23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի՝ այս տարվա փետրվարին Մոսկվա մեկօրյա այցը պետական բյուջեի վրա բավական թանկ է «նստել»: Ավելի քան 1 մլն 190 հազար դրամ ծախսվել է երեք ավիատոմս գնելու համար: Ընդ որում, եթե երկու էկոնոմ կարգի ավիատոմսերը արժեցել են մոտ 140 հազարական դրամ, ապա նախարարը երթևեկնլ է բիզնես կարգով, ինչի համար ՀՀ պետական բյուջեից վճարվել է 925 հազար դրամ, այսինքն՝ մոտ 6 անգամ ավելի թանկ:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթի տնղեկություններով՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքների, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ: Դրանցից ամենաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որը, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր:
Չորրորդ ինքնիշխանություն
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը մտադիր է պատժամիջոցներ կիրառել նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների նկատմամբ: Իսկ պատիժը, ըստ մեր տեղեկությունների, լինելու է աշխատավարձից գումար պահելու տեսքով: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, այս օրերին ԱԺ բոլոր խմբակցություններին Գ.Սահակյանի անունից զգուշացվել է՝ բացակայողները կամ բժշկի թուղթ, կամ գործուղումների մասին տեղեկանքներ պիտի ներկայացնեն, այլապես բացակայությունները կհամարվեն անհարգելի, և աշխատավարձից պահումներ կարվեն:
Չորրորդ ինքնիշխանություն
Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում: «Պատերազմի» արդյունքում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անընդհատ մարդիկ են հեռացվում համակարգից, ոմանք հայտնվում են կադրերի տրամադրության տակ, որոշներն էլ միայն առավոտյան են տեղեկանում, որ իրենց աշխատավայրր փոխվել է: Հարկ է ընդգծել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մարզերում ոստիկանության պետերի, ժոդովրդի լեզվով ասած, միլպետների փոփոխություններ եղան: Սյունիքի մարզում ոստիկանության բոլոր բաժինների պետերը փոխվեցին, նույնը տեղի ունեցավ Շիրակում:
Ընդ որում՝ հարկ է ընդգծել, որ այլ մարզերից ավելի շատ հեռացվեցին աշխատանքից, քան տեղափոխվեցին այլ համայնքներ կամ այլ ծառայությունների: Մասնավորապես, Գյումրու ոստիկանության երկու բաժինների պետերն էլ փոխվեցին, խոսքը և՛ Կումայրու, և՛ Մուշի մասին է (Գյումրին վերջին օրերին դարձել է հանցագործությունների հիմնական թատերաբեմ):
Թերթի տեղեկություններով՝ օրերս Վլադիմիր Գասպարյանը աշխատանքից ազատել և սուսուփուս տուն է ճանապարհել Քրեական հետախուզության գլխավոր վարչության՝ հեղինակություններով զբաղվող վարչության պետին: Թե ով կլինի տան ճանապարհ բռնած հերթական պաշտոնյան՝ կերևա առաջիկայում:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան: Հայտարարությունից րոպեներ անց կայքերից մեկում հայտնվեց տեսանյութ, որտեղ տեսանկարահանված է թաղային հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի՝ Լևոն Ղազարյանի ու նրա ընկերների սպանությունը:
Միանգամից հարց է առաջանում՝ ում միջոցով և ինչպես է նախաքննական գաղտնիք համարվող փաստը, որը միաժամանակ ապացուցողական նշանակություն ունի, հայտնվել լրատվամիջոցի ձեռքում, որն էլ իր հերթին տեսանյութը տեղադրել է Յութուբում: Նկատենք, որ տեսանյութը բռնագրավվել է հենց հանցագործության օրը, երբ գործի վարույթը դեռևս հանձնված չէր ԱԱԾ-ին: Նույն օրը ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե տեսանյութ չկա, դրանից րոպեներ անց Քննչական կոմիտեի քննիչը հավելել էր՝ տեսանյութ կա, և իրենք բռնագրավել են այն:
Ստացվում է, որ մինչ ԱԱԾ-ն, այս տեսանյութն ունեցել են և՛ ՀՀ ոստիկանության, և՛ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այս երկու օղակներից մեկից էլ, ըստ էության, դուրս է եկել տեսանյութը, որը համացանցում կարճ ժամանակում հարյուր հազարներով դիտում է ապահովել:
Չորրորդ ինքնիշխանություն
«Չորրորդ իշխանություն» թերթը այսօրվա համարում հրապարակել է ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի իր զուտ անձնական նախագիծը:
