01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՀայաստանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի (ՀՊՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը այսօր լրաագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ընդունվողների թիվն այս տարի 2010 թվականի համեմատությամբ 25 տոկոսով աճել է:
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ բուհը հավատարմագրված է Ֆրանսիայում, որտեղ բուհի դիպլոմը ճանաչվում է:
«Ճարտարապետությունը չպահանջված մասնագիտություն է, մեզ մոտ և՛ ընդունվելն է դժվար, և՛ սովորելն է դժվար, իսկ ավարտելուց հետո երիտասարդները չեն գնահատվում, շատ ցածր է ճարտարապետի, շինարարի աշխատավարձը, սակայն այստեղ ընդունվում են մարդիկ, ովքեր սեր ունեն իրենց մասնագիտության նկատմամբ»,- նշել է ռեկտորը: Նա գոհ է բուհի ուսանողությունից: Նրա խոսքով, ուսանողներն ակտիվ են, լավ են սովորում, իսկ ուսանողական խորհուրդն իր դերը շատ լավ է կատարում:
«Աննման ուսանողական խորհուրդ ունենք, նրանք են նստում և որոշում, թե ասենք սննդի գները ինչո՞ւ պետք է թանկ լինի և կազմում են գները, արհմիության գումարները հատկացվում են ծնողազուրկ, անապահով խավերի ուսանողների անհրաժեշտության դեպում, ինչպես նաև հենց ուսանողներից ստեղծվել է հակակոռուպցիոն հանձնաժողով, որոնք էլ մոնիտորինգ են անում»,- նշել է բուհի ռեկտորը։
Ըստ Հովհաննես Թոքմաջյանի` պետք է ինժեների դերը բարձրացվի, նրա աշխատանքը գնահատվի հավուր պատշաճի, քանի որ Հայաստանը այն երկրներից է, որտեղ միշտ պետք է շինարարի, ինժեների մասնագիտությունը:
Ի դեպ, Ստեփանակերտի օդանավակայանը նախագծել և կառուցել են ՀՊՃՇՀ մասնագետները, իսկ շինության ճարտարապետն է բուհ-ի դասախոս Տիգրան Բարսեղյանը:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միասնական շտաբի գործունեությունը որևէ առնչություն չունի նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի փնտրտուքի հետ, նման հարց այդ շրջանակներում չի քննարկվել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ համամասնական ցուցակում իր ընդգրկվելուն և հետո ինքնաբացարկ ներկայացնելուն, նա նշել է, «Ինձ քցել են, քանի որ եկել են երեք ուժեր նստել, իրար հետ դզվել են, իսկ երեք քրեական գործեր թողել են ինձ վրա»:
Ըստ նրա` Գագիկ Ծառուկյանի հետ քաղաքական պայմանավորվածություն է եղել, իրեն առաջարկել է ընդգրկվել ցուցակում որպես անկուսակցական, ինչպես նաև խորհրդարանում հնարավորություն է ունենալու ղեկավարել Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը:
Այն հարցին, թե ինչու է համաձայնել մանդատը վայր դնել, նա պատասխանել է. «Դուք ուզում էիք ես Վահե Ավետյանի օ՞րը ընկնեմ, օլիգարխների հետ չեն վիճում»:
Քաղաքագետը նշել է, որ նեղացած չէ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանից, ավելին, կարծում է, որ Գագիկ Ծառոկյանը իրեն մեծ լավություն է արել, քանի որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահը պետք է մուտք գործի խորհրդարան անկախ կարգավիճակով: Մյուս կողմից էլ, նա մտածում է, որ ԲՀԿ-ն օգտագործել է իր անունը՝ որպես խայծ, ինչը անբարոյականություն է: «Ես որքան ճիշտ արեցի, որ դրեցի մանդատը: Քաղաքագետների միության վարչությունն իր անհամաձայնությունն է հայտնել, վարչությունում բոլոր անխտիր անկուսակցականներ էին և նրանք հիացած չէին իմ՝ մասնակցելու ընտրություններին որպես անկուսակցական»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ մեկ թիմում լինելուն, քաղաքագետը նշել է, որ ինքը չի կարող նրա հետ լինել մեկ թիմում, քանի որ նա կրակել է իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա, և Հ. Հովհաննիսյանի համար նա Նաիրի Հունանյանից չի տարբերվում:
Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափաք է հայտնել հանդիպել «Սփյուռքի ղեկավարների» հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։
Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ և առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր։
Անցյալ շաբաթ, թուրքական Gunebakis կայքը և այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ և ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015 թվականին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ։ Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն»։ Gunebakis կայքի փոխանցմամբ՝ «Տրապիզոնը կողմ է այդ պահանջին»։
Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց. «թե Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք։ Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով։ Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առևտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար»։ Gunebakis կայքում տեղադրված «Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է» վերտառված հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով։
Նավահանգստի տնօրեն Էրմեշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները։ Նա նշեց, որ Տրապիզոնից մինչև Երևան հեռավորությունը 430 կիլոմետր է։ «Թեև Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ։ Մյուս կողմից, Տրապիզոնի և Երևանի միջև գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Տրապիզոնի նավահանգստից մինչև Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կիլոմետր է… Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար», նշեց էրմիշը։
Գլխավոր տնօրենը նշեց, որ «Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր» և որ «մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9–ից 10 միլիոն տոննա։ Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը։ Մենք պատրաստ ենք ցանկացած առևտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ»։
Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ և դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝
— Այս գործարքը փոխշահավետ է թե Հայաստանի թե Թուրքիայի համար։ Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր և կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք։
– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը։ Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները, որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների և ընդդիմադիրների հակազդեցությունը։ Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք և ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առևտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը։
– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ–թուրքական սահմանով և ոչ թե Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ–թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը։
Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսևորում ցուցաբերել, պետք է, որ ճանաչի Տրապիզոնը որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը։ Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց և երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում և դաժանորեն խեղդել Սև ծովում։
Հարկ է նշել, որ ոչ Հայաստանին Տրապիզոնի նավահանգիստի օգտագործման թույլտվությունը և ոչ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում։ Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կ. Գևորգյան
Հուլիսի 17-ին, ժամը 20.44-ին ոստիկանություն տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկն ընկել է, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև մեկ ավտոսանդուղքը
Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է անվտանգության գոտի:
Տեղում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ շենքի տանիքի կախովի ապակե սալիկներն ամուր են և ընկնելու վտանգ չկա:
ՀՀԿ-ում բոլորն արձակուրդում են բացի կազմհանձնաժողովից, որը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ գլխավոր գրասենյակի վերանորոգման աշխատանքները կավարտվեն աշնանը, իսկ մինչ այդ Գործադիր մարմնի` այդ թվում և այս հինգշաբթի օրվա նիստը տեղի կունենա Կենտրոնի գրասենյակում, որտեղ ընտրությունների ժամանակ Ռուբեն Սադոյանի շտաբն էր: Կքննարկվի՞ այս անգամ փոխմարզպետների և փոխնախարարների հարցը, ՀՀԿ-ում դժվարացան ասել, առավել հավանական է` ոչ: Դա առանց վարչապետի հնարավոր չէ:
Թերթը հիշեցնում է, որ առաջին հերթին քննարկվելու է ՕԵԿ փոխնախարարացուների` Դավիթ Կարապետյանի հարցը, ով, ըստ ամենայնի, կդառնա կրթության և գիտության փոխնախարար, և Ներսես Զուլոյանի` առողջապահության փոխնախարար: Բոլոր դեպքերում հարցը լուծվելու է փաթեթով, կլուծվի նաև այն հարցը, թե մնո՞ւմ են իրենց պաշտոններին ԲՀԿ փոխնախարարներն ու փոխմարզպետները:
Հրապարակ
Ինչպես հայտնի է` օրեր աոաջ Ստեփանակերտում մահացել էր Սերժ Սարգսյանի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի մայրը: Եվ ահա, թաղման արարողության ականատեսները բավականին ուշագրավ մանրամասներ են պատմում: Պարզվում է` թաղման օրը Սերժ Սարգսյանի զոքանչի շենքի մոտակա տարածքում միայն Երևանից ժամանած պետական պաշտոնյաների ավելի քան 200 մեքենա է եղել կայանված` կաթվածահար անելով մոտակա շենքերի բակեր այլ մեքենաների ելումուտը: Արարողությանը մասնակցելու համար Ստեփանակերտ էին ժամանել ՀՀԿ և իշխանական ողջ վերնախավը, ինչպես նաև ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ստեփանակերտ էին ժամանել նույնիսկ դերասաններ, այդ թվում` Աշոտ Ղազարյանը: Բնականաբար, ներկաները չեն էլ ճանաչել տիկին Ռիտայի մորը կենդանության օրոք, և նրանց ներկայությունը պայմանավորված է եղել բացառապես Սերժ Սարգսյանի ներկայությամբ: Ի դեպ, նույն շենքի մոտ վերջին անգամ նման իրավիճակ քր ստեղծվել տարիներ առաջ` տիկին Ռիտայի հոր թաղման ժամանակ, երբ Սարգսյանը դեռ ՊՆ նախարար էր: Այն ժամանակ Երևանից ժամանած հարյուրավոր պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Չորրորդ ինքնիշխանություն
Սիրիայից Հայաստան փախստականների հոսքը շարունակվում է: Այս օրերին հազարավոր սիրիահայեր, տուն- տեղ թողնելով, արտագաղթում են Հայաստան: Ժամանակավոր կացարանները, որտեղ նրանց մի մասին տեղավորել են, ծանրաբեռնված են և արդեն տեղ չկա:
Պատերազմական գործողությունների սկզբնական շրջանում հատուկենտ սիրիահայեր էին լքում իրենց բնակավայրը, որոնք էլ գերադասում էին արտագաղթել ԱՄՆ, Կանադա կամ Եվրոպա, սակայն միայն վերջին ամիսներին` 2012 թվականի առաջին կիսամյակում, ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, 3248 Սիրիայի քաղաքացի է դիմել մեր երկրին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ քաղաքացիներից ընդամենը 6 ընտանիք է` 14 անձից բաղկացած, դիմել Միգրացիոն ծառայությանը ապաստան` այսինքն`բնակության իրավունք ստանալու համար: Այդ փաստաթուղթը նրանց հարկավոր է, որպեսզի երկրից չվտարեն նրանց:
Առավոտ
Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ:
Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Գոռ Ղազարյանն ազատվել է աշխատանքից ծառայողական քննության արդյունքում: Կոտայքի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Արշակ Դավթյանին և հարկադիր կատարող արդարադատության ավագ լեյտենանտ Խաչատուր Մարգարյանին հայտարարվել է նկատողություն, իսկ նույն բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Վահագն Ավետիսյանին՝ խիստ նկատողություն:
Միհրան Պողոսյանի հրամանով Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Մնացականյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Դանիելյանը նշանակվել է Արարատի մարզային բաժնի պետի պաշտոնում:
ԴԱՀԿ ծառայության ղեկավարի հրամանով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը փոխադրման կարգով նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի պետ, վերջինիս պաշտոնում նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Վարդանյանը: Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Էդվարդ Իսկանդարյանը նշանակվել է Ավան և Նոր-Նորք բաժնի պետի պաշտոնում:
Կոտայքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արման Բաբայանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.