03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ընթացք է տրվել երեկ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրված, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի կողմից հովանավորվող Գայանե Առուստամյանին և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանին ծեծի ենթարկելու և նրանց վնասվածքներ պատճառելու մասին հայտարարությանը:
Կատարվում է հետաքննություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը և Բելառուսի արտգործնախարարը համակարծիք են եղել, որ կա հայ-բելառուսական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում փոխգործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկություն և հատկապես տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտություն:
Զրուցակիցները հեռանկարային են համարել մեքենաշինության, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառում փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը:
Ընդգծելով, որ որպես դաշնակից երկրներ, Հայաստանը և Բելառուսը նաև ՀԱՊԿ ակտիվ մասնակիցներ են՝ Նախագահ Սարգսյանը և Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովը կարևորել են միջազգային կառույցների շրջանակներում ևս փոխշահավետ համագործակցությունը:
Թուրքիայում, Գազիանթեպ քաղաքի գործարաններից մեկի բանվորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է. զոհվել է 3, վիրավորվել 20 մարդ:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոբուսը կտրուկ արգելակել է` առջևից ընթացող միկրոավտոբուսին չբախվելու համար և շրջվել:
3 բանվոր տեղում մահացել է, իսկ 20 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Դու ինչպե՞ս կարող ես ներել ուրիշներին, եթե ինքդ քեզ ներել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես հոգ տանել ուրիշների համար, եթե ինքդ քեզ համար հոգ տանել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես աջակցել ուրիշներին, եթե ինքդ քեզ աջակցել չգիտես։ Դու ինչպե՞ս կարող ես սիրել ուրիշներին, եթե ինքդ քեզ սիրել չգիտես։
Ուրիշների հետ արդյունավետ փոխհարաբերություններ հաստատելու համար նախ հարկավոր է ինքն իր հետ այդպիսի փոխհարաբերություններ հաստատել։
ԵՐԲ ԵՍ ԻՆՁ ՍԻՐԵՑԻ
(Չարլզ Չապլին, հատված իր 70–ամյակին արտասանած ճառից)
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքներն ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։
Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է *Լինել հենց ինքը*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։
Այսօր ես դա կոչում եմ *Ինքնահարգանք*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։
Այսօր ես դա կոչում եմ *Հասունություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ ցանկացած հանգամանքների ժամանակ ես գտնվում եմ ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։ Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։
Հիմա ես դա կոչում եմ *Ինքնավստահություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգում և ինձ երջանիկ է դարձնում, ինչը ես սիրում եմ, և ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։
Այսօր ես դա կոչում եմ *Պարզություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում էր իմ սեփական ուղուց։
Այսօր ես դա կոչում եմ *Սեր ինքն իր նկատմամբ*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եւ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։
Այսօր ես հասկացա, որ դա *Համեստությունն է*:
Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։
Այսօր ես ապրում եմ միայն ներկա պահով և կոչում եմ դա *Բավարարվածություն*:
Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։
Այսօր ես այդ կապը կոչում եմ *Սրտի Իմաստություն*:
Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, առճակատումներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումներից նոր աշխարհներ են ծնվում։
Այսօր ես գիտեմ, որ դա *Կյանքն է*:
Հեղինակ՝ Հրաչյա Ամիրյան
Ռուսաստանի դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իրավակարգի եւ օրինականության ամրապնդման ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, պարգևատրել է Պատվո շքանշանով, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Զատիկի նախօրեին ներում է շնորհել 200 բանտարկյալի: Վրաստանում համաներումը պարբերաբար կրկնվում է. դատապարտյալներին ներում է շնորհվում եկեղեցական տոների, Նոր տարվա, և այլ նշանակալի տարեդարձերի կապակցությամբ:
Վրաստանի պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեին արդեն հայտարարել է այս մասին: Նախարարն ասել է, որ ներման արժանացած դատապարտյալների թվում կան կանայք, նրանք ազատ կարձակվեն այսօր երեկոյան:
Շառլ Ազնավուրի մենահամերգը, որ հինգշաբթի օրը նախատեսված էր Կանադայի Քվեբեկ քաղաքի հանրահայտ «Կապիտոլիում» սրահում չի կայացել: Միջազգային լրատվամիջոցները հաղորդել են, որ Ազնավուրը բեմ է բարձրացել հայտարարելով, որ իր առողջական վիճակը ստիպել է համերգը տեղափոխել կիրակի օրը:
87-ամյա շանսոնյեի հայտնած նորությունը, մտահոգել է նրա երկրպագուներին: Ազնավուրը ստիպված է եղել բացատրել իրավիճակը, ներողություն է խնդրել, ու ասել, որ իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է , երբ ստիպված է վերջին պահին հետաձգել համերգը.«Ես պետք է կիրակի Քվեբեկից արդեն մեկնեի Լոս Անջելես` թոռնուհուս հարսանիքին: Սակայն որոշեցի, որ հարսանիքին ուշացած կգնամ` Քվեբեկում համերգ տալուց հետո»: Համերգը «Կապիտոլիումում» տևելու էր 2 ժամ 15 և առանց դադարի: Նա կատարելու էր 28 երգ:
«Գիտեք, որ իմ տարիքում այն տոկունությունը չկա, ինչ 20 տարի առաջ»,- իր հանդիսատեսի ներողամտությունն է հայցել հանրահայտ շանսոնյեն «Կապիտոլիումի» բեմից:
Այժմ երգիչը գտնվում է բժիշկի հսկողության տակ:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության գործով ձերբակալված անձը ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը:
Չնայած երիտասարդը դեռ չի խոստովանել մեղքը, սակայն Գյումրիում արդեն խոսակցություններ են շրջում, թե սպանությունը քաղաքականացնելը տգեղ բան է, այն խանդի հողի վրա կատարված սպանություն է: Իսկ Գյումրիում արդեն երևում են ձևավորվող վենդետայի նշանները:
Ի դեպ խանդի դրդապատճառի մասին լուրերի հետ համակարծիք է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը, որը նախնական վարկածով դա համարել է հնարավոր:
Իր Վարկածն ունի նաև Վարդան Ղուկասյանը, եթե առճակատումը չկասեցվի, ապա նախընտրական Գյումրին խոստանում է լինել անկանխատեսելի:
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես-124» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Այգավան գյուղի մոտ բախվել է «Միցուբիշի Պաջեռո-իո» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ վրաերթի ենթարկել ճամփեզրին կանգնած մի տղամարդու:
Վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 17-ամյա մի երիտասարդի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Սևան-Իջևան ճանապարհի 137-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «Սամանդ» մակնիշի և «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «Աստրա» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 09.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Օպել-Աստրա» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել-Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
***
Ապրիլի 13-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21051» և «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21051»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Վահե Հակոբյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ «Օպել-Օմեգա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ուրբաթ 13-ը գալովի էր որոշ քաղաքական ուժերի ու գործիչների վրա: Օրինակ, լայն քննարկման առարկա դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախապայմանը, թե որ դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի «Ընտրությունների վերահսկման միացյալ հանրային շտաբի» աշխատանքներին: Ոչ ավել, ոչ պակաս, նա հայտարարեց, որ կմասնակցի, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Բնականաբար, դրա վրա ԲՀԿ-ում բոլորը փրփրել են, քանի որ շատերին ձեռնտու է այն վիճակը, որ մի կողմից Վարդան Օսկանյանը և Հմայակ Հովհաննիսյանը ընդդիմադիր ճառեր ասեն և ԲՀԿ-ի համար ընդդիմադիր իմիջ ստեղծեն, մյուս կողմից` պահպանվեն ռեալ իշխանական լծակները: Այսինքն` որ քվեներ բերվեն և՛ բողոքավոր մասսայից, և՛ նրանցից, ում համար Ծառուկյանն Աստված ու թագավոր է դառնում «տուկի թելի», անվճար բուժսպասարկումների և սոցիալական ոլորտի «երկնքից ընկնող» ձրի ծառայությունների շնորհիվ:
Իսկ ԲՀԿ-ի գործադիր լծակները շատ տպավորիչ են: Առողջապահության, սոցապի և քաղաքաշինության նախարարությունների գծով տնօրինվում է պետբյուջեի շուրջ 35 տոկոսը, էլ չենք խոսում նաև մարզպետների առկայության մասին… Ու բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը`հրաժարվել այդպիսի ռեսուրսից, չի կարող ԲՀԿ-ում ընկալվել այլ կերպ, քան սուպերլկտիություն: Բայց նախորդ նախապայմաններն էլ շատ տհաճ էին: Օրինակ, շտաբի կազմում բարեգործության անվան տակ ընտրակաշառքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ակնհայտորեն խփում էր հատկապես ԲՀԿ-ին, քանզի ՀՀԿ-ն, օրինակ, բարեգործական հիմնադրամների փոխարեն ավելի շուտ վարչական ռեսուրսն է նախընտրում, իսկ ԱԽՔ-ի կուսակիցները մուրաբաներից ու բջջային քարտերից այն կողմ ոչ մի նորություն մոգոնել չեն կարողանում:
ԲՀԿ-ի համար տհաճ էր նաև «Ժառանգության» այն պահանջը, որ միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջին դեմքերը: Պարզ է, որ եթե Արմեն Ռուստամյանն ինքն է ՀՅԴ-ում առաջին դեմքի կարգավիճակը տնօրինողը, իսկ Լևոն Զուրաբյանը պատրաստակամություն էր հայտնում բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ապա Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ չի կարող բերել Ծառուկյանի ստորագրությունը: Չէ՞ որ ԲՀԿ առաջնորդին ձեռնտու չէ իրեն հստակ ներկայացնել որպես ընդդիմադիր` հարկային կա, ոստիկանություն կա իր չորկող Վովա Գասպարյանով, գումարած դրան Ծառուկյանը հրապարակավ հարկադրված է սահմանազատվել Օսկանյանի` «Կոալիցիան ձևական է» բանաձևից «Բա ես ձևական մա՞րդ եմ» պնդումով, վրադիր էլ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, կոալիցիոն հուշագրով նշած համամասնությունների պահպանման սկզբունքի շրջանակներում շատ տեղերում ԲՀԿ-ի շտաբերը գլխավորում են ՀՀԿ-ական պաշտոնյաները… Ճիշտ է, դեռևս չի հասել նրան, որ ԲՀԿ-ից ուղիղ տեքստով պահանջեն կամ Օսկանյանի գլուխը (դե մարդու թիկունքին Ռոբերտ Քոչարյան ու Ամերիկա կան), կամ իշխանական լծակների հանձնումը, բայց Րաֆֆու շուրթերով համապատասխան մեսիջը փոխանցվում է: Թեև «Ժառանգությունն» էլ է ամերիկյան պրոյեկտ, բայց դե ԱՄՆ-ն հեռու է, «ավազակապետությունը»` մոտիկ, համ էլ «նաղդ» երաշխավորված 5 տոկոսը ավելի նախընտրելի է, քան «նիսյա» խորհրդարանական կամ գունավոր հեղաշրջման և ՀՀԿ-ի մեկուսացման վառվռուն ու գայթակղիչ հեռանկարը, որը կամ կլինի, կամ ոչ…
Սակայն վերադառնանք ուրբաթ 13-ին: Այդ օրվա հետ կապված սնահավատությանն ի կատարում տեղեկատվական կայքերով, «Ֆեյսբուքով» և այլ սոցիալական ցանցերով բոլ-բոլ պտտվեց տեսանյութը, թե ինչպես նախընտրական հանդիպման ժամանակ Ծառուկյանի բաճկոնի տակից մի պահ երևաց ոսկեզօծ ատրճանակը: Եվ մարգարե պետք չէ լինել կանխատեսելու համար, որ դեռ շատ է ծամծմվելու «ատրճանակագեյթ»-ի սկանդալը` արդեն իսկ շատերը հիշեցնում են օրենքի այն կետը, որ արգելված է հրապարակային միջոցառումներին ներկա գտնվել զենքով:
Բայց ԲՀԿ-ի հետ կապված նաև ուրիշ մի պատմություն է լույս աշխարհ գալիս, այս անգամ` լրիվ համացանցային: Շուրջ երկու շաբաթ առաջ «Ֆեյսբուքում» սկանդալ պայթեց, որ ինտերնետային հարցմանը օգտագործվել են կեղծ օգտատերերի շուրջ 700 ֆեյսբուքյան էջեր, որոնք ապահովեցին ԲՀԿ-ի համար առավել քան 60 տոկոս քվեների ցուցանիշ, անգամ դրանց ցանկը հրապարակվեց… Ու «Ֆեյսբուքով» սկսեցին լուրեր շրջել, որ այդ «ինտերնետ-սխրագործության» հեղինակը ոչ այլ ոք է, քան ԲՀԿ քաղխորհրդի անդամ, 30-ամյա Հայկ Ակարմազյանն է: Նույնիսկ ոմն Արամ Սաթյան իր բլոգում ապրիլի 8-ին ուղղակիորեն դրանում մեղադրեց Ակարմազյանին…
Մոտավորապես նույն ժամանակում և՛ «Ֆեյսբուքում», և՛ «Օդնոկլասնիկում», և՛ այլ սոցիալական ցանցրում սկսվեց ինչպես առանձին օգտատերերի էջերի, այնպես էլ իշխանամետ կամ իշխանության նկատմամբ ոչ բացասաբար տրամադրված խմբերի իսկական կոտորած: Սենսացիա էին «Ֆեյսբուքում» Նուշիկյանի էջի և «Օդնոկլասնիկում» 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի ոչնչացումը, նաև սպառնալիքներ տարածվեցին, որ կոչնչացվեն բոլոր այն խոշոր խմբերը, որոնք կշարունակեն ճնշել ընդդիմադիր ելույթներ ունեցողներին: Ու այդ զանգվածային համակարգչահենության առնչությամբ կրկին քննարկման առարկա դարձան Հայկ Ակարմազյանին վերագրվող ԲՀԿ-ական 700 կեղծ օգտատերերի պրոֆիլները: Թե ինչու`նույնպես պարզ է. որևէ խումբ կամ էջ սովորաբար արգելափակվում է «Ֆեյսբուքի» կամ այլ սոցիալական ցանցի կենտրոնական ադմինիստրացիային հղած հազարավոր բողոքներով` կեղծ օգտատերերի ցանցի օգտագործումով: Ճիշտ է, բացահայտված 700 «ֆեյք» պրոֆիլներն այդ գործի համար քիչ են, պետք է շուրջ 10 անգամ ավելին, սակայն եթե 700-ը բացահայտվել են, ապա կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքան չբացահայտվածներ կան…
Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանին, ու «Ֆեյսբուքահայության» մի մասը հակված է մեղադրել համակարգչային զեղծարարության և կիբերհանցագործությունների կազմակերպման մեջ, ապա դա երիտասարդ կարիերիստի տիպիկ կերպար է: Սկզբում եղել է ՀՀԿ անդամ, հետո (2008-ին) դարձել է ԲՀԿ-ական ու արագ առաջադիմել է: Ճարտարագիտական համալսարանում եղել է ուսխորհրդի նախագահ, դարձել է ռեկտորի օգնական, այժմ էլ դասավանդում է: Միաժամանակ մի շարք հասարակական կազմակերպություններում ղեկավար դիրքեր ունի, մասնավորապես`Խաղաղության հայկական ֆոնդի պոխնախագահն է: Վերջերս էլ, ասում են, բավականին սերտ կապեր ունի Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Իսկ «Ֆեյսբուքում» համարվում է ամենապրոֆեսիոնալ դեմքերից մեկը, ու անշուշտ պիտանի է տեղեկատվական կռիվներ վարելու համար:
Ինչևէ, վիրտուալ տարածքում ոչ պակաս հետաքրքիր պայքար է, քան ռեալ կյանքում: Չէ՞ որ համարյա ամբողջ երիտասարդությունն այնտեղ է, և ամեն քվեն կարևոր է…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.