31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Սննդամթերքի անվտանգության ծառայությունում կրքերն օրեցօր թեժանում են: Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք այստեղ ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք. այս ծառայության ստեղծումից հետո` ծառայության կազմի մեջ մտած 70-ից ավելի նախկին տեսչությունների աշխատակիցներին ստիպեցին գրել աշխատանքից ազատվելու դիմումներ` խաբելով, թե դա անհրաժեշտ կարգ է: Դրանից հետո այդ մարդիկ անցան ռեզերվ, որտեղից պետք է նշանակվեին աշխատանքի, բայց նշանակվելու փոխարեն` հայտնվեցին «օդի մեջ», ինչպես ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանն էր բնութագրել այդ մարդկանց «կարգավիճակը»:
Ինչ է տեղի ունեցել ի վերջո. տեսչությունների աշխատակիցները հավատացել են, որ պահանջվող կարգ է, դիմում են գրել, հետո միայն տեղեկացվել, որ այլևս չեն աշխատում, քանի որ հենց իրենք են դիմում գրել և հայտնվել ռեզերվում: Այդ ճանապարհով աշխատանքից զրկվել են տարբեր պաշտոնների 70-ից ավելի աշխատակիցներ` աշխատակազմի ղեկավար, իրավաբան, ՊՈԱԿ-ի պետ, բաժնի պետեր, տարածքային կառույցների ղեկավարներ ու աշխատողներ: Նրանք պատմում են, որ հաջորդ օրը աշխատանքի գալով` չեն կարողացել անգամ իրենց աշխատասենյակ մտնել. մի գիշերվա ընթացքում փոխել են դռների փականները և բոլորից պահանջել հանձնել նախկին բանալիները:
Այս աշխատողների մի մասը մեխանիկորեն շարունակում է ներկայանալ աշխատանքի` զրկված լինելով որևէ կարգավիճակից ու լիազորությունից: Հետո Գրիգորյանն իր այս քայլը փորձեց արդարացնել` հայտարարելով, թե իրենք ազատվել են «ռեկետչիկներից»: Իսկ ավելի ուշ` տեսչության պետը պաշտոնական պատասխան է պատրաստել, ըստ որի` ազատվել են աշխատանքից մինչև իր նշանակումը:
Մեր տեղեկություններով, սակայն, նորաստեղծ ծառայությանը ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել «ռեկետից»: Ավելին, ռեկետը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, ընդ որում` նոր թափով: Նախ, այս ընթացքում ծառայության պետը մի քանիսին ընդունում է աշխատանքի, ի դեպ` աշխատանքի ընդունումը դարձյալ կազմակերպվում է բացառապես «ռեկետի» կանոններին համապատասխան. խոսվում է 2-3 հազար դոլարի մասին: Օդում հայտնված նախկին աշխատակիցները ուշիուշով հետևում են այստեղ ընթացող գործընթացներին և, բազմափորձ մասնագետների վկայությամբ, աշխատանքի ընդունվածները, որոնց վերջիններս ճանաչում են, չեն համապատասխանում անգամ առաջին կարգի մասնագետի որակավորմանը: Ոչ կոմպետենտ մարդկանցով ծառայության շարքերի համալրմանը զուգընթաց, Գրիգորյանի ղեկավարած օբյեկտում նորանոր կրքեր են բորբոքվել նաև նոր ռեկետից գոյացած եկամուտների բաժանման ժամանակ:
Ինչ-ինչ ձևով ծառայությունում մնացած կամ հետո հայտնված աշխատակիցները զրկվել էին ստուգումներ կատարելու «հաճույքից», քանի որ, վարչապետի հրամանով, չեն տուգանվում մինչև 70 միլիոն դրամ եկամուտ ունեցող օբյեկտները: Հիմա տեսչությունում ձևը գտել են. դա կոչում են ոչ թե ստուգում, այլ շրջայց, ինչը նախկինի նման ավարտվում է «հասանելիքը» գրպանելով:
Գալով աշխատավայր` «հասանելիքի» մի մասը «նոր ռեկետչիկները» մուծվում են նրանց, ում պետք է մուծվել: Սակայն, քանի որ Գրիգորյանի գալով` ծառայությունում ամեն ինչ տակնուվրա է եղել, նախկին ավանդույթներն էլ հօդս են ցնդել, ռեկետից գոյացած եկամտի բաշխումը խիստ անարդարացի հիմունքներով է կազմակերպվում: Երբ այդ անարդարացիությունը բացահայտվում է նրանց կողմից, ում հետ փորձում են փող կիսել նոր ռեկետչիկները, սկսվում է տուրուդմփոցը:
