29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հրապարակավ Հայաստանն անվանեց , բավականին մեծ աղմուկ բարձրացավ։ Ով չէր ալարում՝ մի քանի քաղցր խոսք էր ասում նրա հասցեին։ Իսկ երբ մի երկու շաբաթ անց նա վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ առանձնապես մեծ աղմուկ չբարձրացավ։ Ըստ երևույթին շատերն էին հոգու խորքում համոզված, որ նա, մեծ հաշվով, ճիշտ է ասել։ Ընդ որում՝ այդ բնորոշումը հաստատ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին չէր վերաբերում (թեև այդ առումով էլ Հայաստանը, մեղմ ասած, խղճուկ վիճակում է)։
Բանն այն է, որ եթե, ասենք, վատ հագնված ինչ-որ մեկը մտնի որևէ արհեստանոց ու փականագործի աշխատանք փնտրի, որևէ մեկի մտքով չի անցնի նրան «քոսոտ» անվանել, իսկ եթե այդ նույն մարդը նույն հագուկապով մտնի, ասենք, «Չեյզ Մանհեթթեն» բանկ և փոխտնօրենի աշխատանք պահանջի, նրան հաստատ «քոսոտ» կանվանեն։ Այսինքն՝ խնդիրը տվյալ սուբյեկտի իրական հնարավորությունների և հավակնությունների միջև առկա վիթխարի տարբերությունն է։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին են Հայաստանի հավակնությունները ասենք, վերջին 17-18 տարիների ընթացքում։ Այսինքն՝ ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները ներկայացնում մեր առջև դրված խնդիրները, և ինչպե՞ս են պատկերացնում դրանց լուծումները։
Ընդհանուր գծերով պատկերը հետևյալն է. Հայաստանը չորս հարևաններից երեքի հետ ունի ոչ թե սահման, այլ ճակատ, Հայաստանը պիտի Ադրբեջանին ստիպի ճանաչել ԼՂՀ անկախությունը (իսկ եթե շատ համառեն՝ «Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման ձեռք բերի»), Թուրքիային ստիպի ճանաչել Ցեղասպանությունը (դրանից բխող բոլոր հետևանքներով), իսկ տնտեսության ոլորտում՝ «ևս հարյուր տարի զարգանա շրջափակման պայմաններում», զարգացնի բարձր տեխնոլոգիաները, դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն և այլն։ Իսկ գործնականում պարզվում է, որ «չորս հարևաններից երեքի հետ ճակատ ունեցող» երկիրը, կոպիտ ասած, անգամ «սնարյադի փող» չունի, որովհետև գերագույն-գլխավոր հրամանատարի ու ազգուտակի անձնական ունեցվածքը մոտ տասը անգամ գերազանցում է բանակի տարեկան բյուջեն։ Իսկ «տնտեսական զարգացման հայեցակարգն» էլ պոմիդոր աճեցնելն ու ռուսներին ծախելն է (եթե բախտներս բերի, ու թուրքական ապրանքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի)։
Ու նաև վարկեր վերցնելով «յոլա գնալը» (թե հետո այդ վարկերի տակից ոնց ենք դուրս գալու՝ «հայեցակարգը» չի պարզաբանում)։ Մի խոսքով՝ Հայաստանի իրական հնարավորությունների և պաշտոնապես հռչակված «մարտահրավերների» միջև վիթխարի անդունդ կա։ Ընդ որում՝ արդեն համարյա քսան տարի է հասարակաթյանը քարոզվում է, որ այդ խնդիրների լուծումը լավ էլ իրատեսական է (պարզապես «բախտներս չի բերում», «հանգամանքները լավ չդասավորվեցին», «հայերին չեն սիրում», ծայրահեղ դեպքում՝ «իշխանության առանձին օղակներ թերացան» և այլն)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակնհայտորեն ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, և ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե խնդրի վերջնական կարգավորումը բավականին մոտ է։ Ճիշտ է, վերջին քսան տարիների ընթացքում հաճախ է նման տպավորություն ստեղծվել, բայց այս անգամ իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Բանն այնտեղ է հասել, որ Պուտինն ու Օբաման, լարված հարաբերությունները մի կողմ դրած, հեռախոսով քննարկում են ղարաբաղյան կարգավորումը։ Ընդ որում՝ շփման գծում, կարելի է ասել, մեռելային լռություն է։ Եվ սա՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երեք ամիս անց։
