29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ իր ելույթում Սերժ Սարգսյանին անուղղակի մեղադրել է տարիներ առաջ հանցավոր գործունեություն ծավալելու մեջ։ «Քաղաքական գործարք կատարվեց 1995-1996թթ.-ին, երբ հանցավոր համաձայնության դաշտում կասեցվեց Դաշնակցության գործունեությունը։ Իսկ մենք համագործակցում ենք Դաշնակցության հետ»,– հակադարձելով ԱԺ ՀԱԿ պատգամավորների ելույթներին՝ ասել է Բաղդասարյանը: Ընդհանրապես, ՀՀԿ խմբակցության ղեկավարը վերջերս հաճախ է շփոթում կամ մոռանում 1990-ականների իրադարձությունները, արդյունքում անհարմար դրության մեջ դնելով իրեն, հիմա նաև՝ իր առաջնորդին։ Ուստի՝ մեր պարտքն ենք համարում մեկ-երկու տողով նրան հիշեցնել մի քանի հանրահայտ փաստ։
Եվ այսպես, ՀՅԴ գործունեությունը կասեցվել է 1994թ. դեկտեմբերին՝ ՀՀ-ում գործող քաղաքական կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով, սա այն բանից հետո, երբ բացահայտվել էր ՀՅԴ ներսում գործող «Դրո» ռազմականացած հետախուզական գաղտնի կազմակերպությունը։։
Չորրորդ իշխանություն
Անդրադառնալով իր և որդու մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքին՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ասել է, թե «դա ամբողջությամբ սուտ է»։ «Մի հոգի չկա, որ էս պահին կարա կանգնի ու ասի, որ տենց դեպք եղել է», ասել է նա։
«ՉԻ» – Այստեղ երկու տարբերակ կա։ Կամ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությունը տարածել էր նստած վիճակում (որովհետև «չէր կարա կանգներ ու տենց բան ասեր»), կամ էլ Գյումրիում կա մեկ այլ Վարդան Ղուկասյան, որը Սպարտակ անունով որդի ունի, Կոլյա անունով՝ եղբոր որդի, պատահաբար նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տարեկիցն է, շրջում է թիկնապահներով և (ինչպիսի զուգադիպություն) գրասենյակ ունի նույն շենքում, որտեղ գրասենյակ ունի նաև այս ամենի հետ հեչ կապ չունեցող նախկին քաղաքապետը։
Կարծում ենք՝ ժամանակն է, որ ոստիկանությունը հրաժարվի արատավոր գործելաոճից և անհայտ հանցագործների համար այլ ինիցիալներ հորինի:
Չորրորդ իշխանություն
Սերժ Սարգսյանի վերջին «ընդարձակ ելույթը», պարզվում է, շատերին է բարկացրել։ Ընդ որում՝ մարդկանց բարկացրել է ոչ թե այն, որ այդ ելույթը որևէ կապ չուներ իրականության հետ, որ բոլորն էլ հասկանամ էին՝ դա ընդամենը հերթական թամաշան է և այլն, այլ որովհետև ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը լավ էլ հասկանում է, թե ինչպիսին պիտի լինի նորմալ երկիրը։
Ի վերջո՝ մի բան է, երբ մարդը չգիտի, թե ինչ պիտի անել, դրա համար էլ սխալ բաներ է անում կամ ընդհանրապես ոչինչ չի անում, և բոլորովին այլ բան, երբ մարդը գիտի, թե ինչ պիտի անել, բայց չի անում։ Դրա համար էլ, ի դեպ, ցանկացած հանցագործություն քննելիս նախ պարզում են՝ ամբաստանյալը գիտակցե՞լ է, որ հանցանք է գործում, թե՞ չի գիտակցել։ Ու թեև օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում, բայց ամեն դեպքում՝ եթե գիտակցված է արել, դա համարվում է ծանրացուցիչ հանգամանք, իսկ եթե չիմանալով է արել՝ պատիժն ավելի մեղմ է լինում։ Դրա համար էլ Սերժ Սարգսյանի ելույթը մարդկանց մեջ միայն զայրույթ է առաջացրել. «բա որ էդքանը հասկանում ես, ինչո՞ւ ես հակառակն անում»։ Այլ կերպ ասած՝ սա այն դեպքն է, երբ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած ձևակերպումների ճշմարտացիությունն ընկալվում է որպես ծանրացուցիչ հանգամանք։
