29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության հանգամանքը շարունակում է նյարդայնացնել Սերժ Սարգսյանին: Տապալված տնտեսական քաղաքականության, երկրում տիրող ծանրագույն սոցիալական վիճակի պատասխանատուն ըստ էության եւ ի պաշտոնե վարչապետ Տիգրան Սարգսյանն է, եւ նրա տապալումը նախեւառաջ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տապալումն է, եւ այս մասին, ի դեպ, շատ լավ գիտակցում է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ» տեղեկություններով` ՌԴ իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանին հորդորել ազատվելու Տիգրան Սարգսյանից, եւ սա արդեն ոչ միայն ՌԴ քաղաքական վերնախավին պահանջն է, այլ նաեւ Սերժ Սարգսյանի ցանկությունը: Սակայն ամերիկյան լոբբին այս դեպքում ավելի կարեւոր է, եւ Սերժ Սարգսյանի չի կարողանում բավարարել ռուսներին, քանի որ ԱՄՆ-ն էլ պնդում է Տիգրան Սարգսյանի վարչապետության վրա: Եվ Սերժ Սարգսյանն անկախ իր ցանկությունից առայժմ ստիպված է հանդուրժել Տիգրան Սարգսյանին:
Բայց իրադարձություններն այս թեմայի շուրջ շատ ավելի հետաքրքիր սցենարով կզարգանան, քանի որ Սերժ Սարգսյանը, «ՉԻ» տեղեկություններով, գտել է վարչապետից ազատվելու ձեւը: Թերթի տեղեկություններով` ռուսաստանյան իր գործընկերներին Սերժ Սարգսյանը խնդրել է մի քիչ էլ համբերել, եւ Տիգրան Սարգսյանին ինքը «քաղաքակիրթ» առաջարկով կհանի վարչապետությունից: «Սերժ Սարգսյանը արդեն որոշել է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը:
Այսպիսով` Տիգրան Սարգսյանին առաջարկվելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, իսկ ակտիվ քաղաքականությունն ու գործադիրի ղեկավարումը հակասահմանադրական է եւ չի բխում ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու միջազգային հանրությանը տված երդում-խոստումների տրամաբանությունից:
Ստացվում է` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացնելու է վարչապետի պաշտոնից` տեղը առաջարկելով զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ գլխավորելով ՀՀԿ նախընտրական ցուցակը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«ՉԻ» տեղեկություններով՝ ծխախոտի արտադրությամբ զբաղվող հայտնի՝ «Սիգարոն» ՍՊԸ-ի ակցիաների մեծամասնությունը Սեյրան և Սերգեյ եղբայրներից գնել է հանցավոր աշխարհում հեղինակութուն վայելող Թևոսիկը, որը ոչ վաղ անցյալում խնդիրներ ունեցավ Հայաստանում և ստիպված էր որոշ ժամանակ անցկացնել դրսերում, մինչ ՀՀ իշխանություններն ու ՀՀ իրավապահները երաշխիքներ կտան, որ նա կարող է հանգիստ, առանց խոչընդոտների շարունակել իր «բնականոն գործունեությունը»։
Ավելացնենք նաև, որ «Սիգարոնի» նոր սեփականատերը, չի բացառում, որ ավարտին հասցնի գործարանի տարածքը ամերիկացիներին վաճառելու կամ վարձով տալու սկսված գործընթացը։
Ավելացնենք նաև, որ Թևոսիկին է պատկանում բեռնափոխադրում իրականացնող մի ընկերություն, որին հիմնականում պատվեր են տալիս բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ։
«ՉԻ»-ի տեղեկություններով, իշխանական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղակի կատաղեցրել է ոչ թե ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համեմատությունը կոշիկի ձախ թայի հետ, այլ այն ճշմարտությունը, որը բացահայտել է Բագրատյանն առ այն, որ Տիգրան Սարգսյանն իր տնտեսագիտական թեմայով մի գիրքն ուղղակի արտագրել է Ալեքսանդր Չերեմիխինից։ Թերթի աղբյուրները փոխանցել են, որ վարչապետի շրջապատն այժմ զբաղված է տարբեր «կանալների» փնտրտուքով, որպեսզի եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց զանգահարի Գայդարի ինստիտուտ և ցանկանա զրուցել Չերեմիխինի հետ, վերջինս կտրականապես հերքի Բագրատյանի արած հայտարարությունը:
Սակայն, ըստ թերթին հասած լուրերի, ներկա դրությամբ «կապավորներին» Չերեմիխինը մերժել է` ասելով, որ ինքը չի կարող կոծկել ակնհայտ փաստերը:
Շոգի՞ն չի դիմացել, թե` մեր «էսքան ուրախ կյանքին»
