29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Եվրոպայի խորհրդի հրապարակած զեկույցի համաձայն, Հայաստանում բնակչության մեջ կալանավորների տեսակարար կշիռն ավելի բարձր է, քան Եվրոպայամ, պետությունն էլ մեկ կալանավորի վրա ծախսում է օրական համարյա տասը եվրո։
«ՉԻ» — Հասկանալի է, որ այդ տասը եվրոն միայն կալանավորների վրա չի ծախսվում՝ դրանով նաևւ շենքերն են պահպանվում, հսկիչների աշխատավարձերն են վճարվում եւ այլն։ Բայց ոնց էլ հաշվում ենք՝ էլի այդ գումարի մոտ կեսը պետաթյունը նախատեսում է ծախսել կալանավորների սննդի ու հագուստի վրա։ Իսկ դա արդեն օրական 5 եվրո է, կամ՝ ամսական մոտ 80 հազար դրամ։ Այլ կերպ ասած՝ պետությունը կալանավորներին երկու անգամ ավելի լավ է «նայում», քան թոշակառուներին։ Դեռ չհաշված, որ կալանավորները կոմունալ ծախսեր չեն անում։
Չէ, մենք հասկանում ենք, որ իրականում այդ գումարներն այլ գրպաններ են մտնում։ Բայց փաստը մնում է փաստ՝ եթե ամեն ինչ օրենքով լինի, պետության տված թոշակով տարեցները կալանավորներից երկու անգամ ավելի վատ կապրեն»,–գրում է թերթը։
Չորրորդ իշխանություն
«Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը, պարզվում է, հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին սպասարկող թանկարժեք մեքենայից և օգտվում է այն մեքենայից, «որն ի պաշտոնե հատկացված է նախարարին»։ Երիտհանրապետականներին էլ սա դուր չի եկել, ու նրանք Լևոն Մկրտչյանի քայլը գնահատել են որպես չստացված PR։
«ՉԻ»- Լևոն Մկրտչյանն, իհարկե, սիրուն բան չի արել, որ անուղղակիորեն իր նախորդին մեղադրել է անհարկի շռայլության մեջ։ Իբր «տես՝ ինձ օրենքով ինչ հասնում է, այն էլ օգտագործում եմ»։ Բայց որքանով տեղյակ ենք՝ «օրենքով նախարարական պորտֆելները տրվում են այն ուժերին, որոնք ընտրությունների արդյունքներով վայելում են ժողովրդի վստահությունը. մինչդեռ Դաշնակցության դեպքում նման «միջադեպ» տեղի չի ունեցել։ Եվ ընդհանրապես՝ Լևոն Մկրտչյանի «վեհանձն արարքն» ինչ-որ իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե նա աճուրդով վաճառեր խնդրո առարկա մեքենան և այդ գումարով, ասենք, օգներ որևէ աղքատ դպրոցի։ Բայց նա այդ մեքենան թողել է նախարարության «տրամադրության տակ»։ Այնպես որ՝ իսկապես սիրուն բան չստացվեց»:
Չորրորդ իշխանություն
«Պատասխանելով այն հարցին, թե Դաշնակցության համար դժվար չի՞ լինի աշխատել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ում հրաժարականն իրենք ժամանակին պահանջում էին, դաշնակցական պատգամավոր Միքայել Մանուկյանն ասել է. «Ենթադրում եմ, որ այդտեղ էլ են փոփոխություններ սպասվում»:
«ՉԻ» – Եթե հաշվի առնենք, թե սովորաբար ինչ են հասկանում դաշնակները «փոփոխություններ» ասելով՝ պետք է ենթադրել, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կիսվելու է: Լինելու է արտաքին նախարարություն և գործերի նախարարություն:
Կամ էլ արտգործնախարարությունում ստեղծվելու է նոր ստորաբաժանում՝ «Պահանջատիրության և ազգագրական երգի-պարի գլխավոր վարչություն», և վարչության պետի պաշտոնը տրվելու է Դաշնակցությանը:
Չնայած՝ հնարավոր է, որ «այդտեղ էլ են փոփոխություններ սպասվում» ասելով դաշնակցական պատգամավորը նկատի է ունեցել , որ այդ հարցում նույնպես Դաշնակցությունը կփոխի իր դիրքորոշումները և «ցյուրիխյան ուրացումը» կվերանվանի «ցյուրիխյան հերոսամարտ»:
Ամեն դեպքում՝ Էդվարդ Նալբանդյանը ճիշտ կանի, եթե «նավսյակի», բեղեր պահի և սովորի «Ելիր, դաշնակ Դրո» երգի բառերը»:
Չորրորդ իշխանություն
«Իմ գնահատմամբ՝ մարտի 1-2-ի իրադարձությունների մասնակից պետական կառույցների, հանցավոր խմբերի դերակատարությունը մինչև վերջ ուսումնասիրված, քննված, բացահայտված չէ»,- երեկ նման գնահատական է հնչեցրել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Անդրադառնալով մարտի 1-ի ոճրագործության իրավական նրբերանգներին՝ նախկին զինդատախազը մանրամասնել է.
