29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ–ական որոշ պատգամավորների բաժանվել են վրացական արտադրության գինիներ։ Թերթին թվացել է, թե ինչ–որ ակցիա է՝ հայ–վրացական գործընկերության շրջանակներում։ Երբ առիթ է եղել շիշը մոտիկից տեսնելու, վրան անգլերեն տառերով գրված է եղել՝ Վարդան Այվազյան 50։ Նա այդպես որոշել է ինքն իրեն նվեր մատուցել։
Պատգամավորը վրացական արտադրության գինիների վրա պարզապես պատվիրել է գրել իր անուն–ազգանունը ու տարիքը։ Թե ինչ նպատակ էր հետապնդում ՀՀԿ–ական պատգամավորը երեկ ԱԺ–ում այդ գինիները բաժանելով՝ թերթը դժվարանում է ասել։ Փոխարենը շատ–շատերը նրա վրա ծիծաղել են՝ չհասկանալով, թե ինչու է պատգամավորը իրենց բաժանում այդ խմիչքը, և ինչու հենց վրացական արտադրության։
Թերթի տեղեկություններով, նմանօրինակ ծիծաղելի PR քայլի է դիմել Արագածոտնի մարզպետը։ Վերջինս պատվիրել է կոնֆետներ արտադրել, որի վրա գրված է ՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզպետարան։ Նա կոնֆետները հիմա բաժանում է իր մտերիմներին և լրագրողական շրջանակներին՝ հպարտանալով սեփական նախաձեռնությամբ։
Թերթը գրում է, որ երեկ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի իրավական հարցերով հանձնաժողովում կայացել է դատաիրավական բարեփոխումներին վերաբերող փաստաթղթի քննարկումը: Փաստաթղթի հեղինակը նախկին զինդատախազ, ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն է, որը դրա վրա աշխատել է ամիսներ շարունակ: «Փաստաթուղթը բավականին ծավալուն է եւ բովանդակային առումով կարեւորագույն արժեք է ներկայացնում: Մոտ ժամանակներս ՀԱԿ-ում կավարտվեն փաստաթղթի մասին քննարկումները, եւ այն կներկայացվի հայ հասարակությանը: Չի բացառվում է, որ փաստաթուղթը հրապարկվի բրոշյուրով»,- գրել է թերթը:
Օրերս Երևանում տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների հերթական նիստը: Ինչպես հայտնի է, Երևան ժամանած պաշտոնյաների թվում էր նաև Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը:
Թերթի տեղեկություններով` բավականին հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել այդ հավաքի ոչ պաշտոնական մասում: Բանն այն է, որ ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարներին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրավիրել է ռեստորան` շքեղ ընթրիքի: Ուրախ ժամանցը երգ ու պարով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը հրավիրել է նաև հայկական շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների: Եվ ահա նրանցից մեկը` Վարդան Բադալյանը, որը ծնունդով Ղարաբաղից է, սկսել է երգել իր ալբոմից մի երգ, որը նվիրված է Ղարաբաղին: Կրկներգից, որտեղ անընդհատ հնչել է Ղարաբաղ բառը, ադրբեջանական պատվիրակության աղորժակը կտրուկ փակվել է: Նրանք պարզապես ցած են դրել դանակ-պատառաքաղները և ակնհայտ դժգոհությամբ սկսել են բաձրաձայն բողոքել կատարվածից: ՀՀ ոստիկանապետն ու նրա շրջապատը ընկել են անհարմար դրության մեջ ու ստիպված են եղել հորդորել, որ ոչ մի քաղաքական «նամյոկ» չկա, պարզապես երգիչը հենց այդ երգն է ընտրել իր երգացանկից:
Թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կասեցման ջատագովներից էր նաև ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Այդ հիմա է նա թունդ ընդդիմադիր կեցվածքով բողոքում, թե Սերժ Սարգսյանի` նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտության պատճառով ճանաչման գործընթացը կանգ է առել, իսկ ահա տարիներ առաջ պարոն Օսկանյանը օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների մոտ այլ երգ էր երգում: Լավ է` WikiLeaks-ը կա և հրապարակում է ԱՄՆ դիվանագետների գաղտնի գրագրությունը ԱՄՆ Պետքարտուղարությանը, թե չէ չէինք իմանա, որ Վարդան Օսկանյանը տարիներ առաջ պատրաստ էր սահմանի բացման հաջորդ իսկ օրը ինքնաթիռ նստել և հասնել ԱՄՆ` ճանաչման գործընթացը կասեցնելու համար»:
Այսօր մի շարք լրատվամիջաոցներ և հեռուստաընկերությունների ղեկավարներ հանդես են գալու հայտարարությամբ` Սահմանադրական դատարան դիմելու և զրպարտության և վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումը հակասահմանադրական ճանաչելու գործընթացի հետ: Խմբագիրների կոչը ավելի շուտ ուղղված է լինելու Սահմանադրական դատարանին, այն է` մինչև նրա կողմից վերջնական որոշման կայացումը, միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով: Խմբագիրները պատրաստ են պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ:
