29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Պանամայի փաթեթ» անվանումը ստացած միջազգային օֆշորային սկանդալի բացահայտման արդյունքում երեկ հրաժարական է ներկայացրել նաև ՀՀ ԱՆ ԴԱՀԿ պետ, գեներալ Միհրան Պողոսյանը, ում անունը ևս շրջանառվում է կոռուպցիոն գործընթացներում։ Միայն թե, նկատենք, որ Միհրան Պողոսյանի քաջագործությունների մասին ՀՀ-ում նոր չէ, որ խոսում են։
Դեռ 2013թ. սեպտեմբերի 11-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով պետական կառավարման համակարգում կոռուպցիոն երևույթների մասին, որպես օրինակ մատնանշել էր. «Կառավարության կայքում տեղադրված է պաշտոնական մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունր, որպես պատվիրատու, չինական BYD մակնիշի ավտոմեքենաների մեծ խմբաքանակ է գնել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից։ Կասեք՝ ի՞նչ խնդիր կա այստեղ։ Պարզվում է, որ պատվիրատուի՝ ԴԱՀԿ ծառայության պետը և կատարողի՝ «Քեթրին գրուպի» հիմնադիրը նույն անձն է՝ ոչ այլ ոք, քան Միհրան Պողոսյանը։ Այսինքն՝ կառավարության բարձրաստիճան պետական պաշտոնյան ինքն իրենից մեքենաներ է գնել, պետական բյուջեի միջոցները ծառայեցրել է սեփական բիզնեսի բարգավաճման սրբազան գործին։ Կառավարությունը տեղյա՞կ է արդյոք իր կայքում տեղադրված այս տեղեկության մասին, իսկ եթե տեղյակ է, և այս կոռուպցիոն գործարքի համար Միհրան Պոդոսյանը պատասխանատվության չի ենթարկվել, ապա ինչո՞ւ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական չի ներկայացրել»։
Եվ այն ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանր փորձել էր լղոզել իրավիճակը և փրկել իր ենթակայի դեմքը. «Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի կողմից ինչ-որ կազմակերպություն ղեկավարելուն, ապա պիտի ասեմ, որ այդ ծառայության մասին օրենքով այդ ծառայության ոչ մի ծառայող իրավունք չունի ունենալ և զբաղվել բիզնեսով։ Եթե դուք գիտեք նման կապ, ապա դրանով պետք է զբաղվի էթիկայի հանձնաժողովը և կարող եք դիմել»,- ասել էր նա՝ փորձելով արդարացնել Մ. Պողոսյանին։
Չորրորդ իշխանություն
Երկար տարիների պաշտոնավարումից հետո երեկ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանր հրաժարական է տվել։ «Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշել է Միհրան Պողոսյանը։
Սրան նախորդեց մեկ այլ տեղեկություն, համաձայն որի՝ օրերս ԴԱՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին։ Վեճի հիմնական պատճառը ոչ թե նրա երեխաների՝ երկրից մեկնելու հարցն է եղել, այլ այն, որ իրականում թույլ չի տրվել, որ Միհրան Պողոսյանը երկրից մեկնի, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ։
Իր հերթին երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը Միհրան Պողոսյանի հրաժարականի փաստն այսպես է մեկնաբանել, «Լրագրողների բացահայտումների և իշխանության գործողությունների համատեքստում այդ հրաժարականը պատահական չի կարող լինել»։
Անշուշտ այս ամենը չի կարող պատահական լինել։ Սկզբի համար նախ ամրագրենք, որ Միհրան Պողոսյանը հրաժարականն ինքնակամ չի ներկայացրել, նրան պարտադրել են դա անել։ Սերժ Սարգսյանը դեռևս ՀՀԿ վերջին նիստին կուսակիցներին տեղեկացրել է, որ Միհրանի հրաժարականն է օրակարգում։ Իսկ դրա համար օֆշորային վերջին սկանդալը դժվար թե դեր խաղացած լինի։ Եթե խնդիրն օֆշորում գրանցված Միհրանի միլիոննհրը լինեին, ապա նրան հնարավորություն կտրվեր շարունակել պաշտոնավարել՝ ճիշտ այնպես, ինչպես դա եղավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի պարագայում։ Գրեթե զրոյական է հավանականությունը, որ Քեթրինի Միհրանին հենց դրա համար է հրաժարականի պահանջ ներկայացվել։
