29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ» աղբյուրների փոխսւնցմամբ, Սևան քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները, ինչպես սպասվում էին, անցել են բավականին լարված մթնոլորտում: Նախ ընտրության մասնակիցների թիվը «գոռով-շառով» ապահովել են հիմնականում պետական գերատեսչությունների աշխատակիցները, կամ, ինչպես Սևան քաղաքում են խոսում այս ընտրությունների մասին, Ռուդիկ Ղուկասյանին` Ուդոյին, քադաքապետ է դարձրել տեղի վարչական ռեսուրսը:
Դե իսկ Սևան համայնքում քիչ թե շատ հայտնի թաղային հեղինակություններին, նույնիսկ ՀՀԿ-ի համակիրներին ու քաղաքի ակտիվիստներին, որոնց համար դեռ կարևոր է գաղափարական պայքարը, սեպտեմբերի 23-ին մարզային իշխանություններր ողջ օրվա ընթացքում թույլ չեն տվել քաղաքում որևէ կերպ դրսևորվել ու գոնե ընտրությունների ընթացքին հետևել` ասելով, որ ակտիվ հատվածը ճիշտ կանի այդ օրը ընտրական տեղամասերից իր իզն ու թոզը կորցնի:
Իշխանության կողմից միակ և պարտադրված թեկնածու Ռ. Ղուկասյանի օգտին չաշխատող որոշակի շրջանակների էլ պարզապես «մեսիջ» է ուղարկվել այն մասին, որ ավելորդ ակտիվություն ցուցաբերելու և ընտրությունները նախատեսված սցենարից շեղելու պարագայում վերջիններս կհայտնվեն իշխանությունների մանրազնին ուշադրության կենտրոնում, որն այնքան էլ լավ ավարտ չի ունենա ըմբոստացոդների համար: Թերթը հավելում է, որ մարզային իշխանությունների կողմից այդ օրը Սևանի նախկին քաղաքապետների հարազատներին, այդ թվում նաև Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի` Մողեսի եղբոր դեմ օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները վերջինիս ոտքը Սևանի ընտրատարածքներից հեռու պահելու համար: Կամ` ինչպես Սևանում են որպես անեկդոտ պատմում. «Այս ընտրությունները հորով-մորով արեցին` շատերին տնային կալանքի տակ պահելով»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, երեկ ՀՀ մարզպետաց մարզպետներին ՀՀ-ի տարբեր իշխանավորների կողմից` «Ի» օպերացիան և ՏԻՄ ընտրությանների ազատ, արդար կազմակերպումը» ակցիայի շրջանակներում մարզային ղեկավարներին խստագույնս զգուշացվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավորինս զգոնություն ցուցաբերել և քաղաքակիրթ, ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Կարճ ասած, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «պահած» կառավարության նման «փնթի» ու անկազմակերպ չաշխատել:
Ըստ նույն լուրերի, իշխող բուրգի պատասխանատուները սեփական կադրերին նախապես տեղյակ են պահել իրենց գլխի զւսլիքի մասին` ասելով, որ այս անգամ լուրջ «չեպեներ» արձանագրվելու դեպքում որևէ մեկին` անկախ իր «տանիքից» ու երաշխավորից, ներում-բեկում չի լինելու և ոչ մի տեսակի բացատրություն չի «անցնելու», քանի որ իշխող թևին միայն լուրջ ձայներ են պետք: ՈՒ ամենակարևորը` «մաքուր» հաղթանակ` նորից միջազգային հանրության ուշադրությունը մեր կողմը չսևեռելու համար:
«ՉԻ»-ն նշում է, որ հատուկ սթափության կոչեր և զսպվածություն ցուցաբերելու առումով հստակ հանձնարարականներ են տրվել ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին` Լիսկային, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որի ղեկավարած մարզում ամենախայտառակ ու զարհուրելի պատկերն է տիրում թե´ընտրացուցակներում մինչ օրս արձանագրված խախտումների, ապօրինի գրանցումների, թե´ նախընտրական կամպանիան ոչ ճիշտ ձևով կազմակերպելու առումով, որն անշուշտ իր արձագանքը կգտնի ընտրական մարաթոնի վերջնարդյունքները ամփոփելուց հետո միայն:
Իսկ ընդհանրապես շատ տարօրինակ է, որ արդար ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտրակեղծիքներն ու մասնակցում դրան կամ պաշտպանում են ընտրակեդծիքներով ընտրված մարդկանց: «ՉԻ»-ն կհետևի ընտրական գործընթացների հերթական փորձարարությանը և կներկայացնի համայնքներում ամփոփված ընտրությունների պատկերն ու դրանց արդյունքները: Իսկ թե քանի մարզային ու տեղական իշխանիկ կհայտնվի գործող իշխանության «սև ցուցակում», ապա այդ պատմական պահը ևս սարերի հետևում չէ:
Չորրորդ ինքնիշխանություն
Ողջ քաղաքական դաշտը շարունակում է քննարկել Սերժ Սարգսյանի` կառավարության հետ հանդիպման ժամանակ հնչեցրած ելույթր: Մասնավորապես` խոսակցություններ կան, որ այդ նիստը բավականին ծանր է տարել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ում Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ դիմել է «Դերո» անունով` նրան խիստ հայացքով կոչ-հորղորներ անելով: Եվ սա այն դեպքում, երբ Դերենիկ Դումանյանր դեռ նոր է ստանձնել նախարարի աթոռը, և շատ մեծ ցանկության դեպքում անգամ հասցրած չէր լինի «խոշորագույն հանցագործություններ» իրականացնել: Իսկ Սերժ Սարգսյանը նրան հրապարակային կշտամբելով` ընդամենը կանխորոշել է Դումանյանի ապագան. Դումանյանին այլևս պետական կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող այսքանից հետո լուրջ ընդունել: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը նրան «Դերոյով» դիմելով` վերջակետ է դրել Դերոյի` կայանալու իմաստով նախարար դառնալու բոլոր հնարավորություններին: Թերթը նաև նկատում է, որ այդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը անունով չդիմեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կադրերին: Այսինքն` վարչապետի «թայֆին» չհանդգնեց մեդադրել ինչ-որ բաներում: Փոխարենը Սերժ Սարգսյանը անունով դիմեց և կշտամբեց նրանց, ում ինքն է նախարար դարձրել, այդ թվում` Դերենիկ Դումանյանին, Գագիկ Բեգլարյանին, Սեյրան Օհանյանին: Ի՞նչ է սա նշանակում, և ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հեռու խաղում Տիգրան Սարգսյանի թիմից` դժվար է ասել: Չնայած կարելի է ենթադրել` Սերժ Սարգսյանը առանձնապես լուրջ չի ընդանում Սարգսյանի թիմին, և երկրի տնտեսությունր տապալած «ջահելներից» առանձնապես ակնկալիքներ չունի: Կամ` նա որոշել է նախագահական ընտրություններին գնալ առանց վարչապետի փոփոխության, և ուրեմն` աոանց այդ էլ խիստ խոցելի Տիգրան Սարգսյանին պետք չէ մեկ անգամ ևս հրապարակային փչացնել նրա թիմին վարկաբեկելու ճանապարհով: Սերժ Սարգսյանի` Տիգրան Սարգսյանի մարդկանց չքննադատել քայլը քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծել, որոնք նոր մոտեցումներ ու խմբագրումներ են ենթադրում: Հենց սրանով պայմանավորված է, որ հայաստանյան քաղաքական դաշտը տագնապով սպասում է զարգացումներին` ում, երբ և ինչպես «կքցի» Սերժ Սարգսյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով, վերջերս Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին` «Քլոսին» Աշոտին պատկանող «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանի 50 տոկոս բաժնեմասը գնել է Միքայեյ Մինասյանը: Երեկ թերթը զանգահարել է ընկերության կոմերցիոն տնօրեն Սամվել Արսենյանին և հարց ուղղել, թե ճիշտ են արդյո՞ք այն լուրերը, որ ընկերության որոշակի բաժնեմաս վաճառվել է: Վերջինս ասել է, որ չգիտի:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրերս Գեղարքունիքի մարզի որոշ կարկառուն դեմքեր դիմել են ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, որպեսզի նախկին «օրենսդիրը» Սևանում ունեցած իր կապերն օգտագործի առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Մարզի ՀՀԿ-ական դերակատարները Ալրաղացի Լյովին ասել են, որ իրենք համաձայն են ցանկացած պայմանի ու կոմպրոմիսի, միայն թե Լյովը իր մասով քրեական հեղինակություններին, որոնց մեջ նա նաև մանկության ընկերներ ունի, իր «մեծավարի» խոսքը ասի։ Սակայն Ալրաղացի Լյովը, ըստ նույն տեղեկությունների, թեկուզ հեռակա կարգով հրաժարվել է որևէ կերպ մասնակցություն ունենալ այս կամ այն համայնքում սպասվող ՏԻՄ ընտրական պրոցեսներին՝ ասելով, որ ինքն այլևս չի զբաղվում քաղաքականությամբ։ և որ այսուհետ ինքը չի ուզում իր անցավ գլուխը հենց այնպես ցավի տակ դնել։ Կամ Լյովի խոսքերով ասած. «Չուժոյ պախմելից ինչքան հեռու, էնքան լավ»:
Չորրորդ ինքնիշխանությունը
«ՉԻ» տեղեկություններով, մոտ օրերս ոստիկանության համակարգը կլքի Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը: Հանրահավաքային պայքարի մասնակիցները Մելքոնյանին կնքել են «Բազազ» մականվամբ` հաշվի առնելով նրա` հասարակական կարգի պահպանության ժամանակ ցուցաբերած վարքը: Ռոբերտ Մելքոնյանի 60-ամյակը լրացավ այս տարվա հուլիսի 29-ին, և օրենքով նա այլևս չի կարող մնալ իր պաշտոնում, որովհետև անցնում է թոշակի: Ռոբերտ Մելքոնյանի առաջին քննադատներից մեկն էլ մենք ենք եղել, բազմաթիվ իրավիճակներում չենք ընկալել նրա պահվածքի կոպտությունն ու վերադասին ծառայելու անձնուրացությունը: Բոլորովին վերջերս Մելքոնյանը համալրել է ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի ցանկը, և ֆեյսբուքյան հասարակությունը Մելքոնյանին ճանաչեց բոլորովին այլ կողմից: Տարօրինակ է, բայց փաստ` Մելքոնյանը տառաճանաչ է, գրագետ, կարողանում է հետաքրքիր ստատուսներով ակտիվացնել ֆեյսբուքահայությսւնը, բացի այդ էլ բազմաթիվ քննարկումներում ՀՀ արժանապատիվ քաղաքացու դիրքերից է հանդես գալիս:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ վերին օղակներում տեղ գտած խոսակցությունների համաձայն, շաբաթվա վերջին Աժ պատգամավորների ու օլիգարխիայի մի որոշակի հատվածի հետ Մոսկվայում հանդիպում է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որի ժամանակ քննարկում է ծավալվելու մի շարք ներքին քաղաքական խնդիրների շուրջ: Ըստ նույն լուրերի, ներկաներից մի քանիսը Սեդրակիչին կոնկրետ պատասխաններ են տալու այս րնթացքում թույլ տված քաղաքական «կիքսերի» համար, ինչն, ըստ քոչարյանամերձ շրջապատի, ոմանց մոտ չափն արդեն անցնում է: Կարծիք կա, որ վերջերս Սեդրակիչը այս ֆորմատով հանդիպումներ շատ քիչ է անցկացրել, քանի որ փորձել է մինչև վերջ հասկանալ մանրապճեղ քաղաքական գործիչների խաղն ու նոր ասել իր վերջնական խոսքը:
Ի դեպ, մեկ այլ տեղեկատվության համաձայն էլ, չի բացառվում, որ Սեդրակիչը այդ հանդիպման շրջանակներում առավել ընդգրկուն գրույց ծավալի նաև արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ, ինչն իրականամ առավել լուրջ հարց է, քան մանր-մունր խաղացողների աճպարարությունները: Ստացված տեղեկատվության վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է ստանալ նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի կարծիքը, սակայն վերջինս չի պատասխանել թերթի հեոախոսագանգերին:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ «ՉԻ» աղբյուրների, վերջին շրջանում խիստ ակտիվացած գործարար Բարսեղ Բեգյարյանը` Ֆյեշ Բարսեղը, երեկ մեկնել է Արցախ` շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով: Վերջինս ՀՀ ներքին գործերը ի մի բերելուց ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա «թևերը» փռելուց հետո անցել է Արցախում իր ուզած կադրերին «նշանակելու» գործին, ինչի շուրջ Ֆլեշ Բարսեղը նախնական պայմանավորվածություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ: Նույն լուրերի համաձայն, Ֆլեշ Բարսեղը արցախցի իր կադրերին հատկապես փորձել է հաստատել Արցախի հարկային, բանկային ու կրթական ոլորտներում, որոնց մի գգալի մասը շատ շուտով կանցնեն լուրջ պաշտոնների: Ստացվում է`Ֆլեշը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի գործերն էլ է «կառավարում», և եթե այս տեմպով գնա, շատ շուտով երևի թե Ֆլեշ Բարսեղը փոշմանի ու որոշի նաև ՀՀ նախագահ դառնալ, ինչին անշուշտ «ձեռք կգցեն» ՀՀ վարչապետն ու նրա խամաճիկները, որոնք այս օրերին թավալվում են սույն գույգի առաջ:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ»-ն պարբերաբար անդրադարձել է և դեռ անդրադառնալու է ՀՀ մարզերում առկա ՏԻՄ հետընտրական և գալիք նախընտրական տրամադրություններին, որի պատկերը գնալով ավելի զարհուրելի է դառնում: «Նոր բան ասած չենք լինի, եթե փաստենք, որ այս ընտրական կամպանիայի ժամանակ իր գործելաոճով ու համայնքային թեկնածուների նկատմամբ բանեցրած ոչ ճիշտ քաղաքականությամբ աչքի ընավ հատկապես Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որին փաստորեն ամենավերին օղակներից անգամ «դեղին քարտ» ցույց տալու դեպքում ոչինչ էլ չփոխվեց»,- գրել է թերթը:
Ըստ «ՉԻ» աղբյուրների, ՀՀԿ-ական մարզպետ Սարգիս Սահակյանը նույն ոգով շարունակում է իր նախընտրական մարտավարությունը և թույլ չի տալիս, որ սեպտեմբերի 23-ին Աշտարակում սպասվող քաղաքապետի ընտրություններում դրսևորվեն ոչ յուրային թեկնածուները: Մարզպետ Սահակյանը, բացի ՀՀԿ-ական Արմեն Անտոնյանից, վետո է դրել ԲՀԿ-ական ու անկուսակցական մյուս թեկնածուների վրա, որոնց հանդիպումները քաղաքի դպրոցներում անհասկանալի պատճառներով չեն կայանում, քանի որ շատերի համոզմամբ այդ ամենի հետևում կանգնած է Սարգիս Սահակյանը:
Թերթը հավելում է, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված քադաքապետի թեկնածու Արմեն Անտոնյանը ջերմ շփումների մեջ է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղաներից մեկի հետ, ում հովանու ներքո էլ փաստորեն ուզում է քաղաքապետ «կարգվել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Քաղաքական դաշտում պտտվող լուրերի համաձայն, երեկ ՀՀ թաքնված «ղեկավար» անձանցից մեկը` հայտնի գործարար Բարսեդ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, առանձնազրույց է ունեցել ՀՀ վարչապետի թիմակից պատգամավորների հետ ու ասել, որ ժամանակավորապես դադարեցվում է ՀՀԿ-ԲՀԿ «մենամարտը»: Ըստ որոշ լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատգամավորական հատվածի իր վստահելներին հավաստիացրել է, որ շատ կարճ ժամանակում քաղաքական դաշտի կնճռոտ խնդիրները կհարթվեն, և որ կլինեն այնպիսի կադրային տեղաշարժեր, որ որևէ մեկի մտքով անգամ չի կարող անցնել: Իսկ երբ զրույցի մասնակիցները փորձել են հստակեցնել, թե կլինի՞ արդյոք վարչապետի փոփոխություն թե ոչ, և թե ինչքանով են լուրջ այն խոսակցությունները, որ մոտ ապագայում հնարավոր է փոփոխություններ լինեն նաև Աժ ղեկավար կազմում: Ըստ նույն լուրերի, Ֆլեշ Բարսեղը պատասխանել է, թե.«Վարչապետը կմնա իր տեղում, իսկ մյուսների մասով խորհուրդ կտամ ժամանակից առաջ չընկնել»:
Ստացվում է Էս երկրում բոլորը «ասող» են, իսկ հետաքրքիր է, տվյալ դեպքում կա՞ որևէ մեկը, որ կարող է Ֆլեշ Բարսեղի «թանին թթու» ասել: Դժվար թե: Այլապես դժվար թե երկրի բարձրագույն պաշտոնները «դուրս գրվեն» Ֆլեշ Բարսեղի «դաբրոներից» հետո միայն:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.