«Մինչև այժմ մենք չունենք իրավական գնահատական, թե իշխանությունն ինչպես է գնահատում զինված ուժերի մասնակցությունը մարտի 1-ի դեպքերին և դրանից ավելի վաղ։ Պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանի իրավական գնահատականը չունենք։ Մենք տեղեկացված չենք կամ այդ առումով քննություն չի կատարվել, թե ինչպիսի մասնակցություն են ունեցել ապօրինի զինված խմբավորումները։ Եթե հիշում եք՝ թե բանակի ապօրինի ներգրավման, թե զինված խմբերի մասնակցության վերաբերյալ Փաստահավաք խումբը զեկույցներ էր հրապարակել։ Մենք չունենք նույնիսկ դեպքի վայրից առգրավված մի քանի 100 գնդակների և փամփուշտների նույնականացման տվյալները, չկա։ 2011 թվականի դեկտեմբերին հրապարակված վերջին տեղեկատվության համաձայն՝ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ փամփուշտները չեն նույնականացվել։ Նույնիսկ երեք սպանվածների մարմիններից հանված փամփուշտների նույնականացում չկա, թե ում զենքից և ովքեր են կրակել»։
Այս իրավիճակը, սակայն, Ջհանգիրյանի կարծիքով, պատահական չէ։ Նա համոզված է, որ ոչ թե իրավապահ մարմինները չեն կարող բացահայտել մարտի 1-ը, այլ իշխանությունների մեջ չկա այդ սպանությունները բացահայտելու կամք կամ ցանկություն։ Եվ եթե լինի քաղաքական կամք, սպանություններն արագ կբացահայտվեն, ու տասնյակ մարդիկ կպատժվեն։
«Չեմ ասում հազարավոր մարդկանց բանտ նետեին, բայց տասնյակ մարդիկ պետք է պատժվեին»,- ասել է նա և հավելել,- «Այդ քայլով հնարավոր կլիներ կանխել նման իրադարձությունների կրկնությունն ապագայում։ Իսկ այժմ մենք նոր մարտի մեկերից ապահովագրված չենք»։
Չորրորդ իշխանություն
«Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը մի քանի օր առաջ ինչ-որ առիթով ելույթ է ունեցել ու հայտարարել, թե «ես ընդհանրապես Ցեղասպանություն հասկացողությունն ընդունում եմ որպես շատ զավեշտական, շատ անընդունելի, շատ լայնածավալ ու խորացված թեմա»։
«ՉԻ» — Համաձայնվեք՝ լեգենդար ծանրորդին դիվանագիտական պաշտոնում տեսնելը «շատ զավեշտական ու «շատ անընդունելի» է, իսկ ընդհանրապես դեսպանների պաշտոնները որպես փոխհատուցում սրան-նրան նվիրելը՝ «շատ լայնածավալ ու խորացված թեմա»։ Ընդ որում՝ անձամբ Յուրի Վարդանյանն այս խայտառակության համար առանձնապես մեղավոր չէ։ Իրավիճակը նույնքան խայտառակ կլիներ, եթե, ասենք, Էդուարդ Նալբանդյանը կամ Շավարշ Քոչարյանը (մեղա-մեղա) մասնակցեին ծանրամարտի աշխարհի առաջնությանը։ Մի խոսքով՝ ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի»5
Չորրորդ իշխանություն
