29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ թերթի, ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի համակարգիչներում արգելափակել YouTube-ը, Facebook-ը և այլն, որպեսզի պատգամավորներն աշխատանքային ժամերին (նիստերի ժամանակ) զբաղվեն աշխատանքով ու չմտնեն ժամանցային կայքեր:
«ՉԻ»-ն գրում է. «Եթե խորհրդարանի ղեկավարությունն իսկապես ցանկանում էր, որ պատգամավորները նիստերի ժամանակ «չշեղվեն» և զբաղվեն իրենց գործով, պիտի ոչ թե սոցիալական կայքերն արգելափակեր, այլ ԱԺ բուֆետը, որովհետև պատգամավորների մեծ մասը առավելապես հենց այդ «տիրույթում է» ժամանակ անցկացնում: Չնայած` եթե նման որոշում ընդունվեր, այնքան էլ արդարացի չէր լինի, որովհետև պատգամավորների զգալի մասի օրենսդրական գործունեության հիմնական նպատակն ուտելն է, այսինքն` նրանք ԱԺ բուֆետում իրենց հիմնական գործով են զբաղվում: Մանավանդ որ սնվելու գործընթացն ինֆորմացիոն ռիսկեր չի պարունակում և չի խաթարում Հայաստանի ներքաղաքական կայունությունը: Այնպես որ` ԱԺ ղեկավարությունը միանգամայն ճիշտ է վարվել: Մեր պապերը որ YouTube չէին մտնում, ի՞նչ էր լինում:
Թերթը գրում է, որ նախկինում ՕԵԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, ապա ՕԵԿ-ից դուրս եկած և Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության շարքերը համալրած Արտակ Սարգսյանը, որը «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր է, նոր բիզնես նախագծեր է ձեռնարկել:
«ՉԻ»-ի տեղեկություններով` ՍԱՍ-ի Արտակը «ՍԱՍ» սուպերմարկետ է բացել Բուլղարիայում և առաջիկայում մտադրություն ունի համանուն ցանց բացել Սոչիում: Բիզնես հաջողություններից շատ ավելի` ՍԱՍ-ի Արտակին հետաքրքրում է իր ընդհատված քաղաքական կարիերան: Նա սրտի խոր կսկիծով իր մերձավոր շրջապատում մի քանի անգամ առիթ է ունեցել հայտարարելու, որ այս անգամ պետք է անպայման մանդատի տեր դառնա. «Ինչքան պետք լինի` կտամ»,- ըստ թերթի` ասել է Արտակ Սարգսյանը:
Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պարտադրված է եղել հունիսի 5-ին «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության պետ նշանակել ոստիկանության գնդապետ Կարեն Բաբայանին և Շերիֆ մականունով այս գնդապետի նշանակումը շատ ծանր է տանում:
Թերթի տեղեկություններով, Ալիկ Սարգսյանն իր կողմից ֆինանսավորվող թերթերից մեկին պատվեր է տվել հնարավորինս «փչացնել» Կարեն Բաբայանին`հուսալով, որ վերևներում կկարդան Բաբայանի գործունեությունը մերկացնող հրապարակումները և որոշում կկայացնեն նրան ազատել զբաղեցրած պաշտոնից:
«ՉԻ»-ի տեղեկություններով, մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը չի կարողանում գտնել մի փաստաբան, որը հանձն կառնի դատարանում պաշտպանել իր իրավունքները։ Ըստ թերթի, Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են տարբեր հեղինակավոր փաստաբանների՝ խոստանալով մեծ գումարներ, սակայն նրանք հրաժարվել են նույն պատճառաբանությամբ՝ անհնար է պաշտպանել մեկի իրավունքները, ով նպատակ է ունեցել այլասերելու մի ողջ քաղաքի մատաղ սերնդի ներկայացուցիչներին։ Թերթը ավելացնում է նաև, որ Սերոբ Տեր-Պողոսյանի հարազատները դիմել են նաև տարբեր PR կազմակերպությունների՝ խնդրելով զբաղվել մանկապիղծի «բարի համբավը» հնարավորինս արագ վերականգնելու հարցերով։ Այդ կազմակերպություններին ևս առաջարկվել են մեծ գումարներ, սակայն նրանց ղեկավարներն ու ներկայացուցիչները հրաժարվել են առաջարկից։
«Չնայած Երեւանի քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի պես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցնեռրում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:
Երեկ գիշերը` Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան եւ ՀՔԾ աշխատակիցներ, ովքեր փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:
Իրավապահների եւ երիտասարդ ակվիտիստների վեճից հետո (որի տեսագրությունն, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: Սակայն, հաջորդ առավոտյան արդեն, երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են»,-գրում է «ՉԻ»-ն:
«ՉԻ»-ն տեղեկացնում է, որ չնայած Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի պես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցներում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:
Երեկ գիշերը, ըստ թերթի, Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան և ՀՔԾ աշխատակիցներ, որոնք փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:
Իրավապահների և երիտասարդ ակտիվիստների վեճից հետո (որի տեսագրությունն, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: «ՉԻ»-ն գրում է, որ հաջորդ առավոտյան երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են, գրում է «ՉԻ»-ն:
«ՉԻ»-ն գրում է, որ նախօրեին Ստեփանակերտ ժամանած Կովկասյան երկրների լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԳ նախարարը ուշագրավ հայտարարություն է արել։ Նա ասել է. «Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ այնտեղ ներկա չեմ լինի»։
Ըստ թերթի, Պետրոսյանը հավելել է նաև, թե չնայած Ղարաբաղն այս էտապում չի մասնակցում բանակցություններին, իրենք «գործնականում» տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից։ «ՉԻ»-ն հեգնում է` այսինքն, Ղարաբաղը «կուրսի» է, թե իր ճակատագրի հետ կապված ինչ են քննարկում Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն ամենատարօրինակ պատասխանը ԼՂՀ ԱԳ նախարարը տվել է այն հարցին, թե ինչու Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Այդ հարցին ի պատասխան, ըստ թերթի, Գեորգի Պետրոսյանը հայտարարել է, թե դա ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի դիրքորոշումների հետևանքով չէ։ «Միջնորդների կարծիքով եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում»,- ասել է ԱԳ նախարարը։
Թերևս, Պետրոսյանը տեղյակ չէ, գրում է «ՉԻ»-ն, որ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ում օրոք էլ հենց Ղարաբաղը դուրս էր մնացել բանակցային գործընթացից, անձնական զրույցներում սիրում է պատմել այն մասին, թե ինչպես Քի Ուեսթ մեկնելուց առաջ Քոչարյանը իրեն բերել է մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս ճանաչվեր….
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ վերջին շրջանում հաճախ են լուրեր տարածվում այն մասին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընտրություններից առաջ դուրս գալ կոալիցիայից։ Վստահություն ներշնչող թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այդ լուրերը տարածում են Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի «երիտասարդ քաղտեխնոլոգները», իսկ նպատակն այն է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» ժամանակ առ ժամանակ ստիպված լինի հերքել այդ լուրերը և հավաստիացնել, որ մինչև վերջ հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին։ «Երիտասարդ քաղտեխնոլոգների» կարծիքով, այդ հնարքի օգնությամբ նրանք կարող են ԲՀԿ-ին զրկել մանևրելու հնարավորությունից։
Վարչապետը խփում է Քոչարյանի «գործի՞ն»
Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, ապահովագրական շուկայում շարունակվում է թեժ պայքարը «Ինգո» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունների միջև: Ավելին. թերթը պարզել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հովանավորում է «Ինգո» ընկերությունը, այլև դրա համասեփականատերերից մեկն է: Ներկայումս «Ինգո» ընկերությունը փորձում է շուկայից դուրս մղել «Նաիրի ինշուրանսին», որի սեփականատետերից մեկն էլ, նույն աղբյուրների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի որդին է:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, որպես բարի կամքի դրսևորում, մորատորիում է հայտարարել և որոշել այսուհետ չպատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։
«ՉԻ»-ն այսպես է արձագանքում այս լուրին. «Պարզ ասած՝ մերոնք խռովել են։ Երևի Դավիթ Հարությունյանը մոտեցել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին ու ասել. «Ես քեզ հետ չեմ խոսում, մատներս բացի՛»։ Սա, իհարկե, փայլուն մարտավարություն է. սրանից հետո ադրբեջանցիներն ինչ ասես կխոսեն, մերոնք չեն պատասխանի, և բոլորը կհասկանան, որ ճիշտը մերոնք են։ Ի դեպ, նույն մարտավարությունը կարող է կիրառել նաև Սերժ Սարգսյանը՝ Ալիևի հետ բանակցություններում։ Կարող է պարզապես «չիջնել նրա մակարդակին» և չխոսել նրա հետ։ Այդպես նրա կեցվածքն ավելի վսեմ կլինի, համ էլ՝ ինչքան քիչ խոսի, այնքան քիչ ավել-պակաս բաներ կասի։
Միայն մի վերապահում. խոնարհաբար խնդրում ենք նույն մարտավարությունը չկիրառել նաև հայ-ադրբեջանական շփման գծում։ Եվ եթե այնտեղ հակառակորդը կրակի, ոչ մի դեպքում չի կարելի ասել «յա՛խք, այլանդակներ, մենք ձեզ հետ չենք խոսում» և պատասխան քայլերից հրաժարվել։ Նրանք բութ են, կարող է ճիշտ չհասկանան»։
«ՉԻ» տեղեկություններով` այս օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները շարունակում են «հավաքագրել» օլիգարխներին եւ պատգամավորներին պատկանող այն ավտոմեքենաները, որոնք Հայաստան են հասել ապօրինի ճանապարհով:
Խոսակցություններ կան, որ ԱԱԾ «տուգանային հրապարակում» են հայտնվել անգամ ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին սպասարկող մեքենաները: Նույն տխուր իրավիճակում է հայտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին սպասարկող «ավտոմոբիլային» անձնակազմը: Շրջանառվող խոսակցություննրի համաձայն` նրանից էլ ԱԱԾ-ն առգրավել է չորս մեքենա: Որսն այս առումով դեռեւս ավարտված չէ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.