29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շռնդալից կերպով շարունակում է նոր հաջողություններ արձանագրել: Միայն թե մնում է պարզել` կոնկրետ որ ոլորտում: «ՉԻ»-ն նշում է, որ ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունը առավել խորհրդանշական է վիրտուալ ու որոշ ազարտային ոլորտներում, ինչը խոսում է նրա մասին, որ ի դեմս Տիգրան Սարգսյանի ՀՀ-ն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ: «Սրա մասին մենք դեռ կխոսենք»,- գրում է թերթն ու հավելում. «Միակ բանը, որ դեռևս հաջողվում է վարչապետ Սարգսյանին, իր կաբինետում «սիրողական» մակարդակի ծրագրերի մշակումն ու իրագործումն է, չնայած որ դա էլ առանձնապես շոշափելի արդյունքներ չի ապահովում: Վերջին գյուտը, որի իրականացման համար կառավարության անձնակազմը մի քանի օր է լծվել է աշխատանքներին, այն է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ ՀՀ նախարարություններից գրանցում են ֆիզիկապես պատրաստված և ֆուտբոլի նկատմամբ սեր ունեցող աշխատակիցների, որպեսզի շաբաթ և կիրակի օրերին կառավարության աշխատակազմն ու տարբեր նախարարությունների ներկայացուցիչները միասին ֆուտբոլ խաղան: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հաղթող թիմին տրվելու է պատվոգիր ու գավաթ, իսկ հանդիպման ավարտին մասնակիցները հավաքվելու են Ֆլորենց ռեստորանում` իրենց հաղթանակը նշելու:
Մեզ մնում է ավելացնել, որ կառավարական մակարդակով կայանալիք ֆուտբոլային այս հանդիպմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հարապետյանին հրավիրելուց առաջ, լավ ծանր ու թեթև կանեք, որովհետև լրջագույն հարց է, թե նրա թիկնապահների ներկայության դեպքում քանիսը կարող են հայտնվել մոտակա հիվանդանոցներից մեկում: Այստեղ են ասել` «Սաղ պարերը պարել եք, մնացել էր սարի սմբուլը»:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ «ՉԻ» աղբյուրների, Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում: Բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության Աժ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել:
Ըստ «ՉԻ»-ին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանզեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Հսւմբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց` ասելով, որ այղ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը` դրա դիմաց ոչինչ չվճարելով:
Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, «ՉԻ»-ն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը` ասելով, «հետո, հետո կխոսամ»:
Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին` իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբայրը` Ռուսաստանի Դաշնությունում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը` Կալուգայի Սամոն, հաջողությամբ ավարտել է իր բանակցություններր ամերիկյան հայտնի «Մաքդոնալդս» ընկերության հետ: Սա նշանակում է, որ «Տաշիր Գրուպը» գնել է այս ցանցի լիցենզիան, և «Մաքդոնալդսը» առաջիկա ամիսների ընթացքում ներկայացված կլինի Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, նախoրեին Արցախում մեծ շուքով իր ծննդյան 58-ամյակն է նշել Ռոբերտ Սեդրակիչը: Ասում են` հիմնական հրավիրյալներից բացի Սեդրակիչի ծննդյան օրը հայտնվել են նաև որոշ անկոչ հյուրեր ԼՂՀ-ից, որոնց այցը զարմացրել է ներկաներից շատերին:
Քոչարյանամերձ շրջապատում լուրեր են պտտվում այն մասին, որ Սեդրակիչի հրավիրյալների ցանկալի ցուցակում եղել են բարձրաստիճան զինվորականներ, նախկին ու ներկա պետական չինովնիկներ, Աժ պատգամավորներ, հյուրեր արտերկրից ու ՌԴ-ից, որոնց կազմում են եղել նաև հայտնի գործարար Գոգան ու «ՏրոյկաԴիալոգի» Ռուբեն Վարդանյանը, որոնք ընդամենը մի քանի ժամով «վայրէջք» են կատարել ուղիղ Արցախ:
Վերը նշվածի առնչությամբ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ «ՉԻ» աղբյուրների, մոտակա օրերին ՀՀ-ում աչքի ընկնող գործարարների գգալի մասը պատրաստվում է լքել ՀՀ սահմանները: Եվ եթե մի կողմից նրանցից որոշներն իրականում բիզնես ծրագրերով կապված են արտերկրի հետ, և այսպես թե այնպես նրանց դրսի գործերը «խեղդում» են, ապա մի մասի համար այս «թռիչքը» ունի իր պատրվակները: Տեղական գործարարները` հատկապես հանքարդյունաբերության ու քարի վերամշակման ոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց գործունեության կենտրոնները ՀՀ մարզերն են, որևէ կերպ չեն ուգում խառնվել ՏԻՄ գործընթացներին:
Չնայած նրան, որ օգոստոսի սկզբից ևեթ իշխանական ապարատից գործարար հատվածի լայն շրջանակներին ասվել է, որ բոլորը ժամանակին ավարտին հասցնեն «կողքի» գործերը ու լծվեն իրենց մշտական «աշխատանքներին»: Ի դեպ, չի բացառվում, որ «գնացողների» թվում լինի նաև վրացական իշխանությունների հետ սերտագին շփումների մեջ գտնվող Վարդան Այվազյանը, որը, չգիտես ինչպես, կարողանում է ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ: Եվ եթե իրենց քրտինքով աշխատող մանր ու միջին գործարարների դեպքում նման որոշում կայացնելը «պրինցիպի» հարց է, ապա Այվազյանի դեպքում երևի կարիք էլ չկա ասելու, որ հաշվարկը «նաղդ» է:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ-ում խոշոր քաշային մակարդակում գտնվող գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, որը, կարելի է ասել, բոլոր ոլորտներում իր անփոխարինելի դերն ու նշանակությունն ունի, քաղաքական գործրնթացներում սկսել է «խաղալ» երկակի ստանդարտներով:
Քաղաքական տարբեր իրավիճակներից մշտապես «չոր» դուրս եկած գործարարը փորձում է կողմնորոշվել, թե ի՞նչ չափաբաժնով և ի՞նչ ձևաչափով է գալիք ընտրություններում օգտագործելու իր «զինանոցը»: «ՉԻ» տեղեկություններով, վերջին շրջանում
զգալով քաղաքական հնարավոր վերադասավորումների հնարավորությունը` նա աստիճանաբար փոխում է իր շրջապատը` հավանաբար հետագայում ևս իրեն ապահովագրելու ու ավելորդ գլխացավանքներից հեռու մնալու համար: Բանն այն է, որ Ֆլեշ Բարսեղը եթե ամիսներ առաջ փորձում էր հնարավորինս հեռու մնալ Ռոբերտ Սեդրակիչի շրջապատից, ինչպես նաև զգուշանում էր Սեդրակիչին «շեֆ» ասելու մշտական սովորությունից, ապա հիմա նա սկսել է ավելի հաճախակի հանդիպումներ ունենալ քոչարյանամերձ շրջապատի հետ` ցույց տալով, որ ինքը կոմպլեմենտար քաղաքականության կողմնակից է: Այնպես որ, չի բացառվում, որ Քոչարյանի ու նրա ձեռքի մեջ մեծացած գործարարների առաջիկա հանդիպմանը ներկա լինի նաև Ֆլեշ Բարսեղը` անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն մասնակցության դրդապատճառները:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ «ՉԻ» աղբյուրների, ՀՀ նախագահի աշխատակագմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանն այս օրերին նախագահի շրջապատին մոտ կանգնած մարդկանց հետ առիթը բաց չի թողնում քննարկելու այն հարցը` արդյոք կլինի վարչապետի փոփոխություն, թե ոչ: Լուրեր կան, որ վերջերս էլ պետական մակարդակով տեղի ունեցած միջոցառումներից մեկի ընթացքում, երբ Կարապետյանը հերթական անգամ փորձել է շոշափել ՀՀ իշխանությունների տրամադրությունը` վարչապետի գործունեության հետ կապված, ներկայիս պաշտոնյաներից մեկը նախկին բարձրագույն պաշտոնյային կատակով հակադարձել է. «Այ Կարեն ջան, մեկ ես վարչապետ կդառնամ, մեկ էլ դու: Բա մեզ հազար տարի պետք ա՞, գլուխներս դինջ ապրում ենք»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով, Գյումրվա արդեն գահընկեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մոտ օրերս պատրաստվում է մեկնել Սոչի: Ասում են, Վարդանիկը այդպես էլ ձեռ չի քաշում հարազատ որդուն` Սպարտակ Ղուկասյանին օրենքով գող «կարգելու» մտադրությունից և այդ իսկ պատճառով որոշել է այս հարցում նույնպես դիմել ՀՀ սահմաններից դուրս գտնվող իր ընկերների