23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...
Երգչուհի Լեդի Գագան դարձյալ հայտնվել է Forbes ամսագրի շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց ցուցակում: Այս անգամ երգչուհին զբաղեցրել է երկրորդ տեղը` նախորդ տարվա համեմատությամբ առաջ անցնելով 2 հորիզոնականով: Առաջին հորիզոնականում հայտնվել է հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Ամսագրի հաշվարկներով` 2010 թ. մայիսի 1-ից մինչև 2011 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շոու բիզնեսի ամենահարուստ կինը վաստակել է 290 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, Ուինֆրիի կարողությունը գնահատվում է 2.7 մլրդ դոլար: ԱՄՆ ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը:
Forbes-ը, սակայն, նշում է, որ, չնայած Ուինֆրին գլխավորում է ցուցակը, այնուամենայնիվ, անցյալ տարվա համեմատությամբ, այս տարի նա ավելի քիչ է վաստակել: Եվ եթե Ուինֆրիի եկամուտները շարունակեն նվազել, ապա, հաջորդ տարի նա կարող է զիջել դիրքերը, չի բացառվում՝ հենց Լեդի Գագային: Վերջինիս եկամուտը այս տարի կազմել է 90 մլն դոլար, որը նա ստացել է համերգներից, գովազդային հոլովակներից և ալբոմների վաճառքից:
Ամենահարուստ կանանց ցուցակում 3-րդ տեղը զբաղեցնում է «Նյու Յորքի իսկական տնային տնտեսուհիներ» ռեալիթի-շոուի աստղ Բետեննի Ֆրենքելը, որի այս տարվա եկամուտը կազմել է 55 մլն դոլար:
Շոու-բիզնեսի ամենահարուստ կանանց ցուցակում չորրորդ հորիզոնականը կիսում են սուպերմոդել Ժիզել Բունդխենը, քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիսթը, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Էլեն Ջեջեներեսը և «Դատավոր Ջուջի» շոուի հաղորդավար Ջուդիթ Շեյնդլինը: Նրանցից յուրաքանչյուրը վաստակել է 45 մլն դոլար:
Բացի այդ, տասնյակում են հայտնվել երգչուհիներ Քեթի Փերին (44 մլն դոլար) և Բեյոնսեն (35 մլն դոլար), գրող Դանիելա Սթիլը (35 մլն դոլար):
Ընդհանուր առմամբ, շոու բիզնեսի 10 ամենահարուստ կանայք վաստակել են 739 մլն դոլար:
Կոլումբիացի երգչուհի Շակիրան նշանակվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի խորհրդական: Նախագահի հրամանով, նա ընդգրկվել է լատինաամերիկացիների կրթության խնդիրներով զբաղվող հանձնաժողովի կազմում: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հանձնաժողովը Օբամայի որոշմամբ, ստեղծվել էր դեռ 2010թ.: Դրա հիմնական նպատակն է նվազեցնել խոչընդոտները իսպանախոս ուսանողների համար: Օբաման ընտրությունների ժամանակ լուրջ խաղադրույք է կատարել իսպանախոս ընտրողների վրա եւ փորձում է նաեւ շոու-բիզնեսի օգնությամբ ստանալ նրանց ձայները:
Շակիրան մեծ հեղինակություն է վայելում՝ շնորհիվ իր բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ «Barefoot Foundation»-ի հիմնադիրն է, որ զբաղվում է կրթական խնդիրներով Կոլումբիայում, Հաիթիում եւ այլ երկրներում: Նա նաեւ UNESCO-ի բարի կամքի դեսպան է:
Մեր ունեցած տեղեկություններով մի քանի ժամ առաջ սրտի կաթված է ստացել Աժ պատգամավոր, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը: Ասում են, որ նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ և նրա վիճակը ծանր է:
Նախագահ Սարգսյանի եղբայրը վերջերս էր վերադարձել արտերկրից, որտեղ մեկնել էր սրտի հետ ունեցած խնդիրների պատճառով:
«Ոնց որ երթեւեկությունն ա Հայաստանում, նենց էլ մարդիկ են»,- ասաց օդանավակայան նոր ժամանած մի երիտասարդ։ Ասաց ու լռեց, առանց կողքի մարդկանց վրա նայելու, ինչին սովորաբար ականատես ենք լինում ամեն օր` երթուղայինում, շուկայում, տաքսում, սրճարանում մեկը մի ֆրազ է նետում, ու սկսվում է բողոքը…. Բայց երիտասարդը լուռ նստած էր, նա ոչ լսարան էր ուզում, ոչ էլ զրուցակիցներ` ի տարբերություն ինձ։ Սպասասրահում մարդիկ ժամանակ են սպանում, ու սովորաբար հեշտ են զրույցի բռնվում։ Ինքնաթիռն ուշացնում էր վայրէջքը, ես որոշեցի կարճել ժամանակը մի գլանակ ծխելով, բայց հայտնաբերեցի, որ չկա մոտս։ Հարցրեցի երիտասարդին. «Չեմ ծխում, վաղուց թարգել եմ։ Դուք էլ թարգեք, կտեսնեք ինչքան էներգիա կգոյանա, չնայած` գոյացածն էս երկրում ո՞նց ծախսես` էդ էլ հարց ա։ Եկա, ուզում էի հայրենիքում ապրեմ` Հայաստանը խժռեց իմ կապիտալը, էլի գնալու եմ, ստեղ պակաս փաստաթղթեր եմ «դիմավորում», կնոջս գործերը դասավորվեն` կգնանք, ու էլ չեմ գա ապրելու»։
Ու պատմեց երիտասարդը,, կամ միջին տարիքի տղամարդը, որ կարող է լինել Արշակը, Հայկը, կամ Սարգիսը`ցանկացած անունով մի երիտասարդ, որ ապրում է մեր կողքին, մեր հարեւանն է, կամ բարեկամը, կամ դասընկերը, կամ գործընկերը… պատմեց իր պատմությունը, որը յուրահատուկ է ու միաժամանակ նման Հայաստանը լքողներից վերջերս լսած իմ պատմություններին…
Շրջանցելով հարցուպատասխանի մասը, խոսքը տամ Արշակին։
«Ես Հայաստանից գնացել եմ Բուլղարիա 1996 թվին` 100 դոլար գրպանումս։ 10 տարվա մեջ բիզնես եմ դրել ու զարգացրել, ու բիզնեսովս ու կապիտալովս հանդերձ որոշել եմ տեղափոխվել Հայաստան` ընտանիք կազմել, աշխատել ու ապրել հայրենիքում։ Իսկ հայրենիքն ինձ «լավ» դիմավորեց` «բեսպրեդել»-ով ու թալանով։
«Բեսպրեդել»-ը սկսվում ա մաքսատնից. կշռելուց են խաբում, ավել կես կիլոն կարան ձեւակերպեն որպես կոնտրաբանդա, կարան նենց բաներից կպնեն, որ քաշքշեն` տնտեսական հանցագործություն բստրելով, ու էլի տենց բաներ։ Տեսնում են, որ արդեն ապրանքը բերել ես, կպել ես` պիտի խաղաս, ու քեզ գնդակի նման ստեղից ընդեղ են տշում բոլոր կաբինետներով` եթե փող չտաս։ Ես, որ մաքասազերծել էի բեռս, ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության օրոք ունեի ստանդարտիզացման ենթակա ապրանքներ։ Էդ կոմիտեում ամեն ապրանք իրանց սահմանած գներով են ստանդարտիզացնում։ Մի գին են ասում, հետո թե բա` «Ապե, պետականն էլ պիտի մուծես»։
Անցնենք մեքենային։
Աշխարհում տենց մի երկիր չկա, որտեղ դու ուզես փող տաս ու մեքենադ քշես, ասեն` չէ։ Ստեղ ասում են։ Բացի նրանից, որ նորմալ երկրներում մեքենադ քշելու համար փող չեն ուզում քեզնից` բացի կամուրջներից ու մեծ ավտոկադերից, ոնց որ իրանց քաղաքացիներից, նորմալը երեք ամիս իրավունք ունես քշելու` էն երկրներում, որտեղ վիզա չկա։ Ես ունեմ մի տարվա կացության քարտ, ինձ վիզա պետք չի, բայց ինձ տալով մի տարվա կացության իրավունք, տալիս են ընդամենը 180 օր մեքենա քշելու իրավունք` 15 օրվա համար վճարելով 20000 + 15000 դրամ էկոլոգիան աղտոտելու համար, բայց որից հետո ես պետք է մաքսազերծեմ իմ մեքենան, կամ դուրս հանեմ հանրապետությունից։ Վրաստանում ձրի ա, ես մոտ վեց ամիս մեքենաս թողել եմ էնտեղ` կայանել եմ վարձով։ «Մեզ մոտ երկու ամսվա կայանատեղին կնստեր 130 000 դրամ։
