29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե մարզային այցելությունների ժամանակ իրենք պահանջելու են բարձրաստիճան պաշտոնյաների, մարզպետների, կուսակցական հանցագործների և թաղային հեղինակությունների հրաժարականը։ «ՉԻ»»– Մեր տեղեկություններով, Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը մտահոգել է հատկապես թաղային հեղինակություններ Փուրչուլին, Հուշտին, իսկ ահա Զուլալ Մստոն ու Քյալ Գազասը հայտարարել են, որ չեն պատրաստվում հրաժարական տալ, որովհետև Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջր որևէ իրավական հիմք չունի։ Եվ ընդհանրապես, ըստ նրանց, թաղային հեղինակությունների՝ հրաժարականն իրականացվում է այլ ընթացակարգով, իսկ դեկլարատիվ բնույթի հայտարարություններն «ասնավանի չեն»։ Ամեն դեպքում հույս ունենանք, որ թաղային հեղինակություններից շատերը քաղաքացիական բարձր ինքնագիտակցություն կդրսևորեն, ինքնակամ հրաժարական կտան և ազնվորեն կլծվեն պետականության կայացման ազգանվեր գործին»։
Չորրորդ ինքնիշխանություն
«ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է ընտրակեղծիքներին ու ասել. «գյուղ չկա, որ շուն չլինի, եւ դա վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին»: «ՉԻ» – Շունը ջհանդամը, կարեւորը կատու չլինի, այլապես Աղվան Վարդանյանն ահավոր դիսկոմֆորտի մեջ կհայտնվի անգամ հարազատ կուսակցությունում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա խնդիրն առանձին «շները» չեն, որովհետեւ ծախվածներ ու դավաճանների, իսկապես ամեն տեղ կան: Խնդիրն այն է, որ Աղվան Վարդանյանի կուսակցությունն ամբողջությամբ (եւ ոչ թե դրա առանձին անհաջող ներկայացուցիչներ) համագործակցում է այն ուժի հետ, որն իր բոլոր հաջողությունների համար պարտական է տարբեր տեսակի «շներին», որը խրախուսում է այդ «շնությունները», թարսի պես, բոլորին մի-մի «ոսկոր» է շպրտում: Ամեն ինչ, իհարկե, փոխաբերական իմաստով ենք ասում, բայց դե Աղվան Վարդանյանն էլ է, չէ՞, փոխաբերական իմաստով ասում, որովհետեւ ոչ ՀՅԴ-ն է գյուղ, ոչ էլ առանձին ծախվածներն ու դավաճաններն են շներ: Իսկ ընդհանրապես, եթե որեւէ գյուղում շները մարդկանցից շատ են, պետք է շրջանցել այդ գյուղը, եւ ոչ թե «համագործակցել սկզբունքային նկատառումներով»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Դաշնակցության համոզմունքը եղել եւ մնում է այն, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է լինեն միասնական համակարգի մասեր, ոչ թե իրար վերաբերվեն թշնամանքով, ատելությամբ, այլ երկուսն էլ իրենց չափով մասնակցեն պետական շինարարությանը, ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
«ՉԻ» — Փաստորեն՝ ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին դաշնակցականներն ամենեւին էլ թշնամանքով ու ատելությամբ չէին կոչ անում մոտակա ծառերից կախել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ պաշտպանության նախարարին։ Նրանք մտադիր էին իշխանություններին կախաղան բարձրացնել անհուն սիրով եւ ջերմ խանդաղատանքով՝ որպես «միասնական համակարգի մասեր»։ Նրանք էլ այդպես էին պատկերացնում «պետական շինարարությանը մասնակցելը»։ Ավելի ուշ նրանք, իհարկե, «իրենց չափով» մասնակցեցին «պետական շինարարությանը»։ Բայց, դատելով արդյունքներից, մի քիչ սխալ էին հասկացել «շինարարություն» բառի իմաստը (կամ էլ՝ ուղիղ իմաստով էին հասկացել)։ Ինչեւէ։ Կարեւորն այն է, որ հիմա «իրենց չափի» շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, թե այն, որ Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել հանրաքվեի ընթացքում արձանագրված զանգվածային խախտումների վերաբերյալ, դեռ չի նշանակում, թե Դաշնակցությունը լռում է:
«ՉԻ» – Եվ, իսկապես, հայտարարություն չանել՝ դեռ չի նշանակում լռել: Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով, կամ ի նշան բողոքի այդ օրը քյաբաբը կերել են առանց սոխ ու կանաչու եւ այլն: Վերջին հաշվով՝ բողոքի արտահայտման բազմաթիվ ձեւեր կան: Ո՞վ գիտե, գուցե զանգվածային ընտրակեղծիքներից սասիկ զայրացած դաշնակներն իջել են Կենկենի գրասենյակի նկուղ, դռները փակել ու կամաց հայտարարություն արել: Կամ էլ հրապարակավ, բայց ուլտրաձայնով, այնպես, որ մարդկանց համար լսելի չլինի, բայց կետերն ու դելֆինները լսեն:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ո՞ւմ է հետաքրքիր՝ Դաշնակցությունն ինչ-որ հայտարարություն արե՞լ է, թե ոչ: Տիգրան Կարապետիչը նույնպես առայժմ ոչ մի հայտարարություն չի արել, ու հասարակությունը, ոչինչ, կարծես մի կերպ դիմանում է»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ մտքի հերթական գլուխգործոցներն է ներկայացրել՝ ասելով, թե սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծիքներն իրականացրել է Հայ ազգային կոնգրեսը: «Ամբողջ ընտրության ժամանակ հիմնականում բողոքներ չեն եղել: Այդ պատճառով ՀԱԿ-ը նման բան է մտածել, երեւի ընտրակեղծարարությունն արվել է ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի ընդդիմադիր կեցվածքն ապահովի… հիմա քրեական գործեր են հարուցված, թննություն է ընթանում, սպասենք արդյունքներին»,- ասել է նա: Այն, որ իշխանությունների մեջ հանրաքվեի իրական արդյունքները սկսել են հոգեխանգարմունք առաջացնել, հայտնի է, այլապես նրանք չէին դիմի կեղծիքների ամենաայլանդամ մեթոդների՝ գողանալով «ոչ»-ի քվեաթերթիկները եւ այդպես շարունակ: Բայց որ վիճակը ոմանց մոտ այսքան լուրջ է՝ դժվար էր պատկերացնել: «ՉԻ»-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, մեկնաբանելով Գալուստ Սահակյանի հայտարարությունները, այսպես հակադարձեց. «Ժողովուրդը նման դեպքերում ասում է՝ ով կեղծիք է արել, թող Աստված պատժի նրա երեխային, իսկ տղամարդիկ նման դեպքերում ասում են՝ ով կեղծիք է արել, նրա…»:
Չորրորդ ինքնիշխանություն
« Աջափնյակ վարչական շրջանում գումար է բաժանվել, որոնք հատկացվել են ոչ թե կամայականորեն, այլ արվել են նախապես ստուգված, ամենավստահելի ու ամենահավատարիմ «հաճախորդներին»։ Ի դեպ, գումարները հատկացվել են քվեարկելուց հետո։ Բնակիչներին խիստ հրահանգված է եղել լուսանկարել և դուրս բերել «Այո» քվեարկած թերթիկի լուսապատճենը և դրանից հետո նոր «օբյեկտին» փոխանցել են 5000 դրամ» ։
Չորրորդ ինքնիշխանություն
«ՀՀ պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս բավական ուշագրավ փաստերի կարելի է հանդիպել: Ըստ ԱՎԾ տվյալների, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ը Հայաստանում իրականացրել է 7 մլրդ 685 մլն դրամի (16.1 մլն դոլար) ներդրում, որի գերակշիռ մասը՝ միայն 6 մլրդ 699 մլն դրամը (14 մլն դոլարը) էլեկտրամատակարարման ոլորտում։