Արդեն քանի տարի է՝ մարտի 1-ին ընդդիմությունը հանրահավաք է կազմակերպում (կամ հավաք-երթ), հարգում 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը և խոսում ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Իսկ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները, չգիտես ինչու, որևէ կերպ չեն նշում մարտի 1-ը։ Չնայած՝ չի իմացվի, գուցեև երեկոյան թաքուն հավաքվում են մի տեղ ու նշում իրենց հաղթանակը, բայց խոսքը հրապարակային միջոցառումների մասին է։ Վերջին հաշվով՝ տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ամեն տարի մարտի 1-ին հաղթանակի զորահանդես անցկացնեին՝ սպեցնազով, օլիգարխների թիկնազորներով, վարձու մարդասպաններով, հայտնի չէ որտեղից բերված ջոկատներով, կեղծ ցուցմունքներ տվողների ու պնակալեզ մտավորականների դասակներով և այլն։ Չէ՞ որ իրենց համար դա հաղթանակի օր է՝ այդ օրը իրենք հաղթեցին Հայաստանի ժողովրդին ու մինչև հիմա վայելում են այդ հաղթանակի պտուղները։
Իսկապես տարօրինակ բան է ստացվում։ «Պաշտոնական վարկածի» համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին «մութ ուժերը» փորձում էին ապակայունացնել Հայաստանը, բայց իշխանություններն, իբր, բավականաչափ վճռականություն ունեցան և կարողացան կտրուկ քայլերի միջոցով պահպանել ներքաղաքական կայունությունը։ Այսինքն՝ լավ բան են արել: Հարց է ծագում՝ բա եթե լավ բան են արել, ինչո՞ւ մինչև հիմա որևէ մեկը չի ստանձնել այդ «լավ բանի» պատասխանատվությունը։ Ռոբերտ Քոչարյանը կարող էր, չէ՞, տղամարդու նման ասել՝ այո՛, ես եմ համակարգել բոլոր գործողությունները, ես եմ հրամայել ուժ կիրառել «օտարերկրյա մութ ուժերի գործակալների» նկատմամբ, որպեսզի վերականգնեմ կայունությունը։ Բայց նա այդպիսի բան չասաց։ Հակառակը՝ պաշտոնապես հայտարարվեց, թե ժողովրդի վրա կրակելու հրաման որևէ մեկը չի տվել, ու դրա կարիքը չկար էլ։ Այսինքն՝ ներքաղաքական կայունությունը ինքնաբուխ է վերականգնվել։ Իսկ Սերժ Սարգսյանն ընդհանրապես մինչև հիմա ձևացնում է, թե ինքն այս ամենի հետ որևէ կապ չունի:
Չորրորդ իշխանություն
«Եթե ՀՅԴ-ՀՀԿ առաջին ամուսնությունից սերունդ չծնվեց, երկրորդ ամուսնությունից առավել ևս չի ծնվի»,- երեկ այսպես արձագանքեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցությանը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականների պնդումներին կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, մասնավորապես՝ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իրենք բացառապես էթիկայի հանձնաժողովի միջոցով են փորձելու հասնել նրան, որ իշխանությունը, ՀՀԿ-ն պայքարեն այդ երևույթի դեմ, Մանուկյանն արձագանքեց. «Ախր, էդ հուշագիրը փորձել եմ կարդալ, այնպես չի, որ չեմ կարդացել՝ հեգնանքից բացի, ուրիշ բան չի առաջացնում։ Եթե ուզում եք իմանալ իրականությունը, դուրս եկեք փողոց, տաքսի նստեք, ձեր բարեկամներին հարցրեք, թող մարդիկ ասեն ինչ են մտածում այդ նոր ամուսնության կամ հետապահարզանի մասին։