Հիմա չկայացած բիզնեսիս մասին։
Գործը դեռ չսկսած բոլոր տեղերից` հարկայինի բոլոր բաժիններից սկսեցին ռեկետը։ Հերթով` ամեն երկուշաբթի, հարկայինի տարբեր բաժիններից գալիս էին, և անձամբ պետերն ու ասում էին, որ ուզում են «Ծանոթանան ինձ հետ»(կորզել` որքան կարող են, ինչպես կարող են ու ոնց կարող են)։
Եւ վերջապես հայտնվեցին երկու հոգի, ու ասեցին, որ ձեզ տարին մի անգամ անպայման պետք է տուգանենք չխփած չեկի համար, որն իհարկե չեն բռնել, իսկ ես իբր չեմ խփել` տենց ա ձեւը, ասեցին, որ հանգիստ աշխատես։ Ես տվեցի, որովհետեւ եկել էի ապրելու, ուզում էի աշխատել, թող որ աննորմալ կերպով… Բայց իրանք իրանց խոսքի տերը չեղան, էլի եղան իրանց կողմից փորձեր, բայց ես չտվեցի` «հայավարի» լուծեցի էդ հարցը, ոնց որ կարգն ա ստեղ էսօր դառել…
Ռեկլամի բաժինն էլ գցեց։ Ես իրավունք ունեմ իմ խանութի ճակատամասի 1/3-ին տառեր գրել։ Էս բաժնի կապրիզների պատճառով իմ ռեկլամն ինձ վրա եռակի նստացրեցին` իրանց փոփոխությունները մտցնելով, ու դա էն դեպքում, որ ես էդ 1/3-ի իրավունքն ունեմ ձրի։
Նախկին քաղաքապետն եկավ խանութ ու աշխատողին ասեց, որ մենք պետք է մեր խանութի դիմացը կանաչապատենք։ Ու սա էդքան անկապ ծախսերից հետո, էդ էլ մենք պիտի անե՞նք, սաղ աշխարհում քաղաքապետարանն ա անում…. Ո՞րն ասեմ է…
Ստեղծված ծանր պայմաններում, որի մեծ մասի մեղավորը չպատճառաբանված բարձր հարկերն են, ներմուծման բարդացումից` մաքսատնից սկսած, նաեւ` վարձակալության անտրաբամանական աստղաբաշխական գներն ու գործարարին շահույթ ստանալու անհնարինությունը պարտադրված պայմաններում բերեցին նրան, որ ես ներկրելով ապրանք, բացելով խանութներ, դրա մեծ մասը ստիպված ծախսում էի` վճարելով ամեն շաբաթ զանազան փող պահանջող չինովնիկներին։ Մյուս մասը`գնում էր շուկայի բացակայության պայմաններում ահռելի հարկերին ու մրցակցության անհավասար պայմաններին։ Առեւտուր չկա, մայր գումար չի գոյանում, որ գնաս էլի ապրանք բերես… Երկու տարվա մեջ 100 000 դոլար տակ եմ տվել։ Հայաստանը խժռեց իմ կապիտալը։ Ես գնալու եմ, ու կգամ մենակ հանգստանալու։ Ստեղ բիզնես անելու տեղ չի։ Տուն առա որ ապրեմ, մի քանի ամսից ստիպված ծախել եմ»…
Իմ օդանավը ժամանեց, ես շնորհակալություն հայտնեցի Արշակին գլանակի փոխարեն ստացած պատմության համար, ու խոստացա մինչեւ նրա մեկնելը պատմել այն մարդկանց։ Չնայած` էնպես չի, որ չգիտեն…. Իսկ Արշակը երկու օրից իր նորաստեղծ ընտանիքով լքելու է Հայաստանը… Ու էլի արշակներ… մարդիկ, ովքեր կարող էին շենացնել Հայաստանը, կհարստացնեն Բուլղարիային, Հունգարիային, Իտալիային ու Գերմանիային, Ամերիկային ու Ավստրալիային։ Բայց ամենից շատ, իհարկե` Ռուսաստանին։ Բոլորը կգնան, ու կմնան իշխանավորներն ու նրանց սպասարկող անձնակազմը….
