29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում նոր տարաձայնություններ են սկսվել։ Իսկ պատճառը եղել է այն, թե ով պետք է հեղինակի սահմանադրական փոփոխություններից հետո ընդունվելիք Ընտրական նոր օրենսգիրքը։
Բանն այն է, որ ԸՕ-ն պետք է գրվի զրոյից, քանի որ նոր սահմանադրությամբ նախատեսված է անցում 100 տոկոս համամասնական ընտրակարգի։ Եվ ահա, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների մի մասը չի ցանկացել համակերպվել այն մտքի հետ, որ ԸՕ-ն գրելու են ոչ թե իրենք՝ պատգամավորները, ՀՅԴ և ԲՀԿ իրենց գործընկերների հետ միասին, այլ նոր սահմանադրության հեղինակները՝ Դավիթ Հարությանյանը, Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը։
Ընդ որում, ՀՀԿ–ականներին այս հարցում «դուխ տվողները» հենց ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից են եղել, ու ՀՀԿ-ականները կուսակցության ներսում նույնիսկ ակնարկել են, որ ԱԺ-ից օրենսդիր ֆունկցիան ըստ էության վերցրել են՝ թողնելով միայն կոճակ սեղմելու առաքելությանը։ Այնուամենայնիվ, վերջում որոշում է կայացվել, որ սահմանադրության հեղինակների մի մասը կհեղինակի նաև ԸՕ-ն, բայց՝ պատգամավորների հետ միասին, նրանց առաջարկները հաշվի առնելով»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Վերջին ժամանակահատվածում լարվել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ու ՀՀ մարզպետների հարաբերությունները։ Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն և իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության։ Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ»։
Չորրորդ ինքնիշխանություն
«ՀՔԾ-ում ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակներում Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և այն արդեն ուղարկվել է դատարան:
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, նախաքննությամբ հիմնավորվել է, որ 9/2 ՏԸՀ անդամ Զավեն Միրիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է նույն հանձնաժողովում ՀԱԿ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանի հետ, և ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող երկու վկայական, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Միրիջանյանը համարվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորը, և նա ընտրություններում որպես հանձնաժողովի անդամ մասնակցելու, ըստ այդմ՝ ընտրակեղծիքներ անելու մեծ փորձ ունի»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Նախատոնական օրերին պարենային և ոչ պարենային ապրանքների թանկանալը մեր երկրում կարծես ավանդույթ է դարձել: Քաղաքացիները շեշտում են, որ գնաճն էականորեն նկատվում է տեղական արտադրանքների վրա:
Սակայն խնդրահարույց են ոչ միայն ապրանքների բարձր գները, այլև դրանց որակը: Փոքր խանութներից մինչև սուպերմարկետներ՝ քաղաքացիներին անորակ, ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են հանդիպել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ևս քաղաքացիներից մի շարք ահազանգեր է ստացել: Դրանք հիմնականում կապված են եղել փողոցային առտևրի հակասանիտարական վիճակների, համապատասխան ջերմային պայմանների չպահպանման հետ:
Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ օրինախախտումները այս տարի համատարած բնույթ են կրում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է:
Առավել վատ է վիճակը ոչ պարենային ապրանքների շուկայում:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ից մինչ օրս էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը դե յուրե չի գործում, քանի որ նշանակված չէ տեսչական մարմնի ղեկավարը:
Սա նշանակում է, որ ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ խաղալիքները, ճայթրուկները, որոնք կարող են անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկողությունից դուրս են մնացել»,-գրում է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն
«Արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորից առաջ մարդկանց տոնական ծախսերին գումարվում են նաև ԱՊՊԱ-ի համար նախատեսված ծախսերը: Բնականաբար, այսքան ծախսերի մեջ յուրաքանչյուր խնայողություն կարևոր է դառնում ՀՀ քաղաքացիների համար, և հենց այս նրբությունը հաշվի առնելով էլ ԱՊՊԱ-ի շուկայում ի հայտ են գալիս մանր «ժուլիկներ»: Վերջիններս մեծ համառությամբ «կպռշկում են» վարորդներին՝ նրանց առաջարկելով էժան ԱՊՊԱ պայմանագրեր: Սրանց մեծ մասը պարզապես կեղծ ապահովագրական պոլիսներ են վաճառում վարորդներին, ինչը հետագայում բերում է մեծ տույժ ու տուգանքների, քանի որ այդ պոլիսները որևէ տեղ գրանցված չեն: Իսկ լավագույն դեպքում էժան պոլիսներ ունեցողներին հետագայում շատ ավելի էժան փոխհատուցումներ են սպասվում: Հարց է առաջանում՝ արժե՞ արդյոք 2-3 հազար դրամ զեղչի համար կանգնել շատ ավելի թանկ ու ըստ էության անլուծելի խնդիրների առջև»,-գրում է թերթը:
Չորրորդ ինքնիշխանություն