Սննդամթերքի անվտանգության ծառայությունում վերջին ամենաթարմ նորությունը ռեկետչիկների միջև ծայր առած տուրուդմփոցն է: Մյուս նորությունն ապրիլ ամսվա աշխատավարձի վճարումն է: Աշխատավարձ ստացել են ե´ւ ռեզերվում գտնվողները, ե´ւ ծառայությունում աշխատանք ստացածները: Թե ինչ կարգավիճակով են ծառայությունում գտնվողներն այնտեղ աշխատում, կամ այդ մարդիկ կարգավիճակ ունե՞ն ընդհանրապես, որ աշխատավարձ են ստանում` այլ հարց է: Հետաքրքիր է, թե ինչպես են աշխատավարձ ստացել դեռևս ապրիլի 18-ից դիմում գրած և «օդում հայտնվածները»: Որոշ դիմումներ գրվել են նաև մայիսի 24-25-ը, իսկ այնուհետև, հասկանալով, որ կատարվածը լրիվ ապօրինություն է, և որ հարկավոր է քաղաքացիական ծառայողներին «օդում կախելու» համար գոնե մի քիչ օրինավորություն ապահովել, երկրորդ անգամ են դիմումներ ձևակերպվում` այս անգամ հունիսի 8-ով, որն էլ արդեն դիտարկվում է որպես հիշյալ աշխատողների` ռեզերվում հայտնվելու ամսաթիվ:
Սակայն աշխատավարձի վճարումը ոչ մի բան չի փոխում ստեղծված իրավիճակում: Օդում հայտնվածները դատական հայցեր են ներկայացրել ծառայության և նրա պետի դեմ, արդեն իսկ մի քանի հայցի ընթացք է տրվել: Իսկ մինչ կլուծվի այդ մարդկանց հարցը, բացի ռեկետից` ծառայությունը որոշել է նաև վերջնականապես քանդել հայ տնտեսվարողների տունը: Սահմանային կետերի աշխատողներն արդեն տևական ժամանակ «պռավալ» են տալիս ամեն ինչ: Մեր տեղեկություններով, այս մարդիկ ևս օդի մեջ գտնվողի կարգավիճակում են, բայց քանի որ դեռ իրենց տեղում են, հենց նրանց վրա է դրված մաքսակետերով անցնող բեռների ստուգումը:
Ծառայության աշխատակիցներն արդեն հունից հանել են բազմաթիվ հայ գործարարների: Նրանք պատմում են, որ մնալով մաքսակետերում` արտահանվող ապրանքը փչանում է, այն էլ` այս շոգի պայմաններում: Գործարարների բողոքին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը պատասխանել է. «Դու՞ք ինչի եք մտածում, թե կփչանա, ձեր գործն արտահանելն ա, թող մտածի էն պետությունը, որը պիտի ներմուծի»:
Թե մինչև երբ կարող է այս վիճակը շարունակվել, ոչ ոք չգիտի, երևի չգիտի նույնիսկ ծառայության պետին նշանակած վարչապետը:
Բախվել է քարերին և շրջվել
Հուլիսի 11-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.30-ի սահմաններում «ՎԱԶ-210130» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները պարզվում են) Երևան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել է ճամփեզրյա քարերին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը` 1969 թ. ծնված Միքայել Միքայելյանը, տեղում մահացել է, իսկ մյուս երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:
Երևան‑Գորիս ճանապարհին
Հուլիսի 9-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 06.30-ի սահմաններում 1968 թ. ծնված Արմեն Մ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 206-րդ կմ-ին բախվել է համընթաց շարժվող «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» -ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Հուլիսի 9-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել 1963 թ. ծնված Ստեփան Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն Կադդի» և 1955 թ. ծնված Հենրիկ Ս.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:
Տրակտորը շրջվել է
Հուլիսի 10-ին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 72-ամյա Ժորա Ղազարյանի դիակը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, Ժորա Ղազարյանը վարելով իրեն պատկանող տրակտորը` Զովք գյուղի հանդամասում շրջվել է և գլխի մասում ստացած վնասվածքների հետևանքով մահացել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Գիտակցության չգալով` մահացել է