88 միլիոնատեր է նստած պառլամենտում, ինչի՞ մասին է խոսքը։ Էթիկայի հանձնաժողովը, որի անդամները իրենք են, պիտի որոշեն, որ նրանք բիզնեսով չե՞ն զբաղվում, մանդատից պիտի զրկե՞ն։ Ամոթ է խոսեն այդքան ծիծաղելի բաների մասին, որի մասին ավելի լավ է լռեն։ Կոռուպցիայի դեմ պայքարելո՞ւ են։ Ո՞նց, իրենք իրենց դե՞մ։ Կոռուպցիան հենց իրենց մեջ է»։
Չորրորդ իշխանություն
Անդրադառնալով այն հարցին, որ գրեթե բոլոր դպրոցների տնօրենները ՀՀԿ-ականներ են, կրթության և գիտության նորանշանակ նախարար, դաշնակցական Լևոն Մկրտչյանն ասել է, թե տնօրենների «կուսակցական կամ այլ պատկանելությունները» իր համար երկրորդական են։
«ՉԻ» — Լևոն Մկրտչյանի համար այդ հարցերը գուցե իսկապես երկրորդական են, բայց ՀՀԿ-ական տնօրենների համար հաստատ երկրորդական չեն։ Եվ կարելի է չկասկածել, որ նրանցից շատերը շուտով «կաստումչիկների» վրա նոր անցք կբացեն՝ ՀՅԴ զինանշանի համար (ՀՀԿ զինանշանից միանգամից հրաժարվելը վտանգավոր է)։ Ավելին՝ «չոլկեքը ֆենած» տնօրեններից շատերը կսովորեն «զարկեց ճակտին, փռեց գետնին, գինի լից» հույժ դաստիարակչական երգի բառերը։ Վերջին հաշվով՝ կարևորը ոչ թե կրծքանշանն է, այլ իմիջը:
Եվ, ի դեպ, հենց իմիջի հարցն էլ ամենաշատն է մտահոգում տնօրեններին: Դաշնակներին «շատ չկա», մեկ էլ տեսար՝ ներքին կարգով հրահանգեցին, որ բոլոր տնօրենները բեղավոր լինեն: Անկախ սեռային և այլ պատկանելություններից»:
Չորրորդ իշխանություն
«ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» վերանվանվելուց հետո Արթուր Բաղդասարյանը մտերիմ շրջապատում վերջերս հաճախ է հայտարարում, թե ինքը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և «լուծել» հաջորդ ընտրություններում իրենց՝ խորհրդարանում երկրորդ ուժ դառնալու հարցը: Ավելին՝ նա ասել է, թե հենց դրա համար էլ նախաձեռնել է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանումով հանդես գալը և այնտեղ մի քանի այլ կուսակցությունների միավորելը, որպեսզի ամեն ինչ հեշտ ու ընդունելի լինի, որ հետո ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չզարմանան՝ ՕԵԿ-ն ինչպես դարձավ երկրորդը:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումն իսկապես եղել է: Փետրվարի 15-ի երեկոյան, ժամը 22-ի սահմաններում Արթուր Բաղդասարյանը գնացել է կառավարական ամառանոց, որտեղ և հանդիպել է Սերժ Սարգսյանին: Նրանք բավական երկար ժամանակ միասին ճեմել են ամառանոցի բակում, և քննարկել քաղաքական իրավիճակը: Ասել է թե՝ Բաղդասարյանը «հարցերը լուծել է» հենց այդ հանդիպման ժամանակ»:
Չորրորդ իշխանություն
«ՉԻ» զրուցակիցն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Պարոն Բարսեղյան, այս օրերին ականատես ենք լինում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքներ կատարած անձանց դատավարություններին։ Նրանցից, ովքեր մեկնաբանում են իրենց արարքը, ասում են՝ ինքնակամ են գնացել այդ քայլին, որ «այո»-ն անցնի։ Ձեր կարծիքով՝ այդ պնդումներն ինչքանո՞վ են անկեղծ, և ընդհանրապես՝ Ձեր տպավորությամբ հասարակության մեջ արդյոք այնպիսին էին տրամադրությունները, որ մարդիկ ցանկանային նման քայլի գնալ։
