29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Բոլորովին վերջերս՝ մայիսի 6-ի երեկոյան, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը: Վերջինս իր այս պաշտոնին նշանակվելուց առաջ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով հեռացվեց ոստիկանությունից: Դրան նախորդեց Գասպարյանի հայտնի ելույթը, որտեղ Սերոբ Հարությունյանի նմաններին ոստիկանապետը անվանեց դավաճան, տականք, կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող ու այդ կրիմինալին գաղտնի լուր հաղորդող տարրեր:
Չնայած այս որակումներին և «գողականների» կենացը խմելու՝ տարածված տեղեկություններին, Սերոբ Հարությունյանին նշանակեցին «Նուբարաշենի» պետ:
Կալանավայրում, մեր տեղեկություններով, նոր բունտ է հասունանում: Նոր պետը որոշել է գերազանցել իր լիազորությունները և այնպիսի քայլերի է դիմում, որոնք առաջացրել են կալանավորների զայրույթն ու դժգոհությունը: Մասնավորապես, Հարությունյանը սահմանափակումներ է դրել կալանավորների «պերեդաչիների» հաճախականության և տարողունակության վրա: Արդյունքում՝ այն կալանավորներն ու նրանց բազմաթիվ խցակիցները, որոնք սնվում էին հարազատների բերածով, ստիպված են օգտվել կալանավայրի ճաշարանից: Իսկ ճաշարանը ավանդաբար պատրաստել է ավելի քիչ քանակով, ու հիմա ստեղծված վիճակում սնունդը չի հերիքում կալանավորներին:
Սերոբ Հարությունյանն էլ որոշել է թեթևացնել կալանավայրը, այսպես կոչված, անտեր կալանավորներին ուղարկելով՝ «էտապ անելով» այլ կալանավայրեր կամ էլ «կարցեր» գցելով»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Երեկ Աստանայում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանը համաձայն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում լինեն ազգերի իեքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքները։
Թե ինչպես է նա պատկերացնում, որ Ղարաբաղն ինքնորոշվի (ու պաշտոնապես ճանաչվի որպես անկախ պետություն), ու միաժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պահպանվի՝ դա էլ երևի ինքը կիմանա, բայց կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանը նույն բաներն ասում էր նաև երեք կամ հինգ տարի առաջ, այսինքն՝ նրա պատկերացմամբ, ապրիլից հետո ոչինչ չի փոխվել։
Նույն օրը հարցազրույց է տվել նաև Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, և կարելի է ասել, սենսացիոն հայտարարություններ է արել ինչպես ապրիլյան պատերազմի, այնպես Էլ ղարաբաղյան հակամարտության ու հնարավոր զարգացումների մասին։ Կոնկրետ ապրիլյան դեպքերի մասով սենսացիան այն էր, որ նրա մեկնաբանությունները կտրականապես տարբերվում էին Հայաստանի «պաշտոնական գնահատականներից»։ Մասնավորապես, ըստ նրա, Ադրբեջանը նախապես չէր պլանավորել լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, պարզապես հերթական դիվերսիայի ժամանակ անսպասելի հաջողության էր հասել (հայկական ուժերի «փնթիության» ու կարգապահության պակասի պատճառով) և հետո ավելի մեծ ուժերով պահպանել այդ հաջողությունը։
