29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի տնտեսության համար մռայլ կանխատեսումներ է ներկայացրել: Հանձնաժողովի կայքում հրապարակված կանխատեսումների համաձայն, Հայաստանն այս տարին կփակի ընդամենը 0.9 տոկոս տնտեսական աճով:
Այնինչ, հիշեցնենք, կառավարությունը մշտապես խոսում է 4.1 տոկոս աճի մասին: Ի դեպ,ԵՏՄ հանձնաժողովը մռայլ կանխատեսումներ է ներկայացրել ոչ միայն Հայաստանի, այլև ԵՏՄ անդամ մյուս երկրների վերաբերյալ. ըստ այդմ՝ ԵՏՄ-ն իր գոյության առաջին տարին կփակի 2.4 տոկոս տնտեսական անկումով:
Մինչ այդ հիշեցնենք, որ Հայաստանի համար մռայլ կանխատեսումներ էր արել նաև Համաշխարհային բանկը»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Սեպտեմբերի 12-ին «Չենք անցկացնելու» նախաձեռնության անդամները նախատեսել են «Ոչ»-ի ճակատի համաժողով անցկացնել, սակայն այդ հարցում հանդիպել են մի շարք խնդիրների:
Երևանյան հյուրանոցները հրաժարվել են դահլիճ տրամադրել նրանց: Այդ մասին պատմեց նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, հյուրանոցների մի մասը միանգամից է հրաժարվել դահլիճ տրամադրել, ասելով, որ ազատ դահլիճ չունեն, մյուս մասը համաձայնվելուց որոշ ժամանակ անց չեղյալ է արել համաձայնությունը:
Ընդ որում, ննրանց մի մասը նախաձեռնության անդամներին ասել է, թե պայմանավորվածությունից հետո են պարզել, որ իրականում մոտակա բոլոր օրերին իրենց դահլիճները զբաղված են լինելու, մի մասն էլ բաց տեքստով ասել է, որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Իշխանություններն իրենց ավանդական մեթոդներով փորձում են ամեն գնով խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար ձևավորված «Չենք անցկացնի» նախաձեռնության համաժողովի անցկացումը:
Այս օրերին երևանյան մի շարք հյուրանոցներ հրաժարվել են համաժողովի անցկացման նպատակով դահլիճ տրամադրել նախաձեռնությանը: Հիմնական պատճառաբանությունը մեկն է՝ այդ օրերին իրենց բոլոր դահլիճները զբաղված են:
Նշենք, որ այս նախաձեռնության հետ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու պատրաստակամություն են հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնած Հիմնադիր խորհրդարանը»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Հասարակությունը չի կարող վախենալ Ռոբերտ Քոչարյանից, դրա ապացույցը նաեւ մարտի 1-ն էր, իսկ այ Սարգսյանը վախենում է, այն էլ ինչպես է վախենում։ Պատկերացրեք այսպիսի իրավիճակ՛ Ռոբերտ Քոչարյանը մտնում է խաղի մեջ, իսկ ՀՀԿ-ն զուգահեռաբար իրականացնում է իրավահաջորդ օպերացիան՝ սահմանադրական բարեփոխումների անվան տակ։ Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը, զրկված լինելով հանրային վստահությունից, եւ Սերժ Սարգսյանը, դարձյալ զրկված լինելով հանրային վստահությունից, հենվելու են նույն ռեսուրսի վրա։ Եվ խոսքն այստեղ ոչ թե էլեկտորատի, այլ կրիմինալ-օլիգարխիկ ռեսուրսի մասին է։ Այսինքն՝ խնդիրներն առաջանալու են Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ՝ հենարանի մասով։ Հենց հենարանի «կիսում-բաժանումից» է վախենում Սերժ Սարգսյանը։ Եթե շարունակենք տրամաբանությունը՝ ստացվում է՝ Սերժ Սարգսյանը փորձում է հասարակությանը վախեցնել նրանով, ինչից ինքն է վախենում։ Իր վախը հասարակության վզին փաթաթելու սցենարով Սարգսյանը չի կարող կասկածելի դարձնել «Ոչ»-ի գաղափարախոսությունը։ Իսկ այ իր համար Քոչարյանի խաղի մեջ մտնելը միանգամայն վտանգավոր կարող է լինել, ինչու՝ որովհետեւ հենարանի կազմաքանդումը համապատասխան ուժեղ ազդակ կարող է լինել հենց Սարգսյանի