օգնությանը: Ստացվում է`Վարդանիկը իր տղային «թագադրելու» լուրջ ցանկություններից դրդված իրեն այս ու այն կողմ է գցում` հույս փայփայելով, որ այսկերպ Ղուկասյանների գերդաստանի պատիվն ու «վեսը» կարող է փրկել: Գյումրիում պտտվող լուրերի համաձայն, Ղուկասյանը հանուն իր տղայի շատ կոնկրետ խնդրանքով դիմել է Սոչիում այս օրերին գտնվող և բավականին լուրջ համբավ ունեցող քրեական հեղինակություններից մեկին, որն, ի դեպ, հանրահայտ օրենքով գող Ասլան Օսոյանի` Դեդ Հասանի թիմից է, ու ասել, որ իր համար որդուն այդ աշխարհում հաստատելն ամեն ինչից վեր գործ է: Ըստ նույն լուրերի, խոսակցություններ կան, որ Վարդանիկը որդու գործերը առաջ տանելու համար դուրս է եկել նաև մեկ այլ հայտնի օրենքով գողի` ազգությամբ վրացի Զախար Կալաշովի` «Շակռո Մալադոյի» շրջապատի վրա` փորձելով հնարավորինս մեծացնել որդու համար «գարանտ» կանգնոդների թիվը: Թե ինչքանով կհաջոդվի Վարդանիկին իրագործել իր վաղեմի երազանքը ու արդյոք բախտը կժպտա նրան տղայի հարցում, առայժմ «ՉԻ»-ին չի կարողացել ստնալ Վարդանիկ Ղուկասյանի մեկնաբանությունը, քանի որ նա անջատել էր իր բջջային հեռախոսը: Բայց այն, որ այս աշխարհում «գործող օրենքի» համաձայն օրենքով գող դառնալու համար ոչ թե բարեխոսում են «պապաներն» ու նրանց շրջապատը, կարծում եմ Վարդանիկը այդ մասին կիմանա, քանի որ իրենց ժամանակներում այդ կոչումը վաստակում էին, ապրում էին այդ կյանքի օրենքներով ու կարգուկանոնով, հետո նոր մտքի ծայրով անցկացնում էին իրենց երաշխավոր կանգնողների մասին: Դե քանի որ հիմա ժամանակները փոխվել են, ու ցավոք սրտի, այսօր շատ հաճախ «պապայի բալեքն» ու քրեական հեղինակությունները քիչ են իրարից տարբերվում, հետևաբար չարժե ոչ մի բանի վրա էլ զարմանալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արթիկում արդեն թեժ զարգացումներ են սկսվել: Թեև քաղաքապետի թեկնածուների պաշտոնական առաջադրումը չի սկսվել, սակայն լուրեր կան այն մասին, որ այստեղ թեկնածուների ու քաղաքական կուսակցությունների ակտիվության պակաս չի զգացվելու: Ու չնայած այն բանին, որ Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի պատգամավոր եղրայր Մխիթար Վարագյանը ջանք ու եոանդ չի խնայում եղբորը նորից քաղաքապետ դարձնելու համար, այդուհանդերձ խոսք է գնում, որ այս անգամ դժվար թե գործող քաղաքապետը վերրնտրվի, քանի որ արթիկցիները այնքան էլ հիացած չեն նրա աշխատանքով :
Թերթը նաև նշում է, որ Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավոր է իրենց ուժերը փորձեն ընկեր դաշնակներն ու ՕԵԿ-ականները, որոնց թիմակիցների թիվը այս քաղաքում ընդհանուր առմամբ քիչ չէ: Իսկ թե այս անգամ ում համար «դաբրո» կիջեցվի վերևներից և թե արդյո՞ք դատախազական շրջանակներն էլ իրենց հերթին կսատարեն Վարագյան եղբայրներին, թե ոչ, առայժմ այս հարցն անորոշ է, քանի որ պատգամավոր Մխիթար Վարագյանը նախորդ ժամանակների համեմատ այս պահին իշխանական որոշ ազդեցիկ դեմքերի հետ տարաձայնություններ ունի:
Թերթը նաև հավելում է, որ ՀՀ-ում հաստատված Վարագյան եղբայրներին իր ֆինանսական լծակներով ու այստեղի ունեցած ռեսուրսներով օգնության է հասնելու վերջիններիս ավագ եղբայրը, որն իրականում լավ կապեր ունի և´ ՀՀ-ում, և´ նրա սահմաններից դուրս:
Չորրորդ ինքնիշխանություն
Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդին` Արտակ Գևորգյանը: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվոդ բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Թերթը տեղեկացել է, որ Արտակը սիրում է «գլամուր» գիշերային ժամանցը, ըստ այդմ ամեն ինչ անում է պարբերաբար երեկոյի հերոս դառնալու համար: «ՉԻ» տեղեկություններով, Արտակ Գևորգյանը ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում: Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ագատել են աշխատանքից:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.