Ոչ, իհարկե։ Այլապես կարելի է կարծել, որ հասարակությունը խորությամբ այլասերված է։ Տարբեր գործիքներով այդ մարդկանց մղել են այդ հանցագործությունը կատարելու, և տարակույս չունեմ, որ հանրությունն էլ այդպես է կարծում։ Դատավարությունները ձևական են, արագացված են անում, որ շատ աղմուկ և հարցուպատասխան չլինի։ Այս դեպքում հայցվոր չկա, ընդամենը մեղադրող կողմն է, որ պետության մարդն է, դատավորն է, որը ևս պետության մարդն է, և դրա համար էլ արագ-արագ ուզում են գործերը փակել։ Վերջում էլ մի վիճակագրություն ցույց կտան։ Ճիշտ է, այդ վիճակագրություններն իշխանությունների համար շատ տհաճ են, որովհետև նախկինի համեմատ նման հանցագործությունների շեշտակի աճ կա։ Բայց իրենք դա կօգտագործեն իրենց շահերի համար, կասեն՝ «տեսեք, մենք հետևողականորեն բացահայտել ենք հանցագործությունները և պատժել մեղավորներին»։
Ընտրակեղծարարների դեմ հարուցված գործերի հանդեպ նաև միջազգային կառույցներից լուրջ վերաբերմունք կա, և ԱՄՆ դեսպանատունն է հետևում այս գործընթացներին, և ԵՄ ներկայացուցչությունը։ Եթե հիմա Հայաստանի իշխանությունները նման ուղղությամբ են տանում գործերի քննությունը, ընտրակեղծարարներին ընդամենը տուգանում, միջազգային հանրությանը սա որքանո՞վ կգոհացնի։
Այնպես չէ, որ այնտեղ խոտակերներ են նստած։ Բոլորր շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։ Ուրիշ բան, թե միգուցե միջազգային հանրության վերաբերմունքն այս անգամ կարող է անհամեմատ կոշտ լինել ՀՀ իշխանությունների նկատմամբ, որովհետև նախորդ տարիներին իրենք հո գիտեն, թե ինչքան են երես տվել Սերժիկ Սարգսյանին, նախկինում՝ Ռոբերտ Քnչարյանին։ Միգուցե իրենց քաղաքական շահի տեսանկյունից այս անգամ գցեն-բռնեն ու ասեն՝ «այլևս չեղավ, ծաղրում եք», և այս ֆոնին կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն մշակելու համար 800 հազար դոլար հատկացումը կարող է դիտարկվել որպես վերջին շանս, վերջին ստուգում։ Իսկապես, հիմա միջազգային հանրության կամ կարևոր դերակատարների դիրքորոշումը Հայաստանի իշխանությունների նկատմամբ մի քիչ կոշտացել է։
Ինչո՞վ է դա պայմանավորված։
Կամ նրանց համբերությունն է հատել, կամ իսկապես մտածում են, որ այս իշխանությունը քցող է և քցելու է իրենց։ Կան երկրներ, որոնք Հայաստանին իսկապես համարում են բարեկամ և կուզեն իրենց դաշնակից տեսնել։ Բայց Հայաստանի իշխանությունը մի քանի անգամ արդեն ապացուցել է, որ ինքը քցող է, խաբող է: Այս իշխանությունն ապացուցել է, որ ինքն ամեն ինչ անում է իր իշխանության վերարտադրության համար, առավել ևս՝ մեկ ուրիշ երկրի շահերը սպասարկելու նպատակով, և այստեղ շահերի բախման խնդիր կա նաև։
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.