Հայաստանում էլ կարծես թե գլխի են ընկել, որ «ինչ-որ բան այն չէ», և կարող է մարդիկ մի գեղեցիկ օր արթնանան ու պարզեն, որ իշխանությունները տարածքները վերադարձնելու որոշում են ընդունել։ Գլխի են ընկել և փորձում են բողոքի ակցիաներ կազմակերպել, հայտարարություններ են հնչեցնում և այլն։ Բայց՝ առայժմ առանց լուրջ հաջողությունների, որովհետև իշխանությունների «դավաճանական մտադրությունների» ուղղակի ապացույցներ չկան։ Անուղղակի ապացույցներ՝ որքան ուզեք։
Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ադրբեջանը միշտ հայտարարում է, որ եթե հնարավոր չլինի ղարաբաղյան խնդիրը կարգավորել (այսինքն՝ «գրավյալ տարածքները» վերադարձնել) խաղաղ բանակցությունների միջոցով, իրենք դա կանեն զենքի ուժով։ Եվ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կատակ չեն անում, կարող է իսկապես էլ դիմեն այդ քայլին՝ գերտերությունների լուռ համաձայնությամբ կամ թաքուն հրահրմամբ։ Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում, եթե մտադիր չեն տարածքային զիջումների գնալ։ Ճիշտ է, պիտի պետության բոլոր միջոցներն ուղղեին պաշտպանության ամրապնդմանը։ Բայց նրանք այդպիսի բան չեն անում։
Տեսեք՝ դեռևս 2015-ին որոշվել էր, թե որքան գումար պիտի ծախսվի պաշտպանության վրա 2017-ին, բայց ապրիլյան պատերազմից հետո որոշվել է այդ ծախսերը ոչ թե ավելացնել, այլ դեռ մի բան էլ պակասեցնել՝ մոտ 6 միլիարդ դրամով։ Իսկ սա միայն երկու բացատրություն կարող է ունենալ՝ կա՛մ իշխանությունները վստահ են, որ եղած ֆինանսավորումը լիուլի հերիք է պաշտպանվելու համար (թեև ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց), կա՛մ էլ՝ վստահ են, որ Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսի։ Թե ինչի վրա կարող է հիմնված լինել նման վստահությանը՝ կռահեք ինքներդ։ Համենայնդեպս՝ ո՛չ Ալիևի «ազնիվ խոսքի», ո՛չ էլ ռուսական կողմի հավաստիացումների։
Մյուս կողմից էլ՝ իշխանություններն արդեն բաց տեքստով են խոսում որոշ տարածքներ զիջելու անխուսափելիության մասին:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանում նորից ակտիվացել են այն խոսակցությունները, թե ապրիլյան պատերազմը նախապես պայմանավորված էր։ Ըստ հրապարակվող տեսանյութերի, պաշտոնապես հնչող հայտարարությունների և այլն՝ Սերժ Սարգսյանն իբր դեռ տարիներ առաջ էր Կազանում համաձայնվել ինչ-որ տարածքներ հանձնել ու լավ էլ գիտեր, որ ադրբեջանցիները ապրիլի լույս 2-ի գիշերը հարձակվելու են, դրա համար էլ նախապես հրամայված է եղել հենակետերից հավաքել լրացուցիչ զենք-զինամթերքը, դրա համար էլ ուշացել է պատասխան կրակ բացելու հրամանը, դրա համար էլ Սերժ Սարգսյանը հրաժարվում է ետ գրավել կորցրած տարածքները, և այսպես շարունակ։ Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանին մեղադրում են պետական դավաճանության մեջ։
