23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՉԻ-ն գրում է, որ իր տեղեկություններով` երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամում հանդիպել են ՀՀ նախկին արտգործնախարարները` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը և «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանը:
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն` երեք նախկին արտգործնախարարները քննարկել են ընդհանուր ձևաչափով դաշինք ստեղծելու հնարավորությունների հարցը: Վերջիններս այս նախաձեռնության շրջանակներում կարևորել են իրենց նախկին ստատուսը եւ դրանով պայմանավորված ընդհանուր հետաքրքրությունների պլատֆորմը:
Երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամից այս տեղեկությունը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին: Հիմնադրամի աշխատակիցը մեզ ասաց, որ ինքը իրավասու չէ պատասխանել այդ հարցին, իսկ նա, ով կարող է պատասխանել, օֆիսում չէ»,- տեղեկացնում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ ԱԺ նորընտիր նախագահ Սամվել Նիկոյանը խմբագրել է Հովիկ Աբրահամյանի սխալը։ «Բանն այն է, որ Աբրահամյանը ԱԺ նախագահ դառնալուց հետո, փոփոխություններ մտցրեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողների գործունեության կարգի մեջ։ Լրագրողները միայն քառօրյայի օրերին կարող էին ազատորեն մուտք գործել Ազգային ժողով, իսկ սովորական օրերին լրագրողներին արգելված էր ԱԺ մուտքը։ Սա արվել էր ԱԺ միջանցքներում թափառող լրագրողների դեմ պայքարի շրջանակներում, ինչն այն ժամանակ արդարացիորեն զայրույթ առաջացրեց լրագրողական հանրության մեջ։
Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 9-ին ստորագրել է որոշում, որի համաձայն՝ փոփոխություն է կատարվել ՀՀ ԱԺ նախագահի 2009թ. օգոստոսի 21-ի ՆՈ-003-4 որոշման մեջ։ Ըստ այդմ` հավատարմագրված լրագրողի մուտքն Ազգային ժողովի նստավայր ազատ է աշխատանքային օրերին, ինչպես նաեւ ոչ աշխատանքային օրերին անցկացվող այն միջոցառումների ընթացքում, որոնց մասին ծանուցում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարժությունը։ ԱԺ նստավայրում լրագրողն իր աշխատանքը կազմակերպում է սույն կարգին եւ ԱԺ–ում սահմանված աշխատակարգի կանոններին համապատասխան։ Որոշումը ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին լարված հագեվիճակում է գործարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակությունը ավելի շուտ ճանաչում է մականունով` «Քլոս»: «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերը, որն ԱԺ պատգամավոր էր դարձել հենց Ջերմուկի տարածաշրջանից, ասում են, կորցրել է վստահությունը ոչ միայն ընտրողների շրջանակներում, այլ նաեւ այն մարդկանց, որոնք սատարել են Աշոտ Արսենյանին: Խոսքը մեծամասնական պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող Ջերմուկի հարակից գյուղերի գյուղապետերի մասին է: Համառորեն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝
«անցանկալի պատգամավորների» ցուցակում «Քլոսը» վերջիններից չէ։ Իսկ սա նշանակում է, որ Արսենյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու շանսերն, ըստ էության, գրոյի սահմանագծին են մոտենում։ Թե ում է փորձելու այս տարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ն, դեռեւս որոշված չէ»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վադիմիր Կարապետյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Ինչպե՞ս եք գնահատում Վիլնյուսում ընդունած համանախագահող երկրների ԱԳ նախարարների եւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը:
Նկատելի է, որ այդ հայտարարության մի մասը արվել է վոլոր հինգ պատվիրակությունների ղեկավարների կողմից, իսկ մյուս մասը` միայն կամ միջնորդների, կամ` Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կողմից:
Հայտարարությամբ հանդես գալու հիմնական նպատակը քաղաքական անդրադարձն էր հակամարտությանը, այն պայմաններում, երբ իրական գործընթաց չկա: Հայտարարությունը չի պարունակում կողմերի որեւէ պարտավորություն, դրա մեջ չկա որեւէ առաջընթաց` նախկինում ընդունված նմանատիպ փաստաթղթերի հետ համեմատ: Միակ «առաջընթացը» ստստուս-քվոյի պահպանման անընդունելի լինելն է, որի մասին միջնորդները հիշեցնում են բոլոր վերջին հայտարարություններում: Բոլոր կողմերը խնդիր ունեն ֆիքսել ներկա վիճակը եւ թույլ չտալ իրավիճակի սրում: Այս մտահոգությունը առաջնորդելու է գործընթացում ներգրավված բոլոր կողմերին նաեւ առաջիկա ամիսներին:
Երեկ հայտնի է դարձել, որ մահացել է մարտմեկյան սպանդի ամենաերիտասարդ զոհի՝ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի հայրը՝ Էդիկ Աբգարյանը։ Հիշեցնենէ, որ Հատուկ զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ին եղել է ընդամենը 19 տարեկան։
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով` բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել (և դեռ ունենալու են) ԱԽՔ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի անձի շուրջ: Խոսակցություններ կան, որ վերջերս Արթուր Բաղդասարյանը մեկնել է Մոսկվա` այնտեղ փորձելով քաղաքական վերնախավին համոզել, որ ինքն էլ կարող է Ռուսաստանի մարդ համարվել և լինել Հայաստանում ՌԴ վստահելի մարդկանց ցուցակում:
Արթուր Բաղդասարյանն այս քայլին դիմել է իր քաղաքական կարիերան վտանգավոր վայրիվերումներից ապահովագրելու, ինչպես նաև պաշտոնի իմաստով առաջընթաց գրանցելու հեռահար նպատակներից ելնելով:
Թերթի տեղեկություններով, սակայն, Արթուր Բաղդասարյանի կեցվածքն այնքան էլ դուր չի եկել ռուսական քաղաքական վերնախավին, և ԱԽՔ քարտուղարն այնտեղից վերադարձել է առանց որոշակի պայմանավորվածություն ձեռք բերելու:
Շրջանառվող լուրերի համաձայն` սա այնքան էլ դուր չի եկել ՀՀ իշխանություններին, և նրանք որոշել են պատժել Արթուր Բաղդասարյանին ինքնագործունեություն ծավալելու համար: Թե ինչպես դա կդրսևորվի կամ ինչ պատժիչ սանկցիաներ կլինեն առաջիկայում` մեզ հայտնի չեն: Փոխարենը նկատենք` չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանն էլ տեղեկություններ ունի սանկցիաների կիառման մասին, այլապես նա հրապարակային ՀՀ իշխանություններին չէր հիշեցնի Մարտի 1-ի սպանդի մասին` ակնարկելով, ոի իրենք` ՕԵԿ-ը, «համենայնդեպս, մարդասպան չենք»: ՀՀԿ-ն, ի դեպ, շատ ծանր է տարել այս հիշեցումը և առաջիկայում պատրաստվում է կոշտ տոնայնությամբ հակադարձել ՕԵԿ նախագահին:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է առայժմ որևէ կերպ «ձեռք չտալ» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, որն օրերս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների ներկայությամբ ծեծի էր ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հրապարակային այդպես էլ գնահատական չտվեց Սուրեն Խաչատրյանի պահվածքին՝ ասելով, ոթե դրան կանդրադառնա փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում սկսված նախաքննության ավարտից հետո միայն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ին հանձնարարական է տվել հնարավորինս ձգձգել այդ պատմությունը, և երբ հասարակական-քաղաքական շրջանակներում թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կկորչի՝ «ջրել» հարուցված գործը։
Թերթի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ալիկ Սարգսյանը և նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, նրանից որոշ մարդիկ սկսեցին երես թեքել։ Օրինակ՝ այս օրերին Սերգեյիչի ընտանիքը փնտրում է իրենց տան համար նոր աշխատող։ Բանն այն է, որ տան աշխատողը, իմանալով, որ Ալիկ Սարգսյանն արդեն ոստիկանապետ չէ, պարզապես հաջորդ օրվանից որոշել է այլևս Սարգսյանների տուն չգնալ աշխատանքի։ Հիմա Սարգսյանները տան նոր աշխատող են փնտրում՝ լրացնելու թափուր մնացած տեղը։
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը Մարզահամերգային համալիրում Թաթայի համերգին ներկա հանրապետականներից փորձել է պարզել ճշմարտությունը, սակայն ՀՀ վարչապետն անձամբ է խնդրել այդ օրն իր «գաստրոլին» ներկա հանրապետականներին Սարգսյանի մոտ ամեն ինչ հերքել, ապա խոստացել է պատգամավորներին, որ անպայման իրենց լավության տակից դուրս կգա։
Թերթի տեղեկություններով` Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, ինչպես նաև հեռուստաընկերության աշխատակիցներին նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի հայտարարել է, թե ձայնային խոտանով իր ելույթը հեռարձակել է Հ1-ը: Թերթի տեղեկություններով, ճիշտ հակառակը, Հ1-ը մոնտաժել է վարչապետի ելույթը` ցուցադրելով համերգից կադրեր և կարդալով վարչապետի տեքստը սեփական հաղորդավարի բերանով:
Ինչ վերաբերում է «Արմենիա» հեռուստաընկերությանը, ապա ֆեյսբուքյան օգտատերերից մեկը արդարացիորեն նկատել էր, որ, եթե, իսկապես այս հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել ձայնային (ինչու ոչ` նաև պատկերի) խոտանով ռեպորտաժ, որն այդպիսի հուզումներ է առաջացրել հասարակության շրջանում, ապա վարչապետը ճիշտ կաներ դատի տար հեռուստաընկերության ղեկավարությանը: «Որքանով մենք ենք տեղյակ, վարչապետը նման մտադրություն չունի»,- գրում է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.