03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հուլիսի 4-ին, գումարել է հերթական նիստ:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան նիստի օրակարգին անցնելը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է տեղեկատվություն` 2012թ. հուլիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 9 ընտրատարածքների 17 համայնքում, որոնցից 16-ում` անցկացվելու են հերթական և մեկում` արտահերթ ընտրություններ:
Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի 16 համայնքում անցկացվելու են համայնքի ղեկավարի, իսկ մեկ համայնքում (Լոռու Ահնիձոր)` ավագանու անդամի ընտրություններ: 16 համայնքներից երկուսում միաժամանակ անցկացվելու են նաև ավագանու անդամի ընտրություններ: 6 համայնքում գրանցվել են համայնքի ղեկավարի 1-ական թեկնածու, 6 համայնքում` 2-ական, 3 համայնքում` 3-ական և մեկ համայնքում` 4 թեկնածու: Գրանցված համայնքի ղեկավարի թեկնածուներից երկուսը կին են:
Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` իրականացվել են ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքները, կազմավորվել են ընտրական տեղամասերը, և սահմանվել են տեղամասային կենտրոնները:
Սուսաննա Տոնոյանը զբաղեցնում էր ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը, և անցած շաբաթ իր դիմումի համաձայն ազատվել էր այդ պաշտոնից:
ՀՀ Կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր` հուլիսի 4-ին, նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:
«Վահե Ավետյանի սպանության գործում, ինչպես միշտ, խառնվել են իրավական, քաղաքական և բարոյական ասպեկտները: Եթե ինձ պատկանող «Առավոտի» որևէ աշխատակից, Աստված մի արասցե, որևէ մեկին սպանի, դա դեռ չի նշանակում, որ ես մարդասպան եմ, և որևէ մեկն իրավունք ունի ինձ այդպես անվանելու: Բայց բարոյական պատասխանատվություն ես, բնականաբար, դրա համար կրում եմ, որովհետև ես պետք է իմանամ` ում և ինչի համար եմ գործի ընդունում: Ռուբեն Հայրապետյանն, իհարկե, այդ բարոյական ծանր բեռի տակ է, և ինչպես է նա այս իրավիճակից դուրս գալու` առայժմ չեմ պատկերացնում:
Քաղաքական ասպեկտի մասին: Պարզ է, որ քաղաքական ուժերն այս ողբերգությունից կքամեն ամեն ինչ, մինչև վերջին կաթիլը` քարոզելու նպատակով: Պարզ է նաև, որ քաղաքականապես ակտիվ երիտասարդների համար «Նեմեց` մարդասպան» վանկարկելը կայացման ձև է և խիզախության դրսևորում: Բայց երբ իշխանության ներկայացուցիչները կոչ են անում այդ զարհուրելի հանցագործությունը չքաղաքականացնել, դա էլ է երեսպաշտություն: Ես չեմ կարող չքաղաքականացնել երկու պատճառով. 1/ սպանությունը 90-ականների կեսերից (այսպես կոչված` երկրապահների ժամանակաշրջանից) ստեղծված համակարգի արդյունք է. իշխանությունը բուծել է օրենքի վրա թքող իր սիրեցյալներին, առաջին հերթին` օլիգարխներին, վերջիններս էլ բուծել են թիկնապահ կոչվող զոմբիներին, 2/ «Առագաստ» սրճարանում համանման հանցագործություն կատարած նախագահի թիկնապահը ստացել է երեք տարի պայմանական, քանի որ Կուկուին «պլստացրել» են, դա կարող են անել նաև այս մարդասպանի հետ:
Եվ, վերջապես, ահաբեկչության մասին: Նախ` ինձ թվում է, եթե մարդը որոշել է ինչ-որ մի շենք պայթեցնել, նա գնում և պայթեցնում է, ոչ թե մտնում է տարածք և հայտարարում է, թե ուզում է պայթեցնել` ինչ-որ անհասկանալի բանակցություններ վարելով: Բայց դա` մի կողմ: Ենթադրենք, ահաբեկչության վտանգն իրական էր: Ի՞նչ կա այստեղ ողջունելու և ուրախանալու: Եթե ռեստորանն իսկապես պայթեցվեր և զոհվեր, ասենք, «Հարսնաքարում» մաքրություն անող հավաքարարը, ապա ո՞րն է նրա մեղքը, ինչի՞ համար է նա փոխհատուցելու: Ինչո՞վ է այդ հանցագործությունը տարբերվելու Վահե Ավետյանի սպանությունից:
Մենք, կարծես թե, պայքարում ենք ընդհանրապես բռնության դեմ և հանուն նրա, որ Հայաստանում գործեն օրենքները: Այդ ֆոնի վրա վառելու, պայթեցնելու, քառատելու կոչերն ինձ հասկանալի չեն: Հանցագործների հետ ոչ մի բան պետք չէ անել` բացի նրանից, ինչը նախատեսված է օրենքով, և ինչը հնչելու է դատարանում որպես վճիռ: Խնդիրը հենց այն է, որ առայսօր նման դատավճիռներ չեն հնչել: Իսկ այն, ինչ հնչել է, ամենևին չէր համապատասխանում կատարված հանցագործություններին:
Նորվեգիայի հասարակությունը չի ընդվզում այն իրողության դեմ, որ Բրեյվիկը մահապատժի չի ենթարկվելու»:
Արամ Աբրահամյանն
Սուքիաս Ավետիսյանը, որն ընդգրկված է Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում, դարձավ ԱԺ-ի պատգամավոր:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» N 3 արձանագրությունը, կազմել է արձանագրություն` ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Սուքիաս Հեգելի Ավետիսյանին տալու մասին:
Հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Կարինե Վիլիկի Հարությունյանի գրանցումը` հաշվի առնելով նրա կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումը:
Հիշեցնենք , որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Ռաֆիկ Գրիգորյանը:
Այսօր տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է:
Հպարտ ենք, որ ունեցել ենք նման շնորհալի ու հրաշալի արտիստ, մարդ, որը սակայն անձնական կյանքում երբեք երջանիկ չեղավ:
Ինչ էլ ասվի այսօր նրա մասին, ինչպես էլ մեծարվի, լավ ու ջերմ խոսքեր հնչեն, միևնույն է, ինչ որ տեղ այդ ամենը կեղծ կլինի, քանի որ մարդու՝ նրա հիշատակի նկատմամբ հարգանքը խոսքերով չի որոշվում:
Դա կոնկրետ գործ է՝ վերաբերմունք, որ այդպես էլ չցուցաբերվեց նրա մերձավորների՝ կնոջ ու երեխաների հանդեպ, թե՛ պետական մակարդակով թե՛, հարազատների կողմից.
Կարծում ենք վերատպելով հոգեբուժարանում տարիներ շարունակ անտեսված ու լքված Մհեր Մկրտչյանի կնոջ՝ վերջերս մահացած Դոնաարա Մկրտչյանի մասին հրապարակումը մեկ անգամ ևս կհիշեցնենք, որ երբ խոսքերը գործ չեն դառնում, մնացյալը կեղծ ու տգեղ է լինում:
Դոնարա Մկրտչյանի անունը ծանոթ է հատկապես միջին տարիքի հայ հանդիսատեսին: Այսօր շատերը նրան գիտեն միայն որպես Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյանի կնոջ և շատ քչերը` այն դաժան ճակատագրի մասին, որ բաժին ընկավ շնորհալի դերասանուհուն:
Տարիներ առաջ նրան հանդիպեցի Սևանի հոգեբուժարանում, ուր Նորքի հիվանդանոցից, արդեն որպես անբուժելի հիվանդ, տեղափոխել էին 20 տարի առաջ: Հոգեբուժարան կատարած այցի ժամանակ կրկին առիթ եղավ գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանի հետ զրուցել դերասանուհու մասին: Նա տառապում էր շիզոֆրենիա հիվանդությամբ: Ավելորդ է ասել, որ երկար տարիներ լինելով հոգեբուժարանում` նա արտաքնապես շատ էր փոխվել: Իսկ դա ըստ բժիշկ Ալեքսանյանի`յուրահատուկ է նշված հիվանդությանը: Սակայն Դոնարա Մկրտչյանը մեր սերնդի հիշողության մեջ մնացել է այնպիսին, ինչպիսին կար երիտասարդ տարիքում` շնորհալի դերասանուհի, հյութեղ խառնվածքով գյումրեցի կին:
Ցավոք, շատերը մեծարելով Մհեր Մկրտչյանին` մոռանում են, որ նրա երբեմնի կողակիցը և երկու երեխաների մայրը սարսափելի վախճան ունեցավ լքված ու ու մոռացված: Բայց նրանց թվում կա մեկը, որը դրա իրավունքը չուներ նախևառաջ բարոյապես. ԽոսքըՄհերի եղբոր Ալբերտ Մկրտչյանի մասին է, ում վերելքն ու դիրքն ապահովել է Ֆրունզիկի տաղանդը: Նա տեր դառնալով ոչ միայն Ֆրունզի թողած ոչ նյութական ժառանգությանը, տեր էր դարձել նաև եղբոր բնակարանին ու ունեցվածքին, սակայն հոգեբուժարանում գտնվելու 20 տարիների ընթացքում, այստեղ չէին հիշում, որ Ալբերտ Մկրտչյանը երբևէ այցելած լիներ հարսին, կամ գոնե ծանրոց ուղարկեր:
«Նրան սկզբնական շրջանում թատրոնի դերասանուհիներից ոմանք գալիս էին տեսնելու»,— պատմում էր պարոն Ալեքսանյանը:
Սունդուկյանի անվան թատրոնում հարցուփորձի ժամանակ պարզեցի, որ նրանց մեջ եղել է նաև Դոնարայի մտերմուհին` դերասանուհի Ջուլիետ Բաբայանը: Նրան էլ խնդրեցի պատմել, թե ինչ է նախորդել հոգեբուժարանին և առհասարակ` խոսել Դոնարա Մկրտչյան դերասանուհու մասին:
— Ես չեմ վարանում ասել, որ Դոնարան տաղանդավոր դերասանուհի էր: Եթե նա չհիվանդանար` այսօր մեծ բարձունքների հասած կլիներ: Աճեմյանը նրա հետ մեծ հույսեր էր կապում: Բազմաթիվ գլխավոր դերերում էր խաղում, իսկ «Պաղտասար աղբար»-ում Անուշի դերը Ֆրունզի հետ էր խաղում, «Ծիրանի ծառը» նրա վերջին ներկայացումը եղավ: Նույնիսկ այն ժամանակ խաղաց, երբ մի անգամ արդեն հիվանդանոցում բուժվել ու դուրս էր գրվել: Նա մեծ ավանդ ուներ նաև հեռուստատեսությունում և ռադիոյում, ուր բազմաթիվ կրկնօրինակումներ էր կատարել: Այն ժամանակ այսպես չէր, ով պատահեր` չէր կարող դեր կարդալ: «Կովկասի գերուհին» հայտնի ֆիլմում նա մի փոքրիկ դրվագում էր խաղում: Սակայն գլխավոր հերոսուհուն` Նինային, ինքն էր կրկնօրինակել:
— Կարծիք կա, որ Դոնարան իր դերերով պարտական է եղել Մհերի կինը լինելու հանգամանքին:
— Ես չեմ կարծում. նա շնորհալի դերասանուհի էր և եթե այդպիսին չլիներ` Աճեմյանը նրան հենց այնպես գլխավոր դեր չէր վստահի: Գուցե ինչ-որ տեղ Ֆրունզի անվան կողքին դրված նրա անունը շոյիչ էր, բայց դրանով դերեր ստանա՞լ: Ոչ, այդպես չէր:
— Իսկ նա` որպես անհատ, ինչպիսի՞ն էր:
— Շատ կենսուրախ, լավ մարդ, լավ ընկերուհի: Սակայն դժբախտ կին էր: Ոչ ոք չուներ. մայրը մահացել էր, հայր չուներ, տղան ևս հոգեկան խնդիրներ ուներ (այդ հիվանդությունը ժառանգական էր, կարծեմ մորեղբայրն էլ է հիվանդ եղել, վերջերս մահացավ հոգեբուժարանում): Աղջիկն էլ Արգենտինայում մահացավ: Նա կոմպոզիտոր Տերտերյանի հարսն էր: Վերջերս թոռնուհին էր եկել, գնաց տատին տեսության: Աղջիկը` Նունեն, տեղեկություններ էր հավաքում, հավանաբար ինչ-որ բան էր ցանկանում գրել, սակայն կիսատ մնաց: Այժմ թոռնուհին ուզում է մոր գործը շարունակել:
— Մինչև հիվանդությունը Դոնարային կարելի՞ էր երջանիկ կին համարել:
— Կարծում եմ` այո: Ֆրունզը լավ էր վերաբերվում նրան: Ուղղակի Ֆրունզի լավ տարիներն էին, նրան շատ էին սիրում, ամբողջ օրը դրսում էր: Հաճախ նաև հրավիրում էին Մոսկվա` նկարահանումների: Հյուրախաղերի գնաց Բեյրութ, Հնդկաստան: Դոնարան այդ ընթացքում շատ էր մենակ մնում, գուցե այդ էր պատճառը, որ ահավոր խանդում էր ամուսնուն: Մինչև տղայի` Վահագնի ծնունդը, հաճախ էինք հանդիպում, հավաքվում էինք իրենց տանը: Եթե չեմ սխալվում` 1975-ից (ծնվել է 1941 թվականին) սկսեցին ի հայտ գալ հիվանդության նախանշանները` կասկածամտություն, խանդ, մտածում էր, թե ուզում են իրեն թունավորել:
— Ֆրունզը հոգատա՞ր ամուսին էր:
— Սկզբնական շրջանում` այո, հիվանդանոցում հետևում էր, ուշադիր էր, հետո երբ վիճակը վատացավ` արդեն Դոնարան չէր ուզում ոչ ոքի տեսնել:
— Դուք ավելի լավ գիտեք թատերական ոլորտը: Այս բոլոր տարիների ընթացքում ինչպիսի՞ վերաբերմունք է ցուցաբերվել նրա հանդեպ: Այ, նշվեց Մհեր Մկրտչյանի 70-ամյակը, այդ շրջանակներում Դոնարա Մկրտչյանի հանդեպ որևէ ուշադրություն եղե՞լ է:
— Թատրոնը երկար ժամանակ նրան պահեց, աշխատավարձ էր վճարում: Հետո հիվանդության ընթացքը երկարեց, և դա այլևս հնարավոր չէր: Երբ «Նորքում» էր պառկած` մի քանի մտերիմներով հաճախ էինք այցելության գնում: Բայց վիճակը ծանրացավ, նրան տեղափոխեցին Սևան, և հաղորդակցվելը դարձավ անհնարին: Հիվանդանոցում ահավոր պայմաններ էին` մռայլ սենյակները, այդ գորշությունը սարսափելի էր: Հիմա հոգեբուժարանում շատ բան է փոխվել: Իսկ ինչ վերաբերում է պետական մակարդակով կամ թատերական որևէ կառույցի միջոցով նրա հանդեպ ցուցաբերված ուշադրությանը, ցավոք, այս տարիներին երբևէ նման դեպք չի եղել:
Ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն կտրամադրվիԱյսօր՝ հուլիսի 4-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Գերմանիայի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆ Բրոյնիգը ստորագրել են համագործակցության հուշագիր, որն ուղղված է ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական օժանդակություն տրամադրելուն։
Հուշագրի շրջանակներում Գերմանիայի դեսպանության ներդրումը կազմում է 22. 300 եվրո, որը ներառում է շրջիկ իրավաբանների ներգրավում՝ ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի զոհերին իրավական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Նախագիծն իրականացվում է «Մարդու իրավունքների տուն» ՀԿ-ի հետ համատեղ։ Նշվում է նաև, որ վերջին մեկ ամսում սա արդեն երրորդ հուշագիրն է, որն ուղղված է առանձին խոցելի խմբերի աջակցությանը։ Հուշագրեր են ստորագրվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ՝ ուղղված Հայաստանում փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը, ինչպես նաև Շվեյցարիայի դեսպանության հետ՝ կանանց և երեխաներին բռնությունից պաշտպանելու նպատակով։ |
Տեղեկացնենք, որ «Մարդու իրավունքների տան» հիմնադիրներ անդամներից մեկն է ՓԻՆՔ Արմենիան: « 2010 թվականի նոյեմբերին այս կազմակերպությունը սկսեց «Բազմազանություն» ծրագիրը` Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այս ծրագիրը ՓԻՆՔ Արմենիայի անձնակազմի նվիրվածության արտահայտումն է այն արժեքներին և սկզբունքներին, որոնք ընկած են կազմակերպության առաքելության ու տեսլականի հիմքում»,- գրված է վերոնշյալ ՀԿ-ի գործունեության պարզաբանման մեջ:
The Financial Times-ի փոխանցմամբ, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, Մեծ Բրիտանիան կփակի սահմանները հույն ներգաղթյալների առաջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:Նա խոստովանել է, որ Միացյալ թագավորության իշխանությունները պատրաստ են անել «ամենը, ինչ կպահանջվի»` հույների հոսքը կանխելու համար: Վարչապետը նշել է, որ այս որոշումը կընդունվի միայն իրական ճգնաժամի պայմաններում, և հուսով է, որ նման քայլի, այնուամենայնիվ, դիմելու հարկ չի լինի:Հունաստանը բյուջեի դեֆիցիտի պատճառով գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Բացի այդ, ֆինանսական ճգնաժամին ավելացել է քաղաքականը: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ոչ մի կուսակցության չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի պատճառով հունիսի 17-ին անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Հաղթած 3 կուսակցություններին` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությանը», ձախակենտրոն Համահունական սոցիալիստական կուսակցությանը և «Ժողովրդավարական ձախ ուժերին» հաջողվեց կոալիցիա ձևավորել: Այս կուսակցությունները դեմ են երկրի` եվրոգոտուց դուրս գալուն ու պատրաստ են կատարել Եվրամիության պահանջները` հերթական վարկը ստանալու համար:
Այսօր «Վարկած» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում իրավագետ Ռուբեն Այվազյանը ներկայացրեց այն ամենը ինչը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք, այն քրգործից, որը հարուցվել է իր հոր՝ մայիսի 12-ին թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած Լև Այվազյանի մահվան հանգամանքների փաստով:
Ըստ Այվազյանի՝ 82-ամյա հայրը մահացել է բժիշկների սխալի հետևանքով: Լև Այվազյանը մեծ ներդրում է ունեցել հայաստանյան անվտանգության ոլորտում: Նրա ղեկավարած ինեժերական խումբը մշակել է «Կալաշնիկով» ավտոմատի համար փամփուշտների նախագիծ, ինչի համար էլ Լև Այվազյանը մեդալ է ստացել:
Նրա որդին՝ Ռուբեն Այվազյանը մահվան օրից սկսած պնդում է որ հայրը հիվանդանոց տեղափոխվել է կայուն առողջական վիճակով, նույնիսկ ինքն իր ոտքով է նստել շտապօգնության մեքենա և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին իրենց ստորագրությամբ վկայում են հարևանները: Մինչդեռ բժիշկները արդարանում են, որ Լև Այվազյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցում 24 ժամ հետո հիվանդի վիճակը վատարացել է և հայրը մահացել է:
Ըստ` Ռ. Այվազյանի `բժիշկներն իր հորը ներարկել են թունդ չափաբաժնով «Ֆուրասեմիդ» դեղամիջոց, որն էլ հյուծել է օրգանիզմը: Այս դեղամիջոցը ջրկազրկող է, և պետք է ամենայն զգուշությամբ օգտագործել: Նույնիսկ Ռ. Այվազյանը արտասահմանցի փորձագետներից պարզել է, որ «Ֆուրասեմիդ» կարելի է օգտագործել միայն 6-ժամյա դադարներով, այնինչ` իր հոր դեպքում այդպես չի արվել:
Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն եկել է այն եզրահանգամանը, որ այս դեպքում բժշկական սխալ չի եղել: Այնինչ, Ռ. Այվազյանը պնդում է, թե այդ 1.5 էջանոց փաստաթղթում ոչ մի հիմնավորում չկա:
Նա կարծում է, որ մահվան պատճառ կարող է լինել այն, որ իր հորը անհայտ տեսակի դեղամիջոցներ են տվել: « Բուժման մեջ նշվում է, թե հիվանդին տրվել են Ամպրիլան դեղ, որը սպիտակ օվալաձև տեսք ունի, այնինչ հորս տվել են կարմիր գույնի դեղ»:
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ պետք է իր հոր նկատմամբ այդպես դաժան գտնվեին բժիշկները, Ռ, Սյվազյանը մի քանի վարկած նշեց: Դրանցից մեկն այն է, որ թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկներն աղանդավորներ են, սակայն թե ինչ աղնադի մասին է խոսքը, հրաժարվեց ասել` նշելով, թե ԱԱԾ-ին և ոստիկանությանն արդեն իսկ հայտնել է: Մյուս վարկածն այն է, որ միգուցե այստեղ զբաղվում են մարդկանց օրգանների վաճառքով: Բանն այն է, որ «Ֆուրասեմիդի» մեծ չափաբաժին օգտագործելու դեպքում մարդը կարող է խորը քուն մտնել: Երբ ինքը պարզել է, որ հայրը մահացել է, նրա մարմինը դեղնած է եղել, անմիջապես տարել են դիահերձման, այնինչ` օրենքով պետք է դա անել մահից 24 ժամ հետո:
Այնուամենայնիվ, քրեական գործը հարուցված է, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ոստիկանության «Կենտրոն» քննաչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը իր այցը սկսել է է Հայաստանից, որը շարունակվելու է Վրաստանում ու Ադրբեջանում:
Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ներկա է գտնվել «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումին: Ողջունելով մասնակիցներին, նշել, որ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի և կիրականացվի մի դեպքում, երբ այն իրականացվի քաղաքացական հասարակության, քաղաքացիական կազմակերպությունների կողմից. «Կհորդորեմ և կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին և պատգամավորներին անել այնպես, որ ՀՀ-ն շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ մամուլի ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ են»:
Ռոմպեյը Սերժ Սարգսյանի հետ այսօր կքննարկի Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն Եվրամիության ստանդարտներին:
Նա նշեցլ է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, Եվրամությունը ողջունում է այն ջանքերը, որ Հայաստանն իրականացնում է ավելի թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, թեպետ կան բացեր, սակայն վկայակոչելով ԵԱՀԿ-ի դիտորդական եզրափակիչ հաշվետվությունը` նա նշել է, թե վստահություն ունի, որ արձանագրված խնդիրները կլուծվեն մինչև նախագահական ընտրություններ:
Բարեփոխումների գործընթացում նա կարևորել է երեք ոլորտներ ՝ բարեփոխումների գործընթացների, հաշվետվողականության և մասնագիտացման:
Նա ասաց, որ Մասնագիտացման, ֆինանսական և տեխնիկական աջակցություն իրենք ցուցաբերում են մի շարք ուղղություններով. կարիք ունենք խորհրդատվության իրավական դաշտի ինստուցիոնալ իրավիճակի հետ կապված:
Ռոմպեյը նշեց, որ պետք է տեղեկանա այն մտահոգություններին, որ քաղաքացիները ունեն: Իսկ իրենք կշարունակեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական
Քաղաքական դաշտում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոտ օրերս ԱԽՔ Արթուր Բաղդասրյանի տիկնոջ՝ Աննա Բաղդասարյանի հետ պատրաստվում է մեկնել Իտալիա:
Նույն լուրերի համաձայն, առհասարակ, Բիշարյանի ընտանիքի ամառային հանգստի հարցերը մշտապես դրված են Բաղդասարյանների ընտանքիի վրա, քանի որ ՕԵԿ «ռմբարկուն» հաճախակի է դժգոհում այսօրվա սոցիալական վիճակից ու ծանր պայմաններից, ասելով, թե այս երկրում ապրելն իսկապես շատ դժվար է:
Ամենայն հավանականությամբ, Բաղդասարյանի մարդասիրական նկրտումների շրջանակներում լուծվել է նաև Բիշարյանի շքեղ բնակարան ունենալու հարցը, որն ըստ լուրերի, ձեռք է բերվել բավականին թանկ գնով: Այնպես, որ ՕԵԿ-ի ջոջերը, ինչքան էլ դժգոհելու լինեն, լրիվ օրինավոր ու ապահով պայմաններում են ապրում:
Նարե Ավագյան
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.