Արդյո՞ք այս մեղադրանքների մեջ ռացիոնալ հատիկ կա։ Փորձենք հասկանալ։ Նախ՝ «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելը տեխնիկապես բավականին բարդ է։ Դատեցեք ինքներդ, այդ մասին, Սերժ Սարգսյանից բացի, անպայման պիտի իմանային նաև Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարները, շտաբների պետերը, կորպուսների հրամանատարներն ու ավելի փոքր միավորումների ղեկավարները (որպեսզի հանկարծ ինքնագործունեություն չծավալեն), մի խոսքով՝ առնվազն 20-30 մարդ։ Հնարավո՞ր է, որ այդքան մարդ գիտակցաբար մասնակցեր պետական դավաճանությանը, և ոչ մի տեղից ինֆորմացիայի արտահոսք չլիներ։ Հավատացնում ենք՝ գրեթե անհնար է։
Երկրորդ՝ բացառված է, որ նախագահների մակարդակով քննարկվեր «պայմանավորված պատերազմի» միջոցով 800 հեկտար հանձնելու հարցը։ Խոսքը մի քանի շրջանների մասին լիներ՝ ուրիշ բան։ Վերջին հաշվով՝ եթե նման «պայմանավորվածություն» եղել է, դա կողմերին առանձնապես ոչինչ չի տվել։ Ու հարց է ծագում՝ ի՞նչ կարիք կար թշնամու հետ հանցավոր գործարքի մեջ մտնել, եթե «արդյունքը» համարյա զրոյական է, իսկ դավադրության բացահայտման դեպքում Սերժ Սարգսյանը կկորցներ ամեն ինչ՝ արժանանալով դավաճանի խարանի։ Այնպես որ՝ «պայմանավորված պատերազմը» բացառված է, և նման մեղադրանքներ հնչեցնողները ոչ միայն «յուղ են վառում», այլև կարգին վնաս են տալիս բանակին։ Վերջին հաշվով՝ ինչ սրտով պիտի զինվորները պահեն առաջնագիծը, եթե նրանց անընդհատ քարոզվում է, որ իրենցից համարյա ոչինչ կախված չէ՝ «վերևներում» են պայմանավորվում, թե երբ պիտի սկսվի պատերազմը և ինչ արդյունքներ ունենա։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին ու նրա թիմին, ապա դավաճանություն, իհարկե, կա։ Ընդ որում՝ շատ ավելի լայնամասշտաբ ու շատ ավելի ծանր հետևանքների հանգեցրած։ Իսկական դավաճանությունն այն է, որ Սերժ Սարգսյանը (սկզբում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո՝ միայնակ) իր իշխանությունը ծառայեցրել է բացառապես իր ու իր մերձավորների հարստացմանը, քաղաքական դիրքերի ամրապնդմանը, պոտենցիալ մրցակիցների չեզոքացմանը և այլն, ու մատների արանքով է նայել պետական կարևորագույն խնդիրներին, այդ թվում՝ պաշտպանությանը։ Եվ արդյունքում՝ ադրբեջանցիները, ովքեր մի ժամանակ հայ զինվոր տեսնելիս առանց ետ նայելու փախչում էին, այսօր հարձակվել ու տարածքներ են գրավել։ Գրավել են, որովհետև հանկարծ պարզվել է, որ հայկական բանակը ժամանակակից սպառազինության համար փող չունի (թե ինչու չունի՝ Սաշիկին հարցրեք), որ զինվորները «քչություն են անում» (տեսնես ո՞ւմ ստեղծած «գաղջ մթնոլորտի» պատճառով է 350 հազար մարդ արտագաղթել) և այլն։
Այ սա՛ է իսկական դավաճանությունը, և ոչ թե չեղած դավադրությունը՝ իբր պայմանավորված պատերազմի մասին:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ Հայաստանը նշում էր Սահմանադրության օրը։ Ավելի ճիշտ՝ իշխանություններն էին նշում։ Նշելու ընթացակարգն էլ սա է՝ պաշտոնյաները հրապարակում են նախօրոք գրված «շնորհավորական ուղերձը» ու երեկոյան գնում որևէ «օբյեկտ»՝ ուտել-խմելու։ Բնականաբար՝ բյուջեի հաշվին (բյուջեի այդ տողը կոչվում է «այլ ծախսեր»)։
