակնելու ոչ պատգամավորական մանդատի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ էլ որևէ այլ պաշտոնի, այդպիսի թեկնածուն, կարծում եմ, շանսեր կունենա շահելու նորմալ քաղաքացիների համակրանքը:
Չէի ցանկանա մտնել կառավարման տարբեր համակարգերի դրական և բացասական կողմերի մասին ակադեմիական վեճի մեջ: Հարցն այստեղ այլ հարթության մեջ է. Հայաստանում զարգացման կարևորագույն խոչընդոտն է անձնականացված մոտեցումը բոլոր հասարակական հարցերում: Փրկչի, շեֆի, հերոսի, թագավորի առասպելը խորը արմատներ ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Երբ մենք մտածում ենք նախագահի հնարավոր թեկնածուի մասին, առաջին միտքը, որը մեր մեջ ծնվում է` «ինչ է անելու այդ մարդը, որ իմ գործերն ավելի լավ գնան»: Շատ քչերի մտքով է անցնում, որ այդ մահկանացուն, որի բարերարություններին ենք մենք սպասում, վաղը այս կամ այն հանգամանքների բերումով կարող է դառնալ չարագործ և մեզ համար միանգամայն ատելի կերպար: Ճիշտը, հետևաբար, ոչ թե բարի թագավորին սպասելն է, այլ այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնց պայմաններում ցանկացած մարդ` բարի, թե չար, տաղանդավոր, թե անտաղանդ, կվարվի օրենքի սահմաններում:
Այսքանից ելնելով` նախագահի այդքան գայթակղիչ աթոռը, հավանաբար, պետք է վերացնել: Դա, իհարկե, ինքնին իրավիճակի կտրուկ փոփոխություն չի ապահովի, դրա հետ մեկտեղ նոր Սահմանադրության մեջ պետք կլինի ներդնել զսպումների և հակակշիռների ավելի հստակ մեխանիզմ, քան այն, որը կա այսօրվա Գլխավոր օրենքում: Բայց անկախ նրանից` ճիշտ է Դաշնակցության մոտեցումը, թե սխալ, այն իր բովանդակությամբ քաղաքական է, այսինքն` ուղղված է համակարգին, ոչ թե անձին: Այն, ինչ ընդդիմությունն է 20 տարի շարունակ պահանջում` նախագահի անհապաղ հրաժարական և արտահերթ ընտրություններ, իրականում քաղաքական չէ: Որովհետև դրանից հետո անխուսափելիորեն քննարկվում էին և շարունակվում են քննարկվել երեք մահկանացուների թերություններն ու արժանիքները: Իսկ դրանք անպտուղ, խոհանոցային, քաղքենի խոսակցություններ են, որոնք քաղաքականության հետ բացարձակապես կապ չունեն:
Ճիշտ է, այս պահին ընդդիմությունը անհապաղ հրաժարական չի պահանջում: Բայց դա ժամանակավոր երևույթ է. փետրվարին նորից կսկսի:
Առավոտ
Մի քանի տարի առաջ, երբ ԲՀԿ-ն «ուղղափառ իշխանամետ» էր, Ֆեյսբուքյան-կայքային ակտիվիստները և հատկապես ակտիվիստուհիները որպես թիրախ ընտրել էին Նաիրա Զոհրաբյանին: Երբ ես կոչ էի անում ավելի զուսպ արտահայտվել կնոջ մասին, այդ «պայքարողները» արդարանում էին, թե խոսում են ոչ թե կնոջ, այլ տվյալ կուսակցության և ընդհանրապես իշխանության ներկայացուցչի դեմ: Հիմա, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի և, հետևաբար, նաև վերոհիշյալ ակտիվիստ-ակտիվիստուհիների հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, Նաիրային, բարեբախտաբար, հանգիստ են թողել:
Փոխարենը հայտնվել է նոր թիրախ` Շուշան Պետրոսյանը: Անուններ ունեցող և անանուն օգտատերերը բառեր չեն ընտրում` նրան հայհոյելու համար, և ինչպես նախորդ անգամ, դրա համար փնտրում են բարձր քաղաքական և բարոյական հիմնավորումներ: Զուտ մասնագիտորեն կարող եմ ասել, որ Շուշանը լավ է երգում, ու այդ առումով Արաքս Մանսուրյանից հետո բնությունը, այսպես ասած, չի հանգստացել ժառանգի վրա: Ճիշտ է, ցանկալի է, որ երգացանկի և ելույթների վայրերի ընտրության հարցերում նա լիներ ավելի բծախնդիր` Շուշանին երբեմն կարելի է տեսնել անկապ պաշտոնական համերգներում թույլ գործեր կատարելիս, բայց դա էլ է հասկանալի` այդ համերգներն են երգչուհու հացը: Առանց որևէ զուգահեռի պարզապես հիշեցնեմ, որ, ասենք, Մարտիրոս Սարյանն ունի բազմաթիվ պարտիական աշխատողների և գեներալների դիմանկարներ, բայց դա ամենևին չի նսեմացնում մեր գեղանկարչի տաղանդը: Մի խոսքով, որպես երգչուհի Շուշանն արժանի չէ այն էպիտետներին, որոնք այդքան շատ են սիրում ժողովրդավարության առաջամարտիկները:
Այլ խնդիր է, թե ինչու է նա դարձել պարտիական: Շատ սխալ է արել` նման քայլին դիմելու անհրաժեշտությունն այսօր բացարձակապես չկա: Դարձյալ չփորձելով որևէ համեմատություն անել (որովհետև համեմատության եզր, բնականաբար, չկա)` հիշեցի մի պատմություն: Դմիտրի Շոստակովիչը ԽՄԿԿ անդամ դարձավ հասուն տարիքում` 1960 թվականին, երբ արդեն 54 տարեկան էր: Այդ օրը նա վերադարձավ տուն, ասելով կնոջը` «Ինձ ստիպել են, շանտաժել են, եթե դու ինձ սիրում ես, երբեք մի´ հարցրու, թե ինչու է դա տեղի ունեցել»: Դրանից հետո նա մի քանի օր հաղթահարում էր սթրեսը ավանդական ռուսական մեթոդներով: Այսօր չկան մարդկանց պարտադրելու, նվաստացնելու այն գործիքները, որոնք գոյություն ունեին 50 տարի առաջ, և երբ մտավորականը, արվեստի գործիչը կուսակցական կրծքանշան է կպցնում, դա այլ կերպ, քան սուպեր-կոնֆորմիզմ` չի կարելի բնութագրել: Բայց այդ սխալը գործել է ոչ միայն Շուշան Պետրոսյանը` պարտիական են դարձել նաև, օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանը և Արա Երնջակյանը, որոնց տաղանդը նույնպես ոչ ոք չի կարող վիճարկել:
Ինչո՞ւ են, ուրեմն, ամենաշատ հարվածները հասնում Շուշանին: Պատասխանը պարզ է և քաղաքականության հետ կապ չունի, մեզանում, ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք հակված են վիրավորել հե´նց կնոջը և այդպիսով ինքնահաստատվել:
Առավոտ
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի, նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ տեսնում է մի շարք գործիչների ու թվարկեց մի քանիսին: Համակրանքի տարբեր աստիճաններ ունենալով այդ գործիչների նկատմամբ` կարծում եմ, որ նրանց, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ մարդկանց նախագահ դառնալով որևէ սարսափելի բան տեղի չի ունենա: Մանավանդ հաճելի էր այդ շարքում տեսնել կանանց, որովհետև, անկախ ամեն ինչից, լավ կլիներ, եթե հաջորդ տարի գոնե թեկնածուների շարքում մի կին լիներ: Դա «գենդերային» հարց չէ. այստեղ հնարավոր կլինի խոսել մեր քաղաքական մտահորիզոնի ընդլայնման մասին:
Բայց համակարգային փոփոխություններ, ավազակապետության կսզմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում և այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել: Որովհետև այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ: Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միևնույն հարցը` «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է` կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու և ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը: Զարմանալի՞ է, որ այդպիսի մարդիկ սպասում են մեկին, ով կլուծի իրենց խնդիրները, ինչ-որ մի բան կնվիրի նրանց` աշխատատեղ, տանիք, վերելակ, թեկուզ 10 հազար դրամ: Ինչը և ստանում են, որից հետո զարմանում են, թե ինչու ունեն այսպիսի իշխանություն, որն «իրենց մասին չի մտածում»: Եթե դու ինքդ քո մասին չես մտածում և սպասում ես աղետալի «վերջին», ապա ինչո՞ւ որևէ մեկը պետք է դա անի քո փոխարեն:
Այնպես որ` բանավեճն այն մասին, թե ով է Րաֆֆիի թվարկած և չթվարկած գործիչներից ավելի լավը, ինձ թվում է` անիմաստ է. արտաքին քաղաքականության մեջ մեր ընտրությունը սարսափելի փոքր է` նույնքան փոքր, որքան մեր երկրի չափերն են, և ինչպիսի հայտարարություններ էլ անեն նախագահական պաշտոնի հավակնորդները, նրանք անելու են մոտավորապես նույնը, ինչն արվել է վերջին 20 տարվա ընթացքում: Ներքին կյանքում ընտրություն կա, և դա, ինչպես ճիշտ, ընտրություն է վատի և վատթարագույնի միջև: Վատ է չլսել «ժողովրդի ձայնը» և ի հեճուկս նրա պահանջների` փորձել դանդաղորեն ինչ-որ բան բարեփոխել: Ավելի վատ է գնալ ամբոխի ետևից և խոստանալ նրան այն, ինչի մասին երազում էր Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը` ամեն ինչ բաժանել:
Բացի հեղափոխական 1991 թվականից` նախագահական ընտրություններում ժողովրդի կամքն ինձ համար ակնհայտ էր միայն մի անգամ` 98-ին, երբ միանշանակորեն հաղթեց Կարեն Դեճիրճյանը: Բայց ընտրողները ձայն տվեցին ոչ թե այս նշանավոր և, անշուշտ, շատ հայրենասեր գործչին, այլ 3.50-անոց երշիկի առասպելին:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.