Տարիներ շարունակ մեր հասարակական գիտակցության մեջ արմատավորվել է մի բավականին վիճելի գաղափար, ըստ որի՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսում, որովհետեւ ուժերի հավասարակշռությունը պահպանվում է։ Իրականում դա այնքան էլ այդպես չէ՝ այն պարզ պատճառով, որ իրականում ուժերի հավասարակշռությունն անընդհատ փոխվում է։ Ընդ որում՝ խոսքը միայն բանակների մասին չէ (այդ առումով մենք կարծես թե կարողանում ենք պահպանել հավասարակշռությունը), խոսքն առաջին հերթին երկու երկրների տնտեսական պոտենցիալների մասին է։ Արդեն առնվազն տասը տարի է՝ Ադրբեջանի տնտեսությունը զարգանում է ավելի արագ տեմպերով, քան Հայաստանինը, եւ երկու երկրների տնտեսական պոտենցիալների միջեւ տարբերությանն օրեցօր մեծանում է։ Ուրեմն ինչո՞ւ պիտի Ադրբեջանը օր առաջ պատերազմ սկսի, եթե խաղաղության յուրաքանչյուր օրը այդ երկրին, կոպիտ ասած, «պլյուս» է բերում։ Ու հանկարծ իրավիճակը փոխվում է՝ Ադրբեջանի տնտեսությունն այլեւս նախկին տեմպերով չի զարգանում, ավելին՝ տնտեսությունը կարող է հաշված ամիսների ընթացքում փլուզվել։ Իսկ դա նշանակում է, որ երկու երկրների տնտեսական հզորությունների միջեւ տարբերությունը հասել է «պատմական մաքսիմումին» եւ հետագայում կարող է միայն նվազել (եթե Հայաստանի տնտեսությունը տարեկան գոնե 2-3 տոկոս աճ ունենա, իսկ Ադրբեջանը մնա «զրոյի վրա»): Եվ Ադրբեջանի իշխանություններն այս իրավիճակում կարող են եզրակացնել, որ եթե որոշել են անպայման պատերազմ սկսել՝ ամենահարմար պահը հիմա է։ Որքան էլ տարօրինակ է, բայց կարծես թե Հայաստանի իշխանություններն էլ են հասկացել սա։ Ու արդեն որեւէ մեկը չի էլ թաքցնում, որ 1994-ից ի վեր երբեւէ այսքան մոտ չենք եղել պատերազմի վերսկսմանը։
Չորրորդ ինքնիշխանություն
2016 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան կունենա: Տիգրան Սարգսյանին կփոխարինի Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԳՆ-ում քննարկման փուլում է Լատվիայի հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին Մեքսիկայում Հայաստանի դեսպան նշանակելու հարցը»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հեռացրել են «տարվա լավագույն մարզպետ» անվանակարգի թեկնածուների ցուցակից: Պարզվել է, որ առցանց քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկածների IP-ների մեծ մասը գրանցված են Մոզամբիկում, Նիգերիայում, Բանգլադեշում եւ այլ «էկզոտիկ երկրներում»: «ՉԻ» – Եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը՝ Հայաստանը հանգիստ կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի միակ երկիր, որտեղ արջերը տիրապետում են համակարգչային տեխնիկային եւ ծառայություններ են մատուցում նաեւ օնլայն քվեարկությունների ժամանակ: Չնայած՝ չի բացառվում նաեւ, որ ոչ մի կեղծիք էլ տեղի չի ունեցել: Պարզապես Սուրիկ Խաչատրյանի համբավը հասել է նաեւ Մոզամբիկ, եւ այնտեղ զարմանքով պարզել են, որ նա մարդկանց ծեծելուց կամ «ինքնապաշտպանվելուց» հետո զոհերին չի ուտում: Այդքանից հետո մոզամբիկցիները, բնականաբար, պիտի նրան «տարվա լավագույն մարզպետ» հռչակեին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ։
Չորրորդ ինքնիշխանություն
«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արշակ Մխիթարյանը՝ նույն ինքը՝ Բռլյանտի Արշակը, խորհրդարանի դահլիճում երեկ զբաղված էր «դաշնակահարությամբ». բանն այն է, որ Մխիթարյանը քվեարկում էր ոչ միայն իր, այլեւ բացակա եւս երկու պատգամավորի՝ Մուրադ Գուլոյանի եւ Հրանտ Դավթյանի փոխարեն:
Տեւական ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդես էր գալիս այլընտարնքի, հետո ընդդիմության անվան տակ, նրանց խմբակցության պատգամավորները նման խախտումներ չէին անում: Բայց հիմա, երբ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր համարելով դարձել է իշխող ՀՀԿ-ի կցորդը, այդ խմբակցության պատգամավորները որդեգրել են արատավոր այդ գործելաոճը: Ու պետք է նկատենք, որ միայն Արշակ Մխիթարյանը չէ, որ ուրիշի փոխարեն է քվեարկում, այդպես են վարվում ԲՀԿ խմբակցության շատ այլ ներկայացուցիչներ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Շրջանառվող լուրերի համաձայն, Գլխավոր դատախազությունը նախաքննական մարմիններին, մասնավորապես, Քննչական կոմիտեին ներքին կարգով բանավոր հանձնարարական է իջեցրել կասեցնել 5-6 ամսից ավելի քննված և դեռևս չբացահայտված քրեական գործերը։ Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, այդ հանձնարարականը վերաբերել է անգամ այնպիսի գործերի, որոնց ծավալր մեծ է, դրվագները՝ բազմաթիվ, միաժամանակ՝ դեռ չեն սպառվել բացահայտման հնարավորությունները։ Եւ այս օրերին քննիչները իրար հետեւից կասեցման» որոշումներ են կայացնում։ Այդ քայլի իմաստը տարեվերջին ցանկալի ցուցանիշներ ներկայացնելն է, քանի որ չբացահայտված գործերը շարունակում են ստվեր գցել իրավապահների աշխատանքին՝ ցույց տալով նրանց թերացումները»:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.