Պատկերացրեցի՞ք տեսարանը։ Ահա հավաքվել է ՀՀԿ վերնախավը՝ մարդիկ, ովքեր միասին մի քանի անգամ ավելի շատ փող ունեն, քան Հայաստանի համախառն ներքին արդյունքը, որոնցից յուրաքանչյուրի թևի ժամացույցն արժե մոտավորապես այնքան, որքան կազմում է Հայաստանի ցանկացած մանկատան տարեկան բյուջեն, ու այդ մարդիկ նշում են Սահմանադրության օրը։ Այն Սահմանադրության, որտեղ գրված է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որ իշխանությունները ձևավորվում են ազատ-արդար ընտրությունների միջոցով, որ օրենքի առջև բոլորը հավասար են և այլն։
Եվ ահա, «ՀՀԿ վերնախավ» կոչվող այս մարդիկ, ովքեր պղծել են հնարավոր ամեն ինչ, ովքեր բառիս բուն իմաստով քամել են երկիրը ու հարյուր հազարավոր մարդկանց պարզապես քոչեցրել երկրից, իսկ մյուսներին ստիպել մի կտոր ցամաք հացի համար ճորտի պես աշխատել օրը 12 ժամ, պատրաստվում են առաջիկա ընտրություններին ու մտադիր են ևս մի հինգ տարի պահպանել այս վիճակը։ Ավելին՝ վստահ են, որ դա իրենց հաջողվելու է, ու նույնիսկ «կայֆեր են բռնում» ընդդիմության վրա՝ իբր նրանք իրար կոկորդ են պատռում իրենց «հասանելիք» 30-35 տոկոսի համար։ Այսինքն՝ վստահ են, որ իրենց ոհմակը մեծամասնություն է ունենալու (շեֆի իմաստուն քաղաքականության և իրենց՝ «կյանքը ճիշտ ջոգելու» կարողության շնորհիվ)։ Եվ սա՝ մի երկրում, որտեղ «հանրապետական» բառը համարյա հայհոյանքի պես է հնչում, և որտեղ իշխանություններին տրվող ամենամեղմ բնորոշումը «թուրքից բեթար» բառակապակցությունն է:
Օբյեկտի՞վ են արդյոք այդ գնահատականները։ Ոչ, իհարկե։ Իրականում իշխանությունները «թուրքից բեթար» չեն, «հանրապետական» բառն էլ ոչ թե հայհոյանք է, այլ ընդամենը կուսակցական պատկանելության։ Բայց փաստը մնում է փաստ՝ ՀՀ բնակչության ջախջախիչ մեծամասնութունը գործող իշխանություններին այդպես է ընկալում։ Անգամ ամենաիշխանամետ հարցումների համաձայն՝ մարդկանց միայն 13-14 տոկոսն է դրական գնահատում իշխանությունների գործունեությունը, և ընդամենը 0,7 տոկոսն է կարծում, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում կյանքը լավացել է։ Ընդ որում՝ իշխանություններն իրենք շատ լավ գիտեն սա։
Ուրիշ բան, որ դա նրանց առանձնապես չի մտահոգում։ Եթե գողերը մտել են մեկի տունը, տանտիրոջ ձեռուոտը կապել ու թալանում են եղած-չեղածը, նրանց համար ի՞նչ նշանակության ունի, թե տանտերն ինչ է մտածում իրենց մասին։ Կարևորը՝ որ կապերն ամուր լինեն։ ՀՀԿ-ն ակնհայտորեն վստահ է, որ «կապերն ամուր են», դրա համար էլ Սերժ Սարգսյանը «Ռոյթերզի» լրագրողի հարցին քմծիծաղով է պատասխանում, իբր՝ բացառված է, որ ՀՀԿ-ն չհաղթի առաջիկա ընտրություններում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Հուլիսի 3-ին Հայաստանում Վարդավառի օրն էր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բայց եթե այսպես շարունակվի, Վարդավառն ի վերջո ողբերգությամբ է ավարտվելու: Այսպիսի բան 20-30 տարի առաջ չկար: Վարդավառի օրը երեխաները իրար էին ջրում իրենց փողոցներում, ուրախանում էին, իրար հետևից ընկնում, անցնում-գնում էր: Ինչպե՞ս է ստացվել, որ Վարդավառը գեղեցիկ տոնից տրանսֆորմացվել է խուլիգանության հասնող երևույթի, դժվար է պատկերացնել: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ օրը հատուկ ջրող ջոկատներ են ստեղծվում, որոնք ամենուրեք բոլորին ջրում են: Անխտիր բոլորին: Տարեց կնոջ վրա մի քանի հոգով հարձակվում են, կինը խնդրում է, թե բալա ջան, մի արեք, կարևոր տեղ եմ գնում, ոչ մի ազդեցություն չի թողնում, 4-5 դույլ ջուրը լցնում են նրա վրա, մինչև վերջին թելը ջուր սարքում: Բայց շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ ցելոֆանե տոպրակների մեջ ջուր են լցնում ու դրանցով հարվածում տրանսպորտային միջոցներին: Երեկ ականատես եղանք նման մի դեպքի: Տիգրան Մեծի փողոցում ավտոլվացման կետի մոտ մի խումբ 20-25 տարեկան երիտասարդներ ցելոֆանե տոպրակներով հարվածեցին 14 համարի երթուղային մեքենային: Այդ մեքենան քիչ էր մնում հարվածեր մեկ այլ մեքենայի: Այդ պահին վթարային վիճակ ստեղծվեց: Վարորդը զայրացած դուրս եկավ, ամոթանք տվեց, 10-15 երիտասարդ կալմեջ արեց նրան, բանը հասնում էր ծեծկռտուքի»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ջերմացումն, իհարկե, միայն փոխադարձ առևտրի կամ զբոսաշրջության ոլորտների վրա չի տարածվելու։ Կարելի է չկասկածել, որ «բարիշողները» պայմանավորվածություններ են ձեռք բերելու (եթե արդեն ձեռք չեն բերել) նաև ավելի լուրջ հարցերի վերաբերյալ. Սիրիա, Ղարաբաղ և այլն։ Ու այս իրավիճակում հայ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե «վերևներում» ինչ են որոշելու Ղարաբաղի հարցով։ Ընդ որում՝ «վերևներ» ասելով Մոսկվան նկատի ունեն, որովհետև Հայաստանի իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ ուղղությամբ որևէ քաղաքականություն չեն իրականացնում։ Կամ իրականացնում են մի քաղաքականություն, որը պայմանականորեն կարելի է անվանել «զորիբալայանիզմ»։
Իսկ ինչու «զորիբալայանիզմ»՝ որովհետև այդ քաղաքականության ամենավառ օրինակը հենց նա է տվել։ Էությունն էլ մոտավորապես հետևյալն է. պետք է նամակ գրեք «ռուսաց թագավորին», որ գա ու տիրություն անի մեզ, իսկ ինքներս վայելենք կյանքը՝ շուրջերկրյա ճամփորդություններով, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում վիլլաներ գնելով և այլն։ Ընդ որում՝ իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ էլ է իշխում «զորիբալայանիզմը»։ Այն է՝ ոչինչ արտադրել պետք չէ, ինչքան հնարավոր է՝ պետք է վարկեր վերցնել կամ Սփյուռքից փող պոկել ու վայելել կյանքը, իսկ փողը խոպանչիները կուղարկեն։ Սերժ Սարգսյանն էլ, ահա, սրբորեն հետևում է «զորիբալայանիզմի» գաղափարախոսությանը ու հենց այդպես էլ անում է։ Ինչևէ։
Տարածված տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանն ուզենա էլ՝ կոնկրետ Ղարաբաղի հարցում ոչինչ անել չի կարող, այսինքն՝ «զորիբալայանիզմն» այլընտրանք չունի։ Եվ իսկապես էլ՝ ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը։ Մարդը արդեն հինգ տարի է կազանյան փաստաթղթի շուրջ է բանակցում, իսկ այդ փաստաթղթով նախատեսված է հինգ շրջանների վերադարձ, բայց նա նույնիսկ համարձակություն չունի խոստովանելու, որ այդ փաստաթղթի շուրջ է բանակցում, էլ ուր մնաց՝ ստորագրի համաձայնագիրը։ Բայց համարձակություն չունի նաև հրաժարվել բանակցություններից (պահանջելով, որ դրանց մասնակցի նաև ղարաբաղյան կողմը)։
