29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «ՉԻ»-ն, այստեղ մեծամասնական րնտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի`Քեթրինի Միհրանի «մարդը». խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի` Չախկալի մասին է: Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի վերջինս այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար: Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պողոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ոազբորկաների» շարք համայնքի` «քաղաքականապես հասուն» հատվածի հետ: Մասնավորապես` Արայիկ Քոթանջյանին վերջինս հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում` ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում: Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները` հայտարարելով, որ ինքն է որոշելու ում համար ինչ չափով «աշխատի»: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսել է «մենթական տեռորը»:
Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել, ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել նրանց: Նրանք, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել` շոշափելով արժանապատվության և ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը:
Արդյունում` ուշ երեկոյան, այդ համայնքում որոշակի հեղինակություն ունեցող տղաներից մեկը`է Տու մականվամբ, հրավիրվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն զրույցի: Մի քանի ժամ 6-րդ վարչությունում պահվելուց հետո վերոհիշյալ անձը «ազատ է արձակվել»: Ոստիկանության թերթի աղբյուրների փոխանցմամբ` քաղաքացուն հորդորել են քաղաքականությանը չխառնվել, այլապես հնարավոր է դրան այլ «սանկցիաներ» հետևեն: Թերթն ավելացնում է, որ բաժին տարվածը այն անձանցից մեկն է, ով հրաժարվել է «աշխատել» ՀՀԿ-ի օգտին:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաեւ հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ: «Բանն այն է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան եւ այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «ՉԻ» տեղեկություններով` Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարեւոր մարդկանց հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ ԱԺ ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի կազմավորման հարցր Կոնգրեսի քաղխորհրդում եւ ապա Կոնգրեսի անդամ կուսակցություններում քննարկվելուց հետո, այժմ քննարկվում է միջկուսակցական ֆորմատով: «Ինչպես «ՉԻ»-ին տեդեկացրեցին Կոնգրեսից, այժմ տեղի են ունենում միջկուսակցական քննարկումներ, որի րնթացքում Կոնգրեսի անդամ կուսակցությունները փորճում են գտնել Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման մեկ ընդհանուր առաջարկ: Բանն այն է, որ Կոնգրեսի անդամ կուսակցությունները համամասնական ցուցակի ձեւավորման վերաբերյալ ներկայացրել են տարբեր առաջարկներ, եւ այժմ նրանք փորձում են միավորել այդ բոլոր առաջարկները մեկ ընդհանուր առաջարկի մեջ, որը ընդունեի կլինի բոլորի համար»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին եւ նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ: «Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք»,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետեւորդներից է եւ իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաեւ աստվածաշնչյան որոշ տերմիններ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«ՉԻ» տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպյանը հավաքել է ոստիկանության աշխատակիցներին և նրանց նոր հրահանգներ է տվել ծառայությունը լավացնելու ուղղությամբ: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` Գասպարյանը շատ կոպիտ է խոսել հավաքվածների հետ: «Ես մաքուր եմ, իսկ դուք բոլորդ սատանաներ եք»,- բարկացած հայտարարել է ՀՀ ոստիկանապետը: Ի դեպ` հայտնի է, որ Վլադիմիր Գասպարյանը Հայ Առաքելական Եկեղեցու մոլի հետևորդներից է և իր հրապարակային հայտարարություններում հաճախ է հիշում Աստված, ինչպես նաև աստվածաշնչյան որոշ տերմիններ:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերականգնելու է Ներքին գործերի նախարարությունը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքական դեմք, որին ենթարկվելու է նաեւ ՀՀ ոստիկանապետը: Ասել է թե` ոստիկանապետի հաստիքը չի կրճատվի, բայց այն իր գլխին վերադաս կունենա»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: «Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով:
«Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS և այլն)` տնօրենը վերահսկում է տեղեկության արտահոսքը եւ հետեւում է իր ենթակաների ինտերնետային ակտիվությանը. մոնիտորինգ է անցկացվում սոցիալական ցանցերում ընկերության մասին բացասական տեղեկությունների տարածման մասին, աշխատանքային ժամերին ոչ ռացիոնալ օգտագործման փաստեր են գրանցվում, ինչպես նաև խոշոր րիզնես-կենտրոններում ու գրասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում, ձայնագրվում են աշխատակիցների հեռախոսազրույցները:
Հիմնականում դա տեղի է ունենում բանկերում, ապահովագրակւսն ու ՏՏ ոլորտի ընկերություններում: Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի յուրահատկությամբ պայմանավորված` որոշ ընկերություններում վերահսկողության համակարգն անհրաժեշտություն է. այն միշտ է եղել, պարզապես հիմա կատարելագործվում է: Ըստ փորձագետների` տեղեկատվական ապահովության ծառայությունների շուկան մեծանում է ճգնաժամի պարագայում անձնակազմին տրվող վճարների կրճատման հաշվին, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատակիցների օգտակար գործունեության գործակիցը և օրինապահությունը, ու որպես արդյունք` նպաստում է գաղտնի տեղեկության արտահոսքի ռիսկերի աճին` ինչպիսիք են, օրինակ, հաճախորդների անհատական տվյալները:
Տեղեկատվական արտահոսքը վերահսկելու եւ աշխատաժամերի մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շուրջ 150 ընկերություններում SecureTower համակարգի գործարկումը, ըստ Falcongaze ընկերության վերլուծաբանների, կարող է գործատուի համար պատճառ հանդիսանալ իր ենթակային աշխատանքից ազատելու համար: Նրանց տվյալների համաձայն` 2011-ին հենց աշխատաժամերի ու ինտերնետի ոչ ռացիոնալ օգտագործումն է հեռացման համար առիթ հանդիսացել. այդ պատճառով աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր 3-րդ աշխատակից:
Բայց եւ այնպես, աշխատաշուկայի փորձագետները կարծում են, որ տեղեկության արտահոսքի եւ ինտերնետային ակտիվության պատճառով աշխատանքից հեռացման դեպքերը զիջում են, օրինակ, իր պարտականությունները գլուխ չբերելու համար աշխատանքից զրկվելու դեպքերին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Թերթը գրում է, որ «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գեւորգյանի վրա «սարքված» վրաերթի պատմությունը հետաքրքիր նրբերանգներ է ստանում: «Ինչպես հայտնի է, Հայկ Գեւորգյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս վրաերթի է ենթարկել ՀՀ քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին եւ նրան դեպքի վայրում անօգնական թողնելով` փախուստի է դիմել:
Աշոտ Ֆրանգուլյանը տեսաձայնագրության մեջ հայտարարել է, թե իրեն լրագրողը դեպքից հետո «բլյադ» է անվանել, եւ եթե իր մեծ որդին այդ մասին իմանա` լավ չի լինի: Հայկ Գեւորգյանն, իհարկե, հերքել է այս ամենը` ասելով, որ ինքը հայերեն է հայհոյում:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին Ֆրանգուլյանի այս հայտարարությանը հակադարձել է` կասկած հայտնելով, թե կարո՞ղ է Ֆրանգուլյանի մեծ որդին Վովա Գասպարյանն է: Այս «երկխոսությունն» օրեր առաջ պատշաճ ուշադրության չարժանացավ հասկանալի պատճառներով, կողմերի «ասելիքը» շատ էր եւ հագեցած: Հիմա հարց կառաջանա, թե ինչո՞ւ ենք հիշել այս մասին, ավելին` ինչո՞ւ հարկ ենք համարել անդրադառնալու «երկխոսության» այս հատվածին:
«ՉԻ» տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մորական կողմի ազգանունը Ֆրանգուլյան է: «Ազգակցական կապ ունի՞ վրաերթի բեմադրության հերոս Աշոտ Ֆրանգուլյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, թե ոչ` այս պահին չգիտենք: Կճշտենք առաջիկայում, միայն ավելացնենք, որ սա չափազանց հետաքրքիր զուգադիպություն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Այն, որ Հրազդանում լարված նախընտրական մթնոլորտ է, հայտնի է բոլորին, և վերջին շրջանում մեկ անգամ չէ խոսվել այն մասին, որ Հրազդանում նույնիսկ մարդկանց են աշխատանքից ազատում` ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ազատամարտիկ, նախկին պատգամավոր և քադբանտարկյալ Սասուն Միքայելյանին սատարելու համար: «ՉԻ» տեղեկություններով, միայն Հրազդանի Էլեկտրացանցից քաղաքական դրդապատճառներով 3 աշխատակից է ազատվել, որոնցից մեկին հետո կանչել են նորից աշխատանքի, սակայն, աշխատանքից ազատման դիմումն այդպես էլ չեն վերադարձրել: Աշխատանքից ազատվածների թվում է նաև Հրազդանի էլցանցի ինժեներ Մայիս Մնացականյանը, որը մի քանի օր առաջ ելույթ էր ունեցել Սասուն Միքայելյանի նախրնտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ինչից հետո հրավիրվել է էլցանցի տնօրենի մոտ, ով էլ վերջինիս ասել է, թե կամ ինքը պետք է հեռանա, կամ էլ` Մնացականյանը: Արդյունքում վերջինս ազատման դիմում է գրել: Թերթին հայտնի է դարձել քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման ևս մեկ դեպքի մասին. այս անգամ ազատման դիմում են գրել տվել Հրազդանի երաժշտական դպրոցի ուսուցիչ Հովհաննես Գրիգորյանին:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ- վարող Պետրոս Ղազարյանը ներկայացված կլինի նոր ձեւավորվելիք խորհրդարանում, այսինքն` կդառնա պատգամավոր: «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում, ընդ որում` անցողիկ առաջին տասնյակում: Այս հարցը ԲՀԿ-ում քննարկման է ներկայացրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բնականաբար, առարկողներ չեն եղել: Ավելացնենք նաեւ, որ նախընտրական շրջանում Պետրոս Ղազարյանը ժամանակավորապես հրաժեշտ կտա եթերին` օրենքի պահանջը չխախտելու համար, իսկ արդեն մանդատը ստանալուց հետո` նա վերստին կվերադառնա եթեր: Հեռուստալրագրողի աշխատանքը նախեւառաջ ստեղծագործական աշխատանք է, ուստի պատգամավորությունն ու լրագրությունը Պետրոսը կմեկտեղի»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.