29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետև հավաստի տվյալներ է ստացել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ և կասեցնել ավտոերթը:
Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպնսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոնրթի մասնակիցներին: Եվ պատկերացրեք՝ ձևը գտել են. իրենք են ծեծել: Եվ դրանով իսկ կանխել են «հասարակական կարգի խանգարումը», որովհետև եթե մի խումբ քաղաքացիներ ծեծում են մեկ այլ խումբ քաղաքացիների՝ դա հասարակական կարգի խանգարում է, իսկ երբ ոստիկաններն են ծեծում՝ դա արդեն «ռեյդային ստուգում» է, այսինքն՝ պլանային միջոցառում: Ճիշտ է, ծեծվածների համար առանձնապես տարբերություն չկա, բայց իրավական տեսանկյունից տարբերությունը մեծ է:
Մնում է, որ ԼՂՀ ազգաբնակչությունն իր խորին երախտագիտությունը հայտնի հարազատ ոստիկանությանը՝ այդ ծանր և տքնաջան աշխատանքն իր փոխարեն անելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթը զրուցել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Նելսոն Մինասյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցից մի հատված
–Օրերս տեղի ունեցած ջարդն արցախցիները հիմնավորում են նրանով, որ ԼՂՀ ժողովուրդն իբր դեմ էր նման միջոցառման անցկացմանը: Այդպե՞ս է:
–Վաբշետո հա: Մեզ մոտ՝ Ղարաբաղում, ընդունված չեն նման ակցիաները: Մենք հոգնել ենք նման բաներից: Այդ ակցիա կազմակերպողներին նախապես զգուշացված է եղել, որ չգան։ Բայց նրանք չլսեցին ոչ մեկին, որոշեցին գալ ակցիա կազմակերպել, որ երեխեքը իբր Ղարաբաղում չծառայեն, որ իշխանափոխություն անեն, մի խոսքով՝ հիմար-հիմար բաներ: Նման ակցիա անել պետք չէր: Մենք ապրիլի 24-ին ընդառաջ հրավիրել ենք ամբողջ աշխարհին, իսկ իրենք եկել ակցիա են անում: Ժոդովրդի մեջ ցեց են գցելու ու ի՞նչ:
Ակցիա անելը մեզ մոտ ընդունված չէ: Խորհուրդ կտամ, որ Հայաստանն էլ նման ակցիաներից հեռու մնա, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Դրա վերջը Ուկրաինան է, Արաբական երկրները: Ի՞նչ են անում, ինչի՞ են անում: Մենք տենց բաների ժամանակը չունենք: Եթե երկրի վարչապետը, նախագահը, Ազգային ժոդովը չի՝ ուրիշ ով կարող է ակցիա անել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության համաձայն, 2014թ. ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով փոխանցվել է 1 մլրդ 728.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 869.7-ի փոխարեն: Հատկանշականն այն է, որ նվազել են ՌԴ-ից կատարվող փոխանցումները. 2014թ. ընթացքում ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 1.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.6 մլրդի փոխարեն: Իսկ ահա ԱՄՆ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների քանակն աճել է՝ 82.3 մլն դոլարից դառնալով 103.6 մլն:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունները մտադիր են գարնանը Հայաստանում համաներում հայտարարել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, իշխանական կուլիսներում ներկայումս քննարկվում է, թե ՀՀ քրեական օրնենսգրքի որ հոդվածներով դատապարտված անձանց վրա է տարածվելու համաներումը:
Նշենք, որ սովորաբար համաներման մասին նախապես չեն հայտարարում, այլ այդ մասին իմացվում է միայն այն բանից հետո, երբ նախագահականը նախագիծն ուղարկում է խորհրդարան, ընդ որում՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս նախագիծը քննարկվում է փակ ռեժիմով, եւ միայն դրական եզրակացություն ստանալուց հետո այն ներկայացվում է Աժ լիագումար նիստին:
Չորրորդ ինքնիշխանություն
Որոշ տեղեկությունների համաձայն, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չի վճարում իր հիմնարկների աշխատողներին ու դրա փոխարեն լուրեր է տարածում, թե փետրվարին դառնալու է վարչապետ ու աշխատավարձի գումարները «փոխհատուցելու է պաշտոններով»:
Զավեշտն այն է, որ այդ հիմնարկների (կոնյակի գործարան, «Հարթակ» թերթ և այլն) աշխատողներից ոմանք լրջորեն հավատում են այդ հեռանկարին և հիմա անհամբեր սպասում են, թե երբ է Արթուր Բաղդասարյանը վարչապետ դառնալու և իրենց պաշտոններ տալու:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանին՝ բլոգոսֆերայում հայտնի «Նավակ ճոճողին» ծեծի ենթարկելու դեպքին՝ պնդելով, որ ըստ իր տեղեկությունների բռնությունը տեղի է ունեցել ՀՅԴ ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով.
«Դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն Գաբրիելյանը Ֆեյսբուքի էջում կոշտ արտահայտություններ էր արել Վահան Հովհաննիսյանի հասցեին։ Այս գրառումը հարուցել է դաշնակցականների վրդովմունքը: ՀՅԴ-ում մեր աղբյուրը պատմում է, որ դրանից հետո Դաշնակցության գրասենյակում տեղի ունեցած ժողովի ժամանւսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը անդրադարձել է Վիլեն Գաբրիելյանի գրառմանը և ասել, թե այդ ով է «Նավակ Ճոճողը», էդ լակոտին մինչև Վահանի քառասունքը պետք է սատկացնել: Որից հետո կարգադրել է մի քանի երիտասարդ դաշնակցականների «շանսատակ անել» Վիլեն Գաբրիելյանին:
Ընդ որում, ծեծի վայրը Կողբացի-Ամիրյան խաչմերուկի դալանը, նույնպես պատահական չի ընտրվել: Դեռևս 2013 թվականի մայիսի 22-ին խորհրդարանում, այն ժամանակ դեռ Աժ՝ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ խոսքը ուղղելով նախարարներ Հրայր Թովմասյանին և Արմեն Աշոտյանին, հայտնի արտահայտություն էր արել «Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք»: Վիլեն Գաբրիելյանին դալանում ծեծելով, դրանով յուրատեսակ, խորհրդանշական հարգանքի տուրք են մատացել Վահան Հովհաննիսյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ Սյունիք մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանը իր նախօրդ օրվա հոդվածին։ Նույն թեմային իր այսօրվա համարում անդրադարձել է նաև «Հայկական ժամանակը»՝ տպագրելով հոդված Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի արդեն նակին վարիչի հետ հարցազրույցը «Ադիբուդի վաճառողը՝ Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժիշկ» վերտառությամբ, որը կարող եք կարդալ այստեղ.
«Պատասխանում ենք «Չորրորդ իշխանություն» օրաթերթի Գորիսի բժշկական կենտրոնի կադրային փոփոխությունների մասին հոդվածին.
Մարինե Բաղդագուլյանը ոչ թե Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալն է, այլ վիրաբուժական բաժանմունքի ավագ բուժքույր, և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ առնչություն չունի նրա աշխատանքային գործունեության հետ: Նրան աշխատանքից ազատել է վիրաբուժական բաժանմունքի վարիչը, գրավոր զեկուցագրի հիման վրա, ոչ պատշաճ աշխատելու համար: Աշխատանքից ազատման հրամանը տվել է Գորիսի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Նորա Իվանյանը:
2014թ. դեկտեմրերի 30-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սյունիքում մեծ հեղինակություն վայելող Գորիսի ԲԿ-ի նախկին գլխավոր բժիշկ Սլավիկ Ամիրյանրը, որն ունի երկարատև բուժման կարիք: Բժիշկ Սլավիկ Ամիրյանին մարզպետ Ս. Խաչատրյանին արժանացրել է շնորհակալագրի և ձեր այն պնդումը, իբր իր դիմումի մեջ Սլավիկ Ամիրյանը նշել է, թե չի ուզում աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հերյուրանք է:
Եվ վերջապես գլխավոր բժշկի պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան, ինչպես դուք եք նշում, այլ բժիշկ Նորա Իվանյանը։ Գորիսի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կհայտարարվի մրցույթ՝ գործող կարգի համաձայն, և Սյունիքի մարզպետը նրա հետ կկնքի աշխատանքային պայմանագիր»:
Չորրորդ ինքնիշխանություն