Ինչպե՞ս պիտի համարձակվի նման բան անել, եթե ուր կանչում են՝ գնում է (ընդ որում՝ լրատվամիջոցներից է տեղեկանում, որ գնում է), և ով բարև է տալիս՝ ինքը ութ անգամ շնորհակալություն է հայտնում։ Հասկանալի է, չէ՞, որ անձամբ ինքը Ալիևին զիջումներ պարտադրել չի կարող, չի կարող ստիպել, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը զիջումներ պարտադրեն (ինչու պիտի Ադրբեջանին զիջումներ պարտադրեն, եթե բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով Հայաստանին զիջումներ պարտադրելն ավելի հեշտ է), ոչ էլ կարող է ձևացնել, թե բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հայանպաստ է (առավել ևս՝ համոզել հասարակությանը)։ Մնում է միայն զբաղվել «զորիբալայանիզմով», այսինքն՝ ոչինչ չանել, հայրենասիրական ճառեր արտասանել և վայելել կյանքը (հույս ունենալով, որ ռուսներն, իրենց իսկ շահերից ելնելով, մի քիչ «մեղմ կմոտենան» մեզ)։
Եվ այնուամենայնիվ կա մի քայլ, որը Սերժ Սարգսյանը (կամ ցանկացած այլ իշխանություն) կարող էր անել՝ անկախ արտաքին ագդակներից, միջազգային օրենքներից ու միջնորդների՝ «հայերին չսիրելու» հանգամանքից։ Դա Հայաստանը նորմալ երկիր դարձնելն է:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Վերջին երեք ամիսներն, անկասկած, շրջադարձային էին Հայաստանի համար։ Այդ ընթացքում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, և ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի ապագան առնվազն առաջիկա մի քանի տարիներին։ Իսկ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը՝ պարզապես հերթով թվարկենք իրադարձությունները։
- Ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսում Ղարաբաղի դեմ։ Հարձակումը կասեցնել հաջողվում է, բայց ունենում ենք հարյուրից ավելի զոհ, կորցնում ենք համարյա երկու տասնյակ միավոր զրահատեխնիկա, մի քանի դիրքեր և այլն: Միանգամից բացահայտվում են և՛ բանակում առկա թերությունները, և՛ այն փաստը, որ Հայաստանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի ժամանակակից սպառազինության համար։
- Հայաստանի իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի դեմ աննախադեպ խիստ պայքարի ու խնայողության կոշտ ռեժիմի անցնելու մասին։ Անմիջապես էլ մի քանի աղմկոտ ձերբակալություններ են լինում, պետական ծախսերի կրճատմանն ուղղված հրապարակային քայլեր են իրականացվում և այլն։
- Մի քանի շաբաթ անց «կոռուպցիայի դեմ պայքարը» կարծես թե մոռացվում է։ Առաջին պահին ում ձերբակալեցին՝ ձերբակալեցին, ինչ ծախսեր կրճատեցին՝ կրճատեցին, վե՛րջ։ Թեման փակված է: Ամեն ինչ շարունակվում է նախկինի պես։
- Հայաստանը Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգ ստեղծելու համաձայնություն է տալիս։
- Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն անպայման հաղթելու է խորհրդարանական հաջորդ ընտրություններում, ինքն էլ, բնականաբար, ոչ մի տեղ չի հեռանալու։