Բայց շատ ավելի կարևոր էին Սամվել Բաբայանի գնահատականներն ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Նա ուղղակի բաց տեքստով ասաց այն, ինչ շատերը գիտեին, բայց որևէ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ երբևէ բարձրաձայն չէր ասել։ Իսկ բուն ասելիքը հետևյալն էր՝ Ադրբեջանը շատ լրջորեն պատրաստվում է երկարատև պատերազմի, ընդ որում՝ մեծ է հավանականությունը, որ տասնյակ հազարավոր տոննաներով արկեր ու հրթիռներ կթափվեն Ղարաբաղի ու Հայաստանի քաղաքների (այդ թվում՝ Երևանի) վրա, իսկ մեր իշխանությունները դրա դեմն առնելու փոխարեն հասարակությանը խաբում են՝ Բաքվում «չայ խմելու» մասին հեքիաթներով ու մեր զինվորների մարտական ոգու մասին անիմաստ հոխորտանքներով։ Մի խոսքով՝ քաղաքական իշխանությունները երկիրը դարձրել են իրենց անձնական բոստանը, իսկ պաշտպանությունը կազմակերպում են գեներալի համազգեստ հագած կոլխոզի նախագահի հոգեբանությամբ։ Ընդ որում՝ Սամվել Բաբայանը խոսում է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Նա ասում է՝ բանակցություններն արդյունք կտան, եթե մեր պաշտպանությունը շատ ամուր լինի, ու նաև ակնարկում է, որ վերջնական կարգավորման դեպքում նաև տարածքային զիջումներ պիտի լինեն՝ որքան էլ ժողովրդի համար դժվար լինի համակերպվել դրա հետ (այսքանը բաց տեքստով չի ասում, բայց իմաստը հասկացվում է)։
Հիմա՝ ամենակարևորը։ Սամվել Բաբայանն, իհարկե, ինչ ասում է՝ համարյա «մեկին մեկ» ճիշտ է ասում, բայց ինչո՞ւ է ասում, և ինչո՞ւ է հիմա ասում։ Չէ՞ որ այսօրվա իրավիճակը տեսանելի էր նաև 1998-ին, բայց այն ժամանակ Սամվել Բաբայանը գերադասեց միանալ նրանց, ովքեր «լրջանալու» փոխարեն որոշեցին հեղաշրջում իրականացնել։ Այն ժամանակ էլ էր, չէ՞, հասկանալի, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը չի կարողանալու երկար ժամանակ բնականոն զարգանալ, իսկ Ադրբեջանը նավթի գումարներով 20 միլիարդ դոլարի սպառազինություն է ձեռք բերելու և բոլոր տեսակի արկերի ու հրթիռների սեփական արտադրություն է հիմնելու (երկուսն էլ Սամվել Բաբայանի բերած տվյալներն են)։ Թե՞ Ռոբերտ Քոչարյանի նման՝ ինքն էլ էր կարծում, որ «եթե նավթամուղ են կառուցում՝ դա դեռ չի նշանակում, որ այդ նավթամուղով նավթ է հոսելու», կամ «եթե Կարս-Ախալքալաք երկաթուղի են կառուցում՝ դա դեռ չի նշանակում, որ գնացքներ են գնալու», իսկ «Հայաստանը դեռ հարյուր տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։
Այստեղ երկու տարբերակ կա։ Առաջին՝ անցած 18 տարիների ընթացքում Սամվել Բաբայանն իսկապես իմաստնացել է ու շատ ավելի խորությամբ է պատկերացնում իրավիճակը, և հիմա եկել է՝ փորձելով ինչ-որ կերպ օգտակար լինել։ Եվ երկրորդ՝ նա եկել է կրկնելու 1998-ի իր «սխրանքը», այսինքն՝ ևս մեկ անգամ մասնակցելու Ղարաբաղի պատրվակով իրականացվելիք հեղաշրջմանը (եթե նման փորձ արվի)։ Հուսանք՝ ճիշտ տարբերակն առաջինն է:
«Չորրորդ իշխանություն»
Ամբողջական հոդվածը կարդացեք թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ ծառայողական մեքենաների կրճատման մասին վարչապետի հրահանգը վերին օղակներում լուրջ քննարկումների առիթ է դարձել։ Մեր տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում քննարկում են այդ խրթին հարցը կարգավորելու հնարավոր օպտիմալ տարբերակներ։ Կա մի «սարսափելի» առաջարկ, ըստ որի՝ ցանկության դեպքում կարելի է ընդհանրապես հրաժարվել ծառայողական մեքենաներից, փոխարենը պայմանագիր կնքել լավագույն մեքենաներ ունեցող մի տաքսի ծառայության հետ (կամ ստեղծել այդպիսի բազա)։
