23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամենամյա հեռուստամարաթոններից առաջ անցկացվող մոսկովյան ճաշկերույթն այս տարի սովորականի պես ոչ թե մինչև հեռուստամարաթոնն է անցկացվելու, այլ մարաթոնից հետո: Ինչպես թերթին փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից, ճաշկերույթը կանցկացվի դեկտեմբերին: Ըստ պաշտոնական վարկածի, ճաշկերույթի ժամկետները տեղափոխվել են Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի զբաղվածության պատճառով: Ի դեպ, սա նշանակում է, որ «Հեռուստամարաթոն-2011»-ի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ոչ թե մարաթոնից անմիջապես հետո, այլ մեկ ամիս անց:
Թերթը գրում է, որ ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է իր վարքաբանությամբ ուրախացնել ոչ միայն իր ոլորտի աշխատակիցներին, այլեւ ողջ հայ հասարակությանը: «Ոստիկանապետի բառապաշարն այս օրերին քննարկման առարկա է դարձել տարբեր սոցիալական կայքերում, հասարակական վայրերում: Իսկ գործընկերներին բարեւելիս նրանց «միլիցա-պեպելնիցաներ» անվանելը Գասպարյանի միակ հումորային արտահայտությունը չէ: Օրերս Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության ժամանակ ինչ-որ հանձնարարական է տվել` ասելով, թե դրա իրականացման համար պետք է գնալ իքս տեղը:
Նրա տեղակալը` փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը, լավ չի լսել, թե ուր է խմբին ուղարկում Գասպարյանը, ըստ այդմ նա փորձել է ճշգրտող հարց տալ. «Պարոն նախարար, ո՞ւր պետք է գնանք»: Ի պատասխան Վլադիմիր Գասպարյանն ասել է` «Սուրոյենց կտուր»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետի պաշտոնը առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն, թերթի տեղեկություններով, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ՝ փորձելով ճշտել, թե դրա դիմաց իրեն ի՞նչ է առաջարկվելու։
«Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ «բազարն» ավարտվել է նրանով, որ եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։
«ՉԻ» տեղեկություններով` առաջիկայում Հայաստանում օլիգարխի համարում ունեցող ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, պատրաստվում է լքել հանրապետությունը: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` նա այս օրերին զբաղված է իր ունեցվածքի, մասնավորապես, Հայաստանում եղած անշարժ գույքի վաճառքով: Ավելացնենք, որ վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Լևոն Սարգսյանը բանկերից մեծ վարկեր է վերցրել, և հիմա որոշակի դժվարություններ են առաջացել այդ վարկերը փակելու հետ: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը դադարել է առաջվա պես սիրել Լևոն Սարգսյանին, իսկ սա նվազագույնը նշանակում է, որ գալիք խորհրդարանում Ալրաղացի Լյովն այլևս ներկայացված չի լինի: Ինչ վերաբերում է նրա` Հայաստանը լքելու խոսակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նա պատրաստվում է հանգրվանել եվրոպական որևէ երկրում:
Թերթի տեղեկություններով` նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավականին կոպիտ մեթոդաբանությամբ է սկսել իր պաշտոնավարումը: «Բանն այն է, որ նա եկել եւ կոլեգիայի նիստ է նշանակել այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանն անգամ դեռեւս հասցրած չի եղել հավաքել իր իրերը ոսդտիկանապետի աշխատասենյակից: Վլադիմիր Գասպարյանը ոստիկաններին սկսել է հանձնարարականներ տալ, իսկ Ալիկ Սարգսյանը իր իրերն է այդ ժամանակ հավաքելիս եղել: Գասպարյանն այդ հավաքին հայտարարել է, թե երեք տարի խոսել եք, հիմա եկել է գործ անելու ժամանակը: «Էլ չենք խոսելու, գործ ենք անելու»,- իր հանդիպման առաջին օրն իսկ ընդգծել է Գասպարյանը: Համաձայնեք, որ սա անհարգալից վերաբերմունք է առաջին հերթին նրանց հանդեպ, ում հետ շարունակելու է աշխատել Վլադիմիր Գասպարյանը, եւ երկրորդ բացահայտ արհամարհանք առ Ալիկ Սերգեյիչը: Ստացվում է, որ Գասպարյանը սկսել է փնովել իր նախորդին ճիշտ այն պահին, երբ նա պաշտոնանյության լուրից անակնկալի եկած` սեփական իրերն է հավաքելիս եղել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ընդդիմությունը հանրահավաք հրավիրի պաշտոնապես հայտարարված նոյեմբերի 25-ի հանրահավաքից ավելի շուտ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Նման հարց դեռ չի քննարկվել»:
Երեկ ՀՀԿ նիստում ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի տեղափոխման հարցը չի քննարկվել: «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` Արմեն Գևորգյանը չի համաձայնել ստանձնել իր ներկայիս կարգավիճակից ցածր պաշտոն` հասկացնելով, որ եթե այդպես լինի` ինքը պարզապես հրաժարական կտա և մոտ ապագայում գոնե որևէ պաշտոն չի ստանձնի: Մինչդեռ ժամը 11:30-ի սահմաններում թերթը տեղեկացել է, որ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը:
Ի դեպ` Սերժ Սարգսյանի պահանջով օրերս, չի բացառվում, հրաժարական տան նաև մի շարք մարզպետներ, երեկ ակտիվորեն շրջանառվում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի անունը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականին՝ թերթը գրում է. «Իշխանական որոշ սեգմենտներ երեկ խոսում էին, թե զարգացումների այս ընթացքն ամենևին էլ իրենց սրտով չէ, քանի որ գոնե Կարապետյանի առկայության պարագայում տեսանելի էր, թե ով կարող է լինել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այլընտրանքը, մինչդեռ հիմա պատկերը փոխվեց։ Ավելացնենք նաև, որ Կարապետյանի՝ «գործուղման մեկնելու» լուրը Տիգրան Սարգսյանը մեծ ուրախությամբ է ընդունել, իսկ թե ինչու, դժվար չէ կռահել»։
Թերթը գրում է, որ չի բացառվում, որ մոտ օրերս հրաժարականի դիմում կներկայացնի Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւս հայտնի է, որ նման հարց կա օրակարգում, եւ հենց այդ պատճառով էլ նա սկսել է մասնակցել ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստերին` հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հնարավոր է իրենց հետ կանչեն եւ նշանակեն Երեիանի քաղաքապետ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, սակայն, իշխանությունը` ի դեմս Սերժ Սարգսյանի, չի պատրաստվում Բեգլարյանին կրկին քաղաքապետ դարձնել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթի տեղեկություններով՝ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ գործող «Օրինաց երկիր» կուսակցությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում սկսել է բջջային հեռախոսներ բաժանել իրենց քարտերով։ Ֆաբրիկայի գրեթե ողջ անձնակազմն արդեն ստացել է այդ պարգևը։ Խոսակցություններ կան, որ նախընտրական պայքարի շրջանակում ՕԵԿ-ը պարզապես սկսել է ընտրակաշառք բաժանել։ Ի դեպ՝ այդ կոմբինատը մինչև այժմ չկուսակցականացված ընկերության համբավ ուներ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.