Հիմա ներկայացնենք միմյանց հաջորդած այս իրադարձությունների ներքին տրամաբանությունը: Ապրիլյան պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ պատերազմում հաղթելու համար միայն հայրենասիրական հռետորաբանությունը քիչ է՝ ժամանակակից սպառազինություն է պետք, որի համար լուրջ գումարներ են անհրաժեշտ։ Եվ առաջին ռեակցիան բնական էր. եթե «նիսյայով» զենք տվող չկա, պետք է օգտագործել ներքին ռեսուրսները (այսինքն՝ պայքարել կոռուպցիայի դեմ, դադարեցնել բյուջեի թալանը և այլն)։ Բայց մի քանի շաբաթ անց իշխանությունների գործունեության տրամաբանության մեջ բեկում տեղի ունեցավ։ Նրանք հասկացան, որ իրականում ստեղծված իրավիճակից ոչ թե մի, այլ երկու ելք կա։ Առաջին՝ իսկապես լրջանալ, իսկապես արմատախիլ անել կոռուպցիան, թույլ չտալ, որ Հայաստանից տարեկան մոտ 2 միլիարդ դոլար դուրս բերվի (դրա կեսը լիուլի բավական է ժամանակակից բանակ ունենալու համար), նորմալ սպառազինություն ձեռք բերել (վաճառողներ հաստատ կճարվեն) և սեփական ուժերով պաշտպանել Ղարաբաղը՝ հույս չդնելով որևէ մեկի վրա։
Եվ երկրորդ՝ պաշտպանության գործը հանձնել Ռուսաստանին (ՀԱՊԿ-ին), ազատվել այդ «գլխացավանքից», բնականաբար՝ «թարգել» նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու այդ կարգի մյուս «թիթիզությունները», ամեն ինչ շարունակել առաջվա պես ու հայտարարել, որ հենց այդպես էլ լինելու է՝ այո՛, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է, Սերժ Սարգսյանը ոչ մի տեղ էլ չի հեռանալու, իսկ ինքնիշխանությունը զիջելով՝ Հայաստանը բարձրացնում է իր անվտանգության մակարդակը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Պուտինին և ներողություն խնդրել ռուսական Су-24 ինքնաթիռի կործանման համար։
«ՉԻ» — Այ այստեղ մենք «քաշվանք»։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել․․․
Ազգային-ազատագրական քաղաքական միտքն արդեն երազում էր, թե ինչպես է Ժիրինովսկին ազատագրելու Արևմտյան Հայաստանը, ազգային, բայց ոչ այնքան ազատագրական բիզնես-շրջանակները տենդագին հաշվում էին, թե քանի տոննա պոմիդոր-վարունգ են վաճառելու ռազմավարական դաշնակցին՝ օգտվելով թուրքական ապրանքների ներկրման արգելքից և այլն։ Ու հանկարծ պարզվում է, որ իզուր էինք ոգևորվել․ սրանք էլի իրար հետ լեզու գտան։ Ու մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հերթական անգամ կտուժի այդ «մերձեցումից»։
Չորրորդ իշխանություն
Մանրամասներն այսօրվա համարում։
Երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին, եթե չհաջողվի անհրաժեշտ գումարներր գտնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար, ի՞նչ է լինելու, վերջինս հայտարարել է. «Եթե գումարներ չեղան, այդ համաձայնագիրն առոչինչ է, և կգործի գործող Ընտրական օրենսգիրքը՝ որոշ բարելավումներով։ Այդ գումարները գտնելու եղանակներն էլ ամրագրված են համաձայնագրում։ Հստակ նշված է, որ այս համաձայնագիրը հենց այն հիմքն է, որով թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը դիմում են դոնոր հանրությանը։ Դրանից զատ, գնալ, առանձին գումարներ ուզելն անթույլատրելի ենք համարում»։ Զուգահեռաբար Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցողը նշել է, որ դոնոր կազմակերպությունների մեջ շահագրգռվածություն կա Ընտրական օրենսգրքում բարեփոխումների իրականացման համար գումարներ տրամադրելու առումով։
«Կհաջողվի՞ մեզ գտնել համապատասխան գումարներ այդ համաձայնության (իշխանության և ընդդիմության.- խմբ.) արդյունքներն ամրագրելու համար, ես չեմ կարող ասել։ Հուսամ, որ կհաջողվի, և կառավարությունն ինքը մասնակից լինելու է այս գործընթացին»,- ընդգծել է Հարությունյանը: Ի դեպ՝ Հարությունյանը նաև հերքել է այն տեղեկությունները, թե ԵՄ-ի հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ ԵՄ-ն գումարներ կհատկացնի, եթե իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուս կայանա։