Այս պարագայում կարելի է գերծ մնալ բազմաթիվ ծախսերից եւ տնտեսել մեծ գումարներ, ինչպես օրինակ ապահովագրական, ավտոպահեստամասերի, վառելանյութի համար ծախսվող գամարները։
«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գործառույթը շատ պաշտոնյաների վրա «թանկ» կարժենա այն առումով, որ նրանցից ոմանց կանայք ու երեխաները ստիպված կլինեն զրկվել անձնական սպասարկման վարորդ ունենալու հնարավորությունից։ Նման համակարգ ներդնելու դեպքում կառավարումը պետք է լինի էլեկտրոնային, ինչպես ընդունված է աշխարհում, եւ էկրանի վրա պետք է երեւա, թե որ մեքենան որտեղ է, որ պաշտոնյային տվյալ ժամին ուր է տանում։
Այս համակարգը կիրառում են մի շարք երկրներում եւ այդպես բյուջեի վրա շատ էժան են նստում պաշտոնյաների այցելությանները։ Հարցն այդ ձեւով կարգավորելու համար բարի կամք կցանկանա՞ն դրսեւորել Հայաստանի իշխանությունները՝ կախված կլինի անձնական վարորդից հրաժարվելու դժվարին որոշումից»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
««Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիռն կենտրոնի տվյալների համաձայն, Ազգային անվտանգության ծառայությունը մեկ ամսվա համար գնել է 17 տոննա շաքարավազ, 4, 5 տոննա մարգարին, 6 տոննա կերակրի աղ, 40 կգ դափնու տերև և այլն։ «ՉԻ»- Որքանով տեղյակ ենք՝ Հայաստանում «Ազգային անվտանգության ծառայություն» անվանումով հրուշակեղենի արտադրամաս չկա, բայց սա, իհարկե, չի նշանակում, թե ԱԱԾ-ն անիմաստ է ծախսել պետական միջոցները։ Ավելի հավանական է, որ ԱԱԾ-ն այդ ապրանքատեսակները ծառայեցրել է օպերատիվ-հետախուգական գործունեության շահերին։
Հնում, ինչպես հայտնի է, հերոսների համար դափնե պսակներ էին հյուսում, իսկ մեր ԱԱԾ հաջողություններն այնքան ակնհայտ են, որ 40 կիլոգրամը հաստատ չի հերիքի»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««ՉԻ»–ին դիվանագիտական աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի քաղաքական ու գիտական կարևոր կենտրոնները դրական են գնահատել ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՍերԺ Սարգսյանի հետ հանդիպման քայլը։
Ինչպես պնդում են մեր աղբյուրները ամերիկացիներն իրենց վերաբերմունքն արտահայտել են նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումների ժամանակ՝ ընդգծելով, որ իրաքյան պատերազմի օրերին նախկին նախագահ Քարտերը չգնաց այդ քայլին ու անգամ չցանկացավ հանուն ազգային միասնության լուսանկարվել այն ժամանակվա նախագահ Բուշի հետ, մինչդեռ Հայաստանի առաջին նախագահի քայլը, նրանց գնահատմամբ, պետական լուրջ գործչին վայել արարք էր։
Ամերիկացիները նաև վստահեցրել են, որ այս քայլից հետո Հայաստանի դիրքերը դիվանագիտական ասպարեզում բավական ուժեղացել են, և այդ ամենի արձագանքները կերևան առաջիկայում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները հայտնվել են բավականին խղճուկ վիճակում։ Ընդ որում՝ պատերազմի արդյունքների հետ դա կապ չունի։ Պարզապես քառօրյա պատերազմից հետո նրանք փորձում են երկխոսության մեջ մտնել ժողովրդի հետ ու մեկ-մեկ նույնիսկ այնքան են անկեղծանում, որ ճիշտ-ճիշտ բաներ էլ են ասում, բայց միևնույն է՝ երկխոսությունը չի ստացվում։ ժողովուրդն այս իշխանություններին չի վստահում, և վերջ։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ինչ են ասում։
