01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումՍեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Արթիկում արդեն թեժ զարգացումներ են սկսվել: Թեև քաղաքապետի թեկնածուների պաշտոնական առաջադրումը չի սկսվել, սակայն լուրեր կան այն մասին, որ այստեղ թեկնածուների ու քաղաքական կուսակցությունների ակտիվության պակաս չի զգացվելու: Ու չնայած այն բանին, որ Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանի պատգամավոր եղրայր Մխիթար Վարագյանը ջանք ու եոանդ չի խնայում եղբորը նորից քաղաքապետ դարձնելու համար, այդուհանդերձ խոսք է գնում, որ այս անգամ դժվար թե գործող քաղաքապետը վերրնտրվի, քանի որ արթիկցիները այնքան էլ հիացած չեն նրա աշխատանքով :
Թերթը նաև նշում է, որ Արթիկում կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավոր է իրենց ուժերը փորձեն ընկեր դաշնակներն ու ՕԵԿ-ականները, որոնց թիմակիցների թիվը այս քաղաքում ընդհանուր առմամբ քիչ չէ: Իսկ թե այս անգամ ում համար «դաբրո» կիջեցվի վերևներից և թե արդյո՞ք դատախազական շրջանակներն էլ իրենց հերթին կսատարեն Վարագյան եղբայրներին, թե ոչ, առայժմ այս հարցն անորոշ է, քանի որ պատգամավոր Մխիթար Վարագյանը նախորդ ժամանակների համեմատ այս պահին իշխանական որոշ ազդեցիկ դեմքերի հետ տարաձայնություններ ունի:
Թերթը նաև հավելում է, որ ՀՀ-ում հաստատված Վարագյան եղբայրներին իր ֆինանսական լծակներով ու այստեղի ունեցած ռեսուրսներով օգնության է հասնելու վերջիններիս ավագ եղբայրը, որն իրականում լավ կապեր ունի և´ ՀՀ-ում, և´ նրա սահմաններից դուրս:
Չորրորդ ինքնիշխանություն
Գալուստ Սահակյանն առանձնապես անկեղծ չէր երեկ, երբ ասում էր, որ ՀՀԿ Գործադիր մարմինը չի քննարկել Գյումրիի քաղաքապետի թեկնածության հարցը: ԳՄ-ում պարզապես որոշել են, որ որևէ արտահոսք այլևս և երբեք չի լինելու ԳՄ-ում քննարկված հարցերի մասին: Իրականում Սերժ Սարգսյանը ԳՄ ծերակույտին տեղեկացրել է, որ նպատակահարմար է դիտվել պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում, «իր հետ մենք խնդիրներ չունենք, ինքը նորմալ տղա է»: ՀՀԿ-ն իսկապես Բալասանյանի հետ խնդիրներ չունի, սակայն ԲՀԿ-ն հաստատ ունի: Եվ չնայած հանգամանքին, որ Բալասանյանի` նախագահական «մուտքից» վայրկյաններ անց նույն ԲՀԿ-ն բարձրաձայնեց, որ քննել, որոշել, եկել է եզրակացության, որ ամենահարմար, ամենաճշգրիտ թեկնածուն հենց ինքը` սեփական բրոնզե արձանն իր գարեջրատան դիմաց կառուցած, Սևանի վանքում բոլոր ՕԵԿ-ականների հետ ՕԵԿ-ից երբեք դուրս չգալու երդում տված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է, այնուհանդերձ, այդպես չէ: Ի դեպ, Սևանի վանքի մասին տեսաերիզը պահպանվում է և ՕԵԿ արխիվում, և Վարդան Ղուկասյանի մոտ, ու վերջինս որոշել էր այն շրջանառության մեջ դնել, սակայն երեկ նա ևս կանչվել է նախագահական` տեղեկացվելու ԳՄ որոշման մասին:
Մնալո՞ւ է Վարդան Ղուկասյանը Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավար և կատարելու ԳՄ որոշումը` պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, թերթի աղբյուրները լռում են: Ինքը` Վարդան Ղուկասյանը, երեկ անկումային տրամադրության մեջ էր և թերթի հետ զրույցում ժխտել է, որ քիչ հետո հանդիպելու է նախագահի հետ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ում Սամվել Բալասանյանից դժգոհությանը, ապա խնդիրն այն է, որ Բալասանյանը, ճիշտ է, հաղթել է մեծամասնականով, սակայն նրա ընտրատարածքի` Ախուրյանի գյուղերում