Հուլիսի 10-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 13.00-ի սահմաններում 1976 թ. ծնված Սաշա Մ.-ն, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Սահադյան փողոցում վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Զոյա Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Բախվել են
Հուլիսի 9-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.45-ին Արշակունյաց պողոտայի թիվ 16 շենքի դիմաց իրար են բախվել 1990 թ. ծնված Նարեկ Մ.-ի վարած «Նիսան X-TRAIL 2.5» և 1975 թ. ծնված Սամվել Թ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սամվել Թ.-ն և նրա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ուղևորուհին մահացել է
Հուլիսի 9-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում 1983 թ. ծնված Պավել Վ.-ի վարած «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1988 թ. ծնված Լիլիթ Կոծինյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում, տեղափոխվել է Գավառի հիվանդանոց:
Հայաստանի հայտարարված համաներմամբ, հուլիսի 9-ի դրությամբ ազատ է արձակվել 520 դատապարտյալ:
Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:
Հուլիսի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված եւ պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» — ազատ է արձակվել 64-ը, կրճատում 4,
«Էրեբունի» — ազատ է արձակվել 112-ը, կրճատում 50,
«Վարդաշեն» — ազատ է արձակվել 32-ը, կրճատում 15,
«Դատապարտյալների հիվանդանոց» — ազատ է արձակվել 27-ը, կրճատում 7,
«Երեւան Կենտրոն» — 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» — ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,
«Վանաձոր» — ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,
«Սեւան» — ազատ է արձակվել 70-ը, կրճատում 39,
«Հրազդան» — ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Աբովյան» — ազատ է արձակվել 6-ը, կրճատում 16,
«Գորիս» -ազատ է արձակվել 13-ը, կրճատում 9,
«Կոշ» — ազատ է արձակվել 99-ը, կրճատում 52:
Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաեւ պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:
Արդեն հայտնի են Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու համար իշխանության աշխատանքային խմբում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները.
Հանրապետական կուսակցությունից աշխատանքային խմբում ներկայացված են Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից աշխատանքային խմբում ընդգրկվել են Վարդան Բոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը։
«Օրինաց երկիր» կուսակցությանից ընգրկվել են Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար կոալիցիոն կուսակցությունները կձևավորեն են համապատասխան աշխատանքային խումբ:
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ Մարդու իրավունքների պաշտպանը արդեն կատարել է իր ընտրությունը` ընտրել իրեն վերպահված երեք անձանց.
Այսօր ԿԸՀ անդամների իր ներկայացրած անդամների առաջադրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետից 4 ժամ առաջ՝ ս.թ. հուլիսի 11-ին, ժամը 14:10-ին Աիդա Մուրադյանը և Ռոզա Ստեփանյանը ինքնաբացարկով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ գրասենյակից, տեղեկացնում են, որ ԿԸՀ անդամությունից հրաժարման իրենց հիմքերը ԿԸՀ անդամի թեկնածուները ներկայացրել են կից գրության մեջ.