Հ.գ. Ես գրելու եմ Հայաստանը լքող մարդկանց պատմություններ, վերնագրվելու է «Հայրենիքը լքելու հինգ պատճառ»։ Ովքեր ունեն պատմություններ` պատմեք մեզ։
«Մեր քաղաքական էլիտայի խնդիրներից մեկը իրենց միտքն ազատ չհայտնելն է։ Հենց այդ խնդիրը պետք է լուծվի, և դա պետք է արվի երիտասարդների միջոցով: Եվ սխալները, որ այսօր ուզում ենք մատնացույց անել, նպատակ չի հետապնդում ինչ-որ մեկին դատափետելու։ Իրավիճակը պետք է շտկվի»,- այսօր այցելելով Ազատության հրապարակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը: Նա, Աշոտ Մնաուչարյանը, Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Զուրաբյանը զրույցի էին բռնվել:
Սեֆիլյանը կարծիք հայտնեց, որ 2007թ. ավարտին ուրախալին այն էր, որ մեր ժողովրդի տարբեր խավեր կարողացել էին համախմբվել մեկ գաղափարախոսության շուրջ, դժբախտաբար 2008թ. մարտից հետո տեղի ունեցավ հակառակ ընթացքը։ Սակայն ինքը չի ուզում մեղավորներ փնտրել այդտեղ.
Սեֆիլյանի կարծիքով ՀԱԿ-ի սխալն այն էր, որ ոչ թե պիտի փորձեն շարժմանը բյուրոկրատական ընթացք տալ, այլ ավելի ժողովրդավարական բնույթ հաղորդեն։ Սխալն ուղղել դեռ հնարավոր է և այդ լուծումը համախմբման մեջ է. «Մենք ժամանակ չունենք. այսօր որևէ փոփոխություն, որ պետք է կատարվի, պետք է արվի «հանունի» համար»:
Սեֆիլյանը համոզված է, որ որակական փոփոխությունը երրորդ հանրապետությունից չորրորդին անցնելու պրոցեսն է. «Երրորդում այնքան պղծվեց ամեն ինչ, որ հնարավոր չէ ամեն ինչ շտկել։ Դրա համար հարկավոր է չորրորդ հանրապետություն»:
Փաշինյանը հակադարձեց. «Այսօր Հայաստանի Հանրապետությունում կա ավազակապետություն և ոչ ավազակապետություն։ Եվ մեզանից յուրաքանրյուրը պետք է ընտրություն անի։ Էսօր չեզոքությունը ընդհանրապես հնարավոր չէ։ Եթե ինչ-որ մեկը չեզոք է, անմիջապես ստորագրում է ավազակապետության օգտին»:
Նիկոլի կարծիքով՝ «եթե մենք հրաժարվենք մեր ազատությունից, մենք կդառնանք ավազակապետության բարեկամը»:Գալով Ազատության հրապարակ՝ ինքը ոչ թե «ինչ-որ մեկի տեղում է կամ հիպնոսի տակ», այլ հենց իր տեղում. «Խնդիրը պարզ է. մենք կարողանում ենք հավաքվել Ազատության հրապարակում և ասել այս իշխանությանը, որ հեռացնում ենք մեզանից»:Փաշինյանը համոզված է, որ չկա այնպիսի բան, որ ժողովուրդը չկարողանա անել։
Սեֆիլյանը մնում է Սեֆիլյան ու նիկոլը նրա մասով դառնացած է.«Եթե մեր խրամատը ընկնում է ական իշխանության կողմից, ես հասկանում եմ դա, բայց եթե քո կողմից է ական ընկնում, ես դա չեմ հասկանում»:Իսկ վերջում նա հորդորեց Սեֆիլյանին,որ միանա իրենց նստացույցին:
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը: 49 կգ քաշային կարգում Ռուսաստանի հավաքականի կազմում Դավիթ Հայրապետյանը մենամարտեց իսպանացի Խոսե Կելվին դե լա Նիեվե Լինարեսի հետ: Հայրապետյանը հաղթեց 4:1, 5:3, 6:4 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով բրոնզե մեդալ:
Քիչ հետո 75 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը կմրցի ռումինացի Բոգդան Ջուրատոնիի հետ:
«Համակարգային բարեփոխումները, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես փորձը ցույց տվեց, կոչված էին այդ երևույթները նվազեցնելու միայն ցածր ու միջին օղակներում։ Այսօր դատական համակարգի բոլոր կոռուպցիոն լծակները կենտրոնացել են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և Քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ձեռքում։ Նրանց անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով է կայացվում դատական վճիռների մեծ մասը։ Այդպիսով դատավորների մեծ մասը զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու իրավունքից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից», — երեկ ԱԺ հայտարարությունների ժամին դարձյալ անսովոր հայտարարություն կատարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը:
Այս պատգամավորի մոտ ժամանակ առ ժամանակ հետաքրքիր բռնկումներ են տեղի ունենում, թե ինչով է դա պայմանավորված, դժվար է միանգամից ասել. Նա փաստորեն Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նույն դատարանի Քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին հրապարակավ մեղադրեց կաշառակերության մեջ, որը Աժ ամբիոնից հայտարարություն է հանցագործության մասին.
