31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Հուլիսի 6-ին կալանավորվել է «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նրան կասկածում է գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման մեջ: ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչությունը հաստատել Aravot.am-ի այս լուրը:
«Խոսքը միլիոնավոր դրամի գումարների մասին է՝ մոտ 200 և ավելի», գրում է Aravot.am –ը:
Մենք փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ ընկերության գործունեության մասին. Ընկերությունը գործում է որպես արտադրություն իրականցնող կազմակերպություն՝ գործարան, որն արտադրում է Լամպեր գազեր, ասֆալտ, խաղալիքներ:
Ընկերությունը գործում է Գրանդ Հոլդինգի ցանցում և Ռոբերտ Սերյանի Հարությունյանը գրանցված է որպես փոխնախագահ:
Ժամեր առաջ հերթական սպանությունն է տեղի ունեցել Շահումյան փողոցում: Շահումյան 4-րդ փողոցի 66 տան տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը` 74-ամյա Ռոբերտ Թադևոսյանը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել է Եվրոպա` երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան: Ի դեպ, սպանված կինը 69-ամյա Սիրուշ Հաջաթյան: Ռոբերտ Թադևոսյանը ձերբակալված է:
Ըստ Լյուդմիլա Սարգսյանի` ՀԱԿ–ը վերջերս լքած Դավիթ Շահնազարյանը նույնքան մտահոգ է ներկայումս երկրում ստեղծված վիճակով, որքան ՀԱԿ-ը։ Այս մասին նա ասաց այսօր` մամուլի ասուլիսի ժամանակ: «Ուղղակի Շահնազարյանը պայքարի շարունակության հարցում այլ մոտեցում ունի, ինչը մենք հարգում ենք: Մենք պետք է հանդուրժող լինենք այլ կարծիքների նկատմամբ, հարգենք ընկերոջ որոշումը և շարունակենք պայքարը»,- ասաց նա հրավիրված:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորը համոզված է, որ դեռևս առիթ կլինի, որպեսզի խաչվեն իրենց ճանապարհները: «Վաստահ եմ, որ մեր ճանապարհները խաչվելու են՝ սեպտեմբերին, հոկտեմբերին հանդիպելու ենք և շարունակելու ենք»,- ասաց նա՝ ՀԱԿ-ից դուրս եկողների առնչությամբ նկատելով, որ գուցեև զուգահեռ պայքարն ավելի արդյունավետ լինի:
Լյուդմիլա Սարգսյանը համամիտ չէ Լևոն Զուրաբյանի այն տեսակետի հետ, թե ՀԱԿ-ը մաքրվում է: «Յուրքանչյուր քաղաքական դեմք իր ներկայությամբ հարստացնում էր ՀԱԿ-ը, բայց կան պայքարի տարբեր ձևաչափեր, որն այդքան էլ հեշտ չի համատեղել»,- ասաց նա և ավելացրեց, որ մնացողները ՀԱԿ-ում ավելի շատ են, քան հեռացողները, ըստ նրա, նույն մոտեցումը բոլորին չի կարող գոհացնել:
Անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը ոչ լեգիտիմ է, Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ դա չի վերաբերվում ՀԱԿ-ին, այլ, ըստ նրա, խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է:
Լյուդմիլա Սարգսյանը խոսեց նաև առաջիկա նախագահական ընտրություններին ՀԱԿ-ի հնարավոր թեկնածուի առաջադրման մասին: Նա նշեց, որ անձամբ իր համար միասնական նախընտրելի թեկնածուն միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է և ոչ ուրիշը, քանի որ վստահում է «նրա քաղաքական հոտառությանը»:
Նա չբացառեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրմանը զուգահեռ կարող են նաև առաջադրվել այլ թեկնածուներ
Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքում հուլիսի 8-ին կայացել է համայնքի ղեկավարի ընտրություններ, որտեղ նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Հակոբ Բալասյանը,
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Հ. Բալասյանի կողմ է քվեարկել 2 096 ընտրող:
Մյուս թեկնածուները` Աբովյանի քաղաքապետի օգնական, ԲՀԿ-ական Էդիկ Պողոսյանը և անկուսակցական Գարեգին Սարգսյանը ստացել են համապատասխանաբար 432 և 1 601 քվեներ:
7 891 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 4 240-ը:
Անճշտություններ են գրանցվել 22 դեպքում: 93 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Թալինի քաղաքապետի աթոռը, այլևս նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի պատգամավոր դառնալուց հետո թափուր է մնացել.
Ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, սակայն առաջադրումների հետ կապված խմորումները դեռ ընթացքի մեջ են: Շրջանառվող թեկնածուներն են Մնացականյանի վստահելի անձը և աշխատակազմի ղեկավարը, որը ՀԺԿ անդամ է և Թալինի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը, որը տեղի կուլտուրայի տան տնօրենն է:
Նախկին քաղաքապետը ցանկանում է իր աթոռին տեսնել սեփական թեկնածուին, դրանով պահելով նաև վերահսկողության սեփական լծակները: Սակայն մյուս թեկնածուն ԱԺ ընտրություններին բավականին լավ արդյունք է ապահովել և չի բացառվում, որ նժարը թեքվի նրա կողմը: Այնուամենայնիվ, մեր ունեցած տեղեկությամբ բոլորն էլ սպասում են նախագահի «դաբրոյին», որն առայժմ չի տրվել:
«Տաշիր» հիմնադրամը և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը (www.facebook.com/science.and.finance) Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտարարում են հայոց ցեղասպանության մասին գրախոսվող՝ ինդեքսավորվող կամ ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից գիտական հոդվածների տպագրության համար մրցանակաբաշխություն:
Խրախուսման ենթակա են այն գիտական աշխատանքները, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են) Social Sciences Citation Index, Arts and Humanities Citation Index, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography of the Social Sciences, Philosophy Documentataion Center eCollection, ERIH (European Reference Index for the Humanities), WestLaw, Linguistic Bibliography և այլ նմանատիպ միջազգային շտեմարանների ցանկերում։
Ազդեցության գործակից (Impact factor) ունեցող պարբերականների ազդեցության գործակիցը պետք է հաշվառված լինի Scopus և Web of Knowledge – Thomson Reuters շտեմարանների կողմից:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ սփյուռքահայ ու օտարերկրյա գիտնականները:
Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի մարտի 31-ը ներառյալ: Հայտերը կարող են ներկայացվել հոդվածի տպագրությունից անմիջապես հետո՝ մինչև նշված վերջնաժամկետն անընդմեջ:
Մրցույթների արդյունքները կամփոփվեն յուրաքանչյուր տարվա ապրիլի 20-ին:
Յուրաքանչյուր տարվա մրցույթի համար դիտարկվելու են միայն նախորդ տարվա ապրիլից մինչև տվյալ տարվա մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում հրապարակված հոդվածները: Մրցանակների արժանացած հոդվածները հաջորդ մրցույթներում չեն դիտարկվելու:
Մրցույթի արդյունքները կամփոփի «Տաշիր» հիմնադրամի, ՊԳՖԱ-ի և աշխարհի հայագիտական կենտրոնների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է միանալhttp://www.facebook.com/science.and.finance էջին և մինչև 2015թ. մարտի 31-ը ներառյալ մրցույթի հայտարարության տակ՝ www.facebook.com/notes/պահանջում-ենք-գիտության-ֆինանսավորման-ավելացում/հայոց-ցեղասպանության-մասին-միջազգային-գիտական-պարբերականներում-հոդվածների-տպագրո/333670166715532 էջում, որպես մեկնաբանություն տեղադրել մրցույթին ներկայացվող հոդվածի և հեղինակի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները։ Նշված կետերից որևէ մեկի բացակայության դեպքում ներկայացված հայտը չի դիտարկվի։ Հետևաբար, խնդրում ենք տրամադրել պահանջվող ամբողջ տեղեկությունը՝ նշված հաջորդականությամբ.