Բայց նաև՝ այնպես չէ, որ ելույթում միայն վերացական մտքեր են հնչել։ Սերժ Սարգսյանը նաև կոնկրետ բաներ է ասել։ Ընդ որում՝ հատկապես արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածը երևի ավելի շատ հոգեբաններին կհետաքրքրի։ Տեսեք՝ հասուն մարդ է, արդեն 18 տարի է՝ պետական բարձրագույն պաշտոններ է ստանձնում ու մասնակցում որոշումների կայացմանը, 8 տարի է՝ որոշումները կայացնում է միանձնյա, բայց ահա ելույթ է ունենում ու ենթագիտակցորեն կռիվ է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ։ «Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է», հաղթականորեն ասում է նա։ Ամոթ չլինի հարցնելը՝ բա եթե այդպես է, ինչո՞ւ լավ չենք ապրում։ Կամ եթե «այդ մտայնությունն անընդունելի է», ու Հայաստանը դեռ հարյուր տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, էլ ինչ կարիք կար խայտառակ ինքնանվաստացման գնով Թուրքիայի հետ սիրախաղ սկսել, հնարավոր ամեն ինչ զիջելու պատրաստակամություն հայտնել ու վերջում էլ հայտարարել, թե «Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք», այնտեղ «անհատակ ա անանցանելի ճահիճ է»։
Բա էլ ինչո՞ւ ոտներս թրջեցինք այդ ճահիճում, հանգիստ կշարունակեինք «լավ ապրել»։ Կամ ի՞նչ է նշանակում՝ «այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել»։ Բա եթե «ընտելացել ենք և հարմարվել», ինչո՞ւ է տարեկան 45-50 հազար մարդ արտագաղթում (միայն պաշտոնական տվյալներով)։
Չորրորդ իշխանություն
ՌԴ-ում խոշոր բիզնեսմեն համարվող Արա Աբրահամյանը, որը Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտ է ներկայացրել, այս օրերին ակտիվորեն լուրեր է տարածում այն մասին, թե իբր ՌԴ-ից իրեն «դաբրո» են տվել Հայաստանում իշխանափոխության գործընթաց սկսելու համար: Մասնավորապես՝ Արա Աբրահամյանին սպասարկող տեղեկատվական հարթակներից մեկը երեկ նմանատիպ ձևակերպումներով լուր է թողարկել. «Ըստ մեր մոսկովյան աղբյուրների՝ Պուտինի շրջապատը դեմ չէ, որ Սերժ Սարգսյանին հեռացնեն արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:
Ըստ նույն աղբյուրի՝ Սերժ Սարգսյանն իր գլխավոր առաքելությունը կատարել է՝ Հայաստանը միացրել է ԵՏՄ կազմին, որից հետո Ռուսաստանի գլխավոր նպատակն է, որ Հայաստանի այս կարգավիճակը դառնա հաստատուն, և որ ժողովուրդը չհիասթափվի այս ընտրությունից: Եվ եթե դրա համար անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը հեռացվի իշխանությունից, ապա Մոսկվան դրան դեմ չէ:
Ըստ նույն աղբյուրի՝ Ռուսաստանը կմտահոգվի այն դեպքում, եթե նկատի, որ այդ պրոցեսների մեջ ներգրավված կլինի Արևմուտքը:
Չորրորդ իշխանություն
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ինչ-որ կանխատեսումներ անելն, իհարկե, անշնորհակալ գործ է, մանավանդ՝ Հայաստանում, որտեղ իրավիճակը բավականին արագ է փոխվում։ Բայց ինչ-որ գործընթացներ այնուամենայնիվ արդեն ուրվագծվում են, քաղաքական դաշտի «խաղացողների» պոտենցիալները մոտավորապես հայտնի են, հետևարար՝ որոշ բաներ միանգամայն կանխատեսելի են։
Ապագա խորհրդարանի «քարտեզը» կանխատեսելու հիմնական բարդությունն այն է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների «պաշտոնական արդյունքները» երբեք չեն համապատասխանում քաղաքական ուժերի իրական վարկանիշներին։ Ընդ որում՝ կեղծիքների չափաբաժինը մոտավորապես 40 տոկոս է, իրական ընտրություններինը՝ 60 տոկոս։ Դա նշանակում է, որ եթե, օրինակ, ՀՀԿ-ն իրականում ստանում է 12 տոկոս, պաշտոնապես արձանագրվում է 52 տոկոս (իրական ձայներին գումարվում է կեղծիքների 40 տոկոսանոց չափաբաժինը), իսկ եթե որևէ ընդդիմադիր ուժ ստանում է, ասենք, 20 տոկոս, պաշտոնապես արձանագրվում է 12 տոկոս։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք և փորձենք հասկանալ, թե քաղաքական ուժերից որն ինչ հնարավորություններ և պոտենցիալ ունի։