Մելիքյանը ԱԺ պատգամավորներին տեղեկացրեց, որ դեռևս հուլիսին գրավոր դիմել է ԱԺ նախագահին՝ խնդրելով իր պատգամավորական աշխատավարձը փոխանցել «ամենաարդար դատավոր Արման Մկրտումյանին, որպեսզի ինչ-որ չափով բավարարի նրա ախորժակը»:
Ըստ պատգամավորի կոռուպցիոն մեխանիզմները դատական համակարգում աշխատում են ժամացույցի մեխանիզմի ճշտությամբ. «փոխվել են միայն միջնորդները, բայց աճել են կաշառքի չափերը»:
Հիշեցնենք ,որ Մելիքյանն մոտ մեկ տարի առաջ նույն ԱԺ ամբիոնից, կաշառակերության մեջ մեղադրեց ՀՀ Վերահսկիչ պալատին և դրա նախագահ Իշխան Զաքարյանին: Այդ փաստը նա հիմնավորում էր սեփական փորձով. Վերահսկիչի աշխատակիցները ստուգումներ էին անցկացրել Մելիքյանին պատկանող «Անանիա Շիրակացի» համալսարանում և խախտումները չնկատելու համար կաշառք էին պահանջել: Իշխան Զաքարյանն իր հերթին Մելիքյանին դատի տալու մասին հայտարարեց, սական, շուտով խոսակցությունները լռեցին: Չար լեզուներն ասում են, որ նրանք ի վերջո համաձայնության են եկել:
Սույն թվականի հոկտեմբերի 7‑ին Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊհ անդամ‑պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական 66‑րդ նիստը:Սահմանապահ զորքերի հարմանատարների խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ պետությունների խորհրդի և կառավարությունների ղեկավարների ն խորհրդի կոլեգիալ մարմին է, և զբաղվում է Համագործակցության երկնշրների արտաքին սահմաների , տնտեսական գոտիների պաշտպանության հարցերով :Այս նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ 10 պետությունների է Հայաստանի, Բելառուսի հանրապետության, Ղազախստանի Ղրղստանի , Մոլդովայի հանրապետության , Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենիայի, ինչպես նաև Ուզբեկական հանրապետության և Ուկրանիայի Սահամանապահգերատեսչությունների ղեկավարները: Քննարկվելու են համագործակցության , սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ապորինի միգրացիայի և այլ հարցեր
Գարեգին Բ-ն, հոկտեմբերի 4-ին, կարգալույծ է հռչակվել Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի հոգեւոր սպասավոր Տ. Հակոբ քահանա Չերքեզյանը` Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի եւ թեմական խորհրդի խնդրանքի հիման վրա:
Մայր աթոռից հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Սարգիս Չերքեզյան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 5-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 23.00-ը կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Գ.Արծրունի, Ադոնց, Աղբյուր Սերոբ, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29, Արղության, Ավետիսյան, Մ. Բաղրամյան, Բակունց, Բարբյուս, Բարեկամություն, Երզնկյան, Ղափանցյան, Գյուլպենկյան, Գրիբոյեդով, Հր.Քոչար, Հ.Էմին, Հակոբյան, Կալենցի, Համբարձումյան, Կասյան, Խնկո Ապեր, Կիևյան, Կոմիտաս, Ա.Խաչատրյան, Կովկասյան, Մալխասյանց, Մամիկոնյանց, Մանուշյան, Ն.Զարյան, Ն.Դումանի, Օրբելի, Քեռու, Ռաֆֆու, Ռիգայի, Սեպուհի, Սևքարեցի Սաքոյի, Սևաստոպոլյան, Սոսեյի, Սունդուկյան, Թավրիզյան, Բրայսի, Պռոշյան, Վ. Փափազյան, Վ. Վաղարշյան, Վրացական, փողոցների և նրբանցքների, Տիգրանյան փ. 1-ին փակուղու, Այգեձոր թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
-
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարադատության նախարարություն -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.