Տեսեք՝ քանի կար, ասում էին մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է ու պատերազմի դեպքում կհասնի Բաքու, իսկ հիմա անկեղծանում են՝ բանակն 80-ական թվականների զենքով է կռվում, ու անգամ ութ քառակուսի կիլոմետրը ետ բերելու համար տասնյակ զոհեր կտար։ Առաջ պնդում էին, որ ոչ մի մենաշնորհ էլ չկա (ի՞նչ մենաշնորհ, ով ինչ ուզի՝ կներկրի), իսկ հիմա կոնկրետ քայլերով պայքարում են մենաշնորհների դեմ։ Բայց արդեն ուշ է։ Իշխանությունները հայտնվել են այն ուսուցչի վիճակում, որը տարիներ շարունակ այնքան է խաբել աշակերտներին, որ հիմա եթե անգամ գրատախտակին գրում է «2+2=4», միևնույն է՝ բոլորը սուլում են ու ձեռքի տակ ընկածը շպրտում նրա վրա։ Եվ սրանք իսկապես խղճալի տեսք ունեն, որովհետև քարկոծում են բոլորը՝ անգամ նրանք, ովքեր հասկանում են, որ 2+2 իսկապես հավասար է չորսի։
Բայց սա շատ վտանգավոր է ոչ միայն իշխանությունների համար, որովհետև իշխանությունների նկատմամբ բացարձակ անվստահությունն արդեն վերածվել է անվստահության նաև պետության նկատմամբ։ Ու դա ոչ միայն զգացվում է ամեն քայլափոխի, այլև քայլ առ քայլ ներսից քայքայում է պետությունը։ Տեսեք՝ գեներալ Մանվելը շքախումբը հավաքել-գնացել է Ղարաբաղ ու ինչ-որ պատմության մեջ ընկել, և պետական պաշտոնյաները՝ ԱԺ փոխնախագահից սկսած, պաշտպանության նախարարով վերջացրած, փառաբանում են նրա դերակատարումն ապրիլյան պատերազմում։ Հետաքրքիր է՝ իսկ որևէ մեկը ԵԿՄ կանոնադրությունը կարդացե՞լ է, գիտի՞, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որի ֆունկցիաների մեջ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելը չի մտնում։ Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ Մանվել Գրիգորյանը կանոնավոր բանակի հետ ոչ մի կապ չունի, նրա աշխատանքային գրքույկում գրված է «ԱԺ պատգամավոր»։ Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ կանոնավոր բանակ ունեցող երկրում ԱԺ պատգամավորը թիմակիցներին հավաքի, վեր կենա գնա պատերազմ։ Բայց մենք այս մասին խոսելու փոխարեն քննարկում ենք՝ տեսնես այդ վիճակում, ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր սխալ, ո՞վ ում ուշունց տվեց, և ո՞վ ում պատվերով հրապարակայնացրեց դա։
Մի ուրիշ օրինակ բերենք։ Գառնի գյուղի ժողովուրդը հավաքվել է, փակել ճանապարհը և թույլ չի տալիս, որ իրենց ջուրը տանեն, Արարատյան դաշտի ինչ-որ օլիգարխների հողերը ջրեն։ Մենք էլ՝ քաղաքական գործիչներով, ակտիվիստներով, լրատվամիջոցներով-բանով, հիմնական հարցը թողած՝ աղմուկ ենք բարձրացրել, թե սա ի՞նչ խայտառակություն է՝ օրը ցերեկով անարդարություն է տեղի ունենում։ Մինչդեռ հիմնական հարցը սա է՝ եթե գետը որևէ գյուղի միջով է անցնում, գետը գյուղի՞ սեփականությունն է, թե՞ այնուամենայնիվ պետության, եթե որևէ գյուղի միջով ճանապարհ է անցնում, այդ գյուղացիները երբ ուզենան՝ պիտի փակե՞ն ճանապարհը, թե՞ ոչ։ Է, վաղն էլ, ասենք, Կեչուտ գյուղի բնակիչները կասեն՝ «էս մեր ջուրն ա, չենք թողնում Արփա-Սևան թունելով տանեք Սևան»։ Դա եղավ պետությո՞ւն։ Հասկանալի է, չէ՞, որ պետությունը պիտի որոշի, թե ինչպես