Անուն, հայրանուն, ազգանուն (հայերեն)*
Name, father’s name, family name (English)*
Աշխատանքի վայր*
Էլ. փոստ*
Հեռախոս*
Ներկայացվող հոդվածների ամբողջական տվյալները և համացանցային հղումները.*
1.
2.
3.
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Մարգարիտա Սիմոնյանի բնակարանից գողություն է կատարվել: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՍՍՀ վաստակավոր բժիշկ, սպորտկոմիտեի նախագահ, այնուհետ` Առողջապահության նախարարության չորրորդ վարչության պետ Գրիգորի Սիմոնյանի դուստրն է, իսկ երեք սենյականոց բնակարանը, որտեղ բնակվում է կինը, պետության լավագույն մարզիկների համար ժամանակին կառուցված շենքում է՝Բաղրամյան պողոտայի սկզբնամասում:
2011թ. հունիսի 20-ին Սիմոնյանի տուն է գալիս «Կենտրոն» համատիրության աշխատակից Շուշան Առաքելյանը, որի հեռանալուց հետո էլ տանտերը հայտնաբերում է, որ զարդապահարանում դրված 200 000 հազար դրամը և Աստվածամոր պատկերով ոսկե կախազարդը` ոսկե շղթայով անհետացել են: Կնոջ հաղորդման հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում քրեական գործ է հարուցվում: Տեսուչներ Գևորգն ու Արամայիսը այցելում են տուժողին, որը նրանց է փոխանցում Շուշան Առաքելյանի կոորդինատները:Վերջինիս, սակայն ոստիկանները կարողանում են հանդիպել միայն մեկ շաբաթ անց` թե ինչու այդ աստիճան «օպերատիվ»` իրենք գիտեն: Ոստիկաններն այդ օրը ո´չ տեղազննություն են անցկացնում, ո´չ փորձագետ հրավիրում: Մի խոսքով, սկսվում է շատ «յուրօրինակ» քննություն, որ գնալով է´լ ավելի հետաքրքիր է դառնում, հաշվի առնելով, դեպքերի զարգացման ընթացքը:
2011թ. հուլիսի 28-ին տուժածին հրավիրում են ոստիկանություն:
Սիմոնյանը պատմում է, որ իր հետ գողացվածի տիպի մեկ այլ ոսկե շղթա է վերցնում և հենց ոստիկաններին ցույց է տալիս այն, նրանք միանգամից դառնում են համակ ուշադրություն և սկսում տեղը-տեղին զննել անտիկվար ոսկե զարդը, որին հաջորդում է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Վահե Խաչատրյանի բուռն ցանկությունը`այցի գնալ տարեց կնոջը: Կինը զարմանում է և հարցնում, թե ինչու՞ է գալիս, այսքան օրեր են անցել, տեղազննություն այն ժամանակ էր պետք անել, երբ դեռ հետքերը թարմ էին, էլ ի՞նչ կարիք կա, սակայն ոստիկանը պնդում է և նույն օրը` ժամը 17-ին ներկայանում:
Սիմոնյանը ոստիկանին ցույց է տալիս սենյակը, թե որտեղից են անհետացել փողն ու ոսկին և անգամ միամտաբար պատմում, թե ոսկեղենը պահարանում է պահում, սակայն տվյալ օրը այդ զարդը դրված էր ահա՝ այսինչ տեղը:
Կինը մեզ հետ զրույցում ամենայն մանրամասնությամբ պատմում է, թե ինչպես է ինքը ցույց տալիս տեղը, սակայն ոստիկանը շարունակում է մեխված մնալ ննջասենյակում: Կինը նրան հրավիրում է հյուրասենյակ, սակայն ոստիկանը լուսանկարում է, ապա տեղավորվում մահճակալին և հայտնում, թե այստեղ ավելի հարմար է, ինչ-որ թղթեր է հանում ու սկսում ինչ-որ բան գրել: Այդպես, ոստիկանը մի 30-40 րոպե շարունակում է մահճակալին նստած գրել ու գրել: Կինը դարձյալ նրան հյուրասենյակ է հրավիրում, սակայն ոստիկանը խնդրում է սուրճ պատրաստել և սուրճը տանել հյուրասենյակ: Սիմոնյանը դուրս է գալիս ննջարանից, գնում խոհանոց, սուրճ եփում, այն տանում հյուրասենյակ: Այս անգամվա հրավերին հետաքննիչը միանգամից արձագանքում է, ինչ-որ փաթեթ ձեռքին (Սիմոնյանը մտածում է, թե թղթեր են և այդ ժամանակ ուշադրություն չի էլ դարձնում ոստիկանի ձեռքում պահված փաթեթի վրա) դուրս է գալիս, արագ խմում սուրճն ու հեռանում: Իսկ մի քանի օր անց` 2011թ. օգոստոսի 3-ին, տիկին Մարգարիտան ինչ-որ բան է փնտրում պահարանի մեջ և հանկարծ նկատում, որ հնդկական սադափազարդ զարդատուփը, որի մեջ գտնվում էր ընտանեկան ամբողջ ոսկեղենը, չկա` 15 անուն` խիստ թանկարժեք, անտիկվար ոսկեղեն, որոնց մի մասը ժառանգությամբ էր անցել, մի մասը ձեռք էր բերվել անձնապես: Սիմոնյանը դարձյալ ահազանգում է ոստիկանություն, հարուցվում է քրեական երկրորդ գործը:
Բաղրամյան 6-ը բարձր պարիսպներով շրջապատված շենքը է, որի մուտքը միայն դիմացի կողմից է, իսկ ամբողջ տարածքը հսկվում է «Ամերիա» ՓԲԸ-ի տեսախցիկներով ու պահակային ծառայության կողմից: Մարգարիտա Սիմոնյանն ասում է, որ ոսկեղենի գողության մեջ կասկածում է հետաքննիչ Վահե Խաչատրյանին, քանի որ նրա այցելության հետո հաջորդ օրերին իր ննջասենյակ ոչ ոք մուտք չի գործել (միակ որդին բնակվում է Մոսկվայում, այստեղ բարեկամներ չունեն և, ընդհանրապես, այցելողներ առանձնապես չկան` հազվադեպ մեկ-երկու ծանոթ), իսկ թե ովքեր են մուտք գործել շենք, ոստիկանությունը կարող էր պարզել` տեսախցիկների ձայնագրություններն ուսումնասիրելով:
Սակայն խիստ «յուրօրինակ» ձևով սկսված ու շարունակված քննություն է´լ ավելի յուրահատուկ ընթացք է ստանում: Ահազանգից հետո այս անգամ 3 հոգի են գալիս` 2-ը քաղաքացիական հագուստով, մեկը` ոստիկանի: Համազգեստավորը ներկայանում է որպես Գարիկ, մյուսը` որպես Արմեն Հովակիմյան, իսկ երրորդը` Արթուր, ասելով, թե նախարարության քրեական վարչությունից է և հենց սկզբից հայտարարում, թե՝ «միևնույն է, չեք գտնի»: Այցելու ոստիկանները բարձրանում են երկրորդ հարկում գտնվող պահակային ծառայություն, որտեղ հիշյալ Արթուրն արդեն ներկայանում է որպես Սարգիս` թողնելով հեռախոսահամար: Թե ինչ էին արել այնտեղ հիշյալ անձնավորությունները, հստակ ասել հնարավոր չէ, փաստն այն է, որ երբ հետագայում Հատուկ քննչական ծառայություն փոխանցված գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Մելքոնյանին Սիմոնյանը խորհուրդ է տալիս ստուգել շենքի մուտքի տեսախցիկը, Մելքոնյանն ասում է, թե ստուգում կատարելուց տեսախցիկի ուսումնասիրությունը ոչինչ չի տվել: Իսկ վերոհիշյալ Արթուր ներկայացած, բայց իրականում Արաբկիրի բաժնի օպեր-լիազոր Սարգիս Մկրտչյանը զանգերին չի պատասխանում և սկսում է ավելի քան կասկածելի վարքագիծ դրսևորել: Իսկ ահա Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը` ի լրումն իր ենթակաների, ամբողջացնում է այս խիստ «յուրօրինակ» գործը, տիկնոջ պատմությանն ի պատասխան ռեպլիկ շպրտելով, թե` «Փա´ռք տուր Աստծուն, որ քեզ չեն սպանել: Էդ բոմժեր են մտել ու տարել»: Սիմոնյանը պնդում է, որ եթե բոմժեր մտած լինեին, տունս տակնուվրա կանեին, սակայն տանս մեջ ամեն ինչ իր տեղում էր, բացի պահարանում` շորերի արանքում թաքցրած ոսկեղենի տուփից, բայց… ոստիկանների ուշադրությունը, ինչպես երևում է, սևեռվում է միայն այն բաների վրա, որոնք կարող են նրանց հետաքրքրությունների շրջանակներում լինել:
Եվ այդպես, քանի որ երկրորդ գողության կասկածյալը ոստիկան էր, գործը փոխանցվում է Հատուկ քննչական ծառայություն: Քննիչը իր գործողությունները կատարելուց հետո 26.03.2012թ. թիվ 14136211 քրեական գործով, որոշում ընդունում քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական գործը կարճելու և գործը ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին:
Սիմոնյանը բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` հայտնելով, որ որոշումն անհիմն է, քանի որ քննիչը չի իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Բողոքը մնում է անպատասխան: Սիմոնյանը դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահականից հայտնում են, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում է, սակայն մինչ օրս դեռ ոչ մի փոփոխություն չկա…
Սիմոնյանը` ոստիկանության Արաբկիրի բաժնում տիրող իրավիճակի մասին տեղյակ էր պահել նաև այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն վերջինս նույնպես նախընտրել էր քար չգցել իրեն «ծնած-սնած» համակարգի աշխատակիցների բոստանը:
Իհարկե կա անմեղության կանխավարկածը, սակայն Մարգարիտա Սիմոնյանը պնդում է, որ մինչ այսօր իրեն որևէ մեկն իր համոզմանը հակառակորևէ տրամաբանական ապացույց չի հիմնավորել: Մենք զրուցեցինք նաև տուժողի փաստաբանի՝ Վարդան Զուռնաչյանի հետ, որը ևս կոնկրետ ոչինչ չկարողացավ ասել, միակ բանը, որ ինչ որ տեղ տրամաբանական կարող է լինել, փաստաբանի համոզումն է, որ գործում ի հայտ են եկել նոր հանգամանքներ:
Այս գործը, ավելի քան ակնառու ապացույց է առ այն, թե ինչ բարքեր են տիրել և դեռ շարունակում պահպանվել Հայաստանի իրավապահ համակարգում: Սա ավելի քան վառ վկայությունն է այն բանի, թե այդ ինչպե՞ս է ստացվում, մարդիկ չեն վստահում ոստիկաններին, որ ՀՀ նախագահը, ՀՀ ոստիկանապետը անընդհատ ելույթ են ունենում ու ասում, թե քաղաքացին պե´տք է վստահի ոստիկանին, քաղաքացին պե´տք է հարգի նրան, բայց քաղաքացիներն այդպես էլ չեն գտնում վստահության հենման կետը: Ինչու՞, որովհետև համակարգ սողոսկած մեկ-երկու տականք ու սրիկա (որակումը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինն է, ում շնորհիվ այսօր շատերը սկսել են իսկապես փոխել իրենց վերաբերմունքը համակարգի հանդեպ, բայց ով դեռ շա~տ անելիք ունի իր նպատակին հասնելու համար) փորձում են օգտվել իրենց դիրքից ու պաշտոնից:
Իրավապահները փորձում են համոզել թե տիկին Մարգարիտան տառապում է ծերունական փսիխոզով և չի հիշում ինչ է արել զարդերը, նույնիսկ հնարավոր է, որ ինչ որ ժամանակ այդ զարդերն (իսկ զարդեն իրոք շատ արժեքավոր են) ինքը ունեցել է, սակայն վաճառել է կամ այլ կերպ տնօրինել: Իսկ տուժողի պաշտպան Վարդան Զուռնաչյանը համոզված է, որ զարդեր իրոք եղել են ու դրանք գողացվել են, հնարավոր է, որ նաև այլ անձի կողմից: Նա համարում է, որ իրավապահների վարկածը չի բխում իրենց իսկ շահերից քանի որ նրանց աշխատանքը ցույց է տալիս, որ շահագրգռվածություն կա այս գործի չբացվելու հետ կապված.չնայած քիչ հավանական է համարում հետաքննիչի կողմից կատարած գողությունը, այնուամենայնիվ փաստաբանը չի բացառում նաև դա՝.«Ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ ամեն բան հնարավոր է»:
Մեզ համար զարմանալի է, որ հայ հանրությունը ալեկոծվել է բժիշկ Վահե Ավետյանի մահվան և դրա հետ կապված դեպքերի ընթացքից, սակայն մենք դեռ շարունակում ենք էլ նամակներ ստանալ(վերջինը` հուլիսի 8-ի թվագրությամբ), ԱՄՆ ԼԳԲՏ համայնքի պաշտպաններից:
Նշենք, որ որևէ արձագանք, համենայն դեպս մեր փոստարկղում, մենք չենք հանդիպել ներքոնշյալ անձանց կողմից այսօր հայ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ, որոնք պակաս կարևոր չեն, Հայաստանում ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին:
Նամակի բովանդակությանը կարող եք ծանոթանալ ստորև.
Հայկական Վարկած
«Մենք, ներքոստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ժողովրդավարական և մարդու իրավունքներին։ Մենք անհանգստացած ենք մայիսի 8-ին տեղի ունեցած նույնասեռներին չխտրականացնող DIY փաբի պայթեցման և այդ տարածքում հետագա վանդալիզմի միջադեպերից։ Մայիսի 21-ին Երևանում տեղի ունեցած մշակութային բազմազանության դեմ դուրս եկած հարյուրավոր նեո-ֆաշիստների (նրանցից ոմանք կրում էին սվաստիկաներ) հարձակման հետևանքով մենք անհանգստացած ենք, որ Հայաստանի հասարակության ժողովրդավարական բնույթը վտանգված է։ Թեև հարձակումների ընթացքում ոստիկանությունը օրինակելիորեն կատարել է կարգ պահպանելու իր պարտականությունը, կառավարությունն անմիջականորեն չի արձագանքել դեպքերի այս շարանին, ոչ էլ բազմազանության նկատմամբ հանդուրժողականության մասին հստակ ուղերձ է հղել։ Հայաստանի կառավարության որոշ անդամներ նույնիսկ հանդես են եկել հրահրիչ հայտարարություններով, արդարացնելով հարձակումներն ու պնդելով անգամ, որ ոչ-հետերոսեռ հայերի հանդեպ կիրառվող նման բռնությունները պաշտպանում են «ազգային գաղափարախոսությունը»:
Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Միավորված ազգերի կազմակերպության, Միացյալ Նահանգների դեսպանատան, «Միջազգայինհամաներում»կազմակերպության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Եվրոմիության և Եվրոպայի խորհուրդի հայտարարություններին, կոչ անելով, որ Հայաստանի կառավարությունը գործի մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին համաձայն։ Մենք կոչ ենք անում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա աշխատակազմին, պատգամավորներին և բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին հարգել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի արժանանալու սահմանադրական իրավունքը։
Նենսի Ագաբեան, Շուշան Ավագյան, Արլեն Ավագեան, ՓիթրՊալաքեան, Աննա Բարսեղյան, Իվ Պեկլարեան, Էրիք Բոգոսեան, Քրիս Պոհճալեան, ՏիանաՏէր-Հովհաննէսեան, Գրեգորի Ճանիկեան, ԱթոմԷգոյեան, Արիս Ճանիկեան, Թ.Ջ. Ճուրեան, Նինա Խաչատուրեան, Դեյվիդ Խերդեան, Նենսի Գրիգորեան, Միշելին Ահարոնեան Մարքոմ, Մարկ Նշանեան, Մելինէ Թումանի, Հրակ Վարդանեան»:
Հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանն ասել է, որ ինքն անձամբ իր անձնագիրը պատռել և նետել է Ազգային ժողովի շենքի գլխին: Ըստ Սահակյանի` այս երկրում ապրել չարժե, ինքն իր անձնագիրը պատռել է, որովհետև իրեն չի համարում այս երկրի քաղաքացի: Չնայած այս հանգամանքին, Վահրամ Սահակյանը չի ուզում հեռանալ Հայաստանից, եթե ուզենա հեռանա, առանց անձնագրի էլ կհեռանա:
Գրողը նկատել է, որ մեր հանրապետությունում շատ են տեղի ունենում ահասարսուռ դեպքեր, օրինակ՝ երբ փորձել են մի քանի անգամ իրեն կաշառք տալ:
Ըստ նրա` այս երկրում երեք մարդ կա, որ կյանքում չհավատանք, որ կաշառք կվերցնեն, նրանք են Վարդան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը և Վահրամ Սահակյանը:
Հրապարակախոսը տեղեկացրել է, որ մի քիչ հոգնել է, որևէ բանի վրա չի աշխատում, քանի որ «այս երկրում, երբ սերիալները դարձել են նորմալ երևույթ, դրանք ոչ սկիզբ ունեն, ոչ վերջ, ինքն ասելու բան չունի»:
«Ես ոչ մի բանի վրա չեմ աշխատում, գտնվում եմ ծայրահեղ աղքատ վիճակում»,-ասել է նա:
Կուբանում անհետ կորած են համարվում 1-ից 10 տարեկան չորս երեխաներ: Նրանց ծնողները, չկարողանալով գտնել իրենց երեխաներին ոչ փրկվածների, ոչ զոհվածների շարքում դիմել են ոստիկանություն:
ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի ԳՎ մամլո ծառայության պետ Իգոր Ժելյաբինը Life News-ի հետ զրույցում հաստատել է, որ փրկարարները երկու երեխաների են որոնում նրանց հարազատների մասնակցությամբ` 10-ամյա Նինևիա Բենյամինովային և երեք տարեկան Արտեմ Դավթյանին:
Նինևիան հոր ձեռքերից ընկել է այն պահին, երբ նրանց վրա է լցվել ջրի հոսանքը, որը քշել է աղջկան:
Արտեմ Դավթյանը հոր և պապի հետ կորել է գիշերը, երբ քաղաքին վրա է հասել տարերքը: Ընտանիքը ջրամբարի կողմից ավտոմեքենայով տուն էր վերադառնում: Երեխայի հայրը`44-ամյա Զավեն Դավթյան, հասցրել է զանգահարել կնոջն ու տեղեկացրել, որ հեղեղ է և այնքան ջուր կա, որ հազիվ է հաջողվում պահել ավտոմեքենայի ղեկը: Դրանից հետո ընտանիքի հետ կապն ընդհատվել է: Կորածներին այժմ կամավորներն են փնտրում:
Ըստ նախնական տվյալների` կամավորները ևս երկու երեխայի են փնտրում` մեկամյա Իլյա Կ.-ին և 7-ամյա Մարինա Ս.-ին:
Երկուսն է կորել են այն պահին, երբ մեծերը փորձել են նրանց հետ դուրս գալ, սակայն ջուրը քշել տարել է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.