29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2014թ. հունվարի 18-ին ոստիկանության կողմից առգրավված 928 կգ հերոինը, պարզվում է, դեռ չի ոչնչացվել: Բայց ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում առգրավվել է ընդամենը 850 կգ հերոին: Թե ուր է կորել 78 կգ հերոինը՝ ոչ ոք չգիտի:
«ՉԻ» — Այն, որ հերոինը առայժմ չի ոչնչացվել՝ հասկանալի է։ Հայաստանի իշխանությունները հո հիմար չեն, որ 200 միլիոն դոլարը բաց աչքերով ոչնչացնեն: Բայց ո՞ւր է կորել 78 կիլոգրամը, որի շուկայական գինը մոտ 15 միլիոն դոլար է: Կարծում ենք Ազգային անվտանգության աշխատակիցները պարտավոր են մանրամասն հաշվետվություն ներկայացնել:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրերս Զվարթնոցում տեղի ունեցած խնջույքի շուրջ բարձրացված աղմուկի արդյունքում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով աշխատանքից ազատվել էր մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը: Մենք նույնիսկ զարմանք հայտնեցինք, թե ինչու աշխատանքից չի ազատվել այդ խնջույքի իրական կազմակերպիչ, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Եվ ահա երեկ Զվարթնոցի մասնաճյուղի տնօրենի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Վարդան Գրիգորյանի որդին՝ Գագիկ Գրիգորյանը:
Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառումը անցկացնելու համար վարձկալող ընկերությունը պայմանագիր էր կնքել Մշակույթի նախարարության հետ, մինչդեռ բարձրացված աղմուկից հետո, ըստ էության, պատժվեց ու պաշտոնից ազատվեց միայն Զվարթնոցի տնօրենը: Որդու նշանակումից հետո «Ազատության» հետ զրույցում թանգարանի նախկին վարիչը երեկ հայտարարել է, որ իրեն ազատելու որոշումը ճիշտ է եղել, բայց թե կոնկրետ ինչու են ազատել, չի կարողացել պատասխանել:
«Կետը չեմ կատարել դրա համար են ազատել, կետեր կային, որ պիտի թույլ չտայինք, թույլ ենք տվել, դրա համար էլ տենց է եղել: Հուշարձանի գովազդը պետք է տաճարից դուրս լիներ»- թերթի փոխանցմամբ ասել է նա։
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են ոչ միայն մեր երկրի գլոբա պրոբլեմներով, այլև Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենևին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ: Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիտական ծառայության մասին: Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաև այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության: Բանն այն է, որ Եվրոպայում գործում է. օրենք, րստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը: Բոլորն էլ լայնորեն օգտվել և օգտվում են այդ կարգից: Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել|» և բացահայտվել է հենց դեսպանը՝ Ավետ Ադոնցը: Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolexs» ժամացույցներ, ինչպևս նաև բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը:
Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան: Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը ետ ստանալը՝ Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքասգերծման անցկացնում է Հայաստան, նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածբր: Նման խոշոր գնումների ղեպբում21 տոկոսր պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենևին մտադիր չեն իրենց բյուջեի գամարներր քամուն տալ: «ՉԻ» տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետևողական լինեն և պահանջեն իրենց հարցապնդման պատասխաններ, հնարավոր է, որ Իսպանիան չհաստատի Ավետ Ադոնցի «ագրեմանը»՝ խուսափելով մաքսանենգության մեջ կասկածվող դեսպանի հետ առնչվելուց:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, աշխատանքից ազատել է իր օգնականին և աշխատանքի է ընդունել սեփական դստերը: Թե ինչն է հրապուրել ԱԺ պատգամավորին՝ օգնականի աշխատավարձը, թե՞ Ազգային ժողովում իր դստեր հայտնվելու հանգամանքը, դժվար է ասել:
Բայց Ազգային ժողովում խոսում են, որ նրա նախկին օգնականը եղել է պատրաստված ու փորձառու մասնագետ, սակայն դա չի խանգարել, որպեսզի Հովիկ Աբրահամյանի զարմուհին ազատվի նրանից: Չնայած ՀՀԿ-ական տիկինը բավական պասիվ է օրենսդրական գործունեության մեջ, բայց Ազգային ժողով է ներկայանում շքեղ հագնված և տոնականորեն հարդարված մազերով:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունիսի 19-ից ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն իր անդամների համար կազմակերպել է ռուսաց լեզվի խորացված դասընթացներ: Հատուկ նշվում է, որ պարապմունքների ժամանակ շեշտը դրվելու է խոսակցական ռուսերենի զարգացման վրա:
«ՉԻ» — Կենտրոնից իջեցված որոշումներն անշեղորեն կենսագործելն, իհարկե, սուրբ գործ է. ՀՀԿ կոմսոմոլը պարտավո՛ր է տիրապետել Եվրասիական պետության աշխատանքային լեզվին: Զարմանալի է միայն, որ ՀՀԿ երիտթևը նման մի դասընթաց էլ տաքսու վարորդների համար չի կազմակերպել: Չէ՞ որ վաղը-մյուս օրը Մոսկվայից կարող է նոր «ռևիզոր» գալ ու տաքսի նստել:
«Ռուս գործընկերների» հետ շփումների ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչները, որպես կանոն, չեն խոսում, միայն գլուխները կախ ուշադիր լսում են: Այնպես որ երիտհանրապետականներին ոչ թե խոսակցական, այլ լսակցական ռուսերենն է պետք: Որպեսզի լսածը հասկանան ու իմանան, թե երբ է պետք գլխով անել, երբ՝ ծափ տալ:
Չորրորդ ինքնիշխանություն
Մինչ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը զբաղված է լրագրողներին «դրեսս-կոդի» ենթարկելու գաղափարի իրագործմամբ, նրա ենթակայության տակ գտնվող աշխատակիցները դժգոհում են Թովմասյանի նորանշանակ խորհրդական Հայկ Սարգսյանից:
Աշխատակիցներից մի քանիսը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեցին, որ 25-ամյա երիտասարդն իր մոտ է կանչել բոլոր վարչությունների պետերին, ներկայանալով որպես նրանց անմիջական ղեկավար՝ «շեֆ», հրահանգներ տվել նրանց: Բազմամյա փորձ ունեցող աշխատակիցները վիրավորված են նաև խորհրդականի ցինիկ, մեծամիտ պահվածքից, ով շատ կարճ ժամանակահատվածում իր կանոններն է դրել: Վարչության պետերը նույնիսկ մտադրություն ունեն Սարգսյանի պահվածքի մասին հայտնել Թովմասյանին, որն առանձնապես չի խառնվում աշխատակազմի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը նախկինում եղել է Հրայր Թովմասյանի օգնականը, երբ վերջինս ղեկավարում էր արդարադատության նախարարությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տեղեկություններով՝ հունիսի 11-ին բուժօգնություն ստանալու համար դեմքի, կրծքավանդակի, ոտքերի ու ձեռքերի այրվածքներով «Ճառագայթաբանության և այրվածքաբանության» կենտրոն է տեղափոխվել 45-ամյա Երևանի մի բնակիչ: Տղամարդու ընտանիքի անդամները հիվանդանոցում ներկայացրել էին, թե տանը բենզինի շիշը ծխախոտից բռնկվել է, որի հետևանքով տղամարդը այրվածքներ է ստացել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, բնակարանում գազօջախի մոտ իր անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու ժամանակ բենզինի տարան բռնկվել է, որի հետևանքով 45-ամյա տղամարդը ստացել է նշված վնասվածքները:
Չորրորդ ինքնիշխանություն
Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե Հայաստանի էներգետիկ համակարգում վիճակն օրհասական է, և «կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների»:
«ՉԻ» — Կյանքն, իսկապես, հետաքրքիր բան է: 15 տարի շարունակ ով ինչից խոսում էր այս իշխանությունները «մութ ու ցուրտ տարիներն» էին հիշեցնում: Ընդ որում այն ժամանակ պատերազմ էր, ատոմակայանը չէր աշխատում, գազամուղն էլ օրումեջ պայթեցվում էր:
Եվ այնուամենայնիվ արդեն 1995-ին հովհարային անջատումներր վերացան: Ո՞ւմ մտքով կանցներ, որ 20 տարի անց, ունենալով երկու գազամուղ և աշխատող ատոմակայան, նորից կանգնելու ենք հովհարային անջատումների վտանգի առաջ:
Զարմանալին գիտեք որն է, երբ սկսեցին «լափված մազութի» գործը քրքրել, պարզվեց, որ ինչ-որ մութ պատմություն իսկապես եղել է, ու հիմնական «գործող անձն» էլ Երվանդ Զախարյանն է եղել:
Ու հիմա՝ խնդրեմ. Երվանդ Զախարյանը նշանակվեց Էներգետիկայի նախարար, և մի ամիս չանցած՝ հովհարային անջատումների մասին են խոսում: Մնում է Արշակ Սադոյանին էլ պատգամավոր դարձնեն, ու վերջ:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունիսի 6-ի գիշերը Երևանի քաղաքապետի խորհրդական, Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախկին թաղապետ Արայիկ Քոթանջյանի որդին՝ Սամվել Քոթանջյանը, Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Ըստ ոստիկանության հաղորդագրության, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հարուցվել էր քրեական գործ, Սամվել Քոթանջյանին կալանավորել էին:
Հունիսի 12-ին՝ (ժամը 12:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 1983 թ. ծնված Հայկ Կյուրեղյանը, ըստ ոստիկանության հաղորդագրության, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Դրանից հետո Հայկ Կյուրեղյանր իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից, կրկնում ենք՝ օդամղիչ ատրճանակից, կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ, որոնցից հինգը վնասվածքներ էին ստացել, նշվել էր ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
Այսքանով այս երկու միջադեպերի միջև որոշակի նմանությունն ավարտվում է: Հայաստանյան իրականության մեջ դրանք բոլորովին այլ ընթացք պիտի ստանային:
Բնականաբար, Սամվել Քոթանջյանին երաշխավորությամբ ազատ են արձակել: Ազգային ժողովի պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանն ու Գագիկ Մելիքյանը երաշխավորագիր են ներկայացրել, որից քաղաքապետի խորհրդականի որդին մինչև նախաքննության փուլի ավարտը ազատ է արձակվել: Ստորագրությամբ ազատ են արձակվել նաև միջադեպի մյուս մասնակիցները:
Իսկ ահա Տիգրան Կյուրեղյանի բախտը չբերեց: Նա որևէ պաշտոնյայի բարեկամ չէ, խորհրդարանում «ախպերությունից» զրկված է, հետևաբար, երեկ նույն ոստիկանությունը հաղորդել է, որ Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է՝ հունիսի 12-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում տեղի ունեցած միջադեպի համար:
Մենք չենք ասում, որ Կյուրեղյանը անմեղ է կամ նրան անհապաղ պետք է ազատ արձակել, մենք պարզապես արձանագրում ենք, թե օրենքը ինչպես է գործում Հայաստանում:
Չորրորդ ինքնիշխանություն
Արդեն մի քանի ամիս է, ինչ Մաշտոցի պողոտայի նոր կանգառներում օր ու գիշեր ռադիո կամ երաժշտություն է հեռարձակվում: Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություն հայտնեցին այդ կանգառներում տիրող աղմուկի առթիվ «Կամ անկապ երաժշտություն է միացրած, կամ իրենց ուզած ռադիոն է միացրած, ինչ-որ լուրեր են, բայց մարդ լսում է ու ոչինչ էլ չի հասկանում: ՈՒ պետք էլ չի: Ես նույնիսկ տանը այդ ռադիոները չեմ լսում, որովհետև գիտեմ, որ ինչ ասում են սուտ են ասում, բայց մի հատ էլ ստիպված եմ կանգառում կանգնած ժամանակ այս աղմուկին դիմանալ»,-ասաց դժգոհող կանանցից մեկը:
Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ ինչպես շատ բաներ Հայաստանում, այս դեպքում նույնպես գաղափարը լավն է, սակայն կատարումն է շատ վատը: «Երևի գնացել են եվրոպաներում ման են եկել ու որոշել են մեզ մոտ անել այսպիսի մի բան, բայց սրանք չեն հասկանում, որ սա արտաքին բան է, սա մարդկանց հարմարություն չի բերում: Եթե ուզում են, որ մարդիկ հաճույքով երթևեկեն կամ տրանսպորտ սպասեն, թող տրանսպորտի խնդիրները լուծեն, ոչ թե նույնը թողնեն ու մարդկանց ստիպեն փտած տրանսպորտում կռացած, բայց գեղեցիկ երաժշտության տակ երթևեկեն»:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.