ռեժիմի համար։ Իսկ որ երկուսի մեկ հենարանում կարող են խնդիրներ առաջանալ՝ կասկածից վեր է։ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս հեղինակություն է օլիգարխների, կրիմինալ դեմքերի ու իշխանության «բարիքներից» օգտվողների շրջանակներում, ուստի՝ նրա խոսքը կարող է որոշակի գործընթացների հանգեցնել բացառապես իշխանության եւ ոչ երբեք հասարակության ներսում։ Թուլացնել ռեժիմի հնարավորությունները կեղծելու հանրաքվեն Ռոբերտ Քոչարյանը կարող է, իսկ հանրային տրամադրությունների վրա ազդել՝ այլևս երբեք»։
Չորրորդ ինքնիշխանություն
«2008-ի մարտի 1-ին սպանվածների ընտանիքների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Եվրադատարանում Մարտի 1-ի գործով տեղաշարժ է նկատվել միայն Հայաստանից ընտրված դատավոր Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ 2011-ի մայիսին ուղարկված 9 բողոքները մինչև այս տարվա փետրվար, այսինքն՝ մոտ 4 տարի, լռության են մատնված եղել, հայտարարել է փաստաբանը։ «Մարտի 1-ի գործերով Եվրոպական դատարանում շարժը սկսվեց այն բանից հետո, երբ տիկին Գյուլումյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեց և դեռ նոր դատավորն էլ չի մտել իր պաշտոնական լիազորությունների իրականացման շրջան։ Ես պարտավոր եմ այս փաստը արձանագրել»,- լրատվամիջոցի հետ զրույցում ընդգծել է Վահե Գրիգորյանը։
Ընդգծելով, որ կյանքի իրավունքի խախտման գանգատները Եվրադատարանում առաջնահերթ քննության գործերից են և շատ դեպքերում դիմումների ընդունումից մինչև վճռի կայացումը տևում է ընդամենը 1,5-2 տարի՝ փաստաբանը «տարակուսելի» է որակել Մարտի 1-ի սպանությունների գործերով նման դանդաղ ընթացքը»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, ՀԷՑ-ն այս օրերին զբաղված է ընկերության գույքագրմամբ։ Ընդ որում, գույքագրումն իրականացվում է ոչ միայն ՀԷՑ կենտրոնական ապարատում, այլև նման հանձնարարական է տրվել նաև ՀԷՑ մասնաճյուղերին։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, սովորաբար նման գույքագրում ընկերաթյաններն անում են տարեվերջին, իսկ գույքագրումը հիմա անելը հիմք է տվել ենթադրությունների, որ ՀԷՑ-ը պատրաստվում են վաճառել։ Ի դեպ, ՀԷՑ-ը երեկ հայտարարել է աուդիտորական ծառայությունների մատուցման բաց մրցույթ։ Ընդ որում, ՀԷՑ-ը ցանկանում է անցկացնել իր գործունեության վերջին 5 տարիների աուդիտ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով»։ Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը երեք ամիս է»։
Չորրորդ իշխանություն
Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին:
Արման Գալուստիչը երևի գլխի չի ընկել, որ հասարակությունը վրդովվել էր ոչ թե այն պատճառով, որ Մարզահամերգային համալիրում կազինո է լինելու, այլ որովհետև այդ կազինոն լինելու է Ծիծեռնակաբերդի տարածքում: Իսկ մատնանշած «կառուցապատվող տարածքն», ի դեպ, նույնպես Ծիծեռնակաբերդի տարածքում է:
Բայց մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, և նրանք չեն հարգում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին՝ այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի պտուտախաղի (ռուլետկա) 19 և 15 թվերը միայն սև կլինեն: Իսկ դիլերները, հասկանալի է, կլինեն բացառապես ազգային տարազներով: Վերջին հաշվով՝ կազինոն ընտանեկան հանգստի համար է նախատեսված:
Չորրորդ ինքնիշխանություն
