18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Երևանի քաղաքապետն ամեն բան անում է մայրաքաղաքի արտաքին տեսքը կարգի բերելու, այն գեղեցիկ ու բարեկարգ դարձնելու համար, սակայն նրա ղեկավարած գերատեսչության, ենթակա ստորաբաժանումների կատարած փնթի և անպատասխանատու աշխատանքը հաճախ փչացնում է կատարած, իրոք, լավ գործը:
Առավել պատկերավոր ասած. տպավորություն է ստեղծվում, որ Երևանը նման է այն տանը, որի տանտիրուհին միայն իր տան երևացող մասի տեսքի մասին է հոգում, իսկ տան անկյուններում տարիներով կուտակված աղբը նրան չի էլ հուզում:
4 օր մայրաքաղաքի Խորենացի 43 շենքի աղբատար խողովակը խցանված էր: 16 հարկանի բազմաբնակարան շենքի բոլոր 16 հարկերը լի էին աղբով, ավելորդ է ասել, թե ամառվա շոգին լցված աղբատարը ինչ հետևանքներ կարող է ունենալ. Ասենք՝ ինչ քանակի կրծողներ կբազմանան և այլն:Արդարացի լինելու համար, ասենք, որ քաղաքապետարան ահազանգից հետո, աղբատարը մաքրվեց:
Խորենացի փողոցում , փողոցային առևտրով զբաղվող կանանց «քշել են», սակայն նույն փողոցի «գրիլների» հատվածում ամբողջ մայթը գրավել են գրիլների սարքերը, ու այդտեղով անցնող մարդիկ ստիպված հայտնվում են փողոցում՝ մեքենաներին դեմ-հանդիման: Տարիներ շարունակ այս հարցը չի լուծվում , իհարկե` ոչ գրիլագործների սիրուն աչքերի համար: Ընդհակառակը՝ նրանք ասում են, որ տարիների հետ հավաքվող գումարների չափն է ավելանում:
Բացի այդ, նշված հատվածում, չգիտես որտեղից, փողոցով անընդհատ ջուր է հոսում, ու հետիոտները ստիպված են անցնել դրա միջով, քանի որ գրիլները խանգարում են նրանց մայթ բարձրանալ:
Խայտառակ վիճակում են գետնանցումների աստիճանները, դրանք բոլորը շարժվում են ու շատ վտանգավոր են, հատկապես անձրևային եղանակին: «Երևանի գետնանցումների անմխիթար վիճակի համար Երևանի քաղաքապետարանը պատասխանատվություն չի կարող կրել, քանի որ այն ամեն անգամ նորոգվում է, սակայն ամեն անգամ քաղաքացիները կրկին «քանդուքարափ են անում», հետևաբար, պատասխանատվությունն ընկնում է անբարեխիղճ քաղաքացիների վրա»,-Tert.am-ի հետ զրույցում, ասել է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Երևանի ստորգետնյա անցումներն այդպես էլ չեն բարեկարգվում:
Տարիներ շարունակ քաղաքապետարանը չի կարողանում լուծել գետնանցումների հարցը, իսկ ավելի ճիշտ չի կարողանում հրաժարվել այն գումարներից, որ գանձում է այնտեղ առկա վաճառքի կետերից: Ճիշտ է, գետնանցումներից ոչ բոլորն են, որ վարձու տաղավարներ ունեն, բայց գետնանցումները մասնավորեցնելու օրենքը, պետք է ընդունվի բոլորի համար, իսկ «յուղոտ» գետնանցումները կանգնած են այդ օրենքն ընդունելու ճանապարհին:
Արթուր Գևորգյանը հավաստել է, որ քաղաքապետարանն արդեն մշակել է հայեցակարգ, որի համաձայն գետնանցումները տրվում են մասնավորին, որը գուցե կարողանա կարգի բերել և վերահսկել դրանք:
Հուսանք, որ քաղաքապետ Մարգարյանը կհասնի նրան, որ մինչև աշուն՝ ասել է թե՝ գետնանցումներից օգտվելու ամենաանբարենպաստ եղանակ, հայեցակարգը կյանքի կկոչվի:
Այսօր «Վարկած» ակումբում, լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի K-1 ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ, Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը: K1 մարտարվեստի ռինգում մարզիկները հանդես են գալիս K-ով սկսվող բոլոր հարվածային մարզաոճերում:
Ռազ Սարգսյանը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո. «Օտարության մեջ գտնվելով կարոտն այնքան է խեղդում, որ միակ մխիթարանքը դրոշն է լինում: Ես հայ եմ և շատ եմ սիրում հայրենիքս»:
20-ամյա մարզիկը K-1 մարտարվեստով զբաղվում է դեռևս 9 տարեկանից: Հանդես է գալիս 64 կգ քաշային կարգով, սակայն նա նպատակ ունի հասնելու մինչև 70 կգ քաշային կարգ:
Վերջերս Տոկիոյում Ռազ Սարգսյանը մենամարտել է նույն քաշային կարգի ճապոնացի մարզիկ Masaaki Noivi-ի հետ, որին երկու անգամ նոկաուտի ենթարկելով հաղթել է: «Սկզբում դժվարությունները շատ են եղել: Բայց դա խոչընդոտ չէր, որպեսզի չհաղթեի: Ոգևորությունս ավելի մեծ էր: Նա լուրջ հակառակորդ էր, բայց մեծ դժվարությամբ կարողացա նոկաուտի ենթարկել»,- պատմեց նա :
Սեպտեմբերին Սարգսյանը պատրաստվում է մենամարտել ճապոնացի մեկ այլ մարզիկի հետ. «Դեռևս դժվար է ասել` ինչպիսի արդյունքներ կգրանցեմ, քանի որ չեմ հասցրել ծանոթանալ մրցակցիս` Tetsuya Yamato-ի տվյալների հետ, բայց ասում են, որ նա ևս լավ է տիրապետում մարտարվեստին»: Ասուլիսին ներկա էր նաև Հայաստանի K1-ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյան: Նա նշեց, որ Ռազը մենամարտեր ունենում է գրեթե յուրաքնաչուր ամիս, և եթե նրան հաջողվի այդ մրցապայքարում հաղթել հակառակորդին` նա կարժանանա K1-ի աշխարհի լավագույն մարզիկի կոչմանը «Պարապմունքներն ընթանում են լավագույն մարզիչների ուղեկցությամբ , իսկ Ռազ սարգսյանն էլ օժտված է լավագույն տվյալներով»,- նշեց նա:
Նրա խոսքով` ամբողջ աշխարհում լավագույն մարզիկներ մնացել են Ռազն ու նրա հակառակորդը` Tetsuya Yamato-ն: «Այս մրցապայքարում կորոշվի Ռազը կդառնա աշխարհի լավագույն չեմպիոն, թե նա»,- հավելեց նա: Նշենք, որ մենամարտը տեղի կունենաս սեպտեմբերին:
Այն հարցին, թե հայ մարզիկներ հետ երբևէ մրցել է, թե ոչ` Ռազ Սարգսյանը նշեց, որ առիթ չի եղել և չի էլ թուլատրվում, եթե Հայաստանի առաջնությունը չէ:
Այս տարվա նոյեմբերին ևս մեկ մենամարտ կլինի Ռազ Սարգսյանի մասնակցությամբ:
Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին է մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել են բերման են ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել է վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման են ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: |
Վերջերս մենք անդրադարձել էինք սև կարիճների աշխուժանալու փաստին:Ահազանգելով, որ վերջին շրջանում բավականին շատ են հանդիպում սև կարիճի խայթոցից թունավորման դեպքեր, կարծում ենք, որ վտանգը պետք է մտահոգեր համապատասխան մարմիններին : http://www.armversion.am/
Օգոստոսի 4-ի դեպքը, ցավոք, ողբերգական ավարտ ունեցավ: Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Արարատ գյուղում: 5-ամյա բնակչուհի Օվսաննա Հակոբյանը, որը կարիճի խայթոցի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Մուրացան» բժշկական կենտրոն, երեկ` օգոստոսի 5-ին մահացել է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«2012 թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 13:30-ին, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, թիվ 7 նիստերի դահլիճ) նշանակված է Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստ (դատավոր` Ռուբեն Ափինյան):
Հիշեցնենք, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ հաղորդման հյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, արտահայտվել է հետևյալ կերպ. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ-որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Օգոստոսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է շրջվել Վանաձոր-Ստեփանավան ճանապարի 1-ին կմ-ին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: |
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննել մի խումբ դատավորների հետ կապված բողոքը, ըստ որի, նրանք կաշառք են վերցրել և գործը լուծել հակառակորդի օգտին:
Այս խմբի մեջ են քաղաքացիական վերաքննիչ որոշ դատավորներ, այդ թվում՝ Լևոն Գրիգորյանը, ով ժամանակին հրազենային կրակոց արձակեց մի երիտասարդի ուղղությամբ, սակայն չպատժվեց և շարունակեց պաշտոնավարել:
Հրապարակ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով մայրաքաղաք ժամանած Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոյի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև համաշխարհային և տարածաշրջանային սկաուտական շարժման պատվիրակության անդամներ:
Ողջունելով հյուրերին և կարևորելով սկաուտական շարժման դերակատարումն ու առաքելությունը` Տարոն Մարգարյանն ասել է, որ տարիներ շարունակ տարբեր միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է կառույցին ու այժմ էլ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում շարունակել համագործակցությունն ու օժանդակել կառույցին նոր ծրագրերի կյանքի կոչման հարցում:
«Սկաուտական շարժումը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այս տարի նշվում է հայկական սկաուտության հիմնադրման 100-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ»,– ասել է նա։
«Ի դեպ, նշեմ նաև, որ «Հայաստանի Ազգային սկաուտական շարժում» հասարակական կազմակերպությունը վերջերս դարձել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամ, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ մենք ունենք բոլոր նախադրյալները արդյունավետ համագործակցություն ծավալելու համար»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոն իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար, Տարոն Մարգարյանին է փոխանցել նաև շարժման ավելի քան 39 միլիոն սկաուտների ողջույներնն ու շնորհակալական խոսքերը հայկական սկաուտական շարժման 100-ամյակի միջոցառումների անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ երիտասարդությունը մեծ կարևորություն և նշանակություն կարող է ունենալ ցանկացած համայնքի զարգացման հարցում:
Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը` աջակցելու երևանցի պատանիների ու երիտասարդների հոգևոր և ֆիզիկական դաստիրակությանն ուղղված ծրագրերի իրականացմանը և ընդգծել, որ քաղաքապետարանը միշտ բաց է` երիտասարդության հետ կապված համատեղ նոր մտահղացումների և գաղափարների իրագործման հարցում:
2012 թվականի օգոստոսի 7-ին , ժամը 19:00-ին, Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որից հետո բողոքի երթ Ավան թաղամասում:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում ասվում է. «Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը»:
Երեկ` օգոստոսի 5-ին, Գավառի Հացառատ թաղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով 29-ամյա Արտյոմ Ս-ն ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, Արտյոմ Ս-ին վնասվածքները պատճառել են 46-ամյա Սարիբեկ Ղ-ն և նրա որդին 31-ամյա Վիգեն Ղ-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին մարմնական ծանր վնասվածքներ հասցնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.