Ըստ թերթի տեղեկությունների, երեկ միջադեպ է գրանցվել նախագահականում։ Սերժ Սարգսյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ հանդիպմանը ներկա է եղել նաև ազգությամբ հայ, Լեհաստանի քաղաքացի թարգմանչուհին, որը պրոտոկոլի համաձայն՝ պետք է թարգմանությամբ ապահովեր երկու նախագահների հանդիպումը, սակայն անսպասելի թարգմանչուհին ուշագնաց է եղել հենց հանդիպման ժամանակ։ Թերթը գրում է, որ Լեհաստանի նախագահի պատվիրակության կազմում է եղել նաև Լեհաստանի գլխավոր անասնաբույժը։ Թերթը հեգնում է. «Ըստ այդմ՝ շատ հնարավոր է, որ առաջիկայում մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես գան նոր հայտարարություններով, ասենք` անասուններին կթելու ավելի ժամանակակից տեխնոլոգիաների թեմայով»։
«ՉԻ»-ի տեղեկություններով` հոկտեմբերին՝ 2012 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ մի խումբ պատգամավորներ պատրաստվում են բարձրացնել գործուղումների ժամանակ հաստատված նորմատիվների հարցը։ Բանն այն է, որ Վերահսկիչ պալատը ԱԺ-ում վերջին ստուգումների ժամանակ արձանագրել է, որ գործուղումների մեկնող պատգամավորները հյուրանոցներում որպես գիշերավարձ շատ ավելի մեծ գումար են վճարում ԱԺ-ի բյուջեից, քան նախատեսված է կառավարության հաստատած նորմատիվներով:
Ըստ թերթի, պատգամավորների փաստարկն էլ հետևյալն է. կառավարության հաստատած նորմատիվներով, օրինակ, Փարիզում մեկ օրվա գիշերավարձը 135 եվրո է, իսկ այդ գումարով, ըստ պատգամավորների, Փարիզում կամ եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, որտեղ հիմնականում տեղի են ունենում միջազգային տարբեր միջոցառումներ և վեհաժողովներ, քիչ թե շատ տանելի պայմաններով հյուրանոց գտնել հնարավոր չէ։ Եվ չնայած կառավարության հաստատած նորմատիվները բոլորի համար են, այդ թվում` նաև նախարարների, կառավարության տարբեր պաշտոնյաներ, պատգամավորները, թերթի տեղեկություններով, պատրաստվում են բյուջեի քննարկումների ժամանակ փաստերով ապացուցել, որ բոլոր նախարարները, կառավարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես խախտում են հաստատված նորմատիվները և, օրինակ, նախարարները և այլ պաշտոնյաներ սեփական գերատեսչությունների բյուջեի հաշվին եվրոպաներում գիշերում են առնվազն 400-600 եվրոյանոց հոթելներում։ Բնականաբար, գրում է ՉԻ»-ն, այդ գումարը դուրս է գրվում տվյալ գերատեսչությունների «այլ ծախսեր» տողից:
«Ես կարծում էի, որ ընդդիմությունն ավելի գլոբալ հարցեր կբարձրացներ և կոնկրետ կմատնանշեր այն թերությունները, որոնք իշխանություններն ունեն»,- ըստ «ՉԻ»-ի` հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` անդրադառնալով այն փաստին, որ Կոնգրեսը շեշտը դնում է արտահերթ ընտրությունների վրա:
«ՉԻ»-ն հակադարձում է. «Համլետ Հարությունյանն այս անգամ սխալվում է, որովհետև պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը` Կոնգրեսը փաստորեն «կոնկրետ մատնանշել է թերությունը»: Ինչ վերաբերում է «ավելի գլոբալ հարցերին», ապա անհասկանալի է, թե կոնկրետ ինչը նկատի ունի պրն Հարությունյանը։ Եթե ուղևորներով լի ավտոբուսն ամբողջ արագությամբ սլանում է դեպի անդունդը, ապա կարելի է, իհարկե, քննարկել մոլորակի գլոբալ տաքացման հիմնախնդրի կամ ամերիկյան հնարավոր դեֆոլտի հետևանքները, բայց հավատացնում ենք՝ այդ պահին ամենագլոբալ հարցը վարորդին փոխելն է»:
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ վերջերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը շուրջ 30 միլիոն դրամի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը։ Թերթը հիշեցնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Գլադունչիկին փոխարինեցին Եվգենի Բիբինով՝ խնդիր ունենալով որոշակիորեն մաքրել այս ոլորտը արատավոր երևույթներից։ «ՉԻ»-ի տեղեկություններով, սակայն, Բիբինը ոչ թե «բարեփոխիչ» է, այլ պարզապես աշխատանքի այլ մեթոդներ ունի, որոնք ոչնչով չեն զիջում Գլադունչիկին։ Վերջինս, ըստ թերթի, նախ խնդիր է դրել ազատվել իր նախորդի կադրերից, ասնավորապես՝ օրերս նա աշխատանքից ազատել է Գլադունչիկի տեղակալին՝ Կարեն Դարբինյանին։ Նրա փոխարեն Բիբինը, ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի լոբբինգով, իրեն տեղակալ է նշանակել Աշոտ Թոխունցին։ Թոխունցին ոլորտում բավականին լուրջ լիազորություններ են տրվել։ Օրինակ, ըստ թերթի, նրա տիրապետության տակ է անցել նախկինում «անկախի» համարում ունեցող «Էներգոչափ» ընկերությունը։ Թերթը գրում է, որ սա մի ընկերություն է, որը, ի թիվս այլ բաների, հնարավորություն ուներ լաբորատոր փորձաքննության ենթարկել էլեկտրացանցերի տեղադրած հաշվիչները, իսկ հիմա ստացվում է, որ Թոխունցը և տեղադրում է այդ հաշվիչները, և ինքն էլ ստուգում է դրանք։ Ըստ թերթի, այս կադրի լոբբինգը Արմեն Մովսիսյանի գործունեության միակ ծրագիրը չէ, նա նաև ակտիվորեն քարոզ է իրականացրել նախկին արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի համար:
Չնայած նախապես խոսվում էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանին վերաբերող իրենց զեկույցը կհրապարակեն այս տարվա սեպտեմբերին, երեկ «ՉԻ» օրաթերթին հայտնի է դարձել, որ զեկույցը հրապարակվելու է հոկտեմբերին:
Այս տեղեկությունը թերթին փոխանցել են Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գրասենյակից: «ՉԻ»-ն չի բացառում, որ ժամկետների այս փոփոխությունը կապված է ընդդիմություն-իշխանություն մեկնարկած երկխոսության հետ, քանի որ ընդդիմությունը իշխանություններին արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում կողմնորոշվելու ժամանակ էր տվել հենց մինչև սեպտեմբեր: Թերթը չի բացառում նաև, որ համանախագահները կսպասեն, թե ինչ ընթացք կունենա երկխոսությունը, որպեսզի ըստ այդմ էլ կազմեն իրենց զեկույցը:
Երեկ «ՉԻ»-ն տեղեկացել է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի՝ ԿՊԶ-ի պետ Էդիկ Գալստյանը։ Թերթի թղթակցի հետ զրույցում Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հաստատել է լուրը։ Երբ թղթակիցը փորձել է ճշտել, թե ինչն է եղել պատճառը, նա ասել է, թե ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը ոստիկանապետը հանձնարարել է անցկացնել ծառայողական քննություն։ Ինչի՞ համար` հարցրել է թղթակիցը, Նազարյանն էլ ի պատասխան միայն հավելել է, որ գործընթացն «օրենքի սահմաններում» է։
«Կեղծված ընտրություններն ու ընտրությունների ժամանակ կեղծիքները բացարձակապես տարբեր բաներ են»,- հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը։
«ՉԻ»-ն հակադարձում է. «Պահո՜։ Ըստ Գարեգին Ազարյանի ստացվում է, որ ընտրությունների ժամանակ կարող են բազմաթիվ կեղծիքներ լինել, բայց արդյունքում՝ ընտրությունները չկեղծվեն։ Նա, ի դեպ, միանգամայն իրավացի է, և ահա թե ինչու։ Բանն այն է, որ Հայաստանում ընտրությունների կեղծման երկու փուլ կա։ Առաջինը՝ լցոնումներ, «կարուսել», ընտրակաշառք, ահաբեկումներ և այլն, և երկրորդը՝ թվանկարչություն (այն, ինչ անում են ԿԸՀ–ում)։ Պարզ ասած՝ Գարեգին Ազարյանի ղեկավարած «կանտորան» սովորաբար անում է այն, ինչը չեն հասցրել անել ընտրատեղամասերում, այսինքն, ընտրակեղծիքների «շուկայում» նա լուրջ մրցակիցներ ունի՝ ի դեմս «տեղերում» կեղծողների։ Դրա համար էլ նա շատ ուրախ կլիներ, եթե տեղերում ընդհանրապես չկեղծեին։ Այդ դեպքում ամբողջ գործն ինքը կաներ՝ դրանից բխող նյութական հետևանքներով։ Համ էլ՝ քաղաքական կշիռը կտրուկ կբարձրանար»։
«ՉԻ»-ն տեղեկացնում է, որ շաբաթ օրը ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ‑լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և կադրերի տրամադրության տակ է ուղարկվել Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ, գնդապետ Եգոր Անտոնյանը: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտակ Կարապետյանը ազատվել է նշված պաշտոնից և նշանակվել Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ:
Թե ինչքանով Եգոր Անտոնյանը կապ ունի հուլիսի 14‑ի գիշերը կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակից Ստեփան Սիմոնյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ, ըստ թերթի` այնքան էլ կարևոր չէ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.