18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել քիչ առաջ Մաշտոցի այգում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Ներկայացնում ենք հաղորդագրությունը ստորև
Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան:
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:
Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:
Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:
Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:
ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով:
Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ներկայացված «Պետական գույքն օտարելու մասին» նախագիծը, ըստ որի Մաշտոցի պուրակի կրպակները կապամոնտաժվեն այն ժամանակ, երբ գործի կդրվի «Հին Էրիվան» նախագիծը:
Վարչապետը իր խոսքում նշեց, որ երեկ իրենք ստացել են բնապահպանների կողմից նամակ և փորձում են հասկանալ նրանց: Նա նաև նշեց, որ իրենք միշտ համրերաշխ են եղել ընդդիմախոսների հետ: Վարչապետը այն վստահությունը հայտնեց, որ կրպակների ժամանակավոր կառուցումը բոլորի համար լավ կլինի և երևանիցիները գոհ կլինեն:
Մինչ կառավարությունը ընդունեց այս որոշումը, դրսում՝ կառավարության շենքի առջև հավաքված մի խումբ բնապահպաններ պահանջում են կառավարությունից ապամոնտաժել կրպակները: Նրանք վանկարկում են՝ «այգին մերն է», «եթե ապպա, ապա ապամոնտաժել»:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանում,քիչ առաջ ն սկսվեց և նույն պահին էլ հետաձգվեց Ճաննապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով կրկին դատական նիստին չի ներկայացել Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը:
Մարտի 14-ին ժամը 16.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող:
լրատվական կայքի տվյալներով՝ զոհվածը Վանաձորի բնակիչ է:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ թերթի աղբյուրների հավաստմամբ, ոչ Տիգրան Թորոսյանը և ոչ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանական որոշ երիտասարդ գործիչներ, հատկապես նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են սոցցանցերում, արդեն իսկ սկսել են նախընտրական գործունեություն իրականացնել այնտեղ: Այդ սռումով հատկապես աչքի են ընկնում ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանր և նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակ, ներկայում ՄԻԱԿ դեկավար և Հանրային հեռուստաընկերությսւն քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն հայտարարել է, թե էլի մեծամասնականով առաջադրվելու է Նոր Նորքում: Աշոտյանի քարոզչության հիմնական թիրախը առայժմ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն է, որի հետ կապված ԿԳ նախարարը «խայթող» և միաժամանակ հումորային մեկնաբանություններ է գրում: Իսկ ահա Ֆարմանյանն ավելի լուրջ է մոտեցել հարցին: Այն պահից ի վեր, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ ընտրատարածքում հնարավոր է` աոաջադրվի նաև Հայ ագգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակր կորցրել է քունն ու հանգիստը: Նա արդեն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է լինելու, այւ մարդկային տեսակների պայքար: Այսինքն` իր և Ջհանգիրյանի մարդկային տեսակների պայքար: Ուշագրավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակն ու Հանրայինի քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը նաև համացանցում է գրաքննություն իրականացնում` մասնավորապես, ջնջելով իր առաջադրման վերաբերյալ գրված այն մեկնաբանությունները, որոնք իր սրտով չեն:
Ժամանակ. Խորհրդարանի առաջիկա ընտրության առանձնահատկություններից մեկը դառնում է այն, որ բազմաթիվ լրագրողներ ներգրավվում են թե՛ կուսակցությունների համամասնական ցուցակներում, թե՛ մեծամասնական ընտրակարգով են փորձում առաջադրվել:
Մեր գործընկերներին իհարկե մաղթում ենք հաջողություն իրենց նախաձեռնություններում և ծրագրերում, առավել ևս, որ նրանց ներգրավումով Հայաստանի քաղաքական դաշտն ու մշակույթը միմիայն կշահեն: Բայց շատերի դեպքում էլ կկորցնի լրատվությունը, պրոֆեսիոնալ լրատվությունը, ինչի պակասը Հայաստանում նկատելի է: Իսկ լրագրության դաշտը Հայաստանում այսօր երկրի վերափոխման գործընթացի կարևորագույն գործիքներից մեկն է, և հետևաբար շատ դժվար է նույնիսկ ասել, թե որն է ավելի ազդեցիկ ու կարևոր երկրի ճակատագրի, նոր Հայաստանի բովանդակային կերտման համար՝ լրագրությո՞ւնը, թե՞ խորհրդարանը: Բոլոր դեպքերում, սակայն, լրագրողների սերտ ներգրավվածությունը խորհրդարանի առաջիկա ընտրությանը երկակի զգացում է առաջացնում: Մեկն այն, որ նրանք էլ փաստորեն տարբեր այլ ոլորտների գործիչների, այսպես ասած` աստղերի ու աստղիկների նման օգտագործվում են ընտրական իշխանական սցենարներում, իսկ մյուսն էլ այն, որ գուցե նրանց ներկայությունը իսկապես դառնա այն կարևոր գործոնը, որը թույլ կտա քաղաքական զարգացումները իմիտացիայից բերել բովանդակության:
Բոլոր դեպքերում, այս իմաստով իրավիճակը շատ է հիշեցնում անկախության առաջին տարիները, երբ հասարակական-քաղաքական գործընթացների առաջին գծում հայտնված մարդկանց շարքում կրկին շատ էին լրագրության ներկայացուցիչները: Ընդ որում` նրանցից շատերը իսկապես լուսավոր կերպարներ էին, անհատներ, որոնք արժեքներ ու մտածողություն էին թելադրում: Իհարկե, կային նաև մարդիկ, որոնք առաջնորդվում էին բացառապես բնազդներով` ընդամենը լրագրողական հմտությամբ փաթեթավորված:
Թե լրագրողի որ տեսակի ներկայացուցիչները կլինեն ավելի շատ ապագա խորհրդարանում, ցույց կտա ժամանակը, բայց այն, որ լրագրողները կամա, թե ակամա կրկին հայտնվում են քաղաքական գործընթացների առաջին գծում, կարծես թե հուշում է, որ Հայաստանում ժամանակը կրկին բեկումնային է, ինչպես անկախության մեկնարկին, և երկիրը հասել է շրջադարձային հերթական մի փուլի:
«Հայկական ժամանակ». Հանրապետականի թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը նախօրեին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վերջնականապես որոշել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում չի ընդգրկվելու: Մինչ այդ իշխանական շրջանակներում խոսվում էր, որ նա չի ցանկանում ընդգրկվել այդ ցուցակում: Կարապետյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով` իր հայրենի Տաշիրն ընդգրկող թիվ 32 ընտրատարածքում: Ի դեպ, իր հրաժարականից հետո Կարեն Կարապետյանը նախօրեին աոաջին անգամ էր մասնակցում ՀՀԿ գործադիրի նիստին, բայց նիստի կեսից դուրս է եկել և հեռացել:
«Առավոտ». Թերթը գրում է, որ Ազատանի բնակիչներից մեկը` Գեւորգ Աբրահամյանը, բավականին մեծ չարչարանքով վնասազերծել է գյուղում հայտնված գայլին: «Եվ երբ Գեւորգ Աբրահամյանը հետաքրքվել է, թե որտեղի՞ց պիտի ստանա կառավարության կողմից գայլ խփողներին հատկացվող 100 հազար դրամը, նրան բավականին բարդ ճանապարհ են մատնացույց արել: Պարզվում է, որ գիշատիչներին վնասազերծողը նախ պիտի նրա մորթին քերթի ու այն ձեռքը բռնած մայրաքաղաքի Պարույր Սեւակ 7 հասցեն հասցնի, ընդ որում միայն չորեքշաբթի: «Էդ ի՞ նչ գումար են տալիս, միլիոննե՞ր են տալիս, որ մարդը գումար ծախսի ու Երեւան հասնի: Նախ վտանգավոր է մորթազերծելը, դա հիվանդության բույն է, միգուցե կենդանին կատաղած է, եւ հնարավոր է այն որսորդին փոխանցվի: Այսինքն էդ 100 հազարը պիտի տաս, որ բուժվես, բացի այդ ենթադրենք մարդը Ղափանում կամ Քաջարանում է գայլին վնասազերծել, 500 կիլոմետր պիտի կտրի անցնի 100 հազար էլ ծախսի, որ Երեւան հասնի՞:Ճիշտ չե՞ ն անի այդ գումարը համայնքներին փոխանցեն, այլապես տպավորություն է ստեղծվում, որ կառավարության որոշումը ձեւական մի բան է», -ասում է Գեւորգ Աբրահամյանը ` շեշտելով, որ ձմռանը գայլ խփելն այնքան էլ հեշտ բան չէ, տվյալ դեպքում որսորդը բացի հրացանից, ստիպված է եղել ձյունագնաց օգտագործել, իսկ գայլերը Ազատանում ակտիվացել են»,- գրում է «Առավոտ»-ը:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.