Տեր-Պետրոսյանը ուղերձի նախաբանում գրում է. «Ս.թ. փետրվարի 17-ին ես բաց նամակով դիմել էի Սերժ Սարգսյանին՝ առաջարկելով ձևավորել մի խորհրդակցական հանձնաժողով՝ Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցման նպատակով: Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, իմ մտահղացմամբ, պետք է ծնվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ՝ Հանրապետության նախագահի անունից՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրամիության նախագահին և աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին հղելու համար: Թեև փետրվարի 20-ին այդ առաջարկը մերժվեց Սերժ Սարգսյանի կողմից, ես այնուամենայնիվ նպատակահարմար և անհրաժեշտ եմ համարում միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի վերաբերյալ իմ պատկերացումը ներկայացնել հասարակությանը»:
Տեր-Պետրոսյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև.
«1. 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքներն ամփոփելու համար հրավիրված Բեռլինի Կոնգրեսը, մասնակցությամբ Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Օսմանյան կայսրության, 1878թ. հուլիսի 1 (13)-ին ընդունած դաշնագրի 61-րդ հոդվածում սահմանեց Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում բարենորոգումներ իրականացնելու և հայերի անվտանգությունն ապահովելու Բարձր դռան հանձնառությունը, ինչպես նաև վերջինիս կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին Կոնգրեսի մասնակից տերություններին պարբերական հաշվետվություններ ներկայացնելու պահանջը:
2. Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն, Օսմանյան կառավարությունը ոչ միայն չի կատարել նշված հանձնարարությունը, այլև պարբերական ջարդերի, տեղահանությունների և բռնի հավատափոխության միջոցով քայլ առ քայլ փոխել է կայսրության հայաբնակ նահանգների դեմոգրաֆիական վիճակը, իսկ 1894-1896 թվականներին կազմակերպել է շուրջ 300 000 հայերի կոտորածը, ինչը հսկայական վրդովմունք է առաջացրել միջազգային հանրության շրջանում:
3. Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագրի կիզակետը հանդիսացել է 1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած և նույն թվականի ընթացում գրեթե իր ավարտին հասցված Հոյց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ մոտավորապես կես միլիոն մարդ էլ, կորցնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունները մի կերպ ապաստան են գտել հարևան երկրներում:
4. 1915թ. մայիսի 24-ին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Օսմանայն կայսրությունում հայ բնակչության տեղահանության և կոտորածների տեղի ունեցող փաստը, միաժամանակ զգուշացնելով, որ երիտթուրքերի իթթիհադական կառավարության անդամները անձնական պատասխանատվության են ենթարկվելու և խստորեն պատժվելու են այդ ոճրագործությունների համար:
5. 1919-1920թթ. Օսմանյան կառավարությունը, կատարելով 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարի պահանջը, իրականացրել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադվե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարությունը, որի ընթացքում, կայսրության հայ բնակչության բնաջնջման մեղադրանքով իթթիհադական կուսկացության և կառավարության բազմաթիվ բարձրաստիճան գործիչներ ու պաշտոնյաներ դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության, իսկ ոմանց նկատմամբ կայացվել են անգամ մահապատժի վճիռներ:
6. Օսմանյան կայսրության հայ բնակչության բնաջնջումը լիովին համապատասխանում է 1948թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի ընդունած և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտած «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային, որի 2-րդ հոդվածը հինգ կետով սահմանում է «ցեղասպանություն» որակված հանցագործության էությունը, որոնք բոլորն էլ առկա են 1915-1923թթ. ընթացքում հայ ժողովրդին բաժին ընկած համազգային ողբերգության պարագայում:
7. Հիմք ընդունելով ՄԱԿ-ի կոնվենցիան աշխարհի մի շարք պետություններ խորհրդարանների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Դրանք են՝ Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսը (1975թ.), Ռուսաստանը (1995թ.), Կանադան (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Ֆրանսիան (1998թ.), Հունաստանը (1999թ.), Վատիկանը (2000թ.), Նիդերլանդները (2004թ.), Վենեսուելան (2005թ.), Լեհաստանը (2005թ.), Լիտվան (2005թ.), Չիլլին (2007թ.), Շվեդիան (2010թ.) և Բոլիվիան (2014թ.): Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև բազմաթիվ երկրների խորհրդարանական պալատներ, կոմիտեներ, նահանգներ, ավտոնոմիաներ, քաղաքային ինքնակառավարման մարմիններ ու միջազգային քաղաքական, եկեղեցական և հումանիտար կազմակերպություններ:
8. Հավատարիմ լինելով «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրին, Հայաստանի Հանրապետությունը աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Դրա հետ մեկտեղ, տվյալ հանձնառությունը դիտելով բացառապես մարդու իրավունքների և մարդկության դեմ գործած հանցագործության, հետևաբար, պետությունների՝ միջազգային կոնվենցիաներից բխող պարտավորությունների համատեքստում, Ցեղասպանության ճանաչման խնդիրը չի դարձնում իր արտաքին քաղաքականության հիմնաքարը:
9. Հանրապետությունը միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ մտադիր չէ Հայկական սփյուռքին թելադրել իր օրակարգը, որովհետև հայ ժողովրդի աշխարհացրիվ զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին:
10. Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու հայոց ցեղասպանությունը և առերեսվելու սեփական պատմությանը, դա նույնպես դիտելով վերջինիս ներքին գործը: Խոսքը չի վերաբերում, անշուշտ, իրավական փաստաթղթերի առկայության պարագայում Ցեղասպանության զոհերի ժառանգներին իրենց նախնիների կրած նյութական վնասների հատուցման ու կորցրած ընտանեկան և համայնքային (եկեղեցապատկան) սեփականությունների վերականգնմանը:
11. Դիմելով եվրոպական երկրների կառավարություններին, Հայաստանի հանրապետությունը խնդրում է. Հայող ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Թուրքիայի եվրոինտեգրման հարցում Հայաստանը մեծապես շահագրգռված է ինչպես տարածաշրջանային անվտանգության ապահովման, այնպես էլ արտաքին աշխարհի հետ համագործակցության այլընտրանքներ և այդու՝ զարգացման ավելի լայն հնարավորություններ ունենալու նկատառումով:
12. Հայաստանը պատրաստ է, 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և համակողմանի տնտեսական, մշակութային ու քաղաքական համագործակցություն ծավալել երկու երկրների միջև, վերապահություն ունենալով միայն Ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով ստեղծվելիք հայ և թուրք պատմաբանների հանձնաժողվի ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ, ինչը բացատրվում է երկու պատճառով: Նախ՝ համաշխարհային պրակտիկայում դեռևս հայտնի չէ մի դեպք, որ քաղաքական որևէ հարց լուծված լինի պատմաբանների հանձնաժողովի կողմից: Եվ երկրորդ՝ մտավախություն կա, որ հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է վերածվել թեժ բանավեճերի ու կրքերի բորբոքման թատերաբեմի, ինչը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ստեղծման փոխարեն, անխուսափելիորեն ավելի կբարդացնի նրանց համագործակցությունը:
13. Նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման խնդիրների փոխկապվածությունը, Հայաստանը պատրաստ է, Մադրիդյան սկզբունքների հիման վրա, խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը՝ պայմանով, որ մինչև կարգավորման ժամանակացույցի գործադրումը հստակեցվեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի սահմանման նպատակով ծրագրված հանրաքվեի անցկացման պայմանները, ժամկետներն ու իրավական հետևանքները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման նպատակով երկրամասում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված հարցերը»:
Այնուհետև «ՀԱԿ» առաջնորդը գրում է. «Հրապարակելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազագային հանրությանը հասցեագրված ուղերձի զուտ անձնական այս նախագիծը, ես ամենևին հակված չեմ այն վերին ատյանի ճշմարտություն համարելու, և պատրաստ եմ լսել ու հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները, դիտողություններն ու լրացումները:
Բոլոր դեպքերում, վստահ եմ, որ մոտավորապես նման ոգով գրված ուղերձը Հայաստանի համար շատ ավելի օգտակար կլիներ, քան «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» իմ կողմից բազմիցս քննադատված հռչակագիրը, եթե իհարկե, նպատակը աշխարհի համակրանքը շահելն էր, և ոչ թե, ընդհակառակը, նրան գրգռելն ու մեզ դեմ տրամադրելը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը լավագույն առիթն է Հայաստանի կողմից միջազգային հանրությանը փոխանցելու ոչ թե բացասական, այլ դրական ազդակներ: Այդ առիթը կորցնելը հետագայում կարող է շատ թանկ նստել մեզ վրա:
Չորրորդ ինքնիշխանություն
ԱԺ առաջիկա նիստում կհրապարակվի ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից Գագիկ Ծառուկյանի հրաժարականի դիմումը: Մինչ այդ, ինչպես հայտնի դարձավ մեր լավատեղյակ աղբյուրներից. ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները խմբակցության նոր ղեկավարի ու քարտուղարի հարցում եկել են համաձայնության:
Խմբակցության ղեկավար կդառնա ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար՝ Վահե Էնֆիաջյանը: Թերթի թղթակցի հարցին ի պատասխան Էնֆիաջյանը երեկ ասել է, թե այդ հարցը խմբակցության որոշելիքն է, և եթե իրեն առաջադրեն քարտուղար, ինքը ենթարկվելու է խմբակցության որոշմանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Թերթն անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկի, և նրա երկու ընկերների՝ Դերոյի և Մոսոյի սպանությանը՝ գրելով.
«Մեր տեղեկություններով դիմակավորված անձինք հանցացործության վայրից փախուստի են դիմել մի պատահական մեքենայով, այնուհետև նրանք փոխել են ավտոմեքենան՝ դարձյալ պատահական մեքենա կանգնեցնել-նստելով: Նորքի զանգվածում նրանք իջել են մեքենայից և այնտեղից էլ անհետացել են: Վերջիններս իրենց դիմակները հանել են երկրորդ ավտոմեքենայի մեջ արդեն: Հենց այս մեքենայի վարորդին էլ ԱԱԾ-ում լուսանկարներ են ցուցադրել, որոնց միջից նա ընտրել է վերոնշյալ անձերի (Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին՝ մականունը՝ Գաստիկ)) նկարները:
Չորրորդ ինքնիշխանություն
Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամննրից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից: Լրագրողի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»:
Թե ի՞նչն է պատճառը, որ 2003-ից ՀՀԿ անդամ դարձած Ռաֆիկ Պնտրոսյանը հարազատ կուսակցությունից հրաժարվել է, նախկին պատգամավորը անձամբ չի շտապում փակագծերը բացել, չի հայտնում, թե երբվանից է դուրս եկել: «Էհ, հիմա ի՞նչ նշանակություն ունի՝ ինչն է պատճառը, ասում եմ, որ էլ քաղաքականությամբ չեմ զրաղվում, չեմ գնում, չեմ գալիս…»,- ասաց նախկին պատգամավորը: Մեր հարցին, թե հիասթափվե՞լ եք ՀՀԿ-ից, Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ապա հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին:
Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի նախկին պատգամավորին չէր օգնել:
Չորրորդ ինքնիշխանություն
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մարտի 8-ի առթիվ երեկ Աժ պատվո մեդալով պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակցուհու: Միայն թե, Գ.Սահակյանի այս քայլը գաղտնի են պահում, այդ մասին չկա որևէ տեղեկատվություն Աժ՝ կայքում:
Երեկ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել էր լուսանկար, թե ինչպես է Գալուստ Սահակյանը պարգևատրում քաղաքապետարանի աշխատակցուհիներից Մարիա Բարաղամյանին, բայց կարճ ժամանակ անց՝ հեռացրել դրանք:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.