Թերթի տեղեկություններով՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մտահոգված են ոչ միայն մեր երկրի գլոբա պրոբլեմներով, այլև Բելգիայի Թագավորությունից ստացված գրությանը հարմար պատասխան գտնելու հարցով: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բանը կարող է հասնել նրան, որ Բելգիայի ներկայիս դեսպան Ավետ Ադոնցը, որին պատրաստվում են գործուղել Իսպանիա, ամենևին էլ չնշանակվի Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, քանի որ առայժմ թաքուն պահված այս սկանդալային պատմությունը կապված է անձամբ նրա հետ: Գաղտնիք չէ, թե ինչու են շատ պաշտոնյաներ երազում դիվանագիտական ծառայության մասին: Մեր երկրի պետբյուջեի հաշվին գնում, տարիներով բարեկեցիկ ապրում են, բացի դա՝ օգտվում են նաև այն երկրի բյուջեից, որտեղ անցնում են դիվանագիտական ծառայության: Բանն այն է, որ Եվրոպայում գործում է. օրենք, րստ որի՝ դիվանագետները 300 եվրոն գերազանցող գնում կատարելիս հենց խանութում ետ են ստանում վճարված գումարի 21 տոկոսը: Բոլորն էլ լայնորեն օգտվել և օգտվում են այդ կարգից: Սակայն դիվանագիտական ամբողջ կորպուսից «համը հանել|» և բացահայտվել է հենց դեսպանը՝ Ավետ Ադոնցը: Լուրեր կան, որ նա իր տիկնոջ հետ միասին այդ եղանակով այնքան «Rolexs» ժամացույցներ, ինչպևս նաև բարձր կարատանոց ադամանդյա քարեր է բերել Հայաստան, որ գրավել է բելգիական հատուկ ծառայությունների ուշադրությունը:
Դեսպանի մերձավոր շրջապատից ճշտված տեղեկության համաձայն՝ Բելգիայի հատուկ ծառայություններից հարցում են ուղարկել Հայաստանի ԱԳՆ և ԱԱԾ՝ խնդրելով պարզել, թե ինչպես է հնարավոր պետական աշխատավարձով տարեկան մի քանի տասնյակ «Rolexs»-ներ և 30-50 հազար եվրոյանոց ադամանդյա քարեր գնել և անարգել տանել Հայաստան: Ինքնին հասկանալի է, որ բելգիական հատուկ ծառայություններին բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ բացի 21 տոկոսը ետ ստանալը՝ Ադոնցը իր գնումները անարգել, առանց մաքասգերծման անցկացնում է Հայաստան, նրանց հետաքրքրում է իրենց երկրի բյուջեն, որի հաշվին ճարպիկ դիվանագետը բազմապատկում է իր ունեցվածբր: Նման խոշոր գնումների ղեպբում21 տոկոսր պատկառելի թիվ է կազմում, իսկ բելգիացիներն ամենևին մտադիր չեն իրենց բյուջեի գամարներր քամուն տալ: «ՉԻ» տեղեկություններով՝ եթե բելգիացիները հետևողական լինեն և պահանջեն իրենց հարցապնդման պատասխաններ, հնարավոր է, որ Իսպանիան չհաստատի Ավետ Ադոնցի «ագրեմանը»՝ խուսափելով մաքսանենգության մեջ կասկածվող դեսպանի հետ առնչվելուց:
Չորրորդ ինքնիշխանություն
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
- 14:10Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է
- 13:10Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
- 12:10Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
- 11:10Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդների կալանքը
- 11:10Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահմանային անցակետը կփակվի. Բորտնիկով
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.