տնօրինի իր բնական ռեսուրսները (այդ թվում՝ ջրային)։ Եվ պիտի տնօրինի իշխանությունների միջոցով, որին ընտրում է ժողովուրդը։ Եթե իշխանությունները վատ են տնօրինում՝ պիտի ուրիշ իշխանություններ ընտրի։ Եվ ոչ թե կանգնի-ասի «մենք ձեզ ընտրել ենք, հիմա մեր ջուրը տանում եք», կամ՝ «բա ձեզ էդքան ձայն ենք տվել, դե մթերած խաղողի փողը տվեք» և այլն։ Բայց՝ իշխանությունների նկատմամբ վստահություն չկա, դատարանների նկատմամր չկա (եթե լիներ՝ ճանապարհ փակելու փոխարեն կդիմեին դատարան), մի խոսքով՝ պետության նկատմամբ վստահություն չկա։ Իսկ սա նշանակում է՝ պետություն չկա, որովհետև ո՞ւմ է պետք այն պետությանը, որի գոյության մասին հիշեցնելիս բոլորը քմծիծաղ են տալիս։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հարավկովկասյան երկաթուղում նոր սկանդալ է հասունանում։ Այդ կառույցում կոռուպցիայի, թալանի մասին լուրերը դեռ չեն մարել, սակայն արդեն նմանատիպ նոր երևույթներ են ի հայտ գալիս։
Բանն այն է, որ վերջերս այդ ընկերությունում կայացած ժողովի ժամանակ ՀԿԵ բեռնափոխադրումների ծառայության պետի տեղակալ Վլ. Լյոխկին իր բաժնի աշխատակիցների մոտ սկսել է բացահայտ հակահայկական քարոզչություն անել՝ հօգուտ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության»։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նա հորդորել է իր աշխատակիցներին համակերպվել իբր մոտ ապագայում Ադրբեջանին հողեր վերադարձնելու փաստի հետ։ Նա զուգահեռներ է տարել ու համադրել է արցախյան և ուկրաինական իրադարձությունները։ Աշխատակիցներից ոմանք ըմբոստացել են Լյոխկիի հայտարարությունների դեմ՝ սպառնալով նրան, որ եթե վերջինս շարունակի նման պահվածք ցուցաբերել, ապա իրենք ստիպված կլինեն տեղի ունեցածի մասին զեկուցել վերադաս մարմնին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Լյոխկին հենց այն մարդն է, որը որպես ՀԿԵ ներկայացուցիչ՝ մի անգամ մասնակցել է Բաքվում կայացած ինչ-որ խորհրդակցության։
Վնրադառնալով տեղի ունեցածին, նշենք, որ ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Ս. Վալկոն Վլ. Լյոխկիին սաստելու փոխարեն, հաջորդ օրն իսկ նրան արձակուրդ է ուղարկել։ Ի դեպ, Լյոխկին ՀԿԵ-ում է հայտնվել նախկին տնօրեն Վ. Ռեբեցի օրոք, երկուսն էլ ծագումով Արևմտյան Ուկրաինայից են, աչքի են ընկնում ընդգծված ագզայնամոլական հայացքներով։ Դեռևս ուկրաինական ճգնաժամի օրերին նրաեք երկաթուղում նույն ձեռագրով հակառուսական քարոզչություն ոին իրականացնում։ Այն ժամանակ մի կերպ էր հաջողվել կոծկել այդ ամենը։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Լրատվամիջոցներն ու մերձքաղաքական շրջանակները շարունակում են քննարկել Վիեննայում Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ով ում կողքին էր նստել, ով էր ավելի աշխույժ զրուցում և ով՝ բութ հայացքով հետևում զրուցակիցներին և այլն, բայց հիմնական հարցը մնում է հետևյալը՝ ի վերջո, ի՞նչ տվեց այդ հանդիպումը։ Կամ, եթե ավելի կոնկրետ լինենք, ի՞նչն էր մեզ համար դրական, և ի՞նչը՝ բացասական։
Սկսենք նրանից, որ հանդիպման փաստն ինքնին դրական էր։ Համենայնդեպս՝ Ադրբեջանը հավաստիացրեց, որ կողմ է հրադադարի պահպանմանը և նպատակ չունի ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը։ Ճիշտ է, այդ հավաստիացումները, մեծ հաշվով, գրոշի արժեք չունեն, բայց ամեն դեպքում՝ չեղածից լավ է։ Երկրորդ՝ կարծես թե համաձայնություն ձեռք բերվեց, որ շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ կիրառվեն։ Երկար ժամանակ Ադրբեջանը դրան դեմ էր, Ռուսաստանը նույնպես ոգևորված չէր այդ առաջարկով, բայց հիմա կարծես թե պայմանավորվեցին։ Երրորդ՝ հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ խոսքը ոչ թե նոր հրադադարի, այլ 1994-95 թվականների հրադադարի պահպանման մասին է, իսկ այդ փաստաթղթերի տակ կա նաև ԼՂՀ ներկայացուցչի ստորագրությունը։
Հիմա՝ բացասականի մասին։ Ամենակարևորը թերևս այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդպես էլ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան, ու այնպես ստացվեց, իբր՝ տեղյակ էլ չեն, թե ով է սկսել ապրիլյան պատերազմը։ Երկրորդը՝ հրադադարի վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունն ու մոնիտորինգի մեխանիզմների շուտափույթ ներդրումը, փաստորեն, ֆիքսում են շփման գծի ներկա վիճակը, և կտրուկ նվազում է հավանականությունը, որ հայկական ուժերը ետ կվերադարձնեն քառօրյա պատերազմում կորսված դիրքերը։ Այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահներն «ի գիտություն ընդունեցին» քառօրյա պատերազմի արդյունքները և առաջ անցան։ Բայց մյուս կողմից էլ՝ հայկական ուժերը կարծես թե իրենց առջև այդ դիրքերը ետ բերելու խնդիր չէին էլ դրել, այնպես որ՝ սա համարենք երկրորդական (եթե այդ դիրքերը ետ բերելու որոշում ընդունվի՝ բնականաբար, հայկական ուժերը ոչ մի մոնիտորինգի էլ ուշադրություն չեն դարձնելու և դա անելու են «ադրբեջանցիների հարձակումը կասեցնելով ու հակագրոհի անցնելով»)։
Հիմա՝ ամենակարևորի մասին։ Վիեննայից վերադառնալիս Սերժ Սարգսյանն ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, ու դա, փաստորեն, նրա առաջին հարցազրույցն էր ապրիլյան պատերազմից հետո։ Եվ ահա, նա իր գնահատականներն է հնչեցնում և՛ պատերազմի արդյունքների, և՛ ստեղծված իրավիճակի մասին։ Միանգամից ասենք՝ գնահատականները բավականին զուսպ էին և իրատեսական։ Հիմնական ասելիքն էլ հետևյալն էր.
1. Մենք կարող ենք համարել, որ հաղթել ենք ապրիլյան պատերազմում, որովհետև Ադրբեջանն իր նպատակին չի հասել, իսկ մեր բանակի առջև հենց այդպիսի խնդիր էր դրված՝ թույլ չտալ, որ նրանք գրավեն Ղարաբաղը։
2. Մեր բանակի առջև դրված խնդիրը չի փոխվելու, այսինքն՝ նպատակը լինելու է ամուր պաշտպանությունը, իսկ նոր տարածքներ ազատագրելն արկածախնդրություն է։
3. Մեր նպատակը ստատուս քվոն պահպանելը չէ, որովհետև դա կնշանակեր հավերժ պատերազմ։ Մենք կողմ ենք խնդրի կարգավորմանը փոխզիջումների միջոցով (պարզ ասած՝ «տարածքներ կարգավիճակի դիմաց»)։
4. Այն բարեփոխումները, որ սկսել ենք երկրի ներսում, պատերազմի հետ հեչ կապ չունեն։ Այսինքն՝ շարունակելու ենք նույն ձևով ու չենք շտապելու (այլ կերպ ասած՝ ոչ մի բան էլ չենք անելու)։
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանի հիմնական ասելիքն այն էր, որ ապրիլյան պատերազմից հետո, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել:
Չորրորդ իշխանություն
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ պետք է ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված երկրներին զենք վաճառելու արգելք սահմանվի:
«ՉԻ» — Այ սա իսկապես հանճարեղ մոտեցում է: Արդեն մի ամիս է՝ բոլորը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը վերջին տարիներին հսկայական ծավալի ժամանակակից սպառազինություն է ձեռք բերել, ու հավասարակշռությունը խախտվել է, արդեն մի ամիս է՝ Հայաստանում բոլորը «մուննաթ են գալիս», որ 200 մլն դոլարի ռուսական զենքն այդպես էլ տեղ չի հասնում, բոլորը քննարկում են, թե ուրիշ ո՞ր երկրներից կարելի է զենք գնել, ու հանկարծ՝ արտգործնախարարի տեղակալն առաջարկում է արգելել զենքի վաճառքը Հայաստանին և Ադրբեջանին: Սա, հիշեցնենք, այն դեպքում, երբ հավասարակշռությունն արդեն խախտված է, և խախտված է ի վնաս մեզ: Ու դա շտկելու միակ ձևը զենք գնելն է:
Հետաքրքիր է՝ որևէ մեկը Շավարշ Քոչարյանին գլխի չի՞ գցել, որ կարելի էր պահանջել զենքի մատակարարման էմբարգո սահմանել միայն Ադրբեջանի նկատմամբ, որովհետև հենց նրանք են սկսել քառօրյա պատերազմը: Թե՞ մտածել է՝ «մեկ ա՝ մեզ զենք չեն վաճառում, թող իրենց էլ չվաճառեն»:
Չորրորդ իշխանություն
Մինչ առաջնագծում հայկական բանակի շարքային զինվորներն ու սպաները խիզախության հրաշքներ են ցուցադրում, քաղաքական գործիչներն էլ թիկունքում են փորձում նրանցից ետ չմնալ: Բայց ոչ թե խիզախության ռեկորդներ են գրանցում, այլ անլրջության:
ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն, օրինակ, Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց է տալիս ու հայտարարում, թե ադրբեջանցիներն այնքան ախմախ են, որ օդաչուներ չունեն, դրա համար էլ անօդաչու թռչող սարքեր են օգտագործում: Հայ հասարակությունն էլ «ղժժում է»՝ իբր «դե լավ, Սեյրանն ա, էլի, ո՞վ չի ճանաչում մեր Սեյրանին»: Բայց նա մեզ համար է «դե լավ, մեր Սեյրանն ա, էլի», արտաքին աշխարհի համար նա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է:
Հիմա պատկերացրեք՝ միջազգային մամուլում այսպիսի լուր է հայտնվում. «Հայ պատգամավորը հայտարարում է, թե Ադրբեջանն օդաչուներ չունի, դրա համար է ԱԹՍ-ներ օգտագործում»: Եվ ի՞նչ պատկերացում պիտի կազմի արտաքին աշխարհը Հայաստանի պառլամենտի և ընդհանրապես հայ ժողովրդի մտավոր կարողությունների մասին: Կամ պատկերացրեք՝ այդպիսի միտք հայտներ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորը: Հայկական լրատվամիջոցներն իսկույն աշխարհով մեկ կտարածեին դա՝ ապացուցելու համար, որ ադրբեջանցիները կարա-կոյունլուների հետնորդներն են և վերջին 400 տարիների ընթացքում շատ չեն փոխվել: Բայց դա ասում է հայ պատգամավորը, որը ասում է պետական հեռուստաընկերության եթերից, հաղորդավարն էլ հրճվում է՝ «հաստատ լիքը մարդ կնայի»:
Կամ, ասենք, մեկ այլ պատգամավոր՝ Հրանտ Բագրատյանը, հայտարարում է, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի, հետո էլ դեմքին խորհրդավոր արտահայտություն է տալիս՝ «ես ասացի այն, ինչ ասացի»: Արմեն Ռուստամյանն էլ շարունակում է ինտրիգը, թե «նախկին վարչապետ է, որ ասել է՝ ուրեմն մի բան գիտի»: Ու պետական որևէ կառույց չի հերքում դա: Եվրահանձնաժողովն էլ, բնականաբար, հայտարարում է, թե անպայման կստուգի:
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.