29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ կառավարությունը հաստատել է այն կարգը, որով այսուհետ պիտի վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները։ Ամսական վարձատրության չափը կլինի 150-300 հազար դրամի սահմաններում, ընդ որում, այդ գումարները կվճարի Պաշտպանության նախարարությունը՝ իր միջոցների հաշվին։
«ՉԻ» — Փաստորեն Հայ առաքելական եկեղեցին չի վճարում իր այն սպասավորներին, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն իրականացնում են բանակում՝ զինվորների և սպաների համար։ Ու ճիշտ էլ անում է. նրանցից «քյար չկա»։ Այ, եկեղեցիներում ծառայություն իրականացնողներն՝ ուրիշ բան. պսակադրությունից, կնունքից-բանից ահագին փող են աշխատում ու մի մասն էլ բաժին հանում Սարբ Էջմիածնին, այնպես որ՝ նրանց պետք է լավ նայել։ Իսկ բանակի հոգևորականներին թող բանակը վճարի։ Ինչո՞ւ պիտի Մայր Աթոռը ձրի բան անի բանակի համար։ Համ էլ ինչո՞ւ պիտի բոլորը բանակի փողերից օգտվեն, եկեղեցին չօգտվի։ Անարդար է»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Այս օրերին մարզպետները հանդիպումներ են ունենում գյուղապետների հետ և նրանց վրա «այո»–ի «թիվ դնում»։ Հակառակ դեպքում մարզպետները սպառնում են տարբեր պատժամիջոցներ կիրառել ընդհուպ մինչև գյուղապետներին անվստահություն հայտնելը։ Նույն աղբյուրների պնդմամբ, այս անգամ, սակայն, իշխանություններին չի հաջողվի հեշտությամբ «տոկոս խփել»։ Որոշ գյուղապետներ անկեղծացել են՝ ասելով, թե բնակչության մեջ իշխանություններից դժգոհությունը մեծ է, և այս անգամ հնարավոր չի լինի «պլանը կատարել»»,դժգոհությունը մեծ է, և այս անգամ հնարավոր չի լինի «պլանը կատարել»»։
Չորրորդ ինքնիշխանություն
« Էրեբունի-Երևան տոնակատարության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։ Տիկնոջը օգնության է ցուցաբերվել, ինչից հետո վերջինս լքնլ է տոնախմբության հրապարակը։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում Էլնոնորա Թամանյանը զբաղեցնում էր Կենտրոն վարչական տարածքի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնը։
Նկատենք, որ սա որերորդ դնպքն է, երբ հրավառությանը վտանգավոր է դառնում մարդկանց առողջության համար, բայց սրանից ոչ քաղաքային, ոչ էլ հանրապետական իշխանություններն առանձնապես դասեր չեն քաղում։ Հավելենք նաև, որ տոնակատարությանը մասնակցում էին մեծ թվով դպրոցականներ ու մանկահասակ երեխաներ, և տիկին Էլեոնորայի փոխարեն կարող էր հայտնվել հենց նրանցից մեկը»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Անդրդառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ազատ արձակմանը Աժ նախագահ Գալուտ Սահակյանն ասել է. «Ծնողի համար որդին որդի է մնում, աղջիկը՝ աղջիկ»։
«ՉԻ» — Գալուստ Սահակյանն, իհարկե, շատ խորիմաստ միտք է հայտնել և նույնիսկ կարող էր շարունակել «բաջանաղը բաջանաղ է մնում, աներձագը՝ աներձագ, գետնախնձորը՝ գետնախնձոր, ջեռուցման համակարգը՝ ջեռուցման համակարգ» և այլն։ Ու թող որեւէ մնկը համարձակվեր ասել, որ Գալուստ Գրիգորիչն իրավացի չէ։
Ուրիշ բան, որ լրագրողը նրան բոլորովին այլ հարց էր ուղղել, բայց ինչ արած, դա էլ Գալուստ Սահակյանի առանձնահատկությունն է. նա անկախ իրենից մտքեր է հայտնում, ու իրեն բացարձակապես չի հետաքրքրում կապ ունեն այդ մտքերը տվյալ թեմայի հետ, թե ոչ: Բայց ամեն դեպքում ԱԺ նախագահն իրավացի է։ Փաստորեն Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ են արձակել, որովհետև «որդին մնում է որդի»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն՝Հայաստանը 140 երկրների թվում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Ընդ որում, Հայաստանը մրցունակության ցուցանիշով էականորեն զիջում է հարևան երկրներին՝ Վրաստանին ու Ադրբեջանին։ Բայց Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող է հպարտանալ, որ փոխարենը Հայաստանը գերազանցում է Լաոսին, Նամիրիային ու Ջամայկային։ Նշենք, որ պետական քաղաքականության թափանցիկության մասով Հայաստանն անկում է գրանցել 12 կետով, փոքրամասնություն կազմող, բաժնետերերի շահերի պաշտպանության մասով՝ 11 կետով։ Անկում է գրանցվել նաև ներդրողների պաշտպանվածության, բանկերի կայունության, աշխատավարձերի և արտադրողականության ուղղություններով։ Կարճ ասած, իրավիճակը սպասվածից տխուր է, չնայած՝ իշխանությունները հակառակն են փորձում ապացուցել»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Բանից պարզվում է՝ ամեն անգամ, երբ սահմանամերձ Կոթի գյուղը գնդակոծվում է, և գյուղացիները ստիպված են լինում ավտոմեքենաներով կանանց ու երեխաներին դուրս բերել գյուղից, անմիջապես այդ հատվածում տեղադրված արագաչափը նկարում է, ու տուգանքների ծանուցագրերն էլ ժամանակին տեղ են հասնում»:
Չորրորդ ինքնիշխանություն
««Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գնորդը՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, ՀԷԿ-ի սեփականատերը դառնալուց հետո հասցրել է գրավադնել այն։ «Որոտանի» նոր սեփականատերն այդ քայլին գնացել է, որպեսցի կարոդանա վճարել ՀԷԿ-ի գնի առաջին կեսը՝ 90 մլն դոլարը (իսկ մյուս կնսը, պայմանագրի համաձայն, ընկերությունը վճարելու է հաջորդ տարի)։
«ՉԻ» տեղեկություններով, հայաստանյան բանկերից ոչ մեկը պատրաստ չի եղել գրավի դիմաց միանգամից 90 մլն դոլար վճարել, ուստի որոշվել է ՀԷԿ-ը գրավադնել երեք բանկերում՝ «HSBC բանկ Հայաստան», «Ամերիաբանկ» և «Կոնվերս բանկ՝ 30-ական միլիոն դոլարի դիմաց։ «ՉԻ»– ին հայտնի է դարձել որ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադը» Որոտանի ՀԷԿ-ը գրավադրել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը ստանալուց հետո»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Պարզվում է, Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին այլևս չի բավարարում աշխատասենյակի՝ Գալուստ Սահակայնից «ժառանգություն» մնացած կահույքը, և հիմա նա «պաշտոնավարումից» մեկուկես տարի անց որոշել է այնտեղ իր ճաշակով փոփոխություններ անել։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակը երեկվանից սկսել են կահավորել»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Արմավիրի մարզի գյուղերում բնակվողները աճեցրած վարունգի խմբաքանակը լցրել են աղբանոցը՝ պատճառաբանելով, որ այն չի վաճառվում։ Գյուղացիները պատմել են, որ վաճառել են այնքան, ինչքան կարողացել են, հետո իրենց ազգականներին են բաժանել վարունգը, այնուհետև ազատվել են ապրանքից՝ այն լցնելով աղբամանը։ Գյուղացիների պնդմամբ՝ առանց այդ էլ այս տարի վարունգի քիչ խմբաքանակ են աճեցրել, սակայն դրա իրացումն էլ դարձյալ չի ստացվել։
Նկատենք, որ այս սեզոնի համար վարունգը շարունակում է աննախադեպ թանկ գնով վաճառվել, և գյուղացիների այս վարքագիծը՝ չէժանացնել վարունգն ու այն պարզապես լցնել աղբամանը, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ:
«Ահավոր է, ուղղակի լացելու վիճակ է։ Շուկա տանում ենք, բայց չի վաճառվում, բերում և թափում ենք։ Եթե Հովտամեջի ճանապարհը տեսնեք, ամբողջությամբ թափված վարունգ է, մարդիկ բերել հենց մեքենաներով վարունգը շուռ են տվել, գնացել», երեկ լրատվամիջոցներից մեկին ասել է այդ գյուղի բնակիչ Լարիսա Հովհաննիսյանը։
Գյուղացիների պնդմամբ՝ իրենք են կարողանում բերքն արտահանել, քանի որ իշխանությունները արհեստական արգելքներ են ստեղծում այդ ճանապարհին, իսկ միայն ներսի շուկան հասկանալի պատճառներով եկամտաբեր չէ»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Երեկ՝ ԱԺ աշխատանքների մեկնարկի առաջին օրը, ԲՀԿ-ական տարբեր պատգամավորներ խուսափում էին լրագրողներին հստակ պատասխանել՝ ի վերջո իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանադրական փոփոխություններին:
Չնայած այս անորոշ վիճակին՝ այնուամենայնիվ երեկ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն իր կարծիքը հրապարակային կհնչեցնի հոկտեմերի 5-ից հետո միայն:
Մինչ ԲՀԿ-ն շարունակում է գաղտնի պահել իր ծրագրերը, քաղաքական-հասարակական շրջանակնները գիտեն՝ ԲՀԿ-ն «ոչ» չի ասելու սահմանադրական բարեփոխումներին:
Հիշեցնենք, որ խոսքն այն կուսակցության մասին է, որ ոչ վաղ անցյալում ամենաբարձրն էր բղավում, թե Հայաստանոնւմ չկա սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, քանի որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բացարձակ կապ չունի Սահմանադրության հետ»։
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.