նոր կոնֆլիկտ է հասունանում քրեական աշխարհում, և ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս անգամ ևս պատմության մեջ շոշափվում են բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ու ազգականների անունները: Այս անգամ իրադարձությունները պտտվում են Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի զարմիկի՝ Գևորի անունները: Մի կողմում Մհերն ու Գևորն են, մյուս կողմում՝ թաղային հեղինակության համարում ունեցող Քանաքեռցի Տույը:
Մեր տեղեկություններով՝ Վաչե Ղազարյանի որդին՝ Մհերը և Սամվել Ալեքսանյանի զարմիկը՝ Գևորը, խնդիր են ունենում քաղաքացիներից մեկի հետ: Նա պաշտպանության նպատակով դիմում է թաղային հեղինակությանը՝ Տույին: Վերջինս քաղաքացու շահերի պաշտպանության շրջանակներում հեռախոսազրույց է ունենում Մհերի և Գևորի հետ, որոնք հայտարարում են, որ իրեն դիմած անձնավորությունը սխալ է պահել իրեն, ուստի պետք է պատժվի: Տույն էլ փորձում է խնդիրը լուծել՝ վկայակոչելով իր անձն ու հեղինակությունը: Սա զայրացնում է երիտասարդներին, որոնք կոպիտ ու վիրավորական բառերով հեռուն են ուղարկում Տույին: Վերջինս էլ դնում է լսափողը և այլևս չի պատասխանում բարձրաստիճանների ազգականների հեռախոսազանգերին:
Հասկանալով, որ պատմությունը կարող է իր դեմ շրջվել՝ Քանաքեռցին այս անգամ արդեն իր պաշտպանության հարցերով դիմում է գեներալ Հայկազ Բաղմանյանին և ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին՝ Քեթրինի Միհրանին: Թե ինչպես կամ ում օգտին կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ տեղեկությունների Յուրի Խաչատուրովը կառչած կմնա իր աթոռին այնքան ժամանակ, մինչև իր որդուն չտեսնի գեներալական սպայակույտի մեջ:
Գրիշա Խաչատուրովը, Մոսկվայի զինվորական ակադեմիայում մասնակցում է գեներալական դասընթացների և հավակնում է հայոց բանակի կորպուսի հրամանատարի պաշտոնին: Նրա գեներալ հայրը, փաստորեն, պատրաստվում է իր կոչումը ժառանգաբար փոխանցել որդուն և նոր միայն հանգիստ խղճով հեռանալ:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ»-ն զրուցել АМ իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր, Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանի հետ
–Դուք նշում եք, որ ունեք Ձեր սեփական տեսակետներն ուհամոզմունքները, բայց Ձեզ չտեսանք Բաղրամյան պողոտայում:Ինչո՞ւ: Ձեր տան էլէներգիան չի՞ թանկանալու, թե՞ Դուք սոցիալապեսայնքան ապահով եք, որ առանձնապես կարևորություն չեք տալիս 6,93դրամին:
Այս կամ այն հարցով մի օր կտեսնեք ինձ նաև ցուցարարների կողքին, երբ դա չի դիտվի ինքնափիար կամ այլ բացասական տեսանկյուններից: Ես իմ համեստ ձևով եմ փորձել պայքարել այս թանկացման դեմ: Ընդ որում, նույնիսկ շատ ավելի շուտ եմ սկսել այդ պայքարը, քան այն պահը, երբ մեր համաքաղաքացիները ստիպված եղան դուրս գալ փողոց, իսկ հետո նրանք սկսեցին միանալ իշխանության և ընդդիմության անդամներն ու գործիչներ:
Դեռևս թանկացման գործընթացի ամենասկզբում, իմ իրավաբանական ընկերությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, որը յուրովի ակցիա էր ընդդեմ թանկացման: Մեր այդ ակցիային միացան նաև այլ բիզնեսմեններ ու ՀԷՑ-ին առաջարկեցին վերանայել սեփական ուռճացված ծախսերը: Ցավոք մեր նախաձեռնությունը հաջողության չհասավ: Հուրախություն ինձ, մարդիկ այսքան օրերի իրենց զրկանքների շնորհիվ կարողացան հասնել որոշակի արդյունքի:
Ինչ վերաբերում է անձամբ ինձ վրա թանկացման ֆինանսական բեռին, ապա կարող եմ ասել, որ ես բոլորի հետ միասին հենց ֆինանսապես շատ կնեղվեմ այդ թանկացումից, որովհետև, ի հեճուկս իմ մասին միֆիկ պատկերացումների, իմ ամենօրյա աշխատանքով եմ վաստակում ապրուստս:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.