Սերժ Սարգսյանը սովորաբար նման կտրուկ քայլերի գնում է միայն մի պարագայում, երբ քցված ու խաբված է զգում իրեն։ Այսինքն՝ պետությանը քցել-խաբելը սովորաբար ներվում է Սարգսյանի կողմից, իսկ այ իրեն «նեղացնելու» պարագան թանկ է նստում նեղացնող կողմի վրա։ Ինչ չեն կիսել միմյանց հետ Սերժ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը՝ անպայման ջրի երես դուրս կգա։ Փոքր երկիր ենք, և այդ կարգի տեղեկություններն արագ են դառնում հանրության սեփականությունը։ Ինչ վերաբերում է բուն Միհրան Պողոսյանին, ապա այս պաշտոնյայի գանձագողության մասին մամուլն այնքան է փաստարկված գրել, որ հիմա այլևս դժվար է նոր բան գտնել ու ասել։ Միհրան Պողոսյանն ու նրա գործունեությունը մշտապես եղել են «ՉԻ» ուշադրության կենտրոնում։
Վերջին անգամ այս պաշտոնյային անդրադարձել ենք հունվարի վերջին, երբ նա հայտարարեց. «Ես ամեն օր վազելով եմ աշխատանքի գալիս և հաճույքով եմ աշխատանքի գալիս։ Եվ ես կարծում եմ, որ գոնե էդ հարցր՝ «դուք՝ որպես պետական ծառայող, հոզնա՞ծ եք» երևի թե ինձանից պետք է հեռու տանել»։ Նրա այս հայտարարության առիթով էլ հարկ էինք համարել հիշեցնել՝ իսկապես, այս պարոնը հոգնելու ժամանակ առանձնապես չունի, նա զբաղված է փող աշխատելով՝ Երևանում առանձին շենքեր ու օբյեկտներ հետ գցելով։ Նրանք, ովքեր երբևէ Միհրան Պողոսյանին տեսել են Երևանի կենտրոնում զբոսնելիս, անպայման իրենք իրենց հարց են տվել՝ ինչու է երիտասարդ պաշտոնյան օրը ցերեկով շրջում մի խումբ թիկնապահների ուղեկցությամբ։ Ընդ որում՝ այդ թիկնապահները մշտապես մի քանի քայլ հետ ընկած են լինում Միհրան Պողոսյանից։ Բանն այն է, որ Միհրան Պողոսյանի քեռիներն ահագին լավ հարաբերություններ ունեն Սերժ Սարգսյանի հետ։ Տղան օգտվում է Սերժ Սարգսյանի մենաշնորհներից, և հենց այդ ամենն էլ հիմք է տալիս, որ Միհրանը քաղաքում այնպես շրջի, ասես ինքը Երևանը վարձով է տվել, և այս քաղաքում ապրողները բոլորը նրա վարձակալներն են։
Չորրորդ իշխանություն
Ռոբերտ Քոչարյանի փորձերը՝ միջնորդավորված համոզելու, թե ինքը որևէ առնչություն չունի Ղարաբաղին հակամարտության իրավահավասար կողմի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակից զրկելու գործընթացի հետ, պարզապես ձախողվեցին։ Այլ կերպ, իհարկե, չէր էլ կարող լինել, քանի որ պնդումը, թե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս է մղվել Քոչարյանի պաշտոնավարման օրոք, անառարկելի փաստ է։
Շատերը կհիշեն՝ 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցավ բանավեճ Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։ Բանավեճի ժամանակ ԼՂ խնդրի մասին հարցին ի պատասխան Ստեփան Դեմիրճյանն իր խոսքն ամփոփել էր՝ ասելով. «Մեզ համար ընդունելի կլինի այն լուծումը, որը ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի համար։ Սա է մեր սկզբունքային մոտեցումը»։
Եվ ահա այստեղ Ռոբերտ Քոչարյանը հակադարձել էր. «Շատ հետաքրքիր հայտարարություն էր, գիտեք։ 97 թվի կոնֆլիկտը հենց եղավ դրա շուրջ, և այն ժամանակ իշխանությունը ասում էր հետևյալը. «Մեզ համար ընդունելի կլինի այն տարբերակը, որ ընդունելի է Ղարաբաղի ժողովրդի կողմից»։ Հիշո՞ւմ եք։ Սա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը միայն ղարաբաղցիների հարցն է։ Ոչ: Եվ այդպես է եղել մոտեցումը այն ժամանակվա իշխանությունների, որի պատճառով Հայաստանը հայտնվել է շատ լուրջ ճնշումների տակ։ Ստեղծվում է մի վիճակ, որ միջազգային հանրության կողմից չճանաչված միավորը, իհարկե, չունի այդ ամբիոնները, որ պայքարի լիարժեք, և Հայաստանն ասում է՝ ինչ իրենք ընդունեն, մենք կընդունենք, ուղղակի հրավեր է ճնշումների համար։ Եվ սա է պատճառը, որ մենք 97 թվին ստացանք առաջարկ, որն անընդունելի էր մեզ համար։ Դա էր պատճառը, որ մենք ունեցանք Լիսաբոնի որոշում, որովհետև Հայաստանը այսպես ասաց՝ «ես չկամ այդ գործում, Ղարաբաղը ոնց որոշի՝ ես համաձայն եմ»։
