23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս աշխատանքից ազատվեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի յուրային կադրերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի փոխմարզպետի իր կարգավիճակին հրաժեշտ տվեց բնապահպանության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը: Մարզպետ Արամ Հարությունյանը Կարեն Պապոյանին անձամբ էր Կոտայք բերել բնապահպանության նախարարությունից, որտեղ նախկինում աշխատել են միասին, երբ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախարար էր:
Մարզպետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ շինարարության տենդերները, բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է կատարվեն պետական բյուջեով, իրականացվում էին փոխմարզպետ Պապոյանի միջոցով՝ մարզպետ Արամ Հարությունյանի իմացությամբ։ Մարզի գյուղապետերից ոմանք չժխտեցին, որ գերեզմաններում հողի տրամադրումը անպայման պետք է իրականացվեր Կարեն Պապոյանի միջոցով։
Այս ամենն աննկատ չէր մնացել իրավապահների կողմից: Համակարգի ներկայացուցիչներր չէին խորշել այս ամենի մասին տեղյակ պահել վերևներում: Արդյունքում՝ փոխմարզպետն ու նրա գործունեությունը հայտնվել էին բոլորի ուշադրության կենտրոնում: «ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ կառավարության վերնախավից վերջինիս զգուշացրել են՝ դիմում գրել և հեռանալ՝ առանց ավելորդ աղմուկ բարձրացնելու: Հիմա կարող ենք արձանագրել, որ Պապոյանը այն փոքրաթիվ պաշտոնյաներից է, որոնք Արամ Հարությունյանի հետ «համագործակցության» արդյունքում հասցրել են գլուխները պրծացնել պաշտոնանկությամբ, ոչ թե քրեական հետապնդումով:
Չորրորդ ինքնիշխանություն
Ներքաղաքական իրավիճակի մասին Սերժ Սարգսյանի ելույթը երեկ քննարկման առարկա էր դարձել նաև ՀՅԴ-ում:
Նիստից հետո բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պատերազմին, նախ ասել էր, թե «առճակատումը պատերազմ չէ», այնուհետև՝ որպես իրավիճակից դուրս զալու ելք նշել է սահմանադրական փոփոխությունների անցկացման ահնարժեշտությունը։
«Համոզված ենք, որ հենց սահմանադրական փոփոխություններն են ապահովելու մեր ազգային-պետական խնդիրների լուծումը, նպատակների իրագործումը, ազգային համերաշխության ու միասնականության ձևավորումը»,-ասել է նա:
Սա, թերևս, այն դեպքն է, երբ մարդ չգիտի անհեթեթությունների այս շարանը լսելուց հետո ծիծաղի, թե լաց լինի:
Չորրորդ ինքնիշխանություն
Քրեական հեղինակություն Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի որդին վրաերթի էր ենթարկել ոստիկանության աշխատակցի, որի հետևանքով վերջինս մահացել էր: Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ ոստիկանության Հասարակայնության և լրատվության վարչությունից: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հետ ցրույցում նշեց. «Մեզ մոտ չի երևում, թե Թևոսիկի ինչն է վրաերթ կատարողը, կարող եմ ասել, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 1-ին:
Վրաերթը կատարել է 1988 թվականին ծնված. Նոր Արեշ 40 հասցեի բնակիչ Օնիկ Գյումուշյանը: «Opel astra G» մեքենայով Խորենացի փողոցի 162 հասցեի դիմաց նա վրաերթի է ենթարկել համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի տեսուչ, ավագ լեյտենանտ Սարգիս Մուրադյանին, որը, հիվանդանոցում այդպես էլ գիտակցության չցալով՝ նույն օրը մահացել է: -Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: Ըստ որոշ աղբյուրների՝ Գյումուշյանը համարվում է Թևոսիկի ընտանիքի մերձավորներից, որը նաև Թևոսիկի որդու մանկության ընկերն է:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման ու դաժան ծեծի գործով քննչական մարմիններում հետաքրքիր վարկածներ են շրջնաովում: Ըստ որոշ վարկածների՝ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մեջ դերակատարում ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Թերթը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Աբրահամ Մանուկյանից:
Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մարդիկ երբ սկսում են անգործ մնալ, ինչ անհեթեթություններ ասես չեն հորինում, իսկ ես նմանատիպ անհեթեթություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Կրկնում եմ՝ անհեթեթ խոսակցություններ են, չեմ ուզում որևէ, նշանակություն տալ այդ անհեթեթություններին»:
Չորրորդ իքնիշխանություն
Երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով
ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: «ՉԻ» տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար: 2012 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ արձակել դատարանից:
Չնայած, Նահապետ Գևորգյանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Ինչպես գրում էին լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012 թվականի ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը: Իսկ, ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ:
Չորրորդ ինքնիշխանություն
Պատգամավորների գերակշիռ մասը սեփական բիզնեսը պաշտպանելու ու ծաղկեցնելու միտումով է հայտնվել Ազգային ժողովում՝ ոչ մեկի համար նորություն չէ: Արտասովորն այն է, որ կին պատգամավորները իրենց ճարպկությամբ սկսել են առաջ անցնել տղամարդկանցից: ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը, օրինակ, որը դպրոցի տնօրենի աթոռը հաջողեցրել էր փոխարինել պատգամավորի հարմարավետ թիկնաթոռով, զբաղված է տարաբնույթ «բիզնես-պրոյեկտներով»: Թերթի տեղեկություններով՝ նա իր անձնական ՀԿ-ի համար կարողանում է. ոչ միայն գումարներ հայթայթել, այլև աշխատանքի տեղավորել իր ազգուտակին: Ըստ նույն աղբյուրների՝ Ռուզան Մուրադյանը վերջերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի տնօրեն է կարգել իր աղջկան:
Չորրորդ ինքնիշխանություն
Առաջիկայում ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվելու Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի դեկավար Գագիկ Միրիջանյանը: Նրան ցանկանում են նշանակել Աժ պատգամավոր Արա Բաբլոյանի որդու՝ Արման Բաբլոյանի փոխարեն, որն այս տարվա հունվարին հրաժարական էր ներկայացրել։
Ի դեպ, Գագիկ Միրիջանյանը ևս համարվում է «պապայի տղա». երիտասարդի առաջխաղացման հարցում մեծ դեր է ունեցել հայրը՝ վիրաբույժ Մուշեղ Միրիջանյանը: Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, թեև նշանակումը դեռ տեղի չի ունեցել, այս լուրն արդեն իսկ լուրջ դժգոհություն է առաջացրել նախարարության աշխատակիցների մեջ. բժշկական շրջանակներում երիտասարդի նկատմամբ այնքան էլ լավ չեն տրամադրված:
Չորրորդ ինքնիշխանություն
«Չորրորդ Իշխանություն» թերթը հրապարակել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև
Վերջին շրջանում տեղի ունեցած բուռն իրադարձությունների` Գյումրու ողբերգության, Բերձորի բարբարոսության և փոքր ձեռնարկատիրության ներկայացուցիչների տպավորիչ ընդվզման պատճառով «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը», կարելի է ասել, լիակատար անուշադրության մատնվեց, մինչ այլ հանգամանքներում այն, անտարակույս, հասարակական լայն արձագանքի կարժանանար: Լրացնելու համար այդ բացը, կցանկանայի որոշ դիտողություններ ու մտահոգություններ արտահայտել հռչակագրի բովանդակության վերաբերյալ` ոչ ամենևին որևէ մեկին մեղադրելու կամ խնդիրը ներքաղաքական շահարկումների առարկա դարձնելու մտադրությամբ, այլ բացառապես այդ կարևոր փաստաթղթի բնագիրը բարելավելու նպատակով:
1. Հռչակագրի առաջին իսկ պարբերության մեջ արձանագրվում է, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, համախորհուրդ սփյուռքում գործող տարածաշրջանային հանձնաժողովների հետ», արտահայտում է «հայ ժողովրդի միասնական կամքը» (նույն միտքը կրկնվում է նաև հռչակագրի 6-րդ կետում): Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել: Դժբախտաբար թե բարեբախտաբար, որևէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել: Հայաստանի և Ղարաբաղի նախագահներն իրավունք ունեն խոսել միայն իրենց երկրների կառավարությունների, եկեղեցու առաջնորդները` սեփական իրավազորության ենթակա համայնքների, իսկ քաղաքական և հասարակական կազմակերպությունները՝ իրենց համագումարների անունից: Ողջ հայ ժողովրդի` իրավական ուժ ունեցող միասնական կամքը կամ կարծիքը կարող է արտահայտել միայն համահայկական հանրաքվեն, որի կազմակերպումը, հասկանալի պատճառներով, անհնար է: Հռչակագիրը ոչ թե հրապարակախոսական կամ քաղաքական մանիֆեստ է, այլ իրավական փաստաթուղթ, ուստի պետք է միանգամայն համարժեք լինի իր բնույթին:
Քանի որ այն առաջին հերթին ուղղված է միջազգային հանրությանը, ապա բացառված չէ, որ այդ հանրությունից որևէ մեկը կարող է հարցնել. «Իսկ որտեղի՞ց գիտեք, թե դուք արտահայտում եք հայ ժողովրդի միասնական կամքը»: «Մի՞թե պարզ չէ» կամ «ինքնըստինքյան հասկանալի է» տիպի պատասխանները միայն քմծիծաղ կառաջացնեն: Հետևաբար, հռչակագիրը շատ ավելի ծանրակշիռ նշանակություն ձեռք կբերեր և լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք կունենար, եթե համայն հայության անունից խոսելու հավակնություն ունեցող մի անդեմ հանձնաժողովի փոխարեն, հրապարակվեր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաև` Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ:
2. Հռչակագրի 3-րդ կետում համակարգող հանձնաժողովի կողմից շնորհակալություն է հայտնվում «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդին նվաստացուցիչ վիճակի մեջ դնող գավառամտության արտահայտություն: Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը որևէ պետությունից կամ միջազգային կազմակերպությունից խիզախություն չի պահանջում, քանի որ մարդկության դեմ ուղղված այդպիսի ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է, որի կատարման համար շնորհակալության արժանանալը նույնիսկ վիրավորական պետք է լինի նրանց համար: Նման կարգի շնորհակալական զեղումները որքան բնական են սփյուռքահայ համայնքների լոբբիստական ուղերձների պարագայում, նույնքան խոտելի են պետության անունից արվող հայտարարությունների համար:
Մի այլ նկատառումով անհարկի պետք է համարել նաև հռչակագրում ընդգրկված այն դրույթը (8-րդ կետ), որով Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կողմից զորակցություն է արտահայտվում «Թուրքիայի քաղաքացիական հասարակության այն հատվածին, որի ներկայացուցիչներն այսօր արդեն համարձակություն են դրսևորում այս հարցում` ի հակադրություն իշխանությունների պաշտոնական դիրքորոշման»: Թուրքիայի այդ քաղաքացիները, քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ, իրոք մեծ համարձակություն են դրսևորում` Հայոց ցեղասպանության փաստն ընդունելով, բայց հայկական կողմի զորակցությունն, իմ կարծիքով, ոչ թե կօգնի, այլ հակառակը, կվնասի նրանց` երկրի իշխանություններին ու հետադիմական ուժերին պատրվակ տրամադրելով նրանց ներկայացնելու որպես օտար շահերի ծառայող տարրեր:
3. Իսկ արդեն բոլորովին արտառոց ու անլուրջ է հռչակագրի նույն կետի մյուս դրույթը, որը Թուրքիայի հանրապետությանը կոչ է անում «ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից»: Ի՞նչ է սա, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագիր, այն էլ` կաղ-վերջնագիր, քանի որ նրանում բացակայում է վերջնագիր հասկացության մյուս պարտադիր բաղադրիչը, այսինքն` թե ինչ է սպասվում հասցեատիրոջը` վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Զարմանալ կարելի է, թե այս անհեթեթությունն ինչպես է տեղ գտել մի այնպիսի կարևոր փաստաթղթում, որպիսին իրականում պետք է լիներ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը»:
Քանի՞ անգամ պետք է ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե մեր` հայերիս, այլ իրենց` թուրքերի գործն է: Այս առթիվ ավելորդ չեմ համարում հիշեցնել իմ ելույթներից մեկի հետևյալ հատվածը. «Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը: Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջև բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորումից հետո: Հետևաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան` ոչ» (08.12.2007թ. «Վերադարձ», էջ 115): Թուրքիային սեփական պատմությանն առերեսվելու կոչ կարող են անել և անում են աշխարհի մյուս պետությունները, բայց Հայաստանը որևէ պարագայում իրավունք չունի նույն բանն անելու, որովհետև դա նախ` հարվածում է իր արժանապատվությանը և երկրորդ` ամենևին չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
4. Իսկ այժմ հռչակագրի հարուցած ամենամտահոգիչ խնդրի մասին: Գնահատելի է, որ փաստաթղթի հեղինակները խուսափել են հայկական հրապարակախոսության մեջ չափազանց տարածված «պատմական իրավունք» եզրույթի գործածությունից, քանի որ նախ՝ դրանից ավելի առաձգական հասկացություն գոյություն չունի, որովհետև յուրաքանչյուր ազգ պատմական իրավունքը յուրովի է ընկալում, և երկրորդ, որ ավելի կարևոր է, այդպիսի հասկացություն գոյություն չունի նաև միջազգային իրավունքի մեջ: Դրա հետ մեկտեղ, սակայն, զարմանալիորեն «պատմական իրավունք» եզրույթը հռչակագրում փոխարինվել է «պատմական արդարություն» նույնքան առաձգական և ավելի վերացական հասկացությամբ, որը վերջինիս բնագրում օգտագործված է երկու անգամ: Թե ինչ նկատի ունեն հեղինակները այդ հասկացության տակ, լիովին պարզվում է հռչակագրի հետևյալ խտացված ձևակերպումների միջոցով. «1920թ. օգոստոսի 10-ի` Սևրի հաշտության պայմանագրի և 1920թ. նոյեմբերի 22-ի` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում» և «անհատական, համայնքային և համազգային իրավունքների և օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»: Այլ կերպ ասած, հռչակագրում ընդգրկված է Հայ Դատի ներկայիս հասկացողության ողջ ռեպերտուարը`Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մնացյալ վայրերում 1915 թվականին բնակված հայերի հետնորդներին հասանելիք նյութական և բարոյական վնասների հատուցում, անհատական և համայնքային (եկեղեցական) սեփականությունների վերականգնում, հայերի զանգվածային վերաբնակեցում իրենց նախնիների հայրենի օջախներում և վերջապես` Հայաստանի տարածքի ընդարձակում Սևրի դաշնագրի և ԱՄՆ նախագահ Վիլսոնի գծած սահմաններով:
Մի կողմ դրած այն հարցը, թե անհատական և համայնքային իրավունքների վերականգնումից բացի, որքանով է իրականանալի այս «բաղձալի» ծրագիրը, ցանկանում եմ արձանագրել միայն հետևյալը: Եթե 1998 թվականից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրված էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց մեր երկիրն ստացավ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու պարտադրանքը, ապա «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» ուժով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում արդեն դրվում է պահանջատիրության հարցը: Թե ինչպիսի հետևանքների կարող է հանգեցնել այս կտրուկ շրջադարձը, միայն Աստված գիտե, իսկ ներկա պահին ընդամենն ակնհայտ է, որ դա չափազանց կբարդացնի ու երկար ժամանակով կսառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը:
5. Մի խոսքով` հրապարակ է հանվել քաղաքական առումով եթե ոչ անպայման վտանգավոր, բայց առնվազն անպտուղ մի փաստաթուղթ, որն ամենևին պատշաճ չէ 100-ամյակի առթիվ Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ասպարեզում ըստ էության արծարծելու խիստ անհրաժեշտ նպատակադրությանը: Մինչդեռ եթե Ցեղասպանության խնդիրը դիտվեր բացառապես մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործության և հայ-թուրքական հաշտեցման անհրաժեշտության համատեքստում, ապա հռչակագիրը կարող էր ոչ միայն համաշխարհային լայն արձագանքի արժանանալ, այլև դրական քաղաքական հետևանքներ ունենալ թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծին՝ ղաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է. «Այո, հենց Սահմանադրությունն է պատճառը, ռր իրավիճակն այսպիսին է», որովհետև «Հայաստանում վխտում են զինված, անօրինական խճբավորումները», եւ դրանց դեմ պայքարը կարելի է միայն սահմանադրական փոփոխություններով:
Հիշո՞ւմ եք, չէ՞, հին անեկդոտը։ Վարսավիրին հարցնում են «ռակը ինչի՞ց ա առաջանում», ասում է «տանը թրաշվելուց»: Հիմա դաշնակցությունը մոտավորապես այդ վարսավիրի վիճակում է հայտնվել. երկրում ինչ լինում է իրենք ասում են՝ Սահմանադրությունն է պատճառը, պիտի անպայման փոխենք: Կարծես թե գործող Սահմանադրությամբ ապօրինի զինված բանդաներին թույլատրվում է մարդ ծեծել, իսկ ոստիկանությանը խստիվ արգելվում է պայքարել այդ բանդաների դեմ:
Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեկ տարով կրկին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ ուսանելու: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ուսումնառության նպատակով մեկ անգամ ևս մեկնել էր ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի ՝5-ամսյա դասընթացներին մասնակցելու համար:
Նշենք, որ ԱԺ գարնանային նստաշրջանում Փոստանջյանի արդարության հասնելու «արդար մղումները» կարծես թե մարել են: Նա թեև մասնակցում է ԱԺ նիստերին, բայց ակնհայտորեն պասիվ դիրքորոշում է որդեգրել: Ուրիշ դեպքերում, երբ նա Բերձորի դեպքերի հետ կապված Ժիրայր Սեֆիլյանին և նրա ուղեկիցներին իրավապահների կողմից ծեծի ենթարկելը լռության չէր մատնի և կբարձրաձայներ անգամ միջազգային ամբիոններից, հարկ չհամարեց անգամ ԱԺ՝ ամբիոնից ձայն հանել: Ըստ որոշ աղբյուրների փոխանցմամբ Փոստանջյանի լռությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանությունները խոստացել են նրա լռության դիմաց հովանավորել ԱՄՆ-ում նրա ուսումը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.