«ՉԻ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Հայաստանի «քաղաքական էլիտան» ցնծության մեջ է։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը տարածքներ հանձնելու վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունն անվանել է «այլասերված մեկնաբանություն»։ Ու այդ ցնծության ֆոնին էլ երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված, որտեղ, անկասկած, մեծ խանդավառությամբ կվավերացվի Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը։ Ոչինչ, որ ցնծության առիթ առանձնապես չկա՝ ՌԴ արտգործնախարարության պաշտոնյան չի էլ հերքել ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը, ուղղակի մեսիջ է հղել Ալիևին՝ «դրան ասա, թող բերանը փակի ու ժամանակից շուտ ավել-պակաս դուրս չտա»։
Ինչևէ։ Ակնհայտ է, որ ղարաբաղյան հարցի շուրջ և հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ կարևոր ու սրընթաց իրադարձություններ են տեղի ունենում։ ՀՀԿ-ն, օրինակ, հայտարարում էր, որ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցում հեչ չի շտապում, բայց հանկարծ որոշեց հարցը մտցնել ԱԺ արտահերթ նիստի օրակարգ, ու միաժամանակ համարյա բաց տեքստով ասվում է, որ հնարավոր է՝ այս անգամ ռուսները չխաբեն և վերջապես ուղարկեն 200 միլիոնի զենքը։ Ընդ որում՝ մենք լավ գիտենք, թե ինչով են ավարտվում հայ-ռուսական ինչ-որ միավորված բան ստեղծելու փորձերը։ Ժամանակին «ՀայՌուսգազարդն» էլ էր համատեղ, բայց հետո ռուսները «փողային տարբերակով» վերցրեցին մեր մասնաբաժինը, և արդյունքում այսօր «Գազպրոմ Արմենիան» 100 տոկոսով ռուսական է։ Այնպես որ՝ ինչ-որ պահի Հայաստանը կարող է հակաօդային պաշտպանության փոխարեն ունենալ «ՊՎՕ Արմենիա»։
Իսկ ինչպես կանդրադառնա այս ամենը ղարաբաղյան խնդրի վրա։ Կամ ավելի ճիշտ՝ ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները պատկերացնում ղարաբաղյան զարգացումներն այս ամենի համատեքստում։ Հակասական հայտարարություններն ու արժանահավատ տեղեկությունների պակասը ստիպում են պատասխանը կռահել «անուղղակի ապացույցների» հիման վրա։ Օրինակ՝ եթե հավատալու լինենք մեր իրավապահներին, Ժիրայր Սեֆիլյանը մտադիր է եղել մի երկու թվանքով զավթել իշխանությունը (նման հոդված դեռ չկա, բայց ամեն ինչ դեպի դա է գնում)։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ համախոհների բավարար քանակ ունի՝ ընտրությունների միջոցով իշխանության հասնելու համար, ոչ էլ ի վիճակի է մի քանի (թեկուզ մի քանի տասնյակ) ավտոմատով իշխանություն զավթել։ Իսկ ահա այդ ռեսուրսներով «իրավիճակն ապակայունացնել» հնարավոր է։ Հետևաբար՝ իշխանություններին ոչ թե հնարավոր հեղաշրջումն է վախեցնում, այլ իրավիճակի ապակայունացումը։
Իսկ ինչ էր ասում Սեֆիլյանը (և էլի տասնյակ ու հարյուրավոր մարդիկ)։ Ասում էր՝ դավաճանություն է տեղի ունենում, ուզում են մեր թիկունքում տարածքներ հանձնել, դա անթույլատրելի է և այլն:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.