Ուշադրություն դարձրի՞ք՝ Քոչարյանը դեմ է արտահայտվել իրողությանը, որ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում Հայաստանն ու Ղարաբաղը հանդես գան որպես առանձին միավորներ։ Դեռ ավելին, Քոչարյանը Տեր-Պետրոսյանի իշխանությանը քննադատել է հենց դրա համար, և պնդում է, որ Հայաստանը պետք է իր վրա վերցնի նաև Ղարաբաղի փոխարեն պատասխանելու պատասխանատվությունը։
Ի դեպ, այս առումով չէր խանգարի հիշեցնել դեռ 2010թ. մարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն համանախագահ Բեռնար Ֆասիեի հայտարարությունը. «Քոչարյանն է ցանկացել, որպեսզի բանակցություններում ինքը ներկայացնի և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը»:
Չորրորդ իշխանություն
Բազմաթիվ ազատամարտիկներ այս օրերին հայտարարեցին, որ չեն մեկնի սահմանային շփման գիծ, մինչև օլիգարխներն ու այնտեղ սելֆի անողները չվերադառնան Արցախից։ «ՉԻ» հետ զրույցում Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանը՝ անդրադառնալով հնչեցված տեսակետին, նշեց. «Ընդհակառակը, իմ կարծիքով, օլիզարխներն ու նրանց զավակները պետք է մեկնեն պաշտպանելու սահմանները, այլ ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների զավակները։ Առաջնագծում զոհվածներից շատերը ընտանիքի միակ երեխան էին, իրենց տան ճրագը», իր ափսոսանքը հայտնեց ազատամարտիկը։
Պարոն Բունիաթյան, գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, որ սահմանի վրա ծառայում են մեծ թվով նախարարների ու պաշտոնյաների որդիներ, իսկ ասածը հաստատելու համար նա նույնիսկ երդվեց իր հոր արևով։
Թող իզուր սուտ երդումներ չտա, ամոթ է։ Պետք է հակառակը փաստեմ, որ սահմանին հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքի զավակներն են։ Ցանկացած օլիգարխի ու չինովնիկի արու զավակ այսօր լավագույն դեպքում գտնվում է Քեմբրիջի, կամ Օքսֆորդի համալսարաններում և մոտ 100 դոլար արժողությամբ գուլպաներ է հագնում։ Իսկ Հայաստանում նրանց հղփացած գավակները գիշերային ակումբներում իրենց 18, 19, 20-ամյակներն են նշում։ Դա անհնար է, որ օլիգարխի երեխան երկիր պահի։
Այդ դեպքում, ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանը նման հայտարարություններ անում։
Որովհետև Մանվել Գրիգորյանը երևի ունի ընդամենը մեկ փաստ, որ դրանցից մեկի որդին ծառայում է, բայց հարցն այն է, թե ինչպես է ծառայում։ Կարծում եմ, որ էդ օլիգարխի երեխան մի բատալիոն թիկնապահ ունի և էդ մի օրինակն է ԵԿՄ նախագահին առիթ տվել օլիգարխների դիրքերից խոսել այդ երևույթի մասին։
Արցախյան ազատամարտի մասնակիցներից շատերը, ովքեր եղել են դիրքերում, նշում են, որ զինվորները չունեն մութ ժամանակ տեսանելիությունն ապահովող սարքեր։ Ինչո՞ւ: Այդ սարքերը և՞ս գումարային առումով թանկ են։
Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը մեր ողջ ժողովուրդը գիտի։ Եթե չինովնիկներն ու օլիգարխները կուտակած փողերով վիլլաներ են սարքում թե արտերկրում, թե Հայաստանում, եթե օլիգարխի տղայի մի զույգ գուլպան, որն ինքը ամեն օր փոխում է, արժի 100 դոլար, այ հենց էդտեղ են էդ փողերը։ Սովետի ժամանակ 1480 հիմնարկ-ձեռնարկություն ուղղակի կերան։ Հիմա էլ երկու-երեք միլիոն ժողովուրդ հանել դուրս են շպրտել երկրից, ինչի՞ մասին է խոսքը։ Էնպես չի, որ երկիրը փող չունի։ Եթե տարեկան կտրվածքով 25 միլիարդ գողանում տանում են, չի՞ նշանակում, որ կարելի էր էդ գումարները արդյունավետ ուղղորդել երկրի պաշտպանությանը։