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Մարզպետը դիմելով Մարինե Բաղդագուլյանին ասել է. «Գնա Տիգոյի համար ձայն հավաքի, պետք կգա»: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս երբևէ Գորիսի քաղաքապետի թեկնածու Տիգրան Կարապետյանի համար չի աշխատել և նրա օգտին ձայներ չի հավաքել: Թե ի՞նչն է եղել մարզպետի հաշվեհարդարի պատճառը՝ գորիսեցիները դժվարանում են կռահել: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:
Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվելուց հետո ստիպել էր նրան աշխատանքից հեռանալ: Գորիսեցիները նույնիսկ բաց նամակ էին գրել Սերժ Սարգսյանին, որ թույլ չտա, որ հազարավոր կյանքեր փրկած բժիշկը արտագաղթի ճամփան բռնի: Ըստ Գորիսում տարածված լուրերի, Սլավիկ Ամիրյանը դիմումում նշել է, որ չի ուզում աշխատել Ս. Խաչատրյանի հետ: Գլխավոր բժիշկ է նշանակվել Լիսկայի հորեղբոր տղան՝ Ալեքսանդր Խաչատրյանը, ով կապ չունի բժշկության հետ: Նրա հոբբին առևտուրն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Մի քանի օր շարունակ Հայաստանի բնակչությունն ուշադիր հետևում էր՝ տեսնես օտարերկրյա լրատվամիջոցներն ինչ էին խոսում Գյումրիի դեպքի մասին: Ուշադրության կենտրոնում էին հատկապես ռուսական լրատվամիջոցները.
Մոտավորապես այսպիսին էր վիճակը նաև 1988-ին՝ ղարաբաղյան շարժման առաջին ամիսներին, երբ բոլորը, շունչները պահած, սպասում էին, թե «կենտրոնական» հեռուստաալիքներն ինչ կասեն մեր միլիոնանոց միտինգների մասին: Ասում էին «մի խումբ ծայրահեղականներ»՝ հաջորդ օրը հարյուր հազարավոր մարդիկ վրդովված դուրս էին գալիս փողոց «մենք ծայրահեղականներ չենք» կարգախոսներով (անպայման ռուսերեն, որ «կենտրոնում» հասկանան), հաղորդում էր ցուցադրվում Ղարաբաղի մասին՝ հաջորդ օրը բողոքի նոր ալիք էր բարձրանում այս կամ այն բառի կամ կադրի դեմ և այլն: Բայց այն ժամանակ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմում էր, Կրեմլում «մեր» իշխանություններն էին, «Պրավդան» նաև «մեր» պաշտոնաթերթն էր, և այդպես շարունակ: Իսկ հիմա Հայաստանն արդեն 23 տարի է՝ անկախ պետություն է: Բայց մենք, պարզվում է, էլի շունչներս պահած՝ հետևում ենք, թե ինչ են ասում «կենտրոնից»: Եվ ցանկացած ոչ կոռեկտ ձևակերպում կամ անհարգալից արտահայտություն ափերից հանում է մեզ: Տեսեք՝ փոխոստիկանապետ Երանոսյան Լյովան հայտարարեց, թե Գյումրիի ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել: Պատկերացրեք՝ նման բան ասեր ռուսաստանյան որևէ հեռուստամեկնաբան. Հայաստանում բողոքի ալիք կպայթեր: Բայց ասողը Երանոսյան Լյովան է եղել՝ բանի տեղ չդրեցինք, անցավ-գնաց: Մենք, փաստորեն, դեռ չենք հասկացել, որ պրոբլեմը մեր ներսում է, և եթե ինքներս մեզ հարգենք՝ դրսում մեզ կհարգեն, ինքներս մեզ չհարգենք՝ ոչ մեկը մեզ չի հարգի:
Իսկ Հայաստանի իշխանությունները կարծես թե սեփական երկրի նկատմամբ ոչ թե հարգանք են ակնկալում, այլ խղճահարություն: Մինչդեռ դրանք խիստ տարբեր բաներ են:
Չորրորդ ինքնիշխանություն
Հունվարի 26-30-ը մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ է մեկնելու ողջ կազմով, այդ թվում՝ պատվիրակության փոխարինող անդամները: Միայն թե, նկատենք, որ ԵԽԽՎ օրակարգում Հայաստանին վերաբերող հարց չկա, փոխարենը եվրոպացիները պատրաստվում են լայն քննարկման առարկա դարձնել իսլամիստ ծայրահեղականների կողմից Փարիզում իրականացված ահաբեկչությունները։ Բացի այդ, ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.