«Պաշտպանը չի կարող ներկայացնել ավարտված մրցույթի մասնակիցներից և ոչ մեկին, հետևաբար, պետք է առաջադրի երկու նոր անձանց: ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին և հանրությանը կներկայացվեն մինչև հուլիսի 12-ը:
Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ և տեղեկություններ` մինչև նոր անունների առաջադրումը»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի դեմ գործողություններն ուղղորդում է անձամբ Պուտինը։ Ըստ Վրաստանի նախագահի` ինքը բազմիցս տեսել ու լսել է, որ Ռուսաստանի վարչապետն անձամբ պլանավորում է Վրաստանի դեմ ուղղված հետախուզական գործողությունները։
«Պուտինը մեծ հաճույք է ստանում այն բանից, որ պլանավորում է այդ ամենը։ Այնպես որ, եթե այժմ որևէ երկիր համարվում է այդ խաղերի հիմնական դաշտ, ապա դա մենք ենք։
Սահակաշվիլին ասել է նաև, որ իր անձնական լուսանկարչից մեծապես հիասթափված է:
Նրա խոսքով` ռուսական հատուկ ծառայություններն իր երկրի համար պատրաստել են «հյուսիսաֆրիկյան սցենարներ»։
Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ ռուսական կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում իր երկրի կառավարությանը, սահմանները և նույնիսկ` զինադադարի համաձայնագիրը։
Չեխիան եւ Հունաստանը կվերսկսեն բանջարեղենի մատակարարումը Ռւսաստան, հայտնում է BBC-ն: Ավելի վաղ Ռւսաստանը սկսեց ընդունել բանջարեղեն նաեւ Եվրոխորհրդի չորս երկրներից` Նիդերլանդներից, Իսպանիայից, Բելգիայից եւ Դանիայից:
Հիշեցնենք, որ արգելքը դրվել էր մայիսի վերջին E.coli վարաքի տարածման պատճառով:
Մարոկկոյում հազարավոր մարդիկ ցույցերի են դուրս եկել քաղաքական բարեփոխումների պահանջով:
Հուլիսի սկզբին կայացած հանրաքվեյի արդյունքում Մարոկկոյի բնակչության մեծամասնությունը թագավորի իրավունքները սահմանափակող սահմանադրական բարեփոխումների կողմ է քվեարկել:
Սակայն ընդդիմադիրները հայտարարել են, որ բարեփոխումները արմատական բնույթ չեն կրում:
Այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում անշաժ գույքի վարձակալության գործարքների թիվը 1,2%-ով աճել է, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ` 15,7%-ով նվազել:
ՀՀ կառավարությանն առըներ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մայիսին արձանագրվել են բնակելի շենքերի 38 բնակարանների, 30 անհատական բնակելի տների, 374 հասարակական, 68 արտադրական նշանակության օբյեկտների, 1 941,76 հա ընդհանուր մակերեսով 263 միավոր հողատարածքների եւ 8 ավտոտնակների վարձակալության գործարքներ:
Հանրապետության մարզերում այս տարվա մայիսին վարձակալվել են 1768,17 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 129 միավոր հողատարածքներ: Ամենամեծ` 498,55 հա ընդհանուր մակերեսով (23 միավոր) հողատարածքներ են վարձակալվել Արարատի մարզում, ամենափոքր` 1,94 հա ընդհանուր մակերեսով ¥3 միավոր¤, Տավուշի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալվել են 10 միավոր ¥104,69 հա ընդհանուր մակերեսով¤, Արմավիրի մարզում` 7 միավոր ¥51,9 հա¤, Գեղարքունիքի մարզում` 41 միավոր ¥188,17 հա¤, Լոռու մարզում` 14 միավոր ¥422,87 հա¤, Կոտայքի մարզում` 13 միավոր ¥451,92 հա¤, Շիրակի մարզում` 4 միավոր ¥6,3 հա¤, Սյունիքի մարզում` 13 միավոր ¥11,83 հա¤, Վայոց Ձորի մարզում` 1 միավոր ¥30 հա¤ հողատարածքներ:
Հուլիսի 10-ին Ջոաո Սուարեշը նշանակվել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Նրա իրավասության տակ է գտնվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը: Այս մասին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիոուն 20-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ:
«Ջոաո Սուարեշը լայն մտահորիզոն ունի և լավ հարաբերությունների մեջ է տարածաշրջանի իշխանությունների հետ, դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հարցին և համապատասխան մարմինների ուշադրությունը կհրավիրի Կովկասում տիրող շարունակական հակամարտությունների վրա»,- ասել է նախագահ Էֆտիմիոուն:
Սուարեշն իր հերթին ասել է. «Ինձ համար պատիվ է ստանձնել այս պարտականությունը և ավելի ամուր կամուրջներ կառուցել Կովկասյան տարածաշրջանում: Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղություն հաստատել տարածաշրջանում»:
Սուարեշը, ով նախկինում եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այցելություն է կատարել տարածաշրջան լինելով Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.