Կոչեր եղան չինովնիկներին՝ գողացածը վերադարձնելու մասին։
Գողը երբեք գողոնը չի վերադարձնում, մինչև գողին չես բռնում ու լավ «քոթակ» չես տալիս։ Էղպիսի դեպք չի եղել, որ գողը գողանա ու իր կամքով գողոնը հետ տա։ Նույնը կարելի է ասել պետական մասշտաբի գողերի մասին:
Չորրորդ իշխանություն
Որպես կանոն, պատերազմական վիճակներում օբյեկտիվ լրատվությունը երկրորդ պլան է մղվում, և լրատվամիջոցները սեփական նախաձեռնությամբ դառնում են քարոզչամիջոցներ՝ բոլորը փորձում են միայն ոգևորիչ ու լավատեսական տեղեկություններ հաղորդել, բոլորը զգուշանում են՝ հանկարծ պատահաբար պետական գաղտնիք չհայտնեն և այլն։
Այդ ամենը հասկանալի է՝ երբ առաջին գծում մարտական թեժ գործողություններ են, թիկունքում բոլորն իրենց զինվոր են զգում և փորձում են իրենց զինվորների պես պահել։ Այլ հարց է, որ դա նաև իր բացասական կողմերն ունի, իրավիճակի մասին օբյեկտիվ ինֆորմացիա չունենալով՝ հասարակությունը չի կարողանում ադեկվատ արձագանքել իրավիճակին։ Իշխանություններն էլ վարպետորեն օգտվում են դրանից և իրենց արած «ղալաթները» թաքցնում՝ իբր չեն կարող ամեն ինչի մասին բարձրաձայն խոսել, որովհետև ռազմական գաղտնիք է։
Հիմա՝ կոնկրետ օրինակներով։ Տեսեք՝ արդեն տասը օր է բոլորը խոսում են այն մասին, որ ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումը կասեցնելուց հետո ղարաբաղյան բանակն ուր որ է պատրաստվում էր անցնել հուժկու հակահարձակման, բայց ռուսները ստիպեցին հրադադար հաստատել և դրանով իսկ փրկեցին Ադրբեջանին։ Իրականությունն այն է, որ ադրբեջանցիները շատ հզոր հարձակում են սկսել, մերոնք էլ հենց հաջորդ օրն անցել են հակահարձակման: Պարզ ասած՝ թշնամին առաջ է եկել այնքան, որքան կարողացել է, մերոնք էլ նրանց ետ են շպրտել այնքան, որքան կարողացել են։ Այսինքն՝ այնպես չէ, որ եթե հրադադարի որոշում չկայացվեր, ու «Մոսկվայից չհրամայեին»՝ մերոնք երեք օրում ադրբեջանցիներին լցնելու էին Քուռը։ Եթե ի վիճակի լինեին՝ կանեին (հազիվ լավ առիթ էր), ու հրադադարի պայմանավորվածությունն էլ բանի տեղ չէին դնի (կասեին՝ ներողություն, հրամանը ուշացումով ենք ստացել)։
Բայց քանի որ պաշտոնական քարոզչությունն այլ իրավիճակ է ներկայացնում՝ այսօր տեղից վեր կացողը Երևանի կենտրոնում կոչեր է հնչեցնում չենթարկվել բանակի հրամանատարությանը և հասնել Բաքու։ Եվ սա՝ այն դեպքում, երբ նույն պաշտոնական քարոզչությունն ամենայն մանրամասնությամբ հայտնում է, թե թշնամին ինչ զենքերով է ռմբակոծել մեր դիրքերը, որ երկրի արտադրության զենքեր էին դրանք, որ թվականի մոդիֆիկացիայի, կոնկրետ քանի արկ է արձակվել և այլն։ Իսկ հայկական կողմի մասին՝ «հովիվը հրացանով անօդաչու թռչող սարք խփեց», «փամփուշտները վերջացան՝ բահերով ոչնչացրեցին թշնամուն», և այդպես շարունակ։ Այսինքն, եթե հրադադարը չլիներ՝ մերոնք բահերով ու որսորդական հրացաններո՞վ էին անցնելու հակագրոհի։ Հասկանո՞ւմ եք, կամ «մեր բանակը նույնքան լավ էր զինված, բայց խղճացինք ու չանցանք հակագրոհի», կամ «շատ ավելի վատ զինված մեր բանակն այնուամենայնիվ հաղթեց թշնամուն»:
Քարոզչական այս թեզերից միայն մեկը կարելի է օգտագործել, երկուսը միասին՝ անտրամաբանական է։
Չորրորդ իշխանություն