Թերթը գրում է, որ պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Գասպարյանը շաբաթ օրը բավականին ուշագրավ մի հայտարարություն է արել` խոսելով բանակում տեղի ունեցող միջադեպերի շուրջ բարձրացող աղմուկից:
«Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն են կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, միգուցե ամբողջ ցանկը հրապարակեք եւ հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»,- ասել է Գասպարյանը:
«Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով մի շարք տեղեկություններ:
Եթե ՊՆ հրապարակեր այդ տեղեկությունները տրամադրեր, կլիներ այն, որ հասարակությունը կիմանար, թե ինչքան մեծ թվով առողջ մարդիկ են խուսափել բանակից, եւ` հակառակը, թե ինչպես են ՊՆ հաշվին մարդիկ ուսում առնում ստանում դրսում, ինչից հետո նրանց մի մասը հետո չի շարունակում իր ծառայությունը բանակում, հասարակությունը կիմանար, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները հիմնականում բանակում չեն ծառայում, եւ կիմանար` անուն առ անուն: Եվ ամենակարեւորը, հասարակությունը կիմանար, որ բազմաթիվ ՊՆ պաշտոնյաներ, գեներալներ, ինչպես նաեւ իշխանական համակարգի այլ ներկայացուցիչներ հենց իրենք են բանակին մատակարարում սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ, բայց, բնականաբար, ոչ թե իրենց գրպանից, այլ իրենց բիզնեսը առաջ են տանում հենց բանակի հաշվին: Ո՞վ չգիտի, թե ում արտադրած թթվասերն են ուտում ԼՂՀ ՊՆ զինվորները, կամ ում արտադրած թթուներն են ուտում Հայաստանի բանակի զինվորները»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Թերթը գրում է, որ գործարար Սամվել Մայրապետյանի կինը՝ Գոհար Քյալյանը, հրաժարվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անգամ դասավանդելուց կամ ամբիոն ղեկավարելուց։
«Սամվել Մայրապետյանն էլ տիկնոջը առաջարկել է իրենց ընտանիքի սեփականությունը համարվող Հ2 հեռուստաընկերությունում աշխատել որպես տնօրեն։ Ննախագահական մեր աղբյուրները փոխանցում են, որ հետռուստաընկերության ողջ անձնակազմը շունչը պահած հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Ավելին, այնտեղ ճամպրուկային տրամադրություններ են, որովհետեւ աշխատակիցների մեծ մասը պարզապես անթաքույց հայտարարել է, որ եթե Քյալյանը նշանակվեց հեռուստաընկերության տնօրեն, ապա իրենք ստիպված կլինեն հեռանալ Հ2-ից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթի՝ նախագահականի աղբյուրները կեսկատակ-կեսլուրջ նկատում են, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վրա, ինչպես երևում է, ռեկտոր «չի գալիս»: Ոչ վաղ անցյալում բուհը պայքարում էր, որպեսզի ռեկտորի պաշտոնն ազատագրի գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջից` Գոհար Քյալյանից: 5 տարվա երկար և համառ պայքարի արդյունքում` համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին հաջողվեց հասնել նրան, որ այս տարի կայացած ռեկտորի ընտրություններին տիկին Քյալյանն իր թեկնածությունը չառաջադրի: Արդյունքում` ռեկտոր ընտրվեց Դումանյանը: Սակայն, ինչպես երևում է, բժշկականի ու համալսարանի «բազայում» գտնվող բուժհաստատությունների ներկայացուցիչների կյանքում առանձնապես բան չի փոխվել: Նրանք հիմա անգամ սկսել են կատակել, թե մեկ բիզնես-վումնին հիմա փոխարինելու են եկել միանգամից մի քանի բիզնես-մեններ:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մաքսային անցակետում արդեն քանի օր է կանգնած են «Ջերմուկ» հանքային ջրերով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: «Թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը` մեզ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ում կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ շաբաթ օրը «Ֆլորենց» ռեստորանային համալիրում կայացել է Երգի պետական թատրոնի ղեկավար, երգահան Արթուր Գրիգորյանի դստեր հարսանիքը։
«Հարսանիքին ներկա են եղել գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները, ասել է թե՝ Գրիգորիչի նախկին եւ ներկա սաները։ Տարօրինակ է, բայց հարսանիքին չեն մասնակցել պալատական երգչի համբավ ունեցող Հայկոն եւ նրա երգչուհի կինը՝ Անահիտ Սիմոնյանը. ի դեպ՝ նրանք եւս համարվում են Գրիգի սաները։ Կենդանի երաժշտությունը ապահովել են հարսանիքին հրավիրված տեղական շոու բիզնեսի աստղերը՝ երգելով երկու-երեքական երգ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.