Ինչպես հայտնի Է, ԱՄՆ–ը Հայաստանի էլեկտրամատակարարման ոլորտ մուտք գործեց «Որոտանի ՀԷԿ»-ը գնելով։ Իսկ «Որոտանի ՀԷԿ»-ը վաճառվել էր 180 մլն դոլարով, որից 90 մլն դոլարը գնորդը վճարել էր պայմանագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո՝ հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը վճարվելու է հաջորդ տարվա հուլիսին։ Բայդ տարօրինակն այն է, որ ամերիկյան կողմի իրականացրած ներդրումը չի երևում ԱՎԾ տվյալներում, այնինչ՝ պետք է ԱՄՆ իրականացրած ներդրումները էլեկտրամատակարարման ոլորտում կազմեին ոչ թե 6 մլրդ 699 մլն դրամ (14 մլն դոլար), այլ 43 մլրդ 68 մլն դրամ կամ 180 մլն դոլար»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ներկայացրած ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդման հիման վրա ձերբակալվել էր Կենտրոն վարչական շրջանի աշխատող Զավեն Միրիջանյանը, որն ընտրատածքային հանձնաժողովի անդամ է 10 տարուց ավելի, եւ որը, մամուլի հրապարակումների համաձայն, ընտրություններին մասնակցելու փորձ ունի: «ՉԻ» տեղեկություններով՝ Զավեն Միրիջանյանն ընդդիմադիր հանձնաժողովականներին նյութապես շահագրգռելու հարցում միայնակ չի գործել: Մեր տեղեկություններով՝ նրա հետ նույն գործով է զբաղվել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի դստեր ամուսինը»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին մի շարք բուհերի, ինչպես նաեւ ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահները փորձում են ուսանողներին համոզել, խնդրել, որպեսզի ֆեյսբուք սոցիալական ցանցում միանան «այո»-ի բարոզչական էջին։
Մեր տեղեկություններով, ուսխորհուրդների նախագահներն անկեղծանում են, որ իրենց վրա «լայքերի թիվ է դրված», եւ պետք է ամեն գնով ապահովեն դա։ Բացի այդ, մի շարք ուսխորհուրդների նախագահներ այս օրերին զբաղված են ուսանողներից անձնագրային տվյալներ հավաքելով, ընդ որում, նրանք պահանջում են ներկայացնել ոչ միայն տվյալ ուսանողի, այլեւ նրա ընտանիքի անդամների անձնագրերը»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ապարանի» գնդի հրամանատար, ներկայումս «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը, ով անդրադառնալով օրեր առաջ մաքսազերծված խմբի անդամների թվում ազատամարտիկներ լինելու փաստին, ասել է. «Ըստ իս՝ չկա ազատամարտիկ, որ իր կամ իր ընկերների կյանքով ձեռք բերած պետության հանդեպ դավաճանություն ունի: Իսկ եթե Հայաստանում որևէ ահաբեկչական գործողություն անեն, ապա մեր երկրի համար դա ամենամեծ դավաճանությունը կլինի»:
-Կարծիքներ են շրջանառվում, որ նորանկախ հանրապետության ժամանակաշրջանում սա աննախադեպ է՝ զենքի քանակի և տեսականու առումով: Համաձա՞յն եք այդ կարծիքին, իսկապե՞ս աննախադեպ է:
-Դրանք այն զինատեսակներն են, որոնք մարտական գործողությունների ժամանակ մեր ձեռքին են եղել: Իհարկե, դրանք մարտական զենքեր են, հակատանկային միջոցներ էլ կան, ինքնաձիգեր, որոնք գործածվում են մարտական գործողությունների ժամանակ: Չգիտեմ ինչ ծավալի զենքեր են հավաքել, բայց այնտեղ հիմնականում զենքեր են, որոնք գործածվում են մարտական գործողությունների ժամանակ:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.