Երեկ լրատվամիջոցներում հայտնվեց բավականին ուշագրավ մի նամակ՝ ուղղված ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Նամակի հեղինակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի Մարգարիտա Քարամյանն է, որը եղել է Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից։ Հենց այս կինն է գրել Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը։ Եվ ահա նա բաց նամակով դիմել է Ղարաբաղի պաշտպանության նախարարին՝ հորդորելով.
«Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը։ Աոաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր՝ բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում։ Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե՛ զինվորականների, թե՛ հասարակ քաղաքացիների շարքում»։
Չորրորդ իշխանություն
Երեկ ողջ օրն այդպես էլ չհստակեցվեց զինծառայողներից մեկի ճակատագիրը: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը դեռ կեսօրին հայտարարեց, որ զինծառայողի ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, և դրա առիթով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
«ՉԻ»-ն ուշ երեկոյան կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ պարզելու՝ նորություններ կա՞ն արդյոք զինծառայողի վերաբերյալ: Վերջինս մեզ ասաց, որ դեռևս անհայտ է զինվորի ճակատագիրը: Խոսքը կապիտանի, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է, որն Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է: Արգիշտին 23 տարեկան է:
Չորրորդ իշխանություն
Դանիական Berlingske պարբերականի կարծիքով, հետագա զարգացումները շատ բանով կախված են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումից, քանի որ հենց այս երկու երկրներն են առավել ազդում կողմերի վրա և առավել մեծ շահեր հետապնդում։
Միայն Ռուսաստանն ունի կամք և ռազմական ուժ, որպեսզի Ադրբեջանին պարտադրի սթափ լինել։ Սակայն Ռուսաստանը կարող է հակամարտությունը այլ կերպ օգտագործել՝ սեպ խրելով ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, որոնք խորացան այն բանից հետո, երբ Եվրամիությունը սկսեց սահմանափակել Թուրքիայով եկող փախստականների հոսքը։ Այնպես որ, ինչքան ուժեղ հնարավոր լինի սադրել Էրդողանին, որպեսզի նա իրեն ցույց տա ամենաբացասական, ռազմաշունչ կողմից, այնքան լավ կլինի։ Ռուսները խաղադրույք են կատարում նրա վրա, որ Էրդողանը կթեժացնի հակամարտաթյունր Կովկասում, մինչդեռ Արևմուտքը կփորձի այն մարել։
Չորրորդ իշխանություն
Եվ այսպես՝ կարող ենք արձանագրել, որ չորսօրյա պատերազմում Ղարաբաղի բանակը հաղթեց։ Ընղ որում՝ չնայած համընդհանուր ոգևորությանն ու կամավորների մեծ հոսքին, հաղթեց հենց Ղարաբաղի կանոնավոր բանակը, ոչ կամավորական ջոկատներին «հերթ հասավ», ոչ ՀՀ զինված ուժերին։ Ավելին՝ հայկական ուժերը նույնիսկ ծանր զինատեսակներ չկիրառեցին (ի տարբերություն Ադրբեջանի, որն օգտագործեց իր ունեցած համարյա ամբողջ «տեսականին»)։
Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ ենք վստահաբար խոսում ԼՂՀ պաշտպանության բանակի հաղթանակի մասին, եթե ռազմաճակատի գծի փոփոխություն չկա, դեռ մի բան էլ՝ որոշ հատվածներում ադրբեջանցիները մի քանի հարյուր մետր առաջ են եկել։ Պատասխանը միանշանակ է. որովհետև Ադրբեջանը հսկայական ռեսուրսներ օգտագործեց ու այդպես էլ իր առջև դրված խնդիրը չլուծեց, իսկ Ղարաբաղի բանակը շատ ավելի փոքր ռեսուրսներով փայլուն լուծեց իր առջև դրված խնդիրը։ Ընդ որում՝ ադրբեջանցիներն ահավոր մեծ կորուստներ ունեցան, բայց մեր կորուստները նույնպես չափազանց մեծ էին՝ երեքուկես օրվա ընթացքում կորցրեցինք համարյա այնքան տանկ ու զրահատեխնիկա, որքան նախորդ պատերազմի ողջ ընթացքում։ Իսկ սա նշանակում է, որ պետք է մոռանալ նախորդ (1991-94թթ.) պատերազմի մասին և արձանագրել, որ անցած 22 տարիների ընթացքում չափազանց շատ բան է փոխվել՝ փոխվել են և՛ կիրառվող զինատեսակները, և՛ կողմերի մարտավարությունը, ու անփոփոխ է մնացել միայն մի բան՝ հայ զինվորների անձնական որակների բացահայտ առավելությունն ադրբեջանցիների նկատմամբ։
Հիմա՝ այն մասին, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ադրբեջանը սկսեց այս արկածախնդրությունը։ Սկսենք նրանից, որ հնարավոր է՝ Ադրբեջանն իսկապես մտադիր էր լայնամասշտաբ պատերազմով «վերականգնել տարածքային ամբողջականությունը», և Ստեփանակերտը ռմբակոծելու սպառնալիքները դատարկ խոսքեր չէին։ Պարզապես նրանք վերջին պահին ետ կանգնեցին այդ մտադրությունից՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նրանց հասկացրեց, որ այդ դեպքում Բաքուն ռմբակոծվելու է։ Ընդ որում՝ նրանց սթափեցրեց ոչ թե բանավոր սպառնալիքը, այլ այն, որ նրանք հասկացան (կամ «իրենց խողովակներով» հստակ տեղեկություններ ստացան)՝ հայկական կողմն ունի դրա համար անհրաժեշտ զինատեսակներ և դրանք կիրառելու վճռականություն։
Չորրորդ իշխանություն
Մարտի 24-ին տեղեկություններ տարածվեցին, թե այդ օրվա Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է։ Մինչ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանր հերքում էր տեղեկությունները՝ լրագրողներին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրեցին, որ ստացել են ահազանգ, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը պայթելու է։ Հետո պարզվեց, որ ՀՀ ոստիկանությունն էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է ստացել, որ Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցվելու է։ Մի խոսքով, մի ողջ օր «Զվարթնոց» օդանավակայանը վերցվեց ուժեղացված հսկողության տակ։ Ոստիկանություն, ԱԻՆ, ԱԱԾ, Ալֆա հատուկջոկատայիններ. բոլորը տեղում էին։
Ինքնաթիռը, փառք Աստծո, չպայթեց, իսկ թե ինչ էր տեղի ունեցել իրականում՝ միայն երեկ հայտնի դարձավ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու Երևան-Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, «Զվարթնոց» օդանավակայանը պայթեցնելու վերաբերյալ սուտ հաղորդում ներկայացրած անձի ինքնությունը, դրդապատճառները։ Այս մասին երեկ տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի ծաոայությունը։
«Հնարավոր ահաբեկչության մասին հաղորդումն ստացվել էր էլեկտրոնային փոստի միջոցով՝ մարտի 24-ին, «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային հասցեով։ ՀՀ իրավասու մարմինների կողմից պատշաճ իրականացված գործողությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ այն կեղծ է, և Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործով մշակվել է քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների մասին պլան, և ձեռնարկվել են բազմածավալ գործողություններ։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում պարզվել է, թե երբ, որ երկրի ինտերնետային օպերատորի օգտատիրոջ կողմից է ստեղծվել այն էլեկտրոնային հասցեն, որից ուղարկվել է նամակը, և հետքերը քողարկելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվել։
Մասնավորապես՝ բավարար տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային հասցեն ստեղծել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից օգտված անձը, ով ինտերնետային ցանցին հասանելիություն է ձեռք բերել երրորդ երկրի սերվերի միջոցով (երկիրը պարզվել է)։
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.