ՀՀԿ. Այս ուժը մոտ 10-15 տոկոս իրական վարկանիշ ունի, որն առաջիկա մեկ տարվա ընթացքում հաստատ միայն պակասելու է (հաշվի առնելով սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը)։ Եթե նրանց հաջողվի այնպիսի Ընտրական օրենսգիրք անցկացնել, որ ընտրակեղծիքների չափաբաժինը չնվազի և մնա նույն 40 տոկոսի մակարդակի վրա, այդ կուսակցությունը կստանա 45-50 տոկոս։
ՀՅԴ. Այս կուսակցությանը որպես առանձին քաղաքական ուժ դիտարկելն արդեն անիմաստ է։ Ընտրությունների «իրական հատվածում» ՀՅԴ-ն հազիվ 1-2 տոկոս ունենա, իսկ թե «կեղծիքների հատվածից» քանի տոկոս կպոկի՝ էական չէ, որովհետև ՀՀԿ-ի բաժնից է պոկելու։ Պարզ ասած՝ երբ ասում ենք, որ ՀՀԿ-ն կարող է 45-50 տոկոս ունենալ, նկատի ունենք՝ ՀՅԴ-ն էլ հետը (թե իրենց միջև ինչ հարաբերակցություն կլինի՝ էական չէ)։
ԲՀԿ. Այս պահին այս կուսակցության վարկանիշը 7-10 տոկոս է, բայց եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ ԲՀԿ-ն պրոբլեմներ է ունենալու։ Բանն այն է, որ ներկա պահին ԲՀԿ-ն պաշտոնապես ընդդիմություն է (հրաժարվել է կոալիցիոն
բանակցությունների գնալ), բայց նաև ակնարկներ են հնչել, որ այդ հարցին կարևոր է անդրադառնալ 2017թ. ընտրություններից հետո։ Իսկ մարդիկ հազիվ թե հաճույքով ձայն տան այն ուժին, երբ մտադիր է ընտրություններից հետո կոալիցիա կազմել իշխանությունների հետ։
Չորրորդ իշխանություն
«Աշոտյանին փոխում եք, լավ, հասկացանք: Տեղն արել են: Ճշմարիտյանի՞ն եք հանում, դա էլ հասկացանք, իրեն հասնում է: Արագածոտնի մարզն ընդհանրապես հասկացանք, վերջապես այնտեղ ուրիշ մարդիկ էլ տենդերներ կշահեն: Բայց Շիրակի մարզը հանգիստ թողեք: Թող այն դաշնակցական թեկնածուն, որ պիտի այդ պաշտոնին նշանակվի, ասի, թե ինքը ինչը կարող է ավելի լավ անել, որ չի անում կամ արել Ֆելիքս Ցոլակյանը: Իհարկե, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ՀՅԴ ներկայացուցիչը, դրա մեջ դրական բան էլ կլինի. ամբողջ մարզը դաշնակների դեմ դուրս կգա: Բա ձեզ դա պե՞տք է: Տարօրինակ է, թե ինչու են հատկապես այդ մարզն ուզում դաշնակները: Եթե վատը լիներ մարզպետը, կամ այնտեղի պետական ապարատներում խժդժություններ ու լարվածություն լիներ, կհասկանայինք: Բայց վարդանիկներից հետո հանգիստ մարզ է դարձել: Դրա փոխարեն գնացեք Սյունիքի մարզը պահանջեք: Դաշնակներն են, չէ՞, անընդհատ շեփորահարում համակարգային փոփոխությունների, նոր մշակույթի, երկրում արդարություն ձեւավորելու մասին: Այդ դեպքում, Սյունիքի մարզը պահանջեք: Դրսեւորեք սկզբունքայնություն, ասեք՝ տվեք մեզ Սյունիքի մարզը, վերացնենք վախի մթնոլորտը, մարզը ապաքաղաքականացնենք, Նժդեհի գաղափարները կյանքի կոչենք եւ նման այլ վեհ բաներ: Մեկ մարզի կտրվածքով համակարգային փոփոխություններ արեք, տեսնենք: Եթե «կպցնեք» այդ մարզը՝ ողջուները՝ մեզնից»:
Չորրորդ իշխանություն
Երեկ թեժ վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանի և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՄԻՊ թեկնածու Զարուհի Փոստանջյանի միջև։ Ընդ որում՝ պատգամավորներն այնքան բարձր էին վիճում, որ ձայները լսելի էին միջանցքում՝ Հ. Սահակյանի աշխատասենյակի կողքով անցնելիս։ Հիմնական բղավողը Զարուհի Փոստանջյանն էր, որը Սահակյանին ասում էր, թե նա օրենք է խախտում և հորդորում էր կարդալ դրանք, իսկ ՀՀԿ-ական պատգամավորն էլ իր հերթին էր «Ժառանգության» ներկայացուցչին խորհուրդ տալիս կարդալ Սահմանադրությունը։
Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց վիճաբանության առիթը ՄԻՊ առաջիկա ընտրություններն են. ինչպես հայտնի է՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է առաջադրված թեկնածուներից մեկին առաջադրի ԱԺ լիագումար նիստում՝ քվեարկության։ ՄԻՊ պաշտոնի համար առաջադրվել է երեք հոգի՝ ՀՀԿ-ն ներկայացրել է Արման Թաթոյանի թեկնածությունը, ԲՀԿ խմբակցությունից այս հանձնաժողովում առաջադրված, սակայն՝ մեկ այլ կուսակցություն ներկայացնող Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանին, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ Զարուհի Փոստանջյանին։
Չորրորդ իշխանություն
Օրերս «1in.am»-ի հաղորդումներից մեկի եթերում սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն էր արել, որը չէր վրիպել շատերի ուշադրությունից։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերջինս մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, Արամ Սարգսյանը հայտարարել էր. «Սերժ Սարգսյանն ինձ խոստովանել է, որ Հոկտեմբերի 27-ը կազմակերպված էր, և մի օր ինձ պետք է ասի, ես սպասում եմ նրա խոսքին»։
Այս առիթով երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ Սերժ Սարգսյանին հարցաքննելու պահանջով: Դիմումի համար հիմք է հանդիսացել Արամ Սարգսյանի վերոհիշյալ հայտարարությունը։ «Սրանով Արամ Սարգսյանը հրապարակավ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը տիրապետում է արժեքավոր տեղեկատվության՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ գործի բացահայտման համար հնարավոր բոլոր միջոցառումները չեն ձեռնարկվել, և կարիք կա հարցաքննելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին», ասված է դատախազությանն ուղարկված Սաքունցի դիմումում։
Ըստ նամակագրի՝ Սարգսյանի հայտարարությունն ապացուցում է նաև, որ ՀՀԿ առաջնորդը հանցագործության մասին տեղեկություններ անի, որոնք նա թաքցնում է՝ խոչընդոտելով գործի բացահայտմանը։ Սա մեկ։ Բացի այս, Սաքունցը կարծում է նաև, թե Արամ Սարգսյանի հայտարարությունը հիմք է, որպեսզի Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվի հանցագործությունը կոծկելու փաստի հիմքով նաև։ Զուգահեռաբար Սաքունցը նաև իմփիչմենթի գործընթացի մասին է ակնարկել:
«Խնդիրն այն է, որ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունից հետո օրենքի ուժով պետք է սկսվի իմփիչմենթի գործընթաց Ս. Սարգսյանի նկատմամբ, որովհետև, նորից եմ կրկնում, հանրապետության ԱԺ նախագահի՝ երկրորդ դեմքի, երրորդ դեմքի՝ վարչապետի, տեղակալների, ԱԺ նախագահների սպանության մասին է խոսքը և նաև ԱԺ-ի՝ որպես օրենսդիր մարմնի դեմ ահաբեկչական գործունեության կազմակերպիչների մասին է խոսքը։ Այնպես որ, օրենքն է թելադրում, որ պետք է սկսվի իմփիչմենթի գործընթաց և եթե չի սկսվում, ՀՀԿ կայուն քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում պետության դեմ կազմակերպված հանցագործությունը թաքցրած անձին հովանավորելու մեջ։ Դա հանրության դեմ մարտահրավեր է, դուրս է զալիս, որ հանցագործությունը շարունակում է մնալ չբացահայտված, իսկ հանցագործության կազմակերպիչները շարունակում են վտանգ ներկայացնել ՀՀ-ին և յուրաքանչյուր անձին»,- երեկ հայտարարել է Արթուր Սաքունցը։
Չորրորդ իշխանություն
Կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները սկսել են դժվարություններով ընթանալ, տևակաև ժամանակ է՝ նրանք բանակցում են պաշտոններ կիսելու շուրջ, սակայն վերջնական պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։
Ավելին՝ երեկ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է.
«Մեզ մոտ ժողովրդական բան է՝ բոլորը պորտֆել են ուզում՝ չմտածելով, թե այդ պորտֆելի մագնիսականությունն ինչպիսին պիտի լինի։ Ինձ համար խնդիրը նա է, թե ինչպես հետագայում պիտի աշխատենք»։
Գալուստ Գրիգորիչի հետ ամենամեծ ցանկության դեպքում անգամ անհնար է չհամաձայնել՝ իրոք պորտֆելները մագնիսականություն ունեն, և այդ մագնիսականության պատճառով է, որ ՀՀԿ-ն չի կարող իշխանություն չլինել։
Չորրորդ իշխանություն
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ՀՅԴ վերջնական պայմանավորվածության ձգձգման պատճառը ոչ թե ՀՀԿ-ՀՅԴ հարթությունում է, այլ ՀՅԴ-ի ներսում: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ում չեն կարողանում բաժանել պորտֆելները: Սերժ Սարգսյանի պահանջով՝ Հրանտ Մարգարյանը համաձայնել է նոր դեմքեր «տալ» գործադիրին: Նա իր պրոտեժեն համարել է Արա Նռանյանին, Աղվան Վարդանյանը՝ Արծվիկ Մինասյանին, իսկ ահա Դավիթ Լոքյանի պարագայում կողմերը կոնսենսուսի չեն գալիս:
Բայց սա դեռ ամենը չէ: Կառավարությունում պորտֆելները վերցնելու Հրանտ Մարգարյանի միանձնյա որոշմանը դեմ են դրսի կառույցները եւ հատկապես Վաշինգթոնի ազդեցիկ դաշնակներից Վիգեն Հովսեփյանը, որին դեռևս մեկ տարի առաջ համարում էին Մարգարյանի հիմնական կակառակորդը՝ Բյուրոյի ղեկավարի ընտրության ժամանակ:
Ֆրանսիայի կառույցը եւս չի համակերպվել Մարգարյանի՝ ՀՀ իշխանությունների հետ համագործակցելու որոշմանը: Լիոնից Մարգարյանին հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է Բյուրոյի ղեկավարի նման պահվածքը:
Այս լարվածությունը դեռեւս 2015-ից էր սկիզբ առել, երբ Ֆրանսիայի դաշնակցականները դեմ էին արտահայտվել Մարգարյանի թեկնածությանը: Այսօր արդեն դրսի դաշնակները Մարգարյանին ճնշում են, և արտասահմանցի մեծահարուստ ՀՅԴ-ականների համար ընկալելի է Արմեն Ռուստամյանի պահվածքը:
Հավելենք նաև, որ դրսի դաշնակցականներին են այս օրերին միացել ՀՅԴ կառույցի բազմաթիվ անդամներ, որոնք կտրուկ և միանշանակ դեմ են արտահայտվել իշխանության հետ համագործակցելու ֆորմատին: Այս առումով խիստ պայթյունավտանգ իրավիճակ է ՀՅԴ-ում»:
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.