29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Պարզվում է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Սերժ Սարգսյանի գործող խորհրդական Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին ամիսներով չվճարված աշխատավարձերը:
Ինչպես հավաստիացնում է գործարար Սիլվա Համբարձումյանը, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը:
Պատասխանելով մեր հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Արմեն Մովսիսյանին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել: «Նաիրիտի» 200 մլն դոլարն օդ է ցնդել: Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը: Ինձ առաջարկեցին, որ գնեմ այդ ՏԷՑ-ը, բայց ես ասացի՝ ինչի՞ս ա պետք, հարցրեցի՝ Արմեն Մովսիսյա՞նն ա դրել գրավի, ասացին՝ հա»:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը: Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»:
Թերթի լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»:
Չորրորդ ինքնիշխանություն
ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը: Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր աղբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է:
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին: Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Այո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա»:
Հետաքրքրվեցինք՝ Սամվել Բաբայանն անձա՞մբ է ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ պարզապես ցանկություն ունի սատարել ընդդիմադիր դաշտին: Ի պատասխան Հայկ Խանումյանըր կրկնեց, թե այդ և մի շարք այլ հարցերի պատասխաններ կտա կուսակցության հրավիրած համագումարը: Միաժամանակ նա նշեց, թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված է հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց, կարող ուժերին համախմբել ու խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ուժեղ թիմով:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ ԿԲ տվյալների, եթե դեկտեմբերին միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 489 մլն դոլար, ապա հունվարին այն նվազել է՝ դառնալով 1մլրդ 351 մլն: Ընդ որում, միջազգային կառույցների պահանջով, ընդունված չափանիշ է՝ պահուստները չպետք է ցածր լինեն վերջին 3 ամիսների ներկրման ծավալներից: Իսկ Հայաստանի՝ վերջին երեք ամսվա ներկրման ծավալները կազմել են մոտ 1.1մլրդ: Ամենայն հավանականությամբ, ԿԲ-ն պետական պահուստները ծախսել է դրամի արհեստական արժևորման նպատակով՝ կանխելու դոլարի նոր թռիչքը:
Չորրորդ ինքնիշխանություն
Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ:
Նույն տեղեկությունների համաձայն, այժմ ԲԷՑ-երում սկսվել է գույքագրումը, բայց վերջնական որոշում դեռևս չի կայացվել:
Չորրորդ ինքնիշխանություն
ԲՀԿ գործարար հատվածն այս օրերին ոչ միայն ցնծության, այլև թեժ խնջույքների մեջ է: Բանն այն է, որ քաղաքական իրադարձությունների նման հանգուցալուծումը ԲՀԿ գործարարների սրտով է: Բայց նրանք ուրախացել են ոչ միայն այս հանգուցալուծմամբ, այլև ցնծության մեջ են այն պատճառով, որ ի տարբերություն ԲՀԿ-ական հինգ պատգամավորների, իրենք չշտապեցին ու ԲՀԿ-ից հեռանալու դիմում չհասցրին ներկայացնել, և հիմա իրենք իրենց «մինչև վերջ կանգնող» «գերսկզրունքային» են ներկայացնում:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցությունից սեփական դիմումի համաձայն «դուրս գրված» և «անկախ» պատգամավոր դարձած Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այս օրերին զբաղված է ԲՀԿ-ից հեռանալու իր քայլը արդարացնելու գործով: Որպես առնետավազքին մասնակցելու հիմնավորում նա պատճառաբանել է, որ ինքը թե’ ԲՀԿ խմբակցությունում, թե’ կուսակցությունում մշտապես ասել է, որ իր որդու վրա քրեական գործ կա հարուցված, և եթե իրեն նեղեն՝ դուրս կգա ԲՀԿ-ից:
«Իմ տերն ո՞վ ա», մտահոգված ասել է նա: Հիշեցնենք, որ պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը, 2013 թվականի մարտի 4-ին հայտնվել էր սկանդալային պատմության մեջ: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայի ուղեկցությամբ, խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանները երկար ժամանակ հետապնղելուց հետո միայն կարողացել էին շուրջկալի արդյունքում բերման ենթարկել նրանց:
Չորրորդ ինքնիշխանություն
Փետրվարի 13-ին Երևան քաղաքի քրեական հետախուզությունը զննություն էր իրականացրել «Տեցի կրուգ» անունով հայտնի տարածքում, որտեղ գտնվում է նաև ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ն:
Կայքի տեղեկություններով՝ պատգամավորը այդ ընկերության միակ սեփականատերը չէ: ՍՊԸ-ի բաժնետեր է համարվում նաև կարկառուն ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր և ներկա Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մարտին Սարգսյանը իր թաղապետ եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ միասին, Շենգավիթ վարչական շրջանում զավթել է գրեթե բոլոր ազատ հողերը: Ի թիվս այլ տարածքների՝ Սարգսյան եղբայրներին են պատկանում նաև նախկին բանվորի արձանի տեղանքին հարակից բոլոր տարածքները:
Չորրորդ ինքնիշխանություն
Ամենահետաքրքիրն այն է, որ ԲՀԿ-ի նահանջը կամ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության որոշակի կարգավորումը Դաշնակցությունն իրեն է վերագրել: Իբր իրենք են միջնորդի դեր խաղացել կողմերի միջև հաշտեցման ցործընթացում: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դա հիմնավորել է նրանով, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտությունից արյունահեղության հոտ էր առնում:
Սա Դաշնակցության ոճն է իրեն վերագրել այն, ինչի հետ կապ չի ունեցել, և տարածություն պահել այն ձախողումներից և պարտություններից, որոնց անմիջական պատասխանատուն է եղել:
Ի դեպ, վերջին օրերին Դաշնակցության ներկայացուցիչները պարզպես հեռուստաաստղեր են դարձել: Հեռուստաալիքների եթերից անպակաս են: Լուրջ-լուրջ նստում, այնպիսի մտքեր են հայտնում պետականամետության, պետության մասին, այնպես են գովերգում Սերժ Սարգսյանին, այնպիսի մեծավարի խորհուրդներ են տալիս ընդդիմությանը, կարծես իրենք չէին, որ դեռ մի տարի առաջ էին ընդամենը Բաղրամյան 26-ը արյան ծով սարքելու կոչեր հնչեցնում:
Չորրորդ ինքնիշխանություն
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ արգենտինահայ զործարար Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից: Բանն այն է, որ ԱԳՆ շենքում տեղակայված են նաև «Արարատ» ռեստորանն ու «Նոյան տապան» գրախանութը: Այդ ընկերությունների տերերը շենքի՝ իրենց պատկանոց տարածքները վաճառելու համար բավական բարձր գին են առաջարկել, ինչին չի համաձայնվել գործարարը:
Ընդ որում, այս խնդիրն ավելի քան 1 տարի կա, բայց Էռնեկյանը վնրջերս է հրաժարվել ԱԳՆ շենքից:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.