համամասնականով հաղթել է ՀՀԿ-ն, ինչն էլ շարժել է Գագիկ Ծառուկյանի զայրույթը, ուստի ընտրություններից անմիջապես հետո կանչելով Մարտուն Գրիգորյանին`նա ասել էր, որ Մարտունն է առաջադրվելու քաղաքապետի թեկնածու: Սակայն Ծառուկյանին շատ նուրբ ձևով խնամի Հովիկը հասկացրել է, որ` Գագո ջան, եթե դու չհամաձայնես Բալասանյանի թեկնածությանը, ՀՀԿ-ն միևնույն է, պաշտպանելու է նրան, բայց արդեն` որպես անկուսակցական թեկնածուի: Ուստի ավելի լավ է Սամվելը դուրս չգա ԲՀԿ-ից, միասին Սամվելին դարձնենք քաղաքապետ` համ քեզ լավ կլինի, համ` մեզ: Եվ խորհուրդը հարգվել է:
Հրապարակ
Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները հակավարչապետական «կոալիցիա» են ստեղծել, որը մտադիր է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին:
Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի հունիսի 27-ից 28-ը Բելգիա կատարած այցի օրերին ՀՀ-ում տեղի է ունեցել հակավարչապետական գործարարների հավաք, որի մասնակիցները որոշել են` անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ՀՀ իշխանությունները գիտակցեն, որ իրենք են օլիգարխիայից կախված և ոչ թե` հակառակը: Ըստ այդմ, որպես նախազգուշացում, գործարարները որոշել են տապալել իշխանությունների յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին` հունիսի 18-ի նիստում: Իսկ եթե տնտեսական աճ ապահովելու պլանը տապալվի, ապա Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կդառնա անխուսափելի:
Հայկական ժամանակ
Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, և, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ Երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, և որի հետ ես համաձայն չեմ: Ցավոք, ես չէի կարող իմ զրուցակցին ասել, թե ձեզ մոտ երբեք չի լինում, որ բանակում սպանությունը կոծկվի և ներկայացվի որպես ինքնասպանություն, կամ` որ դատարանը, որը քննելու է այդ գործը, անաչառ կլինի և մեղավորներին կպատժի: Չէի կարող, որովհետև սովորություն չունեմ ասելու այն, ինչին բացարձակապես չեմ հավատում:
Նույնը չեմ կարող ասել նաև Տիգրան Առաքելյանի և երեք դատապարտված այլ տղաների ծնողներին, չնայած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, մեղմ ասած, իմ «աչքի լույսը» չեն: Միայն խիղճը վերջնականապես կորցրած և ցինիզմի մեջ թաթախված մարդը կարող է պնդել, որ Տիգրան Առաքելյանն այնպիսի մի սարսափելի հարձակում է գործել ոստիկանի վրա, որ արժանի է վեց տարվա ազատազրկման: Այս գործը նախևառաջ վկայում է մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց և քաղաքացիների միջև առաջացած վեճը դադարեցնել խաղաղ, բայց վճռական գործողություններով: Կոնֆլիկտի ժամանակ նրանք ընկնում են տղայական «թասիբի» հետևից` մոռանալով, որ իրենք պետության ներկայացուցիչ են:
Երկրորդ և ամենակարևոր խնդիրն այն է, որ ժողովրդավարության և օրինականության ամենակարևոր խոչընդոտը դատական համակարգի կախյալ կարգավիճակն է: Ի դեպ, այդ կարգավիճակը «երաշխավորվում է» Սահմանադրությամբ, քանի որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:
Ի՞նչ է նշանակում դատավճիռ ընդունել ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Չէ՞ որ ոստիկանը ենթակա է իր հրամանատարին, և եթե վերջինս կարգադրի ցուցմունք տալ, որ Տիգրան Առաքելյանը Կարապի լիճ է իջել թռչող ափսեով, ոստիկանը, առանց աչքը թարթելու, այդ ցուցմունքը կտա: Այս առումով` տվյալ գործը միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց խոցելի է. եթե այն հասնի Եվրադատարան, ապա ենթադրում եմ, որ մենք` հարկատուներս, ստիպված կլինենք հերթական անգամ վճարել դատավորների սխալների համար:
Քաղաքական հռետորաբանությունը` ռեժիմի, ավազակապետության և քաղաքական հետապնդումների մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է գործ սարքում քաղաքացիների նկատմամբ: Դատարանը նույնպես հարյուրավոր անգամներ իրեն դրսևորել է որպես ոստիկանության և դատախազության կցորդ: Երիտասարդների քաղաքական համոզմունքները տվյալ դեպքում վճռական նշանակություն չունեն: Բայց քանի որ գործը, այսպես թե այնպես, ձեռք է բերել քաղաքական աստառ, ապա շատ ցանկալի կլիներ, որ իր գնահատականը տար ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
…Ինչ մնում է Ղարաբաղին և ղարաբաղցիներին, ապա ես շարունակում եմ պնդել, որ դա հրաշալի երկիր է` հիմնականում հրաշալի մարդկանցով: Ինչպես և ամբողջ Հայաստանը:
Առավոտ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է Հայաստանի իշխանություններին ևեկեղեցուն:
«Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին սիրիահայության անվտանգության խնդիրն է:
Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին տա հարցը հուզական եւ հրապարակային դաշտ մտցնել, քանի որ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ հարցերում կարեւորը ոչ թե հրապարակային հայտարարություններ անելը եւ ամեն գնով քննադատական մոլուցքով տարվելն է, այլ խնդրի լուծման արդյունավետությունը:
Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ճակատագիրը եւ ապագայի խնդիրը Հայաստանի իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում է»,- ասել է ՀՀԿ խոսնակը:
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը, հերթական անգամ ոտնատակ տալով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները և կատարելով վարչախմբի հրահանգը, ազատազրկման դատապարտեց Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին: «Շուրջ մեկ տարի, քննելով ակնհայտ ապօրինի և շինծու մեղադրանքը, իսկ վերջում արձակելով արդարադատության հետ որևէ աղերս չունեցող դատավճիռ, ՀՀ արդարադատության համակարգը արձանագրեց հետևյալ իրողությունները.
— Վարչախումբը որևէ մտադրություն չունի հետ կանգնելու իր` քաղաքական և քաղաքացիական հակառակորդներին հետապնդելու, հալածելու, զրկանքների մատնելու ավանդական գործելաոճից, միևնույն ժամանակ գորովանքով վերաբերվելով իր հովանավորության տակ գտնվող հանցագործներին: Վկա` «Հարսնաքարի» դեպքերը, երբ նույնիսկ հրազենային մարմնական վնասվածքները կոծկվեցին, և ոչ ոք իրական պատժի ու պատասխանատվության չենթարկվեց:
— Վարչախումբը, ունակ չլինելով գործել ազատ քաղաքական մրցակցության պայմաններում, նորից դիմում է պատանդներ վերցնելու իր ողորմելի քաղաքականությանը: Ռեժիմը վախենում է շարժման և քաղաքացիական հասարակության թափ հավաքող ակտիվությունից, ինչի վառ ապացույցն էր «Հարսնաքարում» Վահե Ավետյանի դաժան սպանությանն ի պատասխան հասարակական վրդովմունքի ձևավորումը, որի ակտիվ մասնակիցներից էին նաև դատապարտված ակտիվիստներից ազատության մեջ գտնվողները:
— Վարչախումբը նպատակ է դրել առաջիկա նախագահական ընտրություններից առաջ հոգեբանական գրոհի ենթարկել ազատ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներին, մյուս քաղաքացիներին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան վարչախմբի դեմ պայքարից:
— Վարչախումբը հետայսու էլ ամեն կերպ հովանավորելու է ինչպես խոշտանգումն ու բռնությունը աշխատաոճ դարձրած ոստիկաններին, այնպես էլ շինծու գործեր և մեղադրանքներ հարուցող դատախազությանն ու դրանք դակող դատարաններին:
— Դատաքննության ողջ ընթացքը ցույց տվեց, որ ապացույցների հետազոտումը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները հիմնովին անտեսվում են, դատաքննությունը, որպես գործով օբյեկտիվ ճշմարտության վերհանման իրավական գործընթաց, ըստ էության, շարունակում է Հայաստանի արադարադատության համակարգում կրել ձևական բնույթ:
— Դատաքննությունը նաև ցույց տվեց, որ Դատախազությունն ու դատարանը իրար հետ մրցակցության մեջ էին մտել` թե ով ավելի եռանդով կկատարի վարչախմբի պատվերը:
Փաստ է մի բան. Կոնգրեսի երիտասարդները ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանություն, որտեղ ենթարկվել են ծեծի և խոշտանգումների (բռնությունները տեղի են ունեցել նաև դեպքի վայրում): Փաստ է նաև, որ ապօրինի բռնություն գործադրած որևէ ոստիկան մինչ օրս չի կանչվել պատասխանատվության:
Այս ապօրինի դատավճռով վարչախումբը Հայաստանը վերստին դասեց քաղբանտարկյալներ ունեցող երկրների շարքում: Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ իր բոլոր կարողությունները ներդնելու է հայ հասարակության առաջ, ինչպես նաև իրավապաշտպան և Հայաստանի անդամակցած բոլոր միջազգային կառույցներում քաղբանտարկյալների գոյության փաստն արձանագրելու և վարչախմբի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու հարցում:
Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական խմբերին, Հայաստանի քաղաքացուն ձեռնոց է նետված: Մենք հայտարարում ենք, որ վերցնում ենք այդ ձեռնոցը և ջանք չենք խնայելու օր առաջ Սերժ Սարգսյանին և իր ավազակախմբին իշխանությունից հեռացնելու և գործած հանցանքների համար պատասխանատվության կանչելու համար: Եթե ավազակապետական համակարգի հաշվարկներով այս դատավճիռը թուլացնելու է պայքարը վարչախմբի դեմ, ապա ստիպված ենք հիասթափեցնել. այն շարունակվելու է ավելի ուժգին թափով»:
Ֆլորենցիայի գիտնականները Սուրբ Ուրսուլա եկեղեցու խորանի տակ գտել են մասունքներ, որոնք, նրանց ենթադրությամբ, Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարի` «Մոնա Լիզայի» բնորդուհուն են պատկանում, այս մասին այսօր գրել է Gazeta.ru—ն:
Հնագետների վերջին տարիների աշխատանքը բերել է այն համոզման որ, որ Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի բնորդուհին եղել է Լիզա Գերարդինին: Նա ամուսնու մահից հետո ուխտ է արել իր հետագա կյանքն անցկացնել Սուրբ Ուրսուլա վանքում և ապրել է այնտեղ մինչև մահ:
Լիզան մահացել է 1542թ. հուլիսի 15-ին և թաղվել է վանքի շրջակայքում:
Այժմ հաստատվել է, որ գտնված աճյունը պատկանում է ազնվազարմ տիկնոջ, քանի որ այդ ժամանակաշրջանում խորանի տակ թաղում էին միայն ազնվազարմ մարդկանց: Ռադիոածխածնային հետազոտությունից հետո գիտնականներին առավել ստույգ պարզ կդառնա հուղարկավորության ճշգրիտ ամսաթիվը:
Այս հայտնագործությունը հնագիտական արշավախմբի հաջողությունն է, որը գրանցվել է իտալացի գիտնական, Իտալիայի մշակութային ժառանգության ազգային կոմիտեի նախագահ Սիլվանո Վինչենտիի կողմից անցյալ տարվա գարնանը:
Աշխատանքների ընթացքում հետազոտվել են վանքն ու դրա շրջակայքը, որտեղ հայտնաբերվել է կմախքը: Մասունքների պատկանելիությունը քննելիս պատմական փաստաթղթերի վերծանումը գիտնականներին, համոզել է կանգ առնել երկու վարկածների վրա: Դրանք կարող են պատկանել` Լիզա Գերարդինին եւ Մարիա դել Ռիչիոն:
2011 թ. Սիլվանո Վինչենտիի արշավախումբը արդեն գտել էր կնոջ գանգն ու ոսկորների որոշ կտորներ, հավակնելով, որ դրանք պատկանում են Լիզա Գերարդինիին, սակայն ուսումնասիրությունները չհաստատեցին նրանց կարծիքը:
Այժմ գիտնականների խումբը նոր վարկած է առաջ քաշել և հույս ունի, որ եթե ԴՆԹ-ի նոր հետազոտությունը հաստատի ենթադրությունը, ապա կսկսվեն հայտնի կնոջ դեմքի վերականգնման աշխատանքները:
«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը տարածել է հայտարարություն, որում արտահայտվում է մտահոգություն սիրիահայության անվտանգության առնչությամբ, մեղադրելով ՀՀ իշխանություններին՝ սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան խոչընդոտելու հարցում:
Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Սիրիայում արդեն տևական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջև վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաև Սիրիայի հայկական համայնքը։
Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը և կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։
Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձևով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Այդ տիպի անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծան պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։
«Հայ Ազգային Կոնգրես»-ը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում»:
Մեծ Բրիտանիան հանցագործության բացահայտման նոր՝ օրիգինալ մեթոդ է մշակել. հանցագործներին որոնելու համար Բրիտանիայի ոստիկանական շների վրա այսուհետ կարող են տեղադրել տեսախցիկներ: Նախաձեռնությունը Անգլիայի կենտրոնական հատվածի՝ Ստաֆորդշիրի դքսության իրավապահ առաջին ստորաբաժանմանն է:
«Այդ սարքավորումները զարմանահրաշ են` դրանք ամրացվում են շան գլխի վրա, և մենք կարող ենք էկրանի վրա ամեն ինչ տեսնել: Եթե մենք որոնում ենք վտանգավոր հանցագործի, ապա կարող ենք տեսախցիկով զինված շանը ուղարկել անհրաժեշտ վայրը` նրան գտնելու համար»,- ոգևորված են ոստիկանությունում:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր` հուլիսի 20-ին, հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը:
Ըստ դրա, Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Մյուս ամբաստանյալները դատապարտվեցին ` Սարգիս Գևորգյանը՝ 2, Դավիթ Քիրամիջյանը՝ 2 և Արտակ Կարապետյանը՝ 3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Դատական նիստին ներկա էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը:
ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ անպայման բողոքարկելու են դատավճիռը: Նրա խոսքով, իրենց համար դատավճիռն անակնկալ էր, քանի որ մեղադրող դատախազը Դավիթ Քիրամիջյանի համար 2 տարվա պայմանական ազատազրկում էր առաջարկել, սակայն դատավորը դատապարտեց 2 տարվա ազատազրկման` առանց պայմանականի:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ նկատել է, որ այս դատավճիռն ավտորիտարիզմի դրսևորում է, բայց դա չի նշանակում, որ ժողովուրդը դադարեցնելու է պայքարը: «Մենք պայքարելու ենք մինչև վերջ»,- ասել է նա:
Այս պահին դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստներն անցկացնում են բողոքի ակցիա